Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բուդաղյան — ԵԿԴ/0167/06/15
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բուդաղյան — ԵԿԴ/0167/06/15

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0167/06/1511 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան՝ ՀԱԼՈՒՄՅԱՆԻ դռնբաց դատական նիստում քննության առնելով Արա Էմիլի Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ վերանայման բողոքները՝ ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՇՇ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերով քննչական գլխավոր վարչությունում 2075 թվականի մայիսի 20ի որոշմամբ 20035 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական 2 օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով ն 235-րդ հոդվածի Լի

Ամբողջ Տեքստ

Մ. ԵԿԴ/0167/06/15

2 ՈՂԵՏ հ.

Մեք

էս ՍԱՑ 23» ՀՀ.

ՀՀԱՅԱՂՈՒՑ7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

11 նոյեմբերի 2022 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան՝ ՀԱԼՈՒՄՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննության առնելով Արա Էմիլի Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ վերանայման բողոքները՝

ՊԱՐՔԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերով քննչական գլխավոր վարչությունում 2075 թվականի մայիսի 20ի որոշմամբ 20035 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական

2

օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 69104115 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 3ի որոշմամբ Արա Բուդաղյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2015 թվականի հուլիսի 5ի որոշմամբ

Ա.Բուդաղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

2 Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների

ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2015 թվականի հուլիսի 5ի որոշմամբ Արա Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

21. Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան Վերաքննիչ

դատարան) 2015 թվականի հուլիսի 2Լի որոշմամբ պաշտպան Ճ.կվլումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

22. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ պաշտպան Շ.Սլումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3. Ա.Բուդաղյանի պաշտպան Ճ.Ալումյանը 2015 թվականի հուլիսի 2Լին դիմել է Առաջին ատյանի դատարան` Ա.Բուդաղյանի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ: Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել է:

3.1. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ պաշտպան ՃՇ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

32. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 16ի որոշմամբ պաշտպան Շ.Սլումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ ԱԲուդաղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով՝ մինչն 2015 թվականի նոյեմբերի 3-ը:

3

4.. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ պաշտպան ՃՇ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

42. Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 14ի որոշմամբ պաշտպան Շ.Սլումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ԱԲուդաղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով՝ մինչն 2016 թվականի հունվարի 3-ը: Նույն որոշմամբ Ա.Բուդաղյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի ն մերժվել է պաշտպանի միջնորդությունը:

51. Վերաքննիչ. դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ պաշտպան ՃՇ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

52. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի փետրվարի Լի որոշմամբ պաշտպան Շ.Սլումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

6. Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

7. ԱԲուդաղյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) 2022 թվականի հունիսի 23-ին «Բուդաղյանը ն Չուգասզյանը ընդդեմ Հայասատանի» գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է Ա.Բուդաղյանի՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատություննրի ապաշտպանութան մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան Եվրոպական կոնվենցիա) 5րդ հոդվածի 3րդ կետով նախատեսված իրավունքի խախտում կալանավորման համար հիմնավոր ն բավարար պատճառների բացակայության մասով:

7.1. Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` «Բուդաղյանը ն Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով 2022 թվականի հունիսի 23-ի վճիռը, բացառիկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

4

8. Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ վերանայման բողոքների հիման վրա հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի ն 2016 թվականի փետրվարի 1ի որոշումների բացառիկ վերանայման վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ:

Բացառիկ վերանայման բողոքների հիմքերը Օ։»6փաստարկնեիրը ն պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

9. Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի պնդմամբ Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 23-ի՝ «Բուդաղյանը ն Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի ն 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները վերանայելու համար:

91. Բողոքաբերի պնդմամբ՝ Եվրոպական դատարանը հաստատված է

համարել, որ Արա Բուդաղյանի նկատմամբ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3րդ կետը, այն է՝ ներպետական դատարանների կողմից չեն ներկայացվել 2015 թվականի հուլիսի 3-ից մինչն 2016 թվականի հունիսի 10-ը նրան ազատությունից զրկելու վերաբերելի ն բավարար հիմքեր: Ըստ բողոքաբերի՝ նշված խախտման համար Ա.Բուդաղյանը Հայաստանի Հանրապետությունից ստացել է ոչ նյութական վնասի հատուցում:

9.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Եվրոպական դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե օբյեկտիվորեն արդյոք գոյություն են ունեցել Ա.Բուդաղյանին ազատությունից զրկելու վերաբերելի ն բավարար հիմքեր: Մինչդեռ, եթե բացառիկ վերանայման արդյունքում պարզվի, որ այդպիսի հիմքեր գոյություն չեն ունեցել, ապա ԱԲուդաղյան՝ կհավակնի ստանալ նան

5

ազատությունից անհիմն ն անօրինական զրկվելու արդյունքում կրած ոչ նյութական վնասների փոխհատուցում:

10. Վերոշարադրյալի հիման վրա, Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանը խնդրել է բեկանել ն փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 5-ի, 2015 թվականի հուլիսի 27-ի, 2015 թվականի օգոստոսի 26-ի, 2015 թվականի հոկտեմբերի 29-ի, Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 21-ի, 2015 թվականի օգոստոսի 17-ի, 2015 թվականի սեպտեմբերի 15-ի, 2015 թվականի նոյեմբերի 3-ի որոշումները՝ մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունները կամ գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության:

Բացառիկ վերանայման բողոքների քննության համար էական

նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

1. 20155 թվականի հուլիսի 5ին ԱԲուդաղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով այն բանի համար, որ «(...) (Նա ՀՀ Սյունիքի մարզպեվ: Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ն նրա ըերանիքի անդամների հետ. գտնվելով լարված, ընդհուպ թշնամական փոտխհարարերությունների մեջ կապված իր եղբոր` Ավետիք Բուդաղյանի մահվան դեպքի հեվ., վինժխեդիր լինելու նպատակով, Գորիս քաղաքի բնակիչ, իր ծանոթ Վիտալի Վլադիմիրի Մինասյանի միջոցով, նյութապես շահագրգռելու եղանակով պավվիրել ն դրանով իսկ դրդել է Կապան քաղաքի ընակիչներ Գարեն Ռոմիկի Աթաջանյանին ն Հենրիկ Շահենի Ավագյանին կազմակերպել ու իրականացնել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի սպանությունը, որից հետո, վերջիններս ձեռնաւմուխ են եղել հանցագործության կատարմեաւնը, սակայն այն ավարտին հասցնել չեն կարողացել իրենց կամքից անկախ հանգամանքներով»:

1.1. 2015 թվականի հուլիսի 3-ից մինչն 2016 թվականի հունիսի 10-ը ԱԲուդաղյանը գտնվել է մինչդատական կալանքի տակ, այնուհետն՝ 2016 թվականի հունիսի 10-ին, Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել

6

է հանցակազմի բացակայության հիմքով ն նուն օրը վերջինս ազատվել է արգելանքից::

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Լ Ներպերական դատական ակտերի վերանայումի.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք «Բուդաղյանը ն Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի՝ կալանավորման համար հիմնավոր նե բավարար պատճառների բացակայության մասով խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14ի ն 2016 թվականի փետրվարի Լի որոշումները վերանայելու համար:

13. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն անդամ

պետությունները պարտավորվում են կատարել|Ս լ թԵվրոպական դատարանի վերջնական վճիռները յուրաքանչյուր գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Այդ վճիռների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Նախարարների կոմիտեն: Վերահսկողության նման մեխանիզմը ցույց է տալիս Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման կարնորությունը Եվրոպական կոնվենցիայի համակարգում: Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի ամբողջ կառուցվածքը հիմնված է այն ընդհանուր ենթադրության (1/6 Ք6ռծոճ1 ճտտաքԱօո) վրա, որ անդամ պետությունների պետական մարմինները գործում են բարեխղճորեն: Այդ կառուցվածքը ներառում է վերահսկողության ընթացակարգը. վճիռների կատարումը պետք է լինի բարեխիղճ ն տեղի ունենա վճռի «եզրակացությունների ն ոգու» հետ համատեղելի ձնով: Վերջնական դատական վճռի չկատարումը, հավանաբար, կհանգեցնի օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ավելին, 2 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 727ճնւ ջ096ո. Պօդոննեժո Տժւածն (151) ս. Տաշօղնոմգործով 2009 թվականի հունիսի 30-ի վճիռը, գանգատ թիվ 32772/02, կետ 84:

Յ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /ոսուը ». 7տումջշ գործով 2022 թվականի հուլիսի 1Լի վճիռը, գանգատ թիվ 28749/18, կետեր 169-170:

7

Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրությամբ Բարձր պայմանավորվող կողմերը, սուբսիդիարության սկզբունքն համապատասխան, կրում են Եվրոպական կոնվենցիայով ն դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքները ն ազատություններն ապահովելու առաջնային

պատասխանատվությունը ն դա անելիս նրանք օգտվում են հայեցողության իրավունքից, որը ենթակա է Եվրոպական դատարանի վերահսկողությանը: Սուբսիդիարության սկզբունքը պարտադրում է համատեղ պատասխանատվություն մասնակից պետությունների ն Եվրոպական դատարանի միջն: Դատարանները պետք է մեկնաբանեն ն կիրառեն ներպետական օրենսդրությունն այնպես, որ լիարժեք ուժ տան Եվրոպական կոնվենցիայով ն դրա կից արձանագրություններով սահմանված իրավունքներին ն ազատություններին:

14. Այսպիսով, պետությունները պարտավորություն են ստանձնում ձեռնարկել անհատական ն ընդհանուր միջոցներ համապատասխանաբար դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու (փորձելով հնարավորինս վերականգնել մինչն իրավունքի խախտումը եղած դրությունը) ն նոր համանման խախտումները կանխարգելելու նպատակով: Եվրոպական կոնվենցիոն համակարգի

արդյունավետությունըն գլխավորապես պայմանավրված է Եվրոպական դատարանի վճիռների կատարման մակարդակով, ինչն իր հերթին ենթադրում է ներպետական օրենսդրությունը ն իրավակիրառ պրակտիկան Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված մշտական բնույթ կրող գործընթաց:

15. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը ն հետնողականորեն ամրապնդել ու զարգացրել է քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները»: Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բազմաթիվ « Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Օոշշռռ ս. Քօլռոմ զործով 2022 թվականի մարտի 15-ի վճիռը, գանգատ թիվ 43572/18, կետ 324:

5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-32/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:

8

որոշումներ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, որոնք ներպետական մակարդակում վերանայվել ենձ:

16. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Բացառիկ վերանայումի կիրառվում է այն դեպքում, երը (-) նոր հանգամանքի (..) հիմքով բողոքարկվում է, սույն օրենսգրքի 40Լրդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրինական ուժի մեջ մտած դատական ակվլ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «Վ. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

Սնոր հանգամանքներով վարույթը.

Ը)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1 օրինական ուժի մեջ մտած դատավճիոր, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը.

2) մինչդարական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված ն օրինական ուժի մեջ մտած այն դապտեւկան ակտը, որով հաարամվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դաղարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչավությունը, կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի Լին ն 2րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռարեկ դատարանի կայացրած ն օրինական ուժի մեջ մտած որոշումը»:

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հերեյալ հիմքերով

Ը)

5) Հայաարանի Հանրապետության մասնակցությամի զործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հատրատվել է Հայաարանի Հանրապետության միջազգային Օ6պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փասմվ, (:.)»:

6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ/01/3, ԵԿԴ/0190/06/08, ԵԿԴ/0122/06/08, ԵԱՔԴ/0052/06/08, ԵԱՔԴ/0209/06/16, ԳԴՅ/0012/06/1, ԵՄԴ/0004/06/17 ն ԵԱՔԴ/0441/06/17 գործերով կայացված որոշումները:

9

17. Մեջբերված նորմերի բովանդակությունից երնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որպես բացառիկ վերանայման բողոք բերելու հիմք դիտարկելով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը կամ կողմերի միջն ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորում) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում, որպես բացառիկ վերանայման ենթակա դատական ակտեր, վկայակոչում է միայն օրինական ուժի մեջ՝ծ' մտած այն դատական ակտերը, որոնցով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը: Փաստորեն, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերն ըստ գործող իրավակարգավորումների՝ ենթակա չեն բացառիկ վերանայման:

18. Սույն որոշման 16-րդ կետում մեջբերված իրավադրույթները վերլուծելով 3-5-րդ, 17րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայով ն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատությունը

սահմանափակող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի բացառիկ վերանայման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով նախատեսված չլինելը չի ապահովում անձնական ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշների կենսագործումը, ավելին՝ հակադրության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների հետ:

10

Հետնաբար, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Շայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի դրութները, Եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքը, եվրոպական կոնվենցիոն համակարգի սուբսիդիարության սկզբունքի կարնորությունը, ինչպես նան արդարադատության շահը, գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետով նշված հիմքով բերված բացառիկ վերանայման բողոքի առկայության պայմաններում նս ենթակա են բացառիկ վերանայման:

19. Եվրոպական դատարանը, «Բուդաղյանը ն Չուգասզյանն ընդդեմ Հայաստանի» 2022 թվականի հունիսի 23-ի վճռով արձանագրել է հետնյալը. «(...) Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար հիմնավոր ն բավարար պատճառների բացակայության մեւսով: Նրանք հարակորեն կում ըրսվփ էությաւն հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, (...):

Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները՝ պնդելով, որ նրանք կարող էին դիմել ներպերական դատարաններ` խնդրելով ճանաչել ազատության իրենց իրավունքի խախտումի, ն փոխհատուցում ստանալ Քաղաքացիական օրենսգրքի՝ 2016 թվականի հունվարի Լից գործող` ոչ նյութական վնասի մասով պետությունից մոխհատուցում պահանջելու իրավունքին վերարերող դրույթների հիման վրա (տե՛ս Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի Տհնուհճո)ճո ն. ոուշուն), թիվ 54547/16, 88 103-106, 2022 թվականի փետրվարի 22):

Դատարանն ի սկզրիանե նշում է, որ դիմումատուները բողոքներ են ներկայացրել իրենց կալանավորմեւն որոշումների դեմ, որոնցում նրանք բողոքել են իրենց շարունակական կալանքի համար հիմնավոր ն բավարար պատճառների

1

բացակայությունից, որոնք բոլորը մերժվել են վերաքննիչ դատարանի կողմից: Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, ոլ դիմումատուները պետք է հետագայում դիմեին Քաղաքացիական օրենսգրքի նոր դրույթների համաձայն առանձին վարույթ հարուցելու համար, ապա Դատարանը նշում է, որ, նույնիսկ եթե ենթադրենք, որ իրավական պաշվայանության այս միջոցը տեսականորեն բավականաչամ: պաիզ էր ն հարակ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի Լին կետով, այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել որեէ վերաբերելի ապացուց, որի ցուց կրար գործնականում իրավական պաշտպանություն այս միջոցի արդյունավետությունը դիմումատուների կոնկրետ բողոքների առնչությամբ: Հեփնաբար հիմքեր չկան ընդունելու Կառավարության առարկությունը իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ:

Դատարանը կրկին նշում է, որ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր հատրատված նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձր կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար ՏՋոծ զառ ոօո (պարպտաեւդիր պայման) է, սակայն որոշ ժաւմանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դավայրանը պարք է պարզի, թն արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազափությունից զրկելը: Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» ն «րավարար» են, ապա Դատարանը նան պետք է հարակեցնի, թե արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսնորե են «պատշաճ ջանասիրություն»: Դատարանը նան վճռել է, որ կալանքի ցանկացած ժամանակահատվածի համար հիմնավորում` անկախ դրանց կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձեով ապացուցվի մարմինների կողմից: Անձին ազավ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարփավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ` դատական քննությանը երա ներկայությունն ապահովելու համար: Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշվտնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» ն «բավարար» պատճառներ ներկայացնելու

12

պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումի կայացնելու ժամանակ, այսինքն` ձերբակալելուց «անմիջապես» հետ (փե, ի թիվս այլ վճիռների, Բուզաջին րնդդեմ Մոլդովայի Հանրապետությաւն (ՄՊ) |8աշճճյ 2. Աւօ Թօքանեճ օ/ 8101գ6»գ |ՇՇ), թիվ 23755/07, 58 87 ն 102, 2016 թվականի հուլիսի 5):

Արա Հարությունյանն ընդդեմ Հայասվտաւնի (թիվ 629/1Ն 58 48 ն հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) նախադեպային գործում Դատարանն արդեն խախպում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամըբ:

Դատարանը, ուաւմնասիրկով իրեն ներկայացված րոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ: Հաշվի առնելով քննության առարկայի վերարերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ փվյալ գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանքի համար չեն տրամադրել հիմնավոր ն բավարար պատճառներ:

Հետփնաբար աույն բողոքներն ընդունելի են, ն դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախրութ»՛:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բուդաղյան, ն Չուգասզյանը րնդդեմ Հայատրանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի ն 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները վերանայելու համար:

Ա. Ներպերական դատական ավյանների կողմից կայացված դատական ակտերի բեկանման հիմքր.

՛ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Բուդաղյանը ն Չուգասզյանը ընդդեմ Հայասրանի զործով 2022 թվականի հունիսի 23-ի վճիռը, զանգատներ թիվ 56589/15 ն 56596//15։

13

2. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Բուդաղյանը ն Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով արձանագրված` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի ն 2016 թվականի փետրվարի Լի որոշումները բեկանելու համար:

22. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի Լին կետի համաձայն «Բարձր

պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

22.. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կռնվենցիայի 46-րդ հոդվածի Լին կետի իմաստով պետություններն ունեն հետեյալ պարվաւվորությունները.

1 վճարել նշանակված փոխհատուցումը,

Զ. անհրաժեշվության դեպքում հօգուտմ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է`

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հերնանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչն խախտումը եղած իրավիճակը (65110

տ. Սատոււ), իսկ դրա անհնարինության դեպքում Դավտաւրանի վճոխ մեջ փւեղ գրած եզրակացությունների հեր համատեղելի այլ միջոցներով ապահովել իր արանձնած պարտավորությունների կատարումը,

Յ ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ` կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»:

23. «Մարդու իրավունքների եվրոպական դատարաւնում կայացված |վճիոների) հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19ի թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել հ Տես Վճռաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆյլյանի գործով 2014 թվականի մայիսի 3Լի թիվ ՎԲ-07/3 որոշման 24-րդ կետը:

14

երաշխավորել ազգային մակարդակով «7շտճնմանօ նտ. տատ» հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես՝ վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(2) տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանը բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն

(մ) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) լ38հայտնաբերվածծ` խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

23... Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանություններիի համաձայն կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:

Նշված չափանիշներից (ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ

5

պավմճառահելնանքային կապ հայտնաբերված խախտման ն փաուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջն:

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, լեն խմբում ներառված չափանիշները

նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է: Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսնորում: Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ տուժող կողմը չի ունեցել ժամանակ ն հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել: Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, ոլ. լուրջ կասկած առաջացնեն ներպերական վարույթի արդյունքների վերաբերյալ':

24. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չրենկանելու բողոքարկվող դատական ակտը,» միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն րար էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (...)»:

241. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ. «(...) (Իշրավաչափ 9 Տե'ս Էճքթոուօո/ ոճոօւոոմսու, Ըօսոճք օք Բւօք, Ըօուուն6ծ օէ Խնոլտէտոտ, ԹՇ-օուոծոմճեօո Ք (2000)2 օո հօ -Օտուոճմծո օւ ոօօքօոնոք օք «ճոոմո Շոտ6Տ Յէ ԳՕողօտեօ 16061 է016տ1ոջ )սԳջօոոծուց օք էհօ Բաւօքօճո Շօոէ օէ Ւխոճո Թքի.

16

նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պեվք է դիտարկել ոչ թն իրավունք կամ առւբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփովտխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք նման հնարավոր դեպքերում ծանրակշիո փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իխրավական մշակութի պատշամճ մակարդակ ն «ծանրակշիո փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հարակեցում, ինչն օրենադրի ն դատական համարժեք նախադեպ ատեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դաւրական ակտի եզրափակիչ մասի անփովոխ թողներ կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին ն իրավական պետության հիմնարար արժեքներին»":

25. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են Ա.Բուդաղյանի նախնական կալանքին: Այդ որոշումների կայացումից հետո, նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 10-ի որոշմամբ թիվ 69104115 քրեական գործով Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ն նույն օրը վերջինս ազատ է արձակվել արգելանքից":

26. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 22-24.1րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բուդաղյանը ն Չուգասզյանն ընդդեմ Հայասպտաւնի գործով 2022 թվականի հունիսի 23-ին կայացված վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետնանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արա Բուդաղյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:

օ. Տես ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3Լի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ մտի սույն որոշման 11-րդ կետը:

17

27. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 9.2-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի կողմից անձի իրավունքի խախտման փաստն արձանագրելու ն թույլ տրված խախտման համար փոխհատուցում տրամադրելու դեպքում, անձը չի կարող օգտվել նույն խախտման հիմքով կրկին հատուցում ստանալու իրավունքից, քանի որ նրա կոնվենցիոն իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը հետապնդում է անձին պատճառված վնասի փոխհատուցման սպատակ, ն ամեննին ուղղված չէ տուժող կողմի «հարստացմանը»՝ նկատի ունենալով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը:չ

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Եվրոպական դատարանը քննարկման առարկա չի դարձրել Ա.Բուդաղյանին ազատությունից զրկելու վերաբերելի ն բավարար հիմքերի՝ օբյեկտիվորեն գոյություն ունենալու հարցը, ապա Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու հիմքը եղել է հենց ներպետական դատարանների կողմից Ա.Բուդաղյանի մինչդատական կալանքի համար «փիմնավոր նե բավարար պատճառներ» չներկայացնելը:

28. Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ Բուդաղյանը ն Չուգասզյանն ընդդեմ Հայասատանի գործով 2022 թվականի հունիսի 23-ին կայացված որոշումը հիմք չէ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2Լի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի ն 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները բեկանելու համար:

29. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԱԲուդաղյանի պաշտպան ՃՀ.Ալումյանի վճռաբեկ բողոքները պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի ռ Տեն /ուսոնջ ուսու Արտակ Գաբրիելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ ԵԿԴ/2891/02/16 որոշումը:

18

Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի ՀՇՀանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401403րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Արա Էմիլի Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի ն 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում բողոքները մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ԵԿԴ/0167/06/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել