Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ԵԴ/36467/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ԵԴ/36467/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/36467/02/2121 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2023 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Վարդան Պետրոսյանից բռնագանձել 270.950 ՀՀ դրամ, որից 269.256 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 1.643 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար ն 51 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տուժանքի գումար, ինչպես նան 270.899 ՀՀ դրամի նկատ

Ամբողջ Տեքստ

Ըը

ՆԱԽԿԻ: (Տ.

Աո»)

ՀՏՀ Ը՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36467/02/21 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36467/02/21

Նախագահող դատավոր` Մ.Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2023 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Վարդան Պետրոսյանից բռնագանձել 270.950 ՀՀ դրամ, որից 269.256 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 1.643 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար ն 51 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տուժանքի գումար, ինչպես նան 270.899 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել օրական 0,13 տոկոսի չափով տուժանք՝ սկսած 24.07.2021 թվականից մինչն պարտավորության կատարման օրը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.01.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.04.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 17.01.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ ն 887-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-8-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի Լին ու 2-րդ մասերը, 297-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գրավոր ապացույցների հետազոտում ն համադրում գործում առկա այլ ապացույցների հետ, գրավոր ապացույցները չեն գնահատվել իրենց վերաբերելիության, թույլատրելիությաան ու արժանահավատության տեսանկյունից, այսինքն՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտում չի իրականացվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր ներկայացրած վարկային հաշվի քաղվածքում թվարկված են վարկի գումարի տրամադրման ն օգտագործման բոլոր գործառնությունները: Այսինքն՝ քաղվածքն ընդհանուր տեղեկատվություն է պարունակում վարկային գումարի շարժի վերաբերյալ ն հանդիսանում է այն հիմնական ապացույցը, որով հաստատվում է վարկի տրամադրումը: Այն փաստը, որ քաղվածքում նշված չէ բանկային հաշվեհամար, հիմք չէ եզրակացնելու, որ վարկառուն գումարը չի ստացել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը տնական ժամանակ վարկային հաշվին գումարներ է մուտքագրել, որոնք ուղղվել են ժամկետանց վարկի, տոկոսների ն տույժերի մարմանը, ինչը վկայում է այն մասին, որ վարկառուն ընդունում է վարկի գումարն ստացած լինելու փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Դատարանը պետք է կայացներ գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշում, քանի որ անհրաժեշտություն է առաջացել պարզելու գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր, դրանք են՝ գումարը կոնկրետ հաշվեհամարին փոխանցված լինելը ն պատասխանողի կողմից այն ստանալը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Բանկի՝ որպես վարկատուի ն Վարդան Պետրոսյանի՝ որպես վարկառուի միջն 16.08.2019 թվականին կնքվել է սպառողական վարկի թիվ 19574398 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ վարկատուն պարտավորվել է պայմանագրով նախատեսված չափերով ու պայմաններով վարկ տրամադրել վարկառուին, իսկ վարկառուն պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը ն տոկոսներ վճարել դրանից: Նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ վարկի գումարի չափը 500.000 ՀՀ դրամ է, տարեկան տոկոսադրույքը՝ 18,50 տոկոս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 22,74 տոկոս, ժամկետը՝ 16.08.2019 թվականից մինչն 26.08.2022 թվականը: Նույն պայմանագրի 4.4.1 կետի համաձայն՝ վարկատուն պարտավորվել է վարկի

Յ

գումարը տրամադրել միանվագ, պայմանագրի 7-րդ բաժնում նշված՝ վարկառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով (գ.թ. 10-12).

2) հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վարկի թիվ 14568243 քաղվածքը, որը բովանդակում է պատասխանող Վարդան Պետրոսյանի ն Բանկի միջն 16.08.2019 թվականից մինչե 08.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, այդ թվում՝ վարկի գումարի ու տոկոսների մարումների, ինչպես նան 08.07.2021 թվականի դրությամբ վարկի մնացորդի վերաբերյալ (գ.թ. 7-9):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն. առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

4

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցություն ն այ գրավոր նյութերը (փաստաթղթերը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզանեա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում՝ ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ատպացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյա դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն. դատողությունների վրա (ե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն Օ Օ ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ն թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես Սվետլանա ժուլիկյանն ըեդդեմ Անահիր խնաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման

5

արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատությունը ն. բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե'ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (րես «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ ԱՁ Տիգրան ՁԶալիենյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով Դատարան՝ Բանկը պահանջել է Վարդան Պետրոսյանից բռնագանձել 270.950 ՀՀ դրամ, որից 269.256 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 1.643 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 51 ՀՀ դրամը՝ որպես տուժանքի գումար, ինչպես նան 270.899 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել օրական 0,13 տոկոս տուժանք մինչն պարտավորության ամբողջական կատարումը:

Բանկը հայցապահանջի հիմքում դրել է այն փաստը, որ Վարդան Պետրոսյանին տրամադրվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարկ, մինչդեռ Վարդան Պետրոսյանը պատշաճ չի կատարել իր պարտավորությունները:

Գործում առկա՝ վարկի թիվ 14568243 քաղվածքը բովանդակում է պատասխանող Վարդան Պետրոսյանի Ա Բանկի միջն 16.08.2019 թվականից մինչն 08.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, այդ թվում՝ վարկի գումարի ու տոկոսների մարումների, ինչպես նան 08.07.2021 թվականի դրությամբ վարկի մնացորդի վերաբերյալ:

Դատարանը, արձանագրելով, որ «վիճելի իրավահարաբերությունը հանդիսանում է վարկային պայմանագրից բխող. իրավահարաբերություն», «Հայցվորի կողմից ներկայացված պահանջի էության հաշվառմամբ, հիմեական ապացուցման ենթակա փաստ է հանդիսանում Բանկի կողմից վարկի գումարի փոխաեցումը ն Պատասխանողի կողմից դրա ստանալը, ապա նան Պատասխանողի կողմից վարկի (դրա մի մասի) վերադարձման պարտականության չկատարումը», «Հայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ առ այն, որ Բանկի կողմից վարկի գումարը տփրամադրվել է Պատասխանողին: Մասնավորապես, վարկային հաշվի քաղվածքը չի պարունակում այն հաշվեհամարը, որին՝ համաձայն վարկային պայմանագրի 4.4.1 կետի ն 7-րդ բաժնի պետք է փոխանցված լիներ վարկի գումարը», «ընդ որում, Բանկի կողմից

6

ներկայացված միակողմանի փաստաթղթերն ինքնին այդպիսի ապացուց չեն կարող գնահատվել, քանի որ դրանք արդեն իսկ ածաեցվում են հիմնական փաստի առկայությունից, այն է' վարկառուի կողմից գումարն ստացված լինելուց», «Բանկի' որպես վարկի գումարը փոխանցելու պարտավոր սուբյեկտի կողմից չի ներկայացվել պարտատիրոջ' վարկառուի կողմից պարտավորության կատարումն ստացած լինելու վերաբերյալ օրենքով սահմանված բավարար ապացույց, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերությամբ տարբերակված մոտեցում" կապված բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ հարաբերությունների հետ, օրենքով սահմանված չէ», վճռել է հայցը մերժել:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «հայցվորի ն պատասխանողի միջն կեքվել է վարկային պայմանագիր, որով ամրագրվել է վարկի գումարը Պայմանագրով սահմանված կարգով ն պայմաններով, այն է' պայմանագրի 7-րդ բաժնում եշված' վարկառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով վարկառուին տրամադրելու բանկի պարտականությունը (փաստ 2.1: Մինչդեռ վարկային պայմանագրով նախատեսված վարկի գումարը վարկային պայմանագրով վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ», «Ըեդ որում, տվյալ փաստը Պայմանագրով հաստատվել չէր կարող առնվազն այե պատճառով, որ Պայմանագիրը չի պարունակում վարկի գումարը Պայմանագրի կեքման պահի դրությամբ արդեն իսկ տրամադրված լինելու մասին որնէ դրույթ, իսկ դրանում ներառված դրույթները վկայում են այն մասին, որ վարկատուն պարտավոր է՝ վարկի գումարը տրամադրել միանվագ, պայմանագրի 7-րդ բաժնում եշված' վարկառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով», եզրահանգել է, որ «Դատարաեը պատշաճ հետազոտել է ներկայացված ապացույցներն ու հայցվորի ն պատասխանողի միջն վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուի կողմից ստացված լինելու մասին վկայող ապացույցների բացակայության (ոչ պատշաճ ներկայացման) պայմաններում իրավաչափորեն բացառել է վարկի գումարը պատասխանողին փրամադրված լինելու հեարավորությունը»:

Անդրադառնալով Բանկի կողմից հայցադիմումին կից ներկայացված քաղվածքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «պատասխանողին վերագրվող պարտավորության չափի վերաբերյալ հայցվորի անունից միակողմանի կազմված ն ստորագրված վարկի քաղվածքն իրենից ներկայացնում է վարկի գումարի վերաբերյալ հաշվարկ, ն ինչպես վարկային պայմանագիրը, վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում վարկի գումարը պատասխանողի կողմից ստացված լինելու փաստը հիմեավորող, իեչպես նան պատասխանողի կողմից վճարումներ կատարված լինելու փաստը ն այդ վճարումեերի չափը հաստատող ապացույց գնահատվել չի կարող»:

Վերոգրյալից հետնում է, որ ստորադաս դատարանները հայցադիմումին կից ներկայացված քաղվածքը գնահատել են որպես վարկի գումարը Վարդան Պետրոսյանի կողմից ստացված լինելու, վերջինիս կողմից վճարումներ կատարված լինելու փաստերը ն այդ վճարումների չափը հաստատող ոչ բավարար ապացույց, քանի որ այն ածանցվում է հիմնական փաստի առկայությունից, այն է՝ վարկառուի կողմից գումարն ստացված լինելուց, իսկ վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցը բացակայում է:

Այսինքն՝ վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայությամբ պայմանավորված ստորադաս դատարանները բացառել են վարկի գումարը Վարդան Պետրոսյանին տրամադրված լինելու փաստի՝ ներկայացված քաղվածքով հաստատման հնարավորությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցի

7

բացակայության պայմաններում բավարարվելով ներկայացված քաղվածքի գումարը փոխանցելու փաստը հաստատելու համար բավարար չլինելու վերաբերյալ դատողությամբ, անտեսել են, որ Բանկի կողմից տրված միակողմանի քաղվածքը նույնպես կարող է բավարար տեղեկություններ բովանդակել քննարկվող փաստի, այն է՝ վարկառուի կողմից գումարն ստացված լինելու վերաբերյալ:

Մասնավորապես, Վարդան Պետրոսյանի անունով առկա վարկի քաղվածքը բովանդակում է վարկային իրավահարաբերությունը նույնականացնող համապատասխան բավարար տեղեկություններ (այն է՝ վարկառուի ն վարկատուի տվյալները, տրամադրվող վարկի չափը, տոկոսադրույքը, վարկի մարման վերջնաժամկետը, ժամկետանց պարտավորությունների չափը, կատարված գործառնությունների, այդ թվում վարկի մարմանն ուղղված գործողությունների կատարման ժամանակի, վայրի ու չափի վերաբերյալ տվյալները), ն քաղվածքի բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանում արտացոլված հաշվեհամարով իրականացվել են վարկի մարմանն ուղղված գործողություններ, ինչը վկայում է այն մասին, որ Վարդան Պետրոսյանն ստացել է համապատասխան վարկն ու մասնակիորեն կատարել է պարտավորությունը՝ մարելով պայմանագրում նշված գումարի մի մասը:

Ըստ այդմ, ներկայացված քաղվածքը թույլատրելի, վերաբերելի, բավարար ապացույց է ն ենթակա էր գնահատման գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ տեղեկություն բովանդակելու տեսանկյունից:

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ներկայացված քաղվածքում արտացոլված տեղեկատվությունը բավարար է վարկի գումարը Վարդան Պետրոսյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատված համարելու համար այնքանով, որքանով ներկայացված քաղվածքը, ի թիվս այլնի, պարունակում է Բանկի ն Վարդան Պետրոսյանի միջն հաշվետու ժամանակաշրջանում կատարված գործարքների վերաբերյալ ինչպես ամփոփ, այնպես էլ մանրամասն տեղեկատվություն: Հետնաբար, ապացուցման միջոցների ստորադաս դատարանների կողմից վկայակոչված սահմանափակումները տվյալ դեպքում կիրառելի չեն:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով չի իրականացվել ապացույցների լրիվ ն բազմակողմանի հետազոտություն ու գնահատում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 05.04.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 05.04.2023 թվականի որոշումը բեկանելու ն գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը հետազոտելու համար:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

8

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ը 0Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/36467/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել