Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ6/0276/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ6/0276/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ6/0276/05/2227 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ա/Ձ Անահիտ Վերանյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 4217453 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ա/Ձ Անահիտ Վերանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.09.2022 թվականի թիվ 421745

Ամբողջ Տեքստ

ՀԱՑ (2:25

ե 2

ան ԱԲ2ի» 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ6/0276/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴՏՇ/0276/05/22

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ՝ Գ. Սոսյան

Կ. Գեորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ա/Ձ Անահիտ Վերանյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 4217453 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ա/Ձ Անահիտ Վերանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.09.2022 թվականի թիվ 4217453 արձանագրությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Չիլինգարյան) (այսուհետ՝ Դատարան) 09.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.06.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 09.03.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 28-րդ, 123-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի Լին մասի Էին կետը, 126-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին հղում կատարելը պայմանավորված է եղել նրանով, որ հարկային մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածի ն Կոմիտեի նախագահի 28.02.2020 թվականի թիվ 195-Ա հրամանի թիվ 3 հավելվածի ուժով տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվել է ռիսկերի տեսողական նույնականացում, որի արդյունքները հիմք ընդունելով՝ հարկային մարմինն իրականացրել է ստուգում:

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է մերժել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 16-րդ բաժնի տեսուչների՝ հարկ վճարողի գործունեությունը ռիսկային համարելու մասին զեկուցագիրը: Նշվածը հակասում է թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշմանը, քանի որ սույն գործով ստորադաս դատարաներն առնվազն պարտավոր էին պատշաճ իրավական գնահատման արժանացնել ներկայացված ապացույցը դրա վերաբերելիության, .թույլատրելիության, ։արժանահավատության սահմաններում, հիմնավորել, թե ինչու այս կամ այն ապացույցը բավարար չէ որնէ փաստի հաստատման կամ մերժման համար, մատնանշել, թե որ ապացույցների համակցության արդյունքում վիճելի հանդիսացող փաստը կարող էր պատշաճ ապացուցվել, ինչը տեղի չի ունեցել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պետք է հաստատված համարեր այն փաստը, որ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 16-րդ բաժնի տեսուչների՝ հարկ վճարողի գործունեությունը ռիսկային համարելու մասին զեկուցագիրն ինքնին հանդիսանում է հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկման օբյեկտներին, հարկման բազաներին ն հարկային պարտավորություններին առնչվող Ա (կամ) հարկային մարմնին հսկողական լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված հաշվառմանն առնչվող տեղեկությունների չներկայացման փաստ: Այսինքն, ակնհայտ է, որ առկա է եղել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն հարկային ուսումնասիրություն սկսելու իրավական հիմք, որը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 16-րդ բաժնի տեսուչների՝ հարկ վճարողի

Յ

գործունեությունը ռիսկային համարելու մասին զեկուցագիրը՝ որպես ապացույց, լիովին համապատասխանում է Կոմիտեի նախագահի 28.02.2020 թվականի թիվ 195-Ա հրամանով սահմանված բոլոր պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2024 թվականի որոշումը՝ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Կոմիտեի ընթացիկ հսկողության տարածքային թիվ 16 (Լոռու) բաժնի գլխավոր հարկային տեսուչներ Վալերի Աբելյանի, Համազասպ Հարությունյանի Ա Աշոտ Դավթյանի 03.08.2022 թվականի զեկուցագրի համաձայն, ուղղված Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին, Ա/Ձ Անահիտ Վերանյանի 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսների ֆիսկալային հասույթը կազմել է 927.559 ՀՀ դրամ, ձեռքբերումները՝ 978.545 ՀՀ դրամ, միջին օրական ֆիսկալային հասույթը կազմել է 10.190 ՀՀ դրամ, հուլիս ամսվա միջին օրական տպված կտրոնների քանակը կազմել է 9 կտրոն, որը համանման ոլորտի համանման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ համեմատության արդյունքում ունի էական շեղում ն գնահատվում է խիստ ռիսկային, որի պատճառով, գտել են, որ վերջինիս կողմից խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:

Հայտնել են, որ անհրաժեշտություն է առաջացել հարկ վճարողի մոտ իրականացնել հսկիչ գնման ուսումնասիրություն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 57):

2) Կոմիտեի 08.08.2022 թվականի թիվ 4217453 հանձնարարագրի համաձայն՝ հանձնարարվել է Ա/Ձ Անահիտ Վերանյանի մոտ իրականացնել հսկիչ գնում՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով՝ ուսումնասիրության ժամկետ սահմանելով՝ մինչն 10 անընդմեջ աշխատանքային օր: Որպես ուսումնասիրության հիմք՝ նշվել են ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածը ն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:

ԱՁ Անահիտ Վերանյանն իր ստորագրությամբ հավաստել է, որ ծանոթացել է հանձնարարագրին ն ստացել դրա օրինակը «11.08.2022» թվականին:

Կոմիտեի հարկ վճարողների հսկողության տեսչություն վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 16 (Լոռու) բաժնի գլխավոր տեսուչ Աշոտ Դավթյանն իր ստորագրությամբ հավաստել է, որ ուսումնասիրությունն սկսվել է «12.08.2022» թվականին (հատոր 1-ին, գ.թ. 54-55):

3) Հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ 12.08.2022 թվականին կազմվել է թիվ 4217453 արձանագրությունը, որն Ա/Ձ Անահիտ Վերանյանի

4

կողմից չի ստորագրվել, առկա չէ նան նշում վերջինիս կողմից այն ստորագրելուց Ա ստանալուց հրաժարվելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 52-53):

4) Կոմիտեի կողմից 12.08.2022 թվականին կազմվել է «Հսկիչ գնման (գնումների) արդյունքում վաճառված ապրանքների հետ ընդունման» թիվ 14217453 ակտը, որն ստորագրել է նան Ա/Ձ Անահիտ Վերանյանը (հատոր 1-ին, գ.թ. 50-51):

5 Կոմիտե հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային

տեսչություն-վարչության կողմից 19.08.2022 թվականին կազմվել է թիվ 14217453 արձանագրության նախագիծը (հատոր 1-ին, գ.թ. 46-49):

6) Համաձայն 19.08.2022 թվականի թիվ 2098 գրության՝ 19.08.2022 թվականին կազմված թիվ 4217453 արձանագրության նախագիծն ուղարկվել է Ա/Ձ Անահիտ Վերանյանին՝ ծանոթացման: Գրությունն Ա/Ձ Անահիտ Վերանյանի կողմից ստացվել է 22.08.2022 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 42-43):

7) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.09.2022 թվականի թիվ 4217453 արձանագրության համաձայն՝ ֆիզիկական անձ Սանդրո Տիտանյանի կողմից 17.08.2022 թվականին ժամը 13:12-ին Լոռի Արդվի հասցեում գործունեություն իրականացնող Ա/Ձ Անահիտ Վերանյանին պատկանող առնտրի կետից կատարվել է հսկիչ գնում 760 ՀՀ դրամի չափով՝ երկու շիշ «Արարատ» գարեջուր, որի դիմաց վճարումը կատարվել է կանխիկ դրամով, վճարվել է 1000 ՀՀ դրամ (վերադարձվել է 240 ՀՀ դրամ մանր): Ա/Ձ Անահիտ Վերանյանը գումարը չի մուտքագրել ՀԴՄ ն համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չի տրամադրել: Ուսումնասիրություն կատարող հարկային ծառայողների կողմից ներկայացվել են ծառայողական վկայականները ն ուսումնասիրության հանձնարարագիրը՝ ծանոթացման: Այնուհետն հարկային տեսուչ Ռոբերտ Ամիրբեկյանի կողմից փորձ է արվել ՀԴՄ-ից դուրս բերել «7» հաշվետվությունը Ա մուտքագրել գումարը ժամը 15:05-ին, սակայն հնարավոր չի եղել, ՀԴՄ-ի վրա գրված է եղել «վերջին 99 ժամվա ընթացքում չի ուղարկվել հաշվետվություն: Խնդրում ենք ապահովել անհրաժեշտ կապը ն կատարել տվյալների համաժամանակեցում» հաղորդագրությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նան ՀՀ կառավարության 03.12.2020 թվականի թիվ 1976-Ն որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը ն 17-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները: Արդյունքում` Ա/Ձ Անահիտ Վերանյանին առաջադրվել է տուգանք 204.638 ՀՀ դրամի չափով:

Արձանագրությամբ որպես ուսումնասիրվող ժամանակաշրջանի սկիզբ ն ավարտ նշվել է «12.08.2022» թվականը (հատոր 1-ին, գ.թ. 15-19):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի ն 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում

5

հիմեավորված ու պատճառաբանված դատական ակվ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին վերահաստատելով եախկիեում արտահայրած իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը վեճին իրավաչափ լուծում տալու նպատակով, հարկ է համարում պատասխանել այե իրավական հարցադրմանը, թե արդյոք ռիսկերի տեսողական նույնականացման վերլուծության արդյունքում կազմված զեկուցագիրը կարող է հանդիսանալ իրավաչափ հիմք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթին համապատասխան հարկային մարմեի կողմից հարկ վճարողի մոտ հսկիչ գեում իրականացնելու համար:

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որնէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է՝ վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման նե գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ

6

բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով,։ իսկ `աապացույցներիի գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛՛ս, Ջաջուռի գյուղապետարաեն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն, փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցնեի հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ։ատպլացույցցններիի գնահատումը ենթադրում է , ապացույցների տրամաբանական նե իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից:

7

Ապացույցների գնահատումը որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել ,պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (ւրե՛ս, Միսակ Այանյաեն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ՝։ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման ն գնահատման միջոցով պարզել նան գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը ն այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է նան, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող

8

փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից (տես Աշուր Մարտիրոսյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նան, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով, ն անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (րե ՛՛ս, Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3786/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դատարանի կողմից գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտումը, դրա արդյունքում նան՝ իրավաչափ ու պատճառաբանված դատական ակտի կայացումը ոչ միայն արդարադատության իրականացման էական պահանջներ են, այլ նան հանդիսանում են արդարադատության արդյունավետության կարնորագույն հիմքեր: Դատարանի նշված գործողություններն ապահովում են դատավարության թափանցիկություն ն օրինականությունը, նպաստում կողմերի՝ դատարանի կողմից իրականացվող արդադարատությաան հանդեպ վստահության բարձրացմանը: Ըստ այդմ, ապացույցների ոչ պատշաճ ուսումնասիրության հիման վրա դատական ակտի կայացումը կարող է հանգեցնել արդարադատության բուն էության խաթարմանը:

2. Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ հարկային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային օրենսգիրքը (.) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ՝ հարկեր) ն Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ` վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), (..):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային սպարտավորությունների հաշվառման, իսկ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում` գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային ն լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի ն վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նան հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:

ՀՀ հարկային օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական

9

ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը: Ը):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումների կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, ինչպես նան հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

ՀՀ հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմինը հարկային հսկողությունն իրականացնում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից գնահատվող ռիսկը հարկ վճարողի կողմից հարկի գումարը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ դրանք չվճարելու կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության ն դրանց արդյունքում պետությանը վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից ռիսկերի գնահատումը ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչների հիման վրա իրականացվող՝ հարկ վճարողի (վճարողների) գործունեությունից, գործողությունից կամ անգործությունից Ա հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի բնորոշումն է, ըստ ռիսկայնության աստիճանների հարկ վճարողի (վճարողների) ու նրա (նրանց) գործունեության գնահատումն ու դասակարգումը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի կառավարման համակարգը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա ն ներառում է ռիսկերի հայտնաբերմանը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների կանխարգելմանն ու դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը՝ նպատակ ունենալով ապահովել հարկային մարմնի ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու պետության համար ակնկալվող վնասները նվազագույնի հասցնելը:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետնում է, որ հարկային իրավունքն իրավանորմերի համակարգ է, որը, ի թիվս այլնի, կարգավորում է հարկային հսկողության գործընթացում ծագող հասարակական հարաբերությունները: Հարկային հսկողությունը հարկային օրենսգրքի դրույթների պահանջների կատարմանն ուղղված պետական հսկողությունն է, որն իրականացվում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կամ հարկային մարմինների կողմից Ա իրագործվում է ՀՀ հարկային օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված հարկային մարմինների

10

լիազորությունների շրջանակներում: Այսինքն, հարկային հսկողությունը, որը, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում, իրականացվում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը, հարկային մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների համակարգ է ն ուղղված է ապահովելու հարկային օրենսդրությամբ սահմանված դրույթների իրավաչափ կիրառումը: Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից գնահատվող ռիսկը հավանականությունն է' հարկ վճարողի կողմից հարկի գումարը կամ հարկման բազան թաքցնելու կամ դրանք պակաս ցուց տալու կամ հարկերը ճիշտ չհաշվարկելու կամ դրանք չվճարելու կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության ն դրանց արդյունքում պետությանը վնաս հասցնելու վերաբերյալ` միաժամանակ հաշվի առնելով արդեն իսկ հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

Ընդ որում, որպես հարկային հսկողության գործիք կամ մեթոդ, հարկային մարմնի կողմից որոշ տնտեսվարողների մոտ հսկողական միջոցառումների թիրախվորված պլանավորման համար ն ռեսուրսների արդյունավետ բաշխման նպատակով, կիրառվում է նան ռիսկերի տեսողական նույնականացումը: Ըստ այդմ, ռիսկերի տեսողական նույնականացումը կիրառվում է որպես նախնական վերլուծության միջոց կամ հսկողական միջոցառում, որի նպատակն է օպերատիվ կերպով նույնականացնել ռիսկային հարկ վճարողներին, հեշտացնել ն գնահատել հետագա ստուգումների ու վերլուծությունների անհրաժեշտությունը Ա դրանց ուղղությունը: Ըստ էության, թեն ռիսկերի տեսողական նույնականացումը չի համարվում ինքուրույն հսկողական միջոցառում ն իրականացվում է առանց հարկ վճարողի գործունեությանը միջամտելու, այդուհանդերձ այն նպատակ ունի նախնական ապատկերացում կազմելու համապատասխան սուբյեկտի հարկային կարգապահության վերաբերյալ, ինչպես նան դրա արդյունքում ստացված տվյալները հետագայում կարող են հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից բուն հարկային հսկողությունն սկսելու համար:

Այսպիսով, ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների համալիր ուսումնասիրությունից հետնում է, որ հարկային հսկողության իրականացման միջոցառումները ներառում են հարկերի ն այ պարտադիր վճարների ճիշտ հաշվարկման ու վճարման ամբողջականությունն ստուգելու տարբեր ձներ ն մեթոդներ: Հարկային հսկողությունն ընդգրկում է հարկային հարաբերությունների բոլոր փուլերը սկսած հարկային պարտավորության ծագման պահից մինչն դրա կատարումը, ն դրա հիմնական նպատակն է ապահովել հարկերի ն այլ պարտադիր վճարների ամբողջականությունը, դրանք ժամանակին բյուջե մուտքագրելը, ինչպես նան պետության ն հարկ վճարողների տնտեսական շահերի պաշտպանությունը: Միաժամանակ, հարկային հսկողությունն ուղղված է հարկային օրենսդրությամբ կարգավորվող այնպիսի խախտումների կանխմանը ն բացահայտմանը, ինչպիսիք են, ի թիվս այլնի, հարկերից խուսափելը, եկամուտների ոչ ամբողջական կամ սխալ հայտարարագրումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ հարկային հսկողությունը, լինելով հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության տեսակ, իրենից ներկայացնում է այդ լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի Ա դրա պաշտոնատար անձանց գործողությունների ամբողջություն: Գործողությունների այդ ամբողջությունը նպատակ ունի պարզել հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների

11

կատարման համապատասխանությունը, հայտնաբերել իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումները, կանխել ու խափանել դրանք, օրենքով սահմանված դեպքերում ճշգրտել, ինքնուրուն հաշվարկել ն վերահաշվարկել հարկային պարտավորությունները, ինչպես նան հայտնաբերված խախտումների համար կիրառել պատասխանատվություն: (Թվարկված նպատակների իրականցումն ապահովվում է հարկային ստուգումների ն հարկային ուսումնասիրությունների եղանակով (տե'ս, անհատ ձեռեարկատեր Հասմիկ Խաչատրյանի ըեդդեմ Կոմիտեի թիվ ՎԴ/10397/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ ռիսկերի տեսողական նույնականացումը կարող է նախորդել, իսկ դրա արդյունքում ստացված տվյալները՝ հիմք հանդիսանալ հարկային հսկողություն սկսելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ադրադառնալ նան հարկային հսկողության իրականացման եղանակներին:

Այսպես, ՀՀ հարկային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է: Օրենսգրքով սահմանված կարգով կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հսկողությունն իրականացվում է հետնյալ եղանակներով՝ հարկային ուսումնասիրություններ:

ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում նույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, նույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետնյալ եղանակներով՝ արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով նույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակներն են՝ հսկիչ գնումը:

ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ արտագնա հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են՝

1) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ն համարը.

2) հարկ վճարողի լրիվ անվանումը ն ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը.

3) ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ուսումնասիրության տեսակը, նպատակը ն իրավական հիմքերը.

12

5) ուսումնասիրվող ժամանակաշրջանը.

6) ուսումնասիրության անցկացման ժամկետը.

7) ուսումնասիրության իրականացման վայրը (վայրերը), ուսումնասիրության տեսակից կախված՝ ըստ անհրաժեշտության.

8) տեղեկություններ հարկ վճարողի իրավունքների ու պարտականությունների մասին.

9) ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված լինելու օրվա ն փաստացի սկսելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների ն հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով ն (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու, ինչպես նան արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկման օբյեկտներին, հարկման բազաներին ն հարկային պարտավորություններին առնչվող ն (կամ) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված հաշվառման բացակայությունը կամ այդ հաշվառմանն առնչվող տեղեկությունների չներկայացումը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հսկիչ գնումներն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: (..):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հսկիչ գնում իրականացնելու անհրաժեշտ պայմաններին, արձանագրել է, որ (...) հսկիչ գնում կատարելու լիազորությունը կարող է հաստատվել միայն հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրով, որը պետք է պարունակի հետնյալ վավերապայմանները՝ հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները, հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները: Հսկիչ գնումն այլ անձի միջոցով իրականացնելու դեպքում հանձնարարագրում պետք է նշվի նան այդ անձի տվյալները (տե՛ս, «Սթար Դիվայդ» փակ բաժնետիրական ընկերությունն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուրեերի կոմիտեի թիվ ՎԴ/5848/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/10397/05//8 վարչական գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ հսկիչ գնումը հարկային հսկողության մեկ այլ` հարկային ուսումնասիրության եղանակ է: Այն, ի թիվս հարկային ստուգման հետապնդած նպատակների, հետապնդում է Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով

13

հարկային պարտավորություններ հարկ վճարողին առաջադրելու ն հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելու նպատակ: Հսկիչ գնման, որպես արտագնա հարկային ուսումնասիրության տեսակի, դեպքում նույնպես պահանջվում է փաստական հիմքի" հարկային մարմնի ղեկավարի տված գրավոր հանձնարարագրի առկայություն, որտեղ նշվում են ուսումնասիրության տեսակը, նպատակը ն իրավական հիմքե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ6/0276/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել