Գրիգորյան — ԵԴ/0763/11/19
Ամփոփում
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան 2024 թվականի մարտի 29-ին քաղաք Երնանում ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0763/1/19 վարույթով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2020 2 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազի պա
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0763/11/19
րղ /2275
Խա 212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան
2024 թվականի մարտի 29-ին քաղաք Երնանում
ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0763/1/19 վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2020
2
թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶՔԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 20199 թվականի հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62219119 քրեական գործը:
2019 թվականի հուլիսի 16-ին նախաքննության մարմնի որոշմամբ Երնան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարան՝ Օ։`դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից ն դատական նիստերի թիվ 7 դահլիճից կատարվել է առգրավում:
2019 թվականի հուլիսի 30-ին Դավիթ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:
2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ ԱԴավթյանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի կողմից ներկայացված բողոքը, որով միջնորդել է վերացնել դատավոր Դ.Գրիգորյանի իրավունքների ն օրինական շահերի էական խախտումները, կատարված խուզարկությունն ու առգրավումը ճանաչել ապօրինի, դրանց արդյունքում ճձեռբերված ապացույցները ճանաչել անթույլատրլի նե իրավական գնահատական տալ քննիչի, ոստիկանության համապատասխան ծառայողների արարքներին:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան ԳՄելիքյանի բողոքը բավարարվել է՝ արձանագրելով Դ.Գրիգորյանի իրավունքների խախտման փաստը:
' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
Յ
3. ՇԸ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.ԱՖանդյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ.Ասլանյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին:
Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն
ներկայացրել:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով առգրավում ն խուզարկություն կատարելու քննչական գործողությունների ընթացքում 2 Համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ վարույթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հավելված Ա Լով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը վերաբաշխվել են ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջն:
4
կատարված գործողությունների ոչ իրավաչափ լինելը, քողարկված ձնով անդրադարձել է ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցին, որի իրավասությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տվյալ բողոքի քննարկման փուլում չի ունեցել, իսկ Վերաքննիչ դատարանը այն համարել է իրավաչափ:
Բողոքաբերը գտել է նան, որ մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կամ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կատարված քննչական գործողության կատարման կարգի խախտման փաստը չհաստատելու դեպքում` դրա հետագա քննարկումը կարող է կատարվել բացառապես քրեական գործն ըստ էության դատարանում քննելու ընթացքում, ուստի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում դատարանն իրավասու չէ արձանագրել այդ փաստը՝ այլ կերպ՝ քննչական գործողության կատարման կարգի ենթադրյալ խախտումը դուրս է մինչդատական վարույթի դատական վերահսկողության շրջանակներից, քանի որ այդպիսի գործողության իրավաչափությունը գնահատելուն ուղղված դատողություններ կատարելու արդյունքում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում՝ այդ արձանագրությունը կդառնա մեղադրանքի հիմքում օգտագործման ոչ ենթակա ապացույց, քանի որ դրանով կփաստվի պաշտպանության իրավունքի խախտում, իսկ իրավաչափ համարվելու դեպքում` քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ ձեռք բերված ապացույց, ինչպիսի հարցերին այս փուլում դատարանը գնահատականներ տալու իրավասություն չունի, քանի որ ապացույցի օգտագործման թույլատրելիության հարցը կարող է որոշել միայն վարույթն իրականացնող մարմինը:
6. Անդրադառնալով վարույթն իրականացնող քննիչի գործողությունների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի հետնություններին՝ բողոքաբերը նշել է, որ օրենսդիրը խուզարկության ն առգրավման պարտադիր մասնակիցներ է համարում այն անձանց, ովքեր որոշակի «իրավասություն» ունեն խուզարկութան կամ առգրավման վայրում նե կարող են ապահովել քրեադատավարական օրենքի պահանջն առ այն, որ ի սկզբանե քննիչն առաջարկում է կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները ն կամովին չհանձնելու դեպքում
5
կատարվում է խուզարկություն կամ առարկաներն առգրավվում են հարկադիր կարգով: Դրանք այն անձինք են, ում մոտ կատարվում է խուզարկությունը կամ նրանց ընտանիքի անդամները, բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, իսկ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում խուզարկության դեպքում դրանց ներկայացուցիչներ ՝Նշված անձանց էլ խուզարկություն ն առգրավում կատարելու մասին որոշումները պետք է տրամադրվեն ծանոթացման համար: Տվյալ դեպքում 20199 թվականի հուլիսի 16-ին առգրավումը կատարվել է ոչ թե դատավոր Դ.Գրիգորյանի մոտ, այլ առգրավվել են պետական գույք հանդիսացող՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին պատկանող համակարգիչները, ուստի առգրավում կատարելու մասին քննիչի որոշումը ծանոթացվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի Ավան նստավայրի պատասխանատու Է.Արզաքանյանին, ում ներկայությամբ էլ կատարվել է քննչական գործողությունը, հետնաբար, դատարանի այն փաստարկը, որ առգրավումը կատարվել է առանց դատավոր Դ.Գրիգորյանի մասնակցության, ինչի արդյունքում խախտվել է քրեադատավարական օրենքի պահանջը, հիմնավոր չէ:
Բացի այդ բողոքի հեղինակը նշել է, որ թե' առգրավում ն թե' խուզարկություն քննչական գործողությունների կատարման ժամանակ դատավոր Դ.Գրիգորյանը գտնվել է արձակուրդում, սակայն խուզարկության կատարման ժամանակ, գտնվելով դատարանում, ցանկություն է հայտնել մասնակցելու քննչական գործողությանը, ինչը քննիչի կողմից թույլատրվել է, նրան ծանոթացվել է խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշումը, ինչից հետո վերջինս մասնակցել է քննչական գործողության կատարմանը՝ իրացնելով նան դիտողություններ ն հայտարարություններ անելու իր իրավունքը:
7. Բողոքաբերը գտել է, որ ծառայողական աշխատասենյակը հանդիսանում է բնակարան Չ։՝քրեադատայարաան նե ոչ թե սահմանադրաիրավական կամ քրեաիրավական հասկացության բաղադրիչը Ծառայողական աշխատասենյակը դատավարական իմաստով բնակարան է համարվում նկատի ունենալով այն
6
հանգամանքը, որ դրանում կարող են գտնվել անձի մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություներ ն այդ նկատառմամբ էլ ծառայողական աշխատասենյակում խուզարկությունը կարող է կատարվել բացառապես դատարանի թույլտվությամբ: Մյուս կողմից` ծառայողական աշխատասենյակի անձեռնմխելիության այդօրինակ երաշխավորումը՝ չի նշանակում, որ այնտեղ անձի մուտքը հանրային շահով պայմանավորված արգելելը սահմանափակում է նրա բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը ն առաջ բերում դրա պաշտպանության նույն ընթացակարգերը կիրառելու հնարավորություն, ինչպիսին առկա է մարդու բնակարանի անձեռնմխելիության խախտման դեպքում՝ դրա քրեաիրավական իմաստով: Նշվածից ելնելով` բողոքաբերը փաստարկել է, որ քննիչի կողմից առգրավում կատարելուց հետո Դ.Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը կնիքելու միջոցով վերջինիս մուտքն իր աշխատասենյակ թույլատրելով նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտում առկա չէ:
8. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունն, գրեթե նույնությամբ շարադրել է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները ն առհասարակ չի անդրադարձել դրանց դեմ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումներին, ինչի արդյունքում կայացրել է չպատճառաբանված դատական ակտ:
9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի ն Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումները ն կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով պաշտպանի բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. ԴԳրիգորյանի պաշտպան ԳՄելիքյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի պահանջի համաձայն՝ «(..) Խեդրում եմ բողոքը ճանաչել
7
հիմնավորված ն որոշում կայացնել թիվ 62219919 քրեական գործով առգրավում կատարելու որոշմեւմը, դատավորի աշխատասենյակը կնիքելով ն առանց դատարանի որոշման նիարերի քարտուղարի աշխատասենյակում խուզարկություն կատարելու ապօրինի գործողություններով` Դավիթ Գրիգորյանի ընակարանի անձեռնմխելիության ն իրավաբանական օգնություն ատանալու իրավունքների նե օրինական շահերի խախտման փաստր ճանաչելու ն դրանց վերաբելյալ բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի 15082019 թվականի որոշմամբ, Դավիթ Գրիգորյանի իրավունքների ն օրինական շահերի խախտումը վերացնելու մասին '(...)»:
1. Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ «(..) (Տ/վյալ դեպքում խախտվել են Դավիթ Գրիգորյանի արդյունավե պաշտպանության իրավունքը, քանի որ վարույթն իրականացնող մարմինը մուտք գործելով վերջինիս աշխավզաւսենյակ, արգելել է նրան մասնակից լինե առգրավման գործողությանը ն Դավիթ Գրիգորյանին չի ծանոթացրել առգրավման որոշմանը: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինն առգրավման գործողությանն մասնակից է դարձրել մեկ այլ անձի՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նարավայրի պատասխանատու Է.Արզաքանյանին, մինչդեռ ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների համաձայն` քննիչը պարտավոր էր առգրավման գործողությանը մասնակից դարձնել այն անձին, ում պատկանող գույքը ենթակա էր առգրավման, տվյալ դեպքում՝ դատավոր Դ.Գրիգորյանին: Ավելին քննիչը կարող էր հարկադիր կարգով առգրավել առգրավման ենթակա գույքը միայն Դավիթ Գրիգորյանի կողմից այն կամովին չհանձնելու դեպքում
Դատարանն արձանագրում է նան, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական օրենքի փտրամարանությունից ելնելով ` աշխատասենյակը հավասարազոր է բնակարանին: Իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը՝ անձ, ներկայության կամ մասնակցության ապահովման անմիջական պարվտաւկանություն կրում է քննչական գործողություն կատարողը, իսկ տվյալ դեպքում Տես նյութեր, հատոր 1, թերթեր 2-11:
8
այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքն անձեռնմխելիությաւն իրավունքից օգտվող դավաւվորի աշխատասենյակում կատարվող գործողության մասին է:
(.-.) Հաշվի առնելով, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս թենիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողությու, այն է` կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված վերոհիշյալ գործողությունմերով խախարվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրք 12րդ հոդվածով նախատեսված` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է րբողոքարերի՝ ՀՀ Սահմանադրության 6Լրդ հոդվածով նախատեսված իրավունքների ն ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի սահմանափակմանը:
Դատարանն արձանագրում է նան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի օգոսվտսի 5-ի որոշմեումը Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դափտարանի 2019 թվականի հուլիսի 16-ի թիվ ԵՂ/1725/07/19 որոշումը բեկանվել է ն մերժվել է ՀՀ ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Խ.Մեժլումյանի՝ խուզարկության թույլվվություն արանալու վերաբերյալ միջնորդությունը:
(-))
Դատարեաւնն արձանագրում է, որ թեն Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն, իրականացնելու պահի դրությամբ Դավիթ Գրիգորյանը ձնական /իատրաթղթային/ առումով չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կագավիճակ, սակայն բովանդակային /գործնական/ առումով ունեցել է այդպիսին: Հետնարար փաստաբան Գեռրգի Մելիքյանն Դավիթ Գրիգորյանն աշխատասենյակում խուզարկություն իրականացնկու պահի դրությամի ունեցե է ..պաշտապանի քրեադատավարական կարգավիճակ: Հետփնարար վարույթն իրականացնող մարմինը
9
պարտավոր էր ապահովել փաստաբան Գեռրգի Մելիքյանին մասնակցությունը, խուզարկությանը:
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստարան Գեռրգի Մելիքյանի մասնակցությունը, չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի՝ իրավաբանական օգնություն արանալու իրավունքի խախպմանը: (..-)»":
12. Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն՝ «(..) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն դատական գործի նյութերի ուսումնասիրությամը առաջին ատյանի դատարունն իրավացիորեն արձանագրել է, որ փվյալ դեպքում խախվվել են Դավիթ Գրիգորյանի արդյունավեվ, պաշտպանության իրավունքը, քանի որ վարույթն իրականացնող մարմինը մուտք գործելով վերջինիս աշխատասենյակ, արգելել է նրան մասնակից լինե առգրավման գործողությանը ն Դավիթ Գրիգորյանին չի ծանոթացրել առգրավման որոշմանը: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինն առգրավման գործողությանն մասնակից է դարձրել մեկ այլ անձի՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նարավայրի պատասխանատու Է.Արզաքանյանին, մինչդեո ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի վերը նշված հոդվածների համաձայն` քննիչը պարտավոր էր առգրավման գործողությանը մասնակից դարձնել այն անձին, ում պատկանող գույքը ենթակա էր առգրավման, փվյալ դեպքում՝ դափավոր Դ.Գրիգորյանին:
Ավելին, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քննիչը կարող էր հարկադիր կարգով առգրավել առգրավման ենթակա գույքը միայն Դավիթ Գրիգորյանի կողմից կամովին չհանձնելու դեպքում:
Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է նան, որ անձի աշխատասենյակում կավփատվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական օրենքի տրամարանությունից լնելով աշխատասենյակը հավասարազոր է բնակարանին: Իր աշխափասենյակում Տես նյութեր, հատոր 1, թերթեր 113128:
10
կատարվող առգրավմանը անձի ներկայության կամ մասնակցության ապահովմուն անմիջական պարտականություն կրում է քննչական գործողություն կատարողը, իսկ տվյալ դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքն անձեռնմխելիության իրավունքից օգտվող դատավորի աշխատասենյակում կատարվող գործողության մասին է:
(:-) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ խուզարկությանը մասնակցելու իրավունք ունի, ի թիվս այլոց, կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանը: Ընդ որում, փաստաբանը ձեռք է բերում պաշտպանի քրեադատավարական կարգսւվիճակ միայն, եթե պաշտպանում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի շահերը:Սակայն, մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վերլուծության հիման վրաւ Առաջին ատյանի դավփարանն իրավացիորեն արձանագրել է, որ խուզարկություն կատարելն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին ն փատրացի պարունակում է քրեական հետապնդման տարրեր, ուստի փվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Դավիթ Գրիգորյանը քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ մատնանշվել է որպես հանցանք կատարողի, ապա նա, իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում պաշվպանության իրավունքից:
Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, ոլ թեն Դավիթ Գրիգորյանի աշխավաւսենյակում խուզարկությունն իրականացնելու պաւհի դրությաւմը Դավիթ Գրիգորյանը ձնական /փաարաթղթային/ առումով չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կագավիճակ, սաւկայն բովանդակային /գործնական/ առումով ունեցել է այդպիսին:
Հետփնաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ փաւարաբան Գեռիգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու պահի դրությամբ ունեցել է պաշտպանի քրեադատավարական կարգավիճակ, ուարի` վարույթն իրականացնող մարմինն պարտավոր էր ապահովլ փատրարան Գեռրգի Մելիքյանին
11
մասնակցությունը խուզարկությանը:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ վարույթն խրականացնող մարմնի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստաբան Գեռրգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի իրավարանական օգնություն արաւնալու իրավունքի խախպրմանը:
(-) Վերոգրյալի հիման վրա դատական ստտւգմաւն ենթարկելով վիճարկվող որոշումը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առաջին ատյանի դատարանը, քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ արուգելով բողոքարկված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ն արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Մեժլումյանն արգելելով Դավիթ Գրիգորյանին մասնակից լինել առգրավման գործողությանը, թույլ է տվել վերջինիս արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտում, ինչպես նան՝ ՀՇ հավուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Մեժլումյանն ՀՀ քրեական դափավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն կատարելով, այսինքն՝ 2019թ. հուլիսի 16-ին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռր կնիքելով, սահմանափակել է Դավիթ Գրիգորյանի իրավունքը մուրք գործել իր աշխավասենյակ, իսկ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող 6 խուզարկության կատարմանը փաստաբան Գեորգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի իրավարանական օգնություն արանալու իրավունքի խախտմանը, րստ էության հանգել է իրավաչափ հերնության, որը ըխում է այն գործի փատրական տվյալներից ն գործող օրենսդրության պահանջներից` արդյունքում կայացնելով օրինական դատական ակվտ:
(-)
Վերաքննիչ դատարանը հանգում է այն հերնության, որ որ առաջին ատյանի դատարաւնը բողոքը րավարարելու ն անձի իրավունքների խախտում արձանագրելու արդյունքում թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դավաւկան սխալ ն րար
12
էության կայացրել է ճիշտ լուծող, օրինական, հիմնավորված ն պատճառաբանված դատական ակվ, որը բեկանելու իրավաչաւի հիմքեր չկան:
Այսինքն, տվյալ դեպքում Առաջին ազյանի դատարոաւնն րար էության կայացրել է օրինական, հիմնավորված, ինչպես նան պատճառարանված որոշում: Հեփնաբար վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են ն չեն բխում առաջին ատյանի դատարանին ներկայացված նյութերից'(..)»5:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Թ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:
11, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) (...) օրենքով նախատեսված դեպքերում քննել ն լուծել հերաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերավիվ-հարախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների ն գործողությունների (անգործության) դեմ բողոքները (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Դատարանը, այն օրենսգրքով սահմանված դեպքերում ն կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի ն օպերատիվ-հերախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների ն գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 35-49:
13
«Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների ասյն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, մտուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները նե օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն րավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմն, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործը կասեցնելու կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: (...)»:
15. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներով ամրագրել է հետնյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1- ին ն 2-րդ մասերով նախատեսված որոշումների, զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքերի ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման":
Ավելին, Վճռաբեկ դատարանն իր կողմից ձնավորած վերոգրյալ ընդհանուր կանոնի կենսագործման շրջանակներում արձանագրել է նան, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, 6 Տես, Վարուժան Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 5ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը:
14
ստուգելը ն գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդչատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլն նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության ն անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար՛:
15.-Նշված դիրքորոշումը համահունչ է նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձնավորված .չ թք051 /ճշնատ դատական վերահսկողության կիրառման չափանիշներին Մասնավորապես, Եվրոպական դատարանը 6: ք051 /ճճէաու դատական վերահսկողության եզրույթի ներքո դիտարկում է, ոջ միայն մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգը, այլ նան քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատումը (2մճոտի 66 ք051 /ոճառ սճեճու օօոնօէ: Այլ կերպ՝ 62: ք051 /ճճլսու համալիրծ դատական վերահսկողությունն ի զորու է ամբողջապես վերացնել ապացուցողական գործողության ընթացակարգային թերությունները:
16. Մույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը՝ պաշտպանի բողոքի հիման վրա իրականացնելով առգրավում ն խուզարկություն քննչական գործողություններիի ընթացքում դրանց կատարման կարգի՝` պահպանման հետ կապված քննիչ -ՆԽ.Մեջլումյանի գործողությունների օրինականության ն հիմնավորվածությաան դատական ստուգում եզրահանգել է, որ դրանով խախտվել են մեղադրյալ Դ.Գրիգորյանի իրավունքներն ու օրինական շահերը:
- Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ն հիմնավորվածությունը, գտել է, որ Առաջին 7 Նշված սկզբունքների մասին ուսոնչ տանոճւտես Արմեն Ջիվանի Բաբայանի ն Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման Աոա: ուռում էչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 5շռծօ ճոմ 7759) ս. քոջո) գործով 2016 թվականի հունվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 37138/14, կետ 77:
5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
15
ատյանի դատարանը բողոքը բավարարելու ն անձի իրավունքների խախտում արձանագրելու արդյունքում թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ ն ըստ էության կայացրել է ճիշտ լուծող, օրինական, հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտճ։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15.1.-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորմների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության լիազորության շրջանակներից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող իրավական պաշտպանությունը, մասնավորապես, խուզարկություն նե առգրավում քննչական գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ բարձրացված հարցերն անմիջապես կապված են նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ, ուստի այդ հարցերը կարող են քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ն քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը":
18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնությունն այն մասին, որ հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իրավաչափ չէ:
19. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը ն Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական . Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
1 Տեա տաննչ ոանոմճ «ղիա էսվե», «կիր էսվե» ն «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 13-րդ կետը:
16
ակտեր կայացնելիս, թույ են տվել ՀԸ Սահմանադրության 6-րդ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7րդ հոդվածներով նախատեսված օրինականության սկզբունքի ն դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290- րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանելու համար:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մեղադրյալ Դ.Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի բողոքը պետք է մերժել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից հայցվող իրավական պաշտպանությունը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:
20. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 68-րդ կետերում նշված փաստարկներին, ապա նման պայմաններում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքերը Վճռաբեկ դատարանը առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163ր ն 171րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետութան դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 415.1Լ-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Թիվ ԵԴ/0763/11/19 վարույթով Երնան քաղաքի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի սեպտեմբերի
17
25-ի որոշումը ն այն անփոփոխ թողմելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել ն փոփոխել:
2. Մեղադրյալ Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գ.Մելիքյանի բողոքը մերժել: Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0763/11/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
