Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԳԴ/0007/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԳԴ/0007/01/22

Վճռաբեկ դատարանԳԴ/0007/01/221 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2022 թվականի փետրվարի 27-ին ՀՇ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 40100422 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 17-ի որոշմամբ Էդիկ Հակոբի Գնորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: 2021 թվականի ապրիլի 1Լին ք

Ամբողջ Տեքստ

ԳԴ/0007/01/22

ՅԱՏ 427-

ԱՅ: այր) ք ՀՀ:

վ ՏՂ թ

ԱՆԱՐ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

նախագահող դատավոր` Ռ-Բարսեղյան

դատավորներ՝ Ն.ՇՀովակիմյան

Կ.Մարդանյան

1 դեկտեմբերի 2023 թվականի ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նան Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2022 թվականի փետրվարի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 40100422 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 17-ի որոշմամբ Էդիկ Հակոբի Գնորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2021 թվականի ապրիլի 1Լին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 15ի դատավճռով, Է.Գնորգյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀԸ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ԷԳնորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Վերը նշված դատավճռի դեմ մեղադրող Մ.Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի ապրիլի 15ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը ներկայացրե է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

3

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանների կողմից, վիճարկվող դատական ակտերի կայացմամբ, թույլ է տրվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոջ ճիշտ կիրառում, որն ազդել է գործի ելքի վրա:

Մասնավորապես՝ բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Է.Գնորգյանի պատիժը ն պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները ստորադաս դատարանների կողմից դիտվել են ն' որպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համեմատաբար մեղմ պատիժ նշանակելու հիմնավորում, ն' որպես ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող պատճառաբանություն: Այսինքն, դատական ակտերում հստակ տարանջատված չեն մեղմ պատիժ նշանակելու ն պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորումները, դրանք ըստ էության նույնացված են:

5. Ըստ բողոքաբերի ստորադաս դատարանների կողմից անտեսվել է ամբաստանյալի հանցավոր վարքագծի հետնանքը, որը դրսնորվել է տուժող Տիգրան Բոշյանին մահ պատճառելով: Բացի այդ՝ ստորադաս դատարանների կողմից հաշվի չեն առնվել ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության կատարման հանգամանքները, դրա կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային 60պատահարին հանգեցրած՝ ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը:

52. Բողոքի հեղինակի պնդմամբ` գործի փաստական հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալն ավտոմեքենան վարել է՝ գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ ն վտանգավոր կառավարում, մասնավորապես՝ չի ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող երթնեկության անվտանգ ն սահուն ռեժիմ, իրականացրել է ձախակողմյան երթնեկություն, երթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ստեղծելով

4

վթարային իրադրություն, որի արդյունքում տեղի է ունեցել մարդու մահով զուգորդված պատահար:

53. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Էդիկ Գնորգյանը, մինչն վթարի պահը, գիտակցել է, որ խախտում է ճանապարհային երթնեկության կանոնները, այն է՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, ավտոմեքենան վարել է առանց ճանապարհի բանուկ մասին նայելու, որպիսի գործողությունները կարող են վտանգավոր հետնանքներ առաջացնել:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշումը բեկանել ն փոփոխել՝ վերացնելով Է.Գնորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ն նշանակել նրա կատարած արարքի հանրային վտանգավորությանը համաչափ պատիժ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Էդիկ Գնորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «2022 թվաւկանի փետրվարի 26ին՝ ժամի 23:00ի սահմաններու, Գավառ քաղաքի ավտոճանապարհի, «Ազատապադյոմ» կոչվող հատվածում վարելով «Մերսեդես Շ-180» մակնիշի 35 20 903 հաշվառման համարանիշի ավտոմեքենան` թույլ է փւվել ճանապարհային երթնեկության կանոնների 2-րդ ն 66-րդ կետերի ն «Վանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ չի ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն Օ0ապահովող երթնեկության անվրանգ՝ ն սատխուն ոնժիմ, իրականացրել է ձախակողմյան երթնեկություն, երթնեկության ժամանակ չի հետրնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը ն կողաշրջվել, որի հետնանքով ավտոմեքենայի ուղնոր Տիգրան Խաժակի Բոշյանը ստացված վնասվածքներից մեաւհացել է»:

5

8. Առաջին ատյանի դատարանը, դատավճիռ կայացնելիս անդրադառնալով ամբաստանյալ Է.Գնորգյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «՛...) Դատարանը որպես ամբաստանյալ Էդիկ Գնեորգյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ նա դեռնս նախաքննության ընթացքում փվել է խոարովանական ցուցմունքներ, առաջադրված մեղադրանքում իրեն ամրբողջությամը մեղավոր է ճանաչել, աջակցել է հանցագործության բացահայվմաւնը, զղջաւցել է կավնարած արարքի համար:

(.-.)

25.2. Դատարանը որպես ամբաստանյալ Էդիկ Գնորգյանի պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում այն, որ նա հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցություն տակ:

(.-.)

272. Է.Գնորգյանի նկատմամբ պավժի վփեսակը որոշելիս Դատարանը հաշվի է առնում հետնյալը.

- Վսամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2րդ մասով կատարված հանցագործության բնույթր ն հանրության համար վտանգավորության աստիճաւնը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրված արարքը հասարակական անվտանգության դեմ ուղղված, միջին ծեւնրության անզգույշ հանցագործություն է,

- խախտման բնույթը, մասնավորապես այն, որ ԷԳնորգյանը խախտել է «ձանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23իրդ հոդվածի 5»րդ կետի, «ՀՇայաարանի Հանրապետության Ճանապարհային երթնեկության կանոնները ն փրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ն պայմանների ցանկը հաարատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28ի թիվ 955Ն որոշման 2րդ ն 66րդ կերերի պահանջները՝ իրականացնելով իր վարած ավվտմոբիլի ոչ պատշաճ ն վտանգավոր կառավարում, այն է՝ չի ընտրել ավտոմորիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիություն ապահովող երթնեկության անվտանգ ն սատխուն ոնժիմ, իրականացրել է ձախակողմյան երթնեկություն, երթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորփային իրադրությանը ընթացքի ժամանակ շեղելով ուշադրությունը փեխնիկական տեսակետից արեղծելով վթարային իրադրություն, որի արդյունքում փեղի է ունեցել տվյալ պատահարը,

6

- խախտման արդյունքում՝ մեկ անձ մահացել է,

5` ճանապարհային երթնեեկության կանոնների խախտման նկատմամբ ամբաատրանյալի հոգերանաւկաւն վերաբերմունքը, մասնավորապես այն, որ վերջինս չի կանխավտեսել իր գործողության արդյունքում վնասաւկար հեարնանքներ առաջաւնալու հնարավորությունները, թեն պարտավոր էր ն կարող էր կանխատեսել դրունք, հերնաբար խախտումը թոյլ է տրվել անզգուշությամբ (Վարչական հրավախախվումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1-րդ հոդվածների իմասփով),

- հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամի ամիաարանյալի դրսնորած վերաբերմունքը, մասնավորապես այն, որ ամրաարանյալ Է.Գնորգյանը դրսնորել է հանցավոր անփութություն, քանի որ չի գիտակցել, որ իր կողմից թույլ փված խախրման արդյունքում կարող են ծանր հեւնանքներ առաջանալ, սակայն վվյալ իրադրությունում, պարվաւվոր էր ն կարող էր գիտակցել,

-՝ հանցանքի կատարումից հերո -ամբատրանյալի դրսնորած վարքագիծը մասնավորապես այն, որ ամբաստանյալը զղջում է կատարածի համար, այցելել է տուժողի ընտանիքին, տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ բողոք ն պահանջ չունի,

- խախտված հասարակական հարաբերության առցիալաւկան նշանակությունը, այդ ոլորվում: պետության քրեական քաղաքականությաւն ուղղվածությունը, պաւպտաւասխանաուտվությունը ն պատիժը մեղմացնող, սույն դատավճոի 25. Էրդ կետում նշված հանգաւմանքը, ինչպես նան պատասխանապվությունը ն պատիժը ծանրացնող, դատավճոի 26.Էրդ կետում նշված հանգամանքը,

- վզամրաստանյալի անձր բնութագրող հանգամանքները, մասնավորապես նրա տարիքը, այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, վատառողջ է,

Վերոգրյալի հաշվառմամի` Դափարանը հանգում է այն հետնության, որ տվյալ դեպքում Էդիկ Գնորգյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում: մեկ (Ս փարի ժամկետով, ինչպես նան վերջինիս նկատմամբ անհրաժեշտ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2րդ մասի սանկցիայով նախատեսված պարտադիր լրացուցիչ պատիժ նրան զրկելով տրանսպորվային միջոցներ վարելու իրավունքից երկու տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավոր կլինի ապահովել պավժի նպատակների իրացվելիությունը

(.-.)

7

Մեջբերված իրավական նորմերի ն դիրքորոշումների համատեքարտում հաշվի առնելով այն դավաւվճոխ 25. Էրդ ն 272-րդ կարերում հաարատված հանգաւմանքների համակցությունը՝ Դափարանի մուր աոկա է վստահություն ն համոզվածություն աո այն, որ ամբատարանյալ Էդիկ Գնորգյանի նկատմամբ ազատազրկման ձեով նշանակված պատժի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նան առանց այն փաարացի կրելու նրա նկատմամի պատիժը պայմանականորեն չկիրառելու ն վարձաշրջան սահմանելու միջոցով (...)»՛:

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «/(...) Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի օգռարտոսի ՕԷին ուժի մեջ մտած) 242-րդ հոդվածի 2-րդ մասով ամբապրանյալ Էդիկ Գնորգյանի նկատմամը ազավզազրկմաուն ձեով նշանակված պաղմժի կրման նպատակահարմարության հարցը քննարկելիս, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի ՕՓ6Լրդ հոդվածով Կսահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, րատ էության բազմակողմանի սվմագման ենթարկելով ու օրյեկտիվ գնահաղպելով նան մեղադրողի վերաքննիչ բողոքում մատնանշած հանգամանքները, այդ թվում՝ ամբաարանյալի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձր բնութագրող տվյալները, այն է՝ ամբասվանյալը երիտասարդ է, բնութագրվում է դրական, ունի առողջական խնդիրներ, տուժողի իրավահաջորդը վերջինի դեմ բողոք ն պահանջ չի ննրկայացինկ, պատիժն ու պատասխանատվություն, մեղմացնող հանգամանքները՝ ամբաստանյալի կողմից խտսմտվանական ցուցմունքներ տալը, իրեն մեղավոր ճանաչելը, զղջալը, ն հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, ինչպես նան

պատասխանամտվությունը ն պափփժը ծանրացնող հանգամանքը հանցագործությունն ալկոհոլի ազդեցություն փաւկ կատարած լինելը, արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբատարանյալ Էդիկ Գնորգյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, որը կոնկրետ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի Լին մասի իմաստով չի կարող գնահատվել անարդարացի՝ ակնհայտ խիստ լինելու հիմքով:

Տես նյութեր, հատոր Լ բերեր 44-48:

8

Վերաքննիչ՝` 6 դատարանի գնահատմամբ Առաջին Օ»ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Էդիկ Գնորգյանի նկազմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձնով վերջնական պատիժ նշանակելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգիքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների ն ստցիալական արդարության վերականգնմանը, պավժի ենթարկված անձի ուղղմանը ն հանցագործությունների կանխմանը: Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաարանյալ Էդիկ Գնորգյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, թույլ չեն տրվել նյութական ն դատավարական իրավունքի խախվումներ՝ հետնաբար այս մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիոր բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաարանյալ Էդիկ Գեորգյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու ն ՀՀ քրեական օրենսգիրքի (2003 թվականի օգոստոսի 0Լին ուժի մեջ մտած) 7Օրդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն Օ:չի Ակիրառել՝ սահմանելով համապատասխան ժամկետով վարձաշրջաւն:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքում արված պատճառարանությաւնն այն մասով, որ Դատարանը Էդիկ Գնորգյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ 2022 թվականի ապրիլի 15-ին դատավճիո կայացնելիս, իրականում գնահատականի չի արժանացրել թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախպման բնույթին, նրա մեղքի ձնին, որը դիսնորվել է հանցավոր ինքնավարաւհությամի, այսինքն` Էդիկ Գնորգյանը գիվակցել է, որ իր կողմից թուլ տրված խախտման արդյունքում կարող են վրանգավոր հետնանքներ առաջանալ՝ նա գիփաւկցել է իր արարքի վտանգավորությունը, ն, չնայած դրան` գիտակցաբար թույլ է տվել խախվում, դրանով իսկ արեղծել է վթարային իրադրություն, ինչը վկայում է հանցավորի անձնավորության ն կատարված հանցագործության վվաւնգավորության առավել բարձր ատպրիճանի մասին, ապա Վերաքննիչ՝` ։ ։6դատարանն արձանագրում է որ ամրատրանյալի վերոնշյալ գործողությունները ինչպես վարույթն իրականացնող մարմնի, այնպես էլ Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատման են ենթարկվել, վերջինին իր ոչ իրավաչափ

9

գործողությունների համար արդեն իսկ առաջադրվել է մեղադրանք, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, ուստի ամբաստաւնյալի դրսնորած հակաիրավական վարքագիծը չի կարող պատիժը պայմանականորեն չկիրառելիս մեկնաբանվել ի վնաս վերջինի ն առավել ես հիմք հանդիսանալ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը բացառելու համար:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները ն հիմք ընդունելով Վճռաբեկ դավփարանի վերը շարադրված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հանգում է հետնության, որ Առաջին ափտյունի դափմարանն իրավացիորեն գտել է, որ ամբաարանյալ Էդիկ Գեորգյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու ն հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի օգոատոսի ՕԷին ուժի մեջ մվւած) 70-րդ հոդվածի կիրաոմամը երա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի օգոավնեսի ՕԼին ուժի մեջ մտած) 48րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սռցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձ ուղղման ն հանցագործությունների կանխմանը»::

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչն ասյն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռարեկ բողոքները բերվում: ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ "Տեսնյութեր, հատոր 2, թերթեր 11118:

10

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Գնորգյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

1. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Է. Գնորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242րդ հոդվածի 2րդ մաստտվ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարեաւնների հեզնությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Ավտոմորիլի կամ մեխանիկական այլ տրանսպորվային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթնեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախպելը, որր մարդու առողջությանն անզգուշությաւմը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս (...):

2. Նույն արարքը, որն անզգուշությամը առաջացրել է մարդու մեւհ (...)»:

121 Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք, կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նան նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձնավորված իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն՝

ա. հանցագործութան կատարման եղանակը ն հանգամանքները,

հանցագործութան կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,

11

բ. ճանապարհային երթնեկութան կանոնների խախտման բնույթը:

Մասնավորապես` ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթնեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթնեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը: Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթնեկության մասնակիցների համար ն առավել հավանական դարձնում հանրութան համար վտանգավոր հետնանքնեի առաջացման հնարավորությունը,

գ. ճանապարհային երթնեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես՝ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթնեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել'։

Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարնոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթնեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-1Լրդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշութամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթնեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության ն կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած " Տես Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը:

12

անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նան նշանակված պատիժը կրելու սպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումներն իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարնոր նշանակություն: Ուստի այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը::

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ԷԳնորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա թույլ է տվել ճանապարհային երթնեկության կանոնների 2-րդ ն 66-րդ կետերի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, իրականացրել է ձախակողմյան երթնեկություն, երթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը ն կողաշրջվել, որի հետնանքով ավտոմեքենայի ուղնոր Տիգրան Բոշյանը ստացված վնասվածքներից մահացել է՞,

- Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության բնոււթըՑ ն հանրութան համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Է.Գնորգյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին՛,

- համաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ամբաստանյալ Է.Գնորգյանի երիտասարդ լինելը, դրականորեն բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը ն անձը բնութագրող մյուս հանգամանքները, դեպքից հետո դրսնորած վարքագիծը, իրեն լիովին մեղավոր 5 Տե՛ս ուսմոհտ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴԼ/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեպանի գործով 2015 թվականի փետրվարի 27ի թիվ ԳԴ/0014/0114, Սերգո Մկրտումյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԱՎԴ4/0020/01/20 որոշումները:

6 Տեն սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

13

ճանաչելը, խոստովանական ցուցմոնքնր տալը ն հտանկեղծորեն զղջալը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, ինչպես նան հանցագործությունն ալկոհոլի ազդեցություն տակ կատարած լինելը, իրենց համակցության մեջ բավարար են արձանագրելու, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Գնորգյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ ն որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելուճ:

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-12.-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Գնորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս ստորադաս դատարանները, համադրված վերլուծության ն իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման չենթարկելով սույն գործի փաստական տվյալները, մեղսագրված արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոններ, պատասխանատվություն՝ ն պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, ինչպես նան հանցավորի անձը բնութագրող տվյալները, հանգել են անհիմն հետնության, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը:

15. Այսպես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ: Մասնավորապես, ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այն, որ ամբաստանյալ Է.Գնորգյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ոչ սթափ վիճակում, ինչն առավել հավանական է դարձնում հանրության համար վտանգավոր հետնանքների առաջացման հնարավորությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան ամբաստանյալի կողմից թույլ տրված երթնեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես՝ ամբաստանյալը չի 8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14

ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող երթնեկութան անվտան՝ ն սահուն ռեժիմ, իրականացրել է ձախակողմյան երթնեկություն, երթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի հիշյալ փաստական տվյալները վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Է.Գնորգյանն իր գործողություններով առավել հավանական է դարձրել հանրության համար վտանգավոր հետնանքների առաջացման հնարավորությունը, հետնաբար մեղսագրվող արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ստորադաս դատարանները բավարար ուշադրության չեն արժանացրել ճանապարհային երթնեկության կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի չափը: Մասնավորապես այն, որ խախտման արդյունքում տուժողը զրկվել է կյանքից:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքների բովանդակային նման համադրում`՝ պետք է կարնորվի, քանի որ քննարկվող հանգամանքները բարձրացնում են արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ մեղադրյալ Է.Գնորգյանը գիտակցել է իր կողմից ճանապարհային երթնեկության կանոնների խախտման փաստը՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել նան թույլ տրված խախտման ն դրա հանրորեն վտանգավոր հետնանքի (տուժողին մահ պատճառելը) նկատմամբ Է.Գնորգյանի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը: Ճիշտ է, ճանապարհային երթնեկության կանոնների խախտման արդյունքում ճանապարհային երթնեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը պատճառված վնասն ինքնին չի կարող բացառել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննարկումը, սակայն տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի գմահատմամբ, ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ իրենց ամբողջության մեջ բավարար են եզրահանգելու, որ ամբաստանյալ Է.Գնորգյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով ն փորձաշրջան սահմանելով՝ հնարավոր չէ հասնել ՀՇ

15

քրեական օրենսգրքի 48րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը:

17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարնոր գործոններ, ինչպիսիք են ամբաստանյալ Է.Գնորգյանի կողմից թույ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը ն դրա արդյունքում վրա հասած հանրային վտանգավոր հետնանքները:

Մինչդեռ, ամբաստանյալ Է.Գնորգյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Գնորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Է. Գնորգյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Է.Գնորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

16

Ելնելով վերոգրյաից ն ղեկավարվելով ՃՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ գհոդվածնեով ն «ՀՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Էդիկ ՃՇակոբի Գնորգյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշումը փոփոխել: Էդիկ Հակոբի Գնորգյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Էդիկ Հակոբի Գնորգյանին թողնելով կրելու ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով:

2 Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԴԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԳԴ/0007/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել