ԵԴ1/0190/11/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 300. Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը · Հոդված 302. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2023 թվականի հուլիսի 20-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել աը յացուցիչ ասար ` -- «ճիավոր դատախազության ՀՇ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին ն ՀՇ գլխավոր դատախազության ՀՇ ազգային անվտանգության ծառայությունում մինչդգատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությա
Ամբողջ Տեքստ
ԵԴ1/0190/11/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա.Բեկթաշյան
29 օգոստոսի 2025 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ
ներկայացուցիչ
հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
2
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2023 թվականի հուլիսի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել
ներկայացուցիչ
բողոքը՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային
անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի` 2023 թվականի հուլիսի 11-ի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումների դեմ։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ վերոնշյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժվել է։
3.
հատուկ վերանայման վերաքննիչ
ներկայացուցիչ
բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 24-ի որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ
ներկայացուցիչ
ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
3
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ, 300-րդ, 302-րդ, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, ինպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա։
Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մինչդատական ակտերի դեմ դատարան բողոք ներկայացնելուց առաջ դատավարության մասնակիցը պարտավոր է հսկող դատախազի որոշումը բողոքարկել վերադաս դատախազին, որից հետո իրավունք է ստանում այդ ակտը բողոքարկել դատարան։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բողոքաբերի համար սահմանված չէ վերադաս դատախազի որոշումը՝ վերջինիս վերադաս դատախազին բողոքարկելու պարտականություն։
Նման պայմաններում, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային
անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանը սույն վարույթով հանդիսանում է հսկող դատախազ, որի որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանին։
Արդյունքում բողոքաբերը գտել է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի կողմից կայացված որոշումը չի բողոքարկվել իրավասու դատախազին։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ հսկող դատախազի որոշումը վերադաս դատախազի կողմից թողնվել է առանց քննության՝ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ, հետևաբար [անընթեռնելի] չի հանդիսանում բողոք ներկայացնելու իրավունքով օժտված պատշաճ սուբյեկտ, բողոքաբերը նշել է, որ միջնորդել է Առաջին ատյանի դատարանին քննիչից պահանջել քրեական վարույթին
4
վերաբերող նյութերը, որոնցում առկա են փաստական տվյալներ, որոնցով հաստատվում է
պատշաճ սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը:
Առաջին ատյանի դատարանը, սակայն, վարույթի հանրային մասնակցից չպահանջելով նյութերը, ինչպես նաև չքննարկելով բողոքաբերի միջնորդությունը, եզրահանգում է կատարել
բողոք բերելու իրավունքով օժտված
չլինելու մասին։
Բողոքի հեղինակը նաև նշել է, որ տվյալ քրեական վարույթով կայացվել են «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներ, որոնք նախ բողոքարկվել են դատախազին, ապա՝ դատարան։ Բողոքաբերը նշել է, որ որոշումներից մեկի վերաբերյալ դատարան ներկայացված բողոքի կապակցությամբ կայացվել է «Մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին» որոշում, ընդ որում դատարանը բավարարել է նաև միջնորդությունը և պահանջել քրեական վարույթի նյութերը։ Ուստի նույն հիմքերով և նույն բովանդակությամբ կայացված թվով երկու որոշումներից մեկի դեպքում հարուցվում է մինչդատական ակտի վիճարկման վարույթ, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության
ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման համաձայն՝ «(…) [Ք]ննարկելով փաստաբան
կողմից ներկայացված
բողոքը՝ պետք է փաստել, որ վերջինիս կողմից բողոքին կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարտացոլեին վկա
կողմից բողոքարկման իրավունքը փաստաբան
պատվիրակելու
չի հանդիսանում
և/կամ ներկայացուցչի միջոցով իրացնելու կամարտահայտության մասին, հետևաբար ակնհայտ է, որ սույն դեպքում
5
դատավարության մասնակից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին 2023 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ բողոք ներկայացնելու իրավունքով օժտված պատշաճ սուբյեկտ, ուստի ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության (…)»:
8. Առաջին ատյանի
ներկայացուցիչ
դատարան ներկայացրած բողոքում խնդրել է դատախազ Լ.Հակոբյանի՝ 2023 թվականի հունիսի 27-ին՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը և վերադաս դատախազ Ա.Չախոյանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի՝ «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը վերացնել, և հսկող դատախազի ու վերադաս դատախազի վրա դնել իր ներկայացվողի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ վարութային ակտեր կայացնելու պարտականություն:
Միաժամանակ, միջնորդել է վարույթի հանրային մասնակցից պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութերը, նշելով, որ 2023 թվականի հունիսի 27-ի՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումների, ինչպես նաև ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Հ.Գրիշյանի կողմից
տրված
կողմից կատարված
իր
եզրակացության վրա
գրառումներով հաստատվում է վերջինիս կողմից փաստաբան
անունից դատավարական գործողություններ կատարելու, այդ թվում՝ բողոք ներկայացնելու լիազորություն պատվիրակելու հանգամանքը2:
8.1. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Սույն բողոքին կից դատարան ներկայացված նյութերում բացակայում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի 2023 թվականի հուլիսի 11-ին «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը վկա
փաստաբան
1 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 26-29։
2 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 4-7։
6
կողմից իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից այն չբավարարելու վերաբերյալ տեղեկատվություն։
Մասնավորապես, բողոքին կից դատարան ներկայացված նյութերի
ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ նաև ԱԱԾ) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի 2023 թվականի հունիսի 27-ի` «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ բերված բողոքը ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի 2023 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես, այդ որոշմամբ արձանագրվել է, որ
կողմից չեն
ներկայացվել տվյալներ
կողմից բողոքարկման իրավունքը
փաստաբան
պատվիրակելու կամ այն ներկայացուցչի միջոցով
իրացնելու կամաարտահայտության մասին, հետևաբար՝
չի
հանդիսանում դատավարության մասնակից և ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` նաև ԱԱԾ) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի 2023 թվականի հունիսի 27-ի` «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ բողոք ներկայացնելու իրավունքով օժտված պատշաճ սուբյեկտ:
Վերոգրյալի հիման վրա` Դատարանն արձանագրում է, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից վերադաս դատախազին բողոք ներկայացնելը չի կարող գնահատվել որպես «բողոքաբերի կողմից մինչդատական ակտն իրավասու դատախազին բողոքարկելու», իսկ այդ հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին վերադաս դատախազի որոշումը՝ «որպես դատախազի կողմից բողոքի չբավարարման» պահանջների պահպանում:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի 2023 թվականի հուլիսի 11-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշման բողոքարկմանը՝ Դատարանն
7
արձանագրում է, որ այդ որոշումը վերադաս դատախազին բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։
Նման պայմաններում` Դատարանն արձանագրում է նաև, որ բողոքաբերի կողմից դատարան ներկայացված բողոքին կից ևս չի ներկայացվել [անընթեռնելի]
փաստաբանը լինելը, հետևաբար նաև՝ սույն բողոքը բերելու
լիազորություն ունենալը հավաստող փաստաթուղթ։ Ուստի` Դատարանը գտնում է, որ սույն բողոքը բերվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։
Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի 2023 թվականի հունիսի 27-ի՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի 2023 թվականի հուլիսի 11-ի` «Բողոքը քննության առնելու մասին» որոշումները օրենքով սահմանված կարգով չեն բողոքարկվել իրավասու դատախազին, ինչպես նաև դրանք բողոքարկվել են ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, որպիսի պայմաններում վարույթի հարուցումը ենթակա է մերժման (...)»:
9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 24-ի որոշումը անփոփոխ թողնելով, փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի համատեքստում գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար: Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է, մասնավորապես այն հանգամանքով, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լ.Հակոբյանի 2023 թվականի հունիսի 27-ի՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» և ՀՀ գլխավոր 3 Տե՛ս վարույթի նյութեր թերթեր 38-39։
8
դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի 2023 թվականի հուլիսի 11-ի` «Բողոքը քննության առնելու մասին» որոշումները օրենքով սահմանված կարգով չեն բողոքարկվել իրավասու դատախազին, ինչպես նաև դրանք բողոքարկվել են ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող ներկայացուցիչ
բողոքի հիման վրա վարույթի
հարուցումը մերժելու մասին որոշմամբ Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով, ըստ էության, կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմք չկա։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ դիմող ներկայացուցիչ
հատուկ վերանայման բողոքը՝
մերժել (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։
11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
11.1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝
4 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 115-122։
կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի՝ վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ”: 5 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192, 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ-1191, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 և 2016 թվականի հուլիսի 12-ի թիվ ՍԴՈ-1293 որոշումները։ 9
10
12. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով,
պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը՚,
դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն,
ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները
կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա։ Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի":
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: 7 Տե՛ս նույն տեղում։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ։ 9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ։
11
13. Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների առնչությամբ Վճռաբեկ դատարանը ևս արձանագրել է, որ՝ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա։ Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա։ Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության
կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը։ Այլ կերպ՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի
հավասարակշռություն` բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը"։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը.
(...)
4) քրեական հետապնդում չհարուցելու,. (…) մասին որոշումը (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված 11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը։
մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը։
(...) Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում։ Այդ ժամկետի սկիզբն է՝
1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը.
2) բողոք ներկայացնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ 301-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում կարգավիճակը.
3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը.
4) առկայության դեպքում` վարույթի համարը.
5) բողոքարկվող վարութային ակտը.
6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.
7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից.
8) բողոքի փաստարկները և պահանջը.
9) բողոքին կցվող նյութերի ցանկը։
13
2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ»:
15. Վճռաբեկ դատարանը Լիա Պետրոսյանի գործով արձանագրել է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ։ Մասնավորապես, մինչդատական ակտերի իրավաչափության և դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը։
Այսպես, դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաբերելի պահանջները։ Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել2:
Անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես այդպիսին, ի թիվս այլնի, նախատեսված է, որ մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը: 12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լիա Պետրոսյանի գործով 2024 թվականի ապրիլի 5-ի թիվ ԵԴ1/0365/11/23 որոշումը։
14
16. Քրեադատավարական նախկինում գործող իրավակարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական
բողոքարկման առարկան անմիջականորեն քրեական հետապնդման մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունն են, եթե դրանց դեմ բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից՝ անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում դատախազի կողմից
քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն։ Ընդ որում, այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի որոշումը, գործողությունը կամ անգործությունն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորված անգործությունը”։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով դատախազի կողմից բողոքի բավարարումից տարբերվող է ինչպես բողոքի մերժումը, այնպես էլ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը:
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Դատախազ Ա.Չախոյանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ փաստաբան կողմից բերված բողոքը թողնվել է առանց քննության՝ այն բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով'4: ներկայացուցիչ
բողոք է ներկայացրել Առաջին
ատյանի դատարան՝ խնդրելով դատախազ Լ.Հակոբյանի՝ 2023 թվականի հունիսի 27-ին՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը և վերադաս դատախազ Ա.Չախոյանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը վերացնել, և հսկող դատախազի ու վերադաս դատախազի վրա դնել
իրավունքների
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշման 16-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
15
խախտումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ վարութային ակտեր կայացնելու պարտականություն։
Միաժամանակ, միջնորդել է վարույթի հանրային մասնակցից պահանջել բողոքին վերաբերող նյութերը, նշելով, որ 2023 թվականի հունիսի 27-ի՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումների, ինչպես նաև ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Հ.Գրիշյանի կողմից
եզրակացության վրա
կողմից կատարված գրառումներով
հաստատվում է վերջինիս կողմից փաստաբան
իր անունից
դատավարական գործողություններ կատարելու, այդ թվում՝ բողոք ներկայացնելու լիազորություն պատվիրակելու հանգամանքը5։
ներկայացուցիչ
Առաջին ատյանի դատարանն
բողոքի հիմնան վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժել է այն հիմնավորմամբ, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից վերադաս դատախազին բողոք ներկայացնելը չի կարող գնահատվել որպես «բողոքաբերի կողմից մինչդատական ակտն իրավասու դատախազին բողոքարկելու», իսկ այդ հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին վերադաս դատախազի որոշումը` «որպես դատախազի կողմից բողոքի չբավարարման» պահանջների պահպանում: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ գլխավոր
դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումը վերադաս դատախազին բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ բողոքաբերի կողմից դատարան ներկայացված բողոքին կից ևս չի ներկայացվել
փաստաբանը լինելու, հետևաբար նաև` բողոք բերելու լիազորություն ունենալը հավաստող փաստաթուղթ16:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը։
16
Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ, անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 24-ի որոշումը¹⁷։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով բողոքարկման առարկա է դատախազ Լ.Հակոբյանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, որը [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] կողմից բողոքարկվել է իրավասու դատախազին՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Չախոյանին, ով բողոքը թողնելով առանց քննության, կայացրել է բողոքի բավարարումից տարբերվող որոշում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պահպանված է։
Անդրադառնալով ստորադաս դատարանների այն դատողությանը, որ բողոքաբերի կողմից դատարան ներկայացված բողոքին կցված չէ [անընթեռնելի] [անընթեռնելի] փաստաբանը լինելու փաստը հավաստող փաստաթուղթ, հետևաբար բողոքը բերվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նման պահանջ նախատեսված չէ։ Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է, ի թիվս այլի, բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում՝ կարգավիճակը, որպիսի տվյալներ [անընթեռնելի] ներկայացուցիչ բողոքը պարունակում է¹⁸։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ [անընթեռնելի] միջնորդել է հանրային ¹⁷ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
¹⁸ Տե՛ս վարույթի նյութեր, թերթ 4։
17
մասնակցից պահանջել բողոքին վերաբերող նյութերը, նշելով, որ դրանցով հաստատվում է
կողմից իրեն՝ դատավարական գործողություններ
կատարելու, այդ թվում՝ բողոք ներկայացնելու լիազորություն պատվիրակելու հանգամանքը:
Հետևաբար, այն հարցը, թե արդյո՞ք
հանդիսացել է տվյալ
մինչդատական ակտը բողոքարկելու պատշաճ սուբյեկտ, թե ոչ, կարող էր քննարկման առարկա դառնալ ներկայացված մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի ըստ էության քննության շրջանակներում։
19. Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում արձանագրել, որ թեև ստորադաս դատարանների կողմից որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու հիմք էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ
պահանջի չպահպանումը, սակայն ներկայումս գործող
իրավակարգավորումների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1.1.-րդ մասի համաձայն, մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի անհամապատասխանությունը հիմք է համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ բողոքը վերադարձնելու համար:
Վերոգրյալից ելնելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անգամ առկա է մինչդատական ակտի վիճարկման բողոքի՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելը հիմնավոր համարվել չի կարող։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթի նյութերում անձի կարգավիճակը հաստատող բավարար տեղեկատվության բացակայության և դրա 19 Տե՛ս 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը։
18
վերաբերյալ ողջամիտ կասկածներ ունենալու դեպքում, Առաջին ատյանի դատարանը վերը նշված ընթացակարգով պետք է հնարավորություն ընձեռի բողոք բերած անձին ներկայացնելու իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթեր։
20. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելը հանգեցրել են [անընթեռնելի] դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ։
21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար20։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության։
20 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
19
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ներկայացուցիչ
բողոքի վերաբերյալ Երևան
քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 24-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0190/11/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
