Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-487-Ն11 դեկտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ կետում` ա) «ժե» և «ժզ» ենթակետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով. բ) «ժը» ենթակետից հանել «բանկային» բառը: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետում «այլ բանկային» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ» բառերով: Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով: Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը «ակտիվները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի)» բառերով: Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել վերջին նախադասությունը: Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում` ա) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով. բ) «ա» ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով, իսկ «վարկերի» բառից հետո` «և (կամ) փոխառությունների» բառերով. գ) «բ» ենթակետը «ավանդների» բառից հետո լրացնել «և ներգրավված փոխառությունների» բառերով. դ) «գ», «դ», «է» և «թ» ենթակետերը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով. ե) «ե» ենթակետում «կամ նրա» բառերը փոխարինել «և վարկային կազմակերպությանը և նրանց» բառերով: Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով: Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում` ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:». բ) 2-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները` հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:»: Հոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետը` ա) «Բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով. բ) «բանկը» բառից հետո լրացնել «(վարկային կազմակերպությունը)» բառերով: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-487-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-487-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2003-31.12.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1381 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.12.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2003 Ուժը կորցրել է 31.12.2023 Հիմնական ակտ 11.12.2002, ՀՕ-487-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.09.1997, ՀՕ-155 30.09.1997, ՀՕ-155 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 դեկտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-487-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել