ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ հոդվածի առաջին պարբերության և 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) «թափոնների տեղադրում» հասկացության «տարածմանը» բառը փոխարինել «տարածման կանխարգելմանը» բառերով.
2) «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հատուկ հատկացված տեղեր՝ թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր.». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ. մակաբացման ապարներ՝ հանքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման:»: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում, 17-րդ հոդվածում և 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «թափոններ արտադրողներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «թափոններ առաջացնողներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 -ին մասով. «1.1. Վտանգավոր թափոններ առաջացնողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը:»: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:»: Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 16. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը 1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է թափոնների հեռացման վայրերի ռեեստրը:
2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:
3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-105-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-105-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.08.2015-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.637 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.06.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.08.2015 Հիմնական ակտ 22.06.2015, ՀՕ-105-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.11.2004, ՀՕ-159-Ն 24.11.2004, ՀՕ-159-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունիսի, 2015 թ.
- Գործի #:
- ՀՕ-105-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
