Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/5126/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/5126/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/5126/02/192 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «ԹԱՈՒԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ հայցվորի պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին, ն ըստ հակընդդեմ հայցի Ընկերությունն ընդդեմ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն պահանջել է «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն պարտավորությունները՝

Ամբողջ Տեքստ

ԱՅՔ»

աա 272

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5126/02/19 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5126/02/19

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Հ. Ենոքյան

Տ. Նազարյան

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԹԱՈՒԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ հայցվորի պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին, ն ըստ հակընդդեմ հայցի Ընկերությունն ընդդեմ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն պահանջել է «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն պարտավորությունները՝ սահմանված «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն ն Ընկերության միջն 18.11.2015 թվականին կնքված թիվ 2 լրացուցիչ համաձայնագրով ն նույն կողմերի միջն կնքված «Պայմանագրի միջանկյալ արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ» թիվ 2 ակտով, ճանաչել դադարած:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ից բռնագանաձել 9.465.438 ՀՀ դրամ՝ որպես կատարված աշխատանքների վարձատրություն, 20.303.365 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրով հաշվարկված տույժ՝ տույժերի հաշվարկը հիմնական պարտքի նկատմամբ 015 տոկոսի չափով շարունակելով 3110.2019 թվականից մինչն պարտավորությունների ամբողջական ն փաստացի կատարումը:

2

Ընկերությունը 12.03.2020 թվականին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան պահանջելով պատասխանողից հօգուտ Ընկերության բռնագանձել 75.000 ՀՀ դրամ՝ որպես կատարված աշխատանքների վարձատրության գումար:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2022 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը թողեվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31082022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Անի Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 6Լ-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ, 116-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն առաքանին փոստային ծառայության հանձնելու ժամկետի պարզման համար հիմք է ընդունել միայն ծրարի դիմային երեսի վրա առկա մի քանի անընթեռնելի դրոշմներից թվով մեկ դրոշմի ամսաթիվը, որը ենթադրաբար մնացյալի համեմատ առավել ընթեռնելի է եղել ն որնէ հավելյալ միջոց չի ձեռնարկել, որպեսզի վստահաբար պարզի առաքանին փոստային ծառայությանը հանձնելու ժամկետը:

Վերաքննիչ դատարանը փաստաթուղթը փոստին հանձնելու օրը կարող էր պարզվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու ն այլ միջոցներով, ինչը սակայն Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել, ինչի դեպքում բողոք բերած անձը զրկվել է իր վերաքննության իրավունքից, որն էլ հանգեցրել է դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակման, որի արդյունքում խախտվել է այդ իրավունքի բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Յ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության նե արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը Ա ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման ն իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տես, Ք6ճրթշ մօ- Խռմժռ ԸՇճմտութՏ .. Տքճյո, օքքիշռեօո, թիվ 116/1997/900/1112 գանգատով Եվրոպական դատարանի, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ Ա իրական հնարավորություն ունենա (տե՛ս, 8ջԱօէ ս. քոռոօտ, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոեյանե ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը ն համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե'ս, Ք6Ո6շ մօ Թճմռ Ըճսճոլլ6Տ մ. Տքճյո, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27:

Բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետնանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի ն դատավարության մասնակիցների միջն փոխազդեցություն ստեղծելու համար ն ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նան

4

նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե'ս, Խճռոօ/. զոժ Խզտիօմճ մ. Թատջռ գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսնորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե'ս, 26մօժոլի մ. ՏԼՕմճուօ գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (ե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈՒՑ44, ՍԴՈւՒՑ73, ՍԴՈ-ՑՋ0, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈԼԼ037, ՍԴՈ- 1052, ՍԴՈ-115, ՍԴՈՒԱ27, ՍԴՈ-Ո90, ՍԴՈ-92, ՍԴՈ-Ո96, ՍԴՈւՈԱ97, ՍԴՈ-Լ220, ՍԴՈ- 1222, ՍԴՈՎ257, ՍԴՈւՂ2Ց9) կարնորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ արձանագրել է, որ՝

-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-դատարանի մատծելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձաական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ Ա չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նան փաստել, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու ն նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր ն երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված 60դատական ակտը հրապարակելու ն գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես

5

պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան ն դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն Ջ ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, ն չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տես, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Նույն օրենսգրքի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով քննվող գործով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 181-րդ հոդվածով ն 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, ն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

6

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու Ա բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետնանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք ն արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասութան 0դատարանին 0պարտավորեցնոմ է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որնէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նան անձի՝ սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության Ա իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ Դանիել Բարսեղյանի ն այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2112.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու ն դատարանի մատչճելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական ապաշտպանութան ն արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈՂՎ249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված `պլաահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ն գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում՝ ծանր հետնանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ն համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը ն ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ

7

պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը ն բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (6 յսՐ6):

ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն Աե համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը ն ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է: բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը ն բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկերը պերք է վերականգնի իրավունքի ուժով (օօ, յսոօ) (րես, Դոնարա Գրիգորյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 14.07.2022 թվականի «Հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը Ընկերությանը ուղարկելու համար ելքագրվել է 27.07.2022 թվականին (հիմք թիվ Ե-187690/22 ուղեկցական գրություն), Ընկերության ներկայացուցիչն այն ստացել է առձեռն 27.07.2022 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 166): Համաձայն վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային կնիքի' վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ Ընկերության ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանի կողմից ներկայացվել է 06.08.2022 թվականին: Վերաքննիչ բողոքով միաժամանակ վերջինս միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները ն վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ Դատարանի 14.07.2022 թվականի որոշումը Ընկերության ներկայացուցչի կողմից ստացվել է «27.07.2022 թվականին» (հատոր 2-րդ, գ.թ. 3-10, 14):

Վերաքննիչ դատարանը, 31.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով բողոքաբերի վերը նշված միջնորդությանը, արձանագրել է, որ «(.) Ընկերության ներկայացուցիչը բողոքարկվող դատական ակտը ստացել է 27.07.2022 թվականին, ուստի ամեն դեպքում այն կարող էր բողոքարկել դատական ակտը ստանալու օրվանից սկսած օրենքով սահմանված յոթեօրյա ժամկետում" մինչն 05.08.2022 թվականը ներառյալ, մինչդեռ վերաքննիչ բողոքը կապի ծառայությանը ներկայացվել է այդ ժամկետն ավարտվելուց հետո՝ 06.08.2022 թվականին /,տես ծրարի վրա առկա կնիքը/՛չ, որպիսի պայմաններում միջեորդությամբ ներկայացված հիմնավորումը չի կարող բողոք բերելու ժամկերը բաց թողնելու հարգելի պատճառ հանդիսանալ»: Հիշյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերության վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ժամկետի բացթողումը հարգելի համարելու Ա այն վերականգնելու միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա են մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է թիվ ԼՕ1050680144ի/ բեռնային համարով «Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնական կայքէջից կատարված որոնման արդյունքների քաղվածքի պատճենը, համաձայն որի թիվ ԼՕ1050680144Ի/ բեռնային համարով առաքանին

8

հանձնվել է փոստային ծառայությանը 05.08.2022 թվականին, ինչպես նան վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից 12.09.2022 թվականին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ թիվ ԼՕ105068014ՃԽ7 բեռնային համարով փոստային առաքանին՝ հասցեագրված Վերաքննիչ քաղաղաքացիական դատարան (Երնան, Գ. Նժդեհի 23), փոստային բաժանմունք հանձնվել է 05.08.2022 թվականին: Վերոնշյալ փաստաթղթի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում առկա վերաքննիչ բողոքի ծրարի վրա նշված ծածկագիրը համապատասխանում է վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկելու վերաբերյալ, վճռաբեկ բողոքին կից ներկայացված անդորրագրի ծածկագրին: Միաժամանակ փոտ.իճնքօտեոտ պաշտոնական կայքից կատարված որոնման արդյունքներից, պարզ է դառնում, որ նշված ծածկագրով առաքանին Վերաքննիչ դատարան է ուղարկվել 05.08.2022 թվականին:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված որոշումը Ընկերությանը (նրա ներկայացուցչին) հանձնված ն այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, ինչպես նան վերաքննիչ բողոքը ստանալու պահից օրենքով սահմանված 7-օրա ժամկետում բողոքը Վերաքննիչ դատարան փոստային առաքմամբ ուղարկելու հանգամանքները, քանի որ ն՛' որոշման հանձնման, ն' վերաքննիչ բողոքի ուղարկման ժամկետները պարզելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 3108.2022 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելու ն վերականգնելու միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին, ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջը, որն ինքնին չի արգելափակում անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը հաշվի առնելով այն, որ օբյեկտիվ իրականության մեջ Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ առկա է եղել միայն վերաքննիչ բողոքի ծրարը՝ դրանում առկա «06.08.2022 թվական» թվագրմամբ՝ փոստային կնիքով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել հետագայում վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցը հետազոտելու հնարավորությունից:

Մինչդեռ՝ վերը նշված ապացույցի՝ թիվ ԼՕ1050680144Ճ8/ բեռնային համարով «Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնական կայքէջից կատարված որոնման արդյունքների քաղվածքի պատճենի, ինչպես նան 12.09.2022 թվականին տրված տեղեկանքի ուսումնասիրության արդյունքոմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոք բերած անձը Դատարանի 14.07.2022 թվականի «Հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը ստանալով 27.07.2022 թվականին, այն ստանալու օրվանից օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում, այն է՝ 05.08.2022 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈՂ293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների ն կոնկրետ անձի շահերի միջն հավասարակշոռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ո բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության,

9

հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարնորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում` պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքը օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարան ուղարկելու պահանջն է: Նշված պահանջն ուղված է կողմերի 6իրավահավասարութան ն մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին ն 0:պարտականություններին վերաբերող դատական ակտի բողոքարկման վերաբերյալ: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը համապատասխան դատարանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետնում է, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը՝ վերաքննիչ բողոքը դատական ակտն իրեն հասու լինելու պահից 7-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարան ուղարկելով միաժամանակ ներկայացնելով միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, որպիսի պարագայում Ընկերությանը վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձնական բնույթ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի ն հետապնդվող նպատակի միջն, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նան՝ վերադաս ատյաններում, ինչպես ՄԻԵԴ-ի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասանելի լինելու, ինչպես նան այն հասանելի լինելու պահից սահմանված ժամկետում բողոքարկելու հանգամանքները, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության ն ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (62. )սո6):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի 3108.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

10

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող - Ը Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/5126/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել