ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հունիսի 26- ին « ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ , ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» բառերը: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» բառերը: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝ 1) 3.1-ին մասի «ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը» բառերը փոխարինել «հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով» բառերով.
2) 10-րդ մասի «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով: Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում «վերահաշվարկվում» և «վերահաշվարկված» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվարկվում» և «հաշվարկված» բառերով: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 13-րդ մասի «8-12-րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով.
2) 17-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-21-րդ մասերով. «18. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, որն այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմանները: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, որոնց կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով:
19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը, սույն հոդվածի 18-րդ մասի համաձայն, սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը:
20. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 18-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ:
21. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»: Հոդված 6. Օրենքի 1-ին հավելվածում՝ 1) վերնագրի «1-ին մասի 8-րդ» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետի «Անշարժ գույքի կադաստրի» բառերը փոխարինել «Կադաստրի» բառով, իսկ 28-րդ ենթակետի «Սոցիալական ապահովության» բառերը՝ «Միասնական սոցիալական» բառերով.
3) 4-րդ կետի 12-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա, և նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից (այդ մասում նշված կարգով): Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-224-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-224-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.07.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.06.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.07.2023 Հիմնական ակտ 26.06.2023, ՀՕ-224-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.02.2014, ՀՕ-1-Ն 04.02.2014, ՀՕ-1-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-224-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
