Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աղասյան — ՍԴ3/0007/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Աղասյան — ՍԴ3/0007/01/21

Վճռաբեկ դատարանՍԴ3/0007/01/211 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ.Ղահրամանյանի որոշմամբ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 147-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 91003520 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 17ին ՀՇ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ.Շովսեփյանի որոշմամբ թիվ 91003520 քրեական գործն ընդունվել է վարույթ: Նա

Ամբողջ Տեքստ

Յ-չ ։ ՍԴ3/0007/01/21

ԱՐԵ

(3 ՏՋԱԿ թ-ի

// 85 Է »

ՍԱՐԱՆ

ՍԻՐՏ 23

Ն // (Փար 2

ՀՅ «ԱՂԵՐ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան

Դատավորներ Մ.Արղամանյան

Ա.Մնացականյան

1 սեպտեմբերի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3ի որոշման դեմ ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի ն վերջինիս պաշտպան Լ.Վարդապետյանի վճռաբեկ բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ.Ղահրամանյանի որոշմամբ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 147-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 91003520 քրեական գործը:

2020 թվականի դեկտեմբերի 17ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ.Շովսեփյանի որոշմամբ թիվ 91003520 քրեական գործն ընդունվել է վարույթ:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 13ի որոշմամբ Արսեն Աղասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով:

2021 թվականի մարտի 19ին ԱԿԱղասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Աղասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝ երկու դրվագով, ն յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված հանցանքների համակցության կանոններով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված դատավճիռների համակցության կանոններով, նախորդ դատավճռով՝ թիվ ՍԴ3Յ/0092/01/20 քրեական գործով, նշանակված պատժի չկրած մասը՝ 475.000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ տուգանքը լրիվ

3

գումարվել է վերջինիս նկատմամբ նշանակված պատժին ն Աղասյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմավել կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով ն տուգանք՝ 475.000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

3. Նշված դատավճռի դեմ Ա.ՍԱղասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Աղասյանը ն վերջինիս պաշտպան Լ.Վարդապետյանը:

Վճոաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի որոշմամբ, բողոքներն ընդունվել են վարույթ, ն 2023 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ամբաստանյալ Ա.Աղասյանի պնդմամբ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ըստ բողոքի հեղինակի՝ սույն գործի փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ միայն տուգանքի ձնով պատիժ նշանակելու դեպքում այն կհամապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջնեին ն կպահպանվեն օրինականության, արդարության, պատժի անհատականացման ու մարդասիրության սկզբունքները, որոնց կիրառումն անհրաժեշտ է հատկապես պատժի տեսակը ն չափը որոշելիս:

' Համանայն ՀՇ քրնական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 485րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքները քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող

4

5.. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը ն իր նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանքի ձնով:

6. Ամբաստանյալ Ա.Աղասյանի պաշտպան Լ.Վարդապետյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թուլ է տվել դատական սխալ` նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Բողոքաբերի համոզմամբ՝ արագացված կարգի կիրառմամբ իրականացված դատաքննությամբ Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է պատիժ, որը գերազանցել է կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1Լին մասի սանկցիայով նախատեսված առավել|Ս խիստ պատժատեսակը կալանքն է, իսկ առավելագույն պատժաչափը՝ երկու ամիս ժամկետով կալանքը, հետնաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննությունն Օ`իրականացվել է արագացված կարգի կիրառմամբ, որի շրջանակներում նշանակված պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, նշված հոդվածով մեղադրական դատավճիռ կայացնելիս առավելագույն պատիժ կարող է հանդիսանալ կալանքը՝ մեկ ամիս տաս օր ժամկետով:

Միննույն ժամանակ, նկատի ունենալով, որ Ա.Աղասյանը մեղավոր է ճանաչվել 147-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ երկու դրվագով՝ յուրաքանչյուր դրվագի համար նույնիսկ առավելագույն պատիժ նշանակելու ն ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ որպես առավելագույն պատիժ կարող էր նշանակվել կալանք՝ երկու ամիս քսան օր ժամկետով, մինչդեռ տվյալ դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու արդյունքում, Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է կալանք երեք ամիս ժամկետով:

5

6.. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3ի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքների պատասխանը.

7. Մեղադրանքի կողմը վճռաբեկ բողոքների պատասխանում նշել է, որ Ա.Աղասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1ին մասով մեղսագրվող հանցագործության յուրաքանչյուր դրվագով նշանակվել է այդ հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժը՝ երկու ամիս ժամկետով կալանքը, ինչը 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավանորմի խախտում է, ն օրենքի պահանջների պահպանմամբ Ա.Աղասյանի նկատմամբ պատիժ նշանակելու դեպքում, այն չէր կարող գերազանցել երկու ամիս քսան օրը, մինչդեռ վերջինիս նկատմամբ նշանակվել է կալանք՝ երեք ամիս ժամկետով:

71. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրանքի կողմը խնդրել է ամբաստանյալ Ա.Աղասյանի պաշտպան Լ.Վարդապետյանի բողոքը բավարարել ն պատժի մասով բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը:

Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Ամբաստանյալ Ա.Աղասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող՝ ՊԲ 46492 զորամասի տանկային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի նորոգման ջոկի սպառազինության նորոգման վարպեվ, կոչումով սերժանվ, 2020 թվականի դեկտեմբերի 6-ին ժամի 19:00-ի սահմաններում, խախտելով Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում բնակվող Լորա Բորիսի Ավանեսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, նրա կամքին հակառակ, այն է առանց վերջինի կամքը հաշվի առնելու տան խոհանոցի պատուհանը մեխանիկական

ներգործությամը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել նշված տուն:

6

Բացի այդ, Արսեն Աղասյանը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող՝ Պբ 46492 զորամասի տանկային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի նորոգման ջոկի սպառազինության նորոգման վարպետ, կոչումով կրտսեր սնրժանվփ, 2020 թվականի դեկտեմբերի 6-ին ժամի 19:30ի սահմաններում, խախտելով Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում բնակվող Լորա Բորիսի Ավանեսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, նրա կամքին հակառակ, այն է՝ առանց վերջինի կամքը հաշվի առնելու, փան մուտքի րաց դոնով ապօրինի մուտք Լ գործել նշված մուն»:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճոի համաձայն` «(...) (Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամրաարանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանը կավաւլրել է արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով ն ՀՀ քրեական օրենսգիրքի 147-րդ հողվածի Լին մասով: Առաջադրված մեղադրանքն ամբաստաւնյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի կողմից ընդունելու ն դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի կողմից, նրա մեղավորությամբ, մարդու կամքին հակառակ երա բնակարան ապօրինի մուտք գործելն գ ապացուցված է,։ նրա տ արարքներ ճիշտ են որակված ն համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով ն ՀՀ քրնական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցակազմի հատկանիշներին:

(..)

(Դատարանը գտնում է, որ Արսեն Օ Ջ։6Ռազմիկի Աղասյաւնի

պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել նան առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, կատարածի համար անկեղծորեն զղջալը, 2020 թվականի սեպտեմբերի 27ից նոյեմբերի 10-ր մարտական գործողություններին մասնակցելը (...):

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ որպես Արսեն Ռազմիկի Աղասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պեղզք 2 Տե՛ս քրեական զործ, հատոր 1, թերթ 110:

7

է դիտել հանցանքը կավարելու ռեցիդիվը, քանի որ մեղսագրվող արարքները կատարելու ժումանակ նա դատվածություն է ունեցել նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:

(..)

Դատարանը գտնում է, որ ամբատարանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի եկատմամի պերք Լ նշանակել պատիժ՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝ կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով,

- ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝ կալանք՝ 2 (երկու) ամիս ժաւմկեով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66րդ հոդվածի Լին մասի համաձայն հանցանքների համակցությամի յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական ն լրացուցիչ) նշանակելով դատարանը վերջնական պավմփժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

Վերոգրյալ իրավանորմերի նե դատողությունների .համատեքարում: քննարկելով այն հարցը, թն ինչ պատժատեսակ ն պատժաչափ պետք է նշանակվի ամբաարանյալ Ա.Աղասյանի նկատմամի, ապա հաշվի առնելով

հանցագործությունը կատարելուց հեվտ ամբաստանյալ Ա.Աղասյանի դրսնորած դրական վարքագիծը, այլ հանցավոր արարքներ կատարելուց զերծ մնալը ն դրանք համադրելով նրսւ անձր բնութագրող տվյալների հետ, նկատի ունենալով նան ամբաատանյալի պատասխանամվությունն ու պատիժը մեղմացնող ն ծաւնրացնող վերոգրյալ հանգամանքներ Դատարանը գտնում է, որ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամի վերջնական պատիժ պարք է նշանակել պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ կալանք՝ 3 /նրեք/ ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ եթե դատավճիռ կայացնելուց հերո, բայց մինչն պատծի լրիվ կրելը դափապարվյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դափավճոոռով նշանակված պավժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:

8

Հետնարբար, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամի՝ դատավճիռների համակցության կարգով նախտրդ դատավճռով թիվ

ՍԴ3/0092/01/20 քրեական գործով նշանակված պատժի չկրած մասր` 475.000 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ տուգանքը լրիվ գումարել սույն դատավճռով նշանակված պատժին նե որպես վերջնական պատիժ նշանակել կալան: 3 (երեք) ամիս ժամկարով ն վուգանք 475000 /որս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամի չափով (...)»՛:

10. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ արձանագրել է. «/...) Առաջին ատյանի դատարանը, յուրաքանչյուր դրվագով որպես ամբաարանյալ Արսեն Աղասյանի անձր բնութագրող ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, հրամանատարության կողմից՝ որպես զինծառայող, բնութագրվում է դրականորեն, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, 2020 թվականի աապտեմբերի 27-ից մինչն նոյեմբերի 1-ր մասնակցել է մարպտեւկաւն գործողություններին, իսկ որպես

պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ Առաջին ատյանի դատարանը հաշվի է ատել հանցանքը կատարելու ոնցիդիվը, որպիսի պայմաններում եկել է ճիշվ. եզրահանգման, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանի նկատմամբ ՀՀՇ քրնական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով (2 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգիքի 66-րդ ն 67-րդ հոդվածների կիրառմամբ, պատիժ պետք է նշանակել կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով ն վուգաւնք՝ 475.000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

Վերաքննիչ դատարանը, գնահատելով ամիաարանյալ Արսեն Աղասյանին մեղսագրվող արարքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նան նրա անձր, արձանագրում է, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանը նախկինում իր նկատմամը նշանակված պատիժը, որը կապված չէր ազավաությունից զրկելու հետ վատւգանքը, կրելու ժամանակ կատարել է նոր հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 37:39:

9

(2 դրվագ): Հատկանշական է, որ Արսեն Աղասյանը նախկինում դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի Լին մասով ն 243.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կավտարելու համար, ընդ որում դրանց համար դատապարտելիս դատարանը համոզմունք է ձնավորել աո այն, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է նրա նկատմամը ազապտությունից զրկելու հեւր չկապված պավփժ նշանակելով ն այն նրա կողմից կրելով:

Սույն քրեական գործով ամբաարանյալ Արսեն Աղասյանը նախկինում: դիտավորյալ հանցանքներ կատարելու համար դատապարտված լինելով ազատազրկման հետ չկապված պատժի ն գտնեվղով տվյալ պատիժը կրելու վիճակում կատարել է նս երկու դիտավորյալ հանցագործություններ՝ ոտնձգություն իրականացնելով տուժողի բնակարանի անձեռնմխելիությաւն դեմ, ընդ որում վփվյալ հանցանքը կատարել է նախկին գործով փաուժողի մերձավոր ազգականի նկատմամի: Այլ կերպ ասա՝ Վերաքննիչ դատարանը փաարում է, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանը, նախկինում կատարած հանցանքների համար ազատությունից զրկելու հեվ. չկապված պատժի ենթարկվելով, հնարավորություն ունենալով ուղղվելու, այլ հանցանքներ չկատարելու, ընդհակառակը` նման, այդ թվում պատիժը ոչ ամբողջությամը կրելու պայմաններում, կազմարել է նս երկու դիտավորյալ հանցագործություններ, որպիսի բնույթի հանցանք կատարել է նան նախկինում:

Այապիստվ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ

եզրահանգումները, գտնում է, որ ամբաարանյալ Արսեն Աղասյանի նկատմամբ պատժի տեսակը ն չափր որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկե ամբաստանյալի անձր բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վվանգավորության ասրիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակե է համաչափ պատիժներ, այդ թվում հանցանքների ն դատավճիտների համակցությաւմի, ոլւոնք բխում են ՀՀ քրեական օրենսգիքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության ն պատասխանատվության անհատականացման սկզբունքից համապատասխանում

10

են կատարված հանցանքների ծանրությանը, դրանք կատարելու

հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ն բավարար են երան ուղղելու ն նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող են ապահովել ՀՀ քրնական օրենսգիրքի 46-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է՝ վերականգնել սոցիալական արդարությունը ն ուղղել պատժի ենթարկված անձին»":

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝ երկու դրվագով, նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որի որոշվում է առսյն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում հաշվի առնելով աւյն օրենսգրքի դրույթները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 67.րդ հոդվածի 2րդ մասի համաձայն՝

«Հանցագործությունների ոնցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել այն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսր (...)»:

1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիար «Տես քրեական գործ, հատոր 3, թերթեր 42-43:

11

պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պավտժից՝ ապա առավել մեղմ պատիժը»:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Մարդու կամքին հակառակ ներա ընակարան ապօրինի մուրք գործելրը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկեվով»:

3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

-` ամբաստանյալ Ա.Աղասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով»,

- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճռով, դատական քննութան արագացված կարգի կիրառմամբ, ամբաստանյալ Ա.Աղասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝ երկու դրվագով, ն յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված հանցանքների համակցության կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով`,

- Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժելով ամբաստանյալ Ա.Աղասյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ վերջինիս նկատմամբ պատժի տեսակը ն չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող,

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն նշանակել է համաչափ պատիժ, այդ թվում՝ հանցանքների ն դատավճիռների համակցությամբ":

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

7 Տես սույն որոշման 10-րդ կետը:

12

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը՝

ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով նախատեսված յուրաքանչյուր հանցավոր արարքի համար երկու ամիս ժամկետով կալանք պատժատեսակը նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ նշանակված պատիժը անփոփոխ թողնելիս, հաշվի չեն առել, որ դատական քննութան արագացված կարգ կիրառելու պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով, ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով նշանակվող պատիժը չէր կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով նախատեսված առավել խիստ պատժի՝ կալանքի համար սահմանված առավելագույն ժամկետի երկու երրորդը, որը կազմում է մեկ ամիս տասը օր: Հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 66րդ հոդվածով սահմանված հանցանքների համակցության կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ չէր կարող պատիժ նշանակվել կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով:

Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ այս առումով որնէ նշանակություն չունի ստորադաս դատարանների կողմից որպես ամբաստանյալ Ա.Աղասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առնված հանցագործությունների ռեցիդիվի առկայությունըձ:

15. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ

Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1Լին մասով երկու դրվագով, նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ, հիմնավոր չէ:

2 Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում արագացված դատական քննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով ն ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` պատիժ նշանակելու կանոնների հարաբերակցության մասին մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալեք Պողոսյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ/0071/01/3 ն Նորայր աքարյանի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ Լ/0031/01/16 որոշումները:

13

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագներով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

17. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեսւկան գործի վարույթը ենթակա է կարճման, եթե:

(-)

6) անցել են վաղեմության ժաւմկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35րդ հոդվածի 5րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաարանյալի նկատմամը քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիվավորությամի կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն

14

պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձն ազատվում է քրեական պավտաասխաւնապտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեյալ ժեւմկետները.

1) երկու փարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»:

19. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ամբաստանյալ Ա.Աղասյանին քրեական

պատասխանատվությւնից ազատելու հարցին Վճռաբեկ 0դատարանն

արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147րդ հոդվածի Լին մասում նկարագրված արարքը ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություն է: Հետնաբար այն կատարած անձն ազատվում է քրեական

պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

20. Նախորդ կետում մեջբերված ն վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Աղասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով նախատեսված երկու դրվագ հանցագործությունները կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 6-ին», իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիոը 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետնաբար ամբաստանյալ Ա.Աղասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

15

2. Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Աղասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝ երկու դրվագով, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը պետք է բեկանել, սրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1ին մասով երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ն քրեական գործի վարույթը կարճել:

22.`Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Ա.Աղասյանի՝ սույն որոշման 5-5.1րդ կետերում ներկայացված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա՛ՍԱղասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրություն, պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճիռը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանել:

2. Ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասով՝

16

երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել ն քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴ3/0007/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել