Հարությունյան — ՀԿԴ/0011/02/22
Ամփոփում
քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի, Հասմիկ Պավլիկի Աբգարյանի, Արշակ Նորիկի Ջավադյանի, երրորդ անձինք «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի, «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի, «Ռեժանս» ՍՊԸ-ի, «Հարազատ օջախ» ՍՊԸ-ի հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դ
Ամբողջ Տեքստ
վ վ 11 Հ ՀԱԱՀՀԱ
ՆՈՒ 5
ԱԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0011/02/22 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0011/02/22
Նախագահող դատավոր` Գ. Հարությունյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
զեկուցող Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
2024 թվականի մայիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի, Հասմիկ Պավլիկի Աբգարյանի, Արշակ Նորիկի Ջավադյանի, երրորդ անձինք «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի, «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի, «Ռեժանս» ՍՊԸ-ի, «Հարազատ օջախ» ՍՊԸ-ի հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հասմիկ Պավլիկի Աբգարյանի բերած վճռաբեկ բողոքը,
1
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
11. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
1.2. 18.06.2021 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, որով բավարարել է հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմողի միջնորդությունը:
13. 25.09.2021 թվականին Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին միջնորդություն, որով խնդրել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության Ա Հասմիկ Պավլիկի Աբգարյանի միջն կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված կանխավճարի՝ 50.000.000 ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի գույքի նկատմամբ կիրառված արգելանքը:
14. 05.11.2021 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Հ. Զարգարյան) որոշում է կայացրել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցչի կողմից ներկայացրած դիմումը հայցի նախնական ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին, մերժել:
1.5. 14.12.2021 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում է ներկայացրել Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի, Հասմիկ Պավլիկի Աբգարյանի, Արշակ Նորիկի Ջավադյանի՝ հօգուտ «Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին:
16. 24.12.2021 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Հ. Շահնազարյան) որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ, իսկ 05.09.2022 թվականին որոշել լ թէ քաղաքացիական գործը հանձնել Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) քննությանը:
1.7. 16.09.2022 թվականին Դատարանը (դատավոր՝ Կ. Բադալյան) որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու ն նախնական դատական նիստ նշանակելու մասին:
18. 10.11.2022 թվականի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողներ Արամ Խաչիկի Հարությունյանի Ա Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչները միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ փաստաբանի ծախսերը հոգալու նպատակով հայցի ապահովման կիրառված միջոցները մասնակի վերացնելու մասին, որով խնդրել են «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության ն Հասմիկ Պավլիկի Աբգարյանի միջն կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի 3.2-րդ կետով
2
նախատեսված կանխավճարի՝ 50.000.000 ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը:
19. 22112022 թվականին Դատարանը որոշում է կայացրել Արամ Խաչիկի Հարությունյանի ն Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների միջնորդությունները՝ մերժել:
1.10. 24.02.2023 թվականի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչները միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին, որով խնդրել են ամբողջությամբ վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի աշխատավարձի ն դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2021 թվականի որոշման հիման վրա կիրառված արգելանքը, այդ թվում՝ «Այդի Բանկ» ՓԲԸ-ում բացված՝ 118150038966024:/Ծ հաշվեհամարին Ակամ Հասմիկ Պավլիկի Աբգարյանի այլ բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ փոխանցված, ն այսուհետ որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ փոխանցվելիք դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը:
111. 24.02.2023 թվականին Դատարանն արձանագրային որոշմամբ Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների միջնորդությունը մերժել է:
112. «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն, «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ն, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, «Ռեժանս» ՍՊԸ-ն, «Հարազատ օջախ» ՍՊԸ-ն ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք:
1.13. 07.09.2023 թվականի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան հայցի ապահովման կիրառված միջոցը մասնակի վերացնելու մասին, որով խնդրել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության ն Հասմիկ Պավլիկի Աբգարյանի միջն կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների գծով արդեն իսկ առկա պարտքի՝ 16.036.619 (տասնվեց միլիոն երեսունվեց հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամի չափով վերացնել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը (թույլ տալ «Այդի Բանկ» ՓԲԸ-ի 33510000156066 հաշվի մնացորդ գումարից նշված չափի գումար ուղղել պարտքի մարմանը): (Թույլատրել «Այդի Բանկ» ՓԲԸ-ի 33510000156066 հաշվի մնացորդ գումարի որպես ավանդ ներդրումը՝ նան դրան հաշվեգրվող տոկոսները հետագայում առաջացվելիք փաստաբանական ծախսերը հոգալուն ուղղելու նպատակով:
114. 13.09.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ մերժել:
115. 25.09.2023 թվականին Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների կողմից փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացվել:
1.16. 06.10.2023 թվականին Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է:
Յ
1.17. 27.10.2023 թվականին Հասմիկ Պավլիկի Աբգարյանի ներկայացուցիչների (այսուհետ նան՝ Բողոքաբեր) կողմից փոստային ծառայության միջոցով ներկայացվել է վճռաբեկ բողոք:
1.18. 02.11.2023 թվականին գործը հանձեվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին:
1.19. 07.12.2023 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
1.20. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման:
Բողոքաբերը բողոքում եերկայացրել է հետնյալ փաստարկները.
2.2. Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նան Օրենսգիրք) 361-րդ հոդվածին տվել է անձի իրավունքներն անհամաչափորեն սահմանափակող մեկնաբանություն, ինչի արդյունքում խախտվել են Բողոքաբերի ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ ն 64-րդ հոդվածներով, ինչպես նան «Մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները:
2.3. Վերաքննիչ Դատարանը, բողոքի ընդունումը մերժելով, անտեսել է վերաքննիչ բողոքով Դատարանի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նան Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու արդյունքում Բողոքաբերին ՀՀ Սահմանադրության 61րդ, 63րդ ն 64-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման հարց բարձրացված լինելը՝ զրկելով վերջինիս իր այդ իրավունքները խախտող դատական ակտի բողոքարկման հնարավորությունից։ Վերը նշված նորմերի խախտման արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես, վկայակոչված նորմերից բխում է, որ Օրենքի հիման վրա անձի գույքի նկատմամբ նախնական ապահովում կիրառվելու պարագայում, վերջինս կարող է միջնորդություն ներկայացնել դատարան նախնական ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, եթե հիմնավորում է, որ, ի թիվս այլնի, դա անհրաժեշտ է փաստաբանի ծախսերը հոգալու համար: Նշված կարգավորման նպատակն է ապահովելու անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում պատշաճ իրավաբանական
4
օգնություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունը: Ընդ որում, հարկ է արձանագրել նան, որ ի տարբերություն իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ծախսերը հոգալու դեպքի, փաստաբանական ծախսերի մասով նախատեսված չէ դրանց՝ ողջամիտ լինելու պայմանը (ի տարբերություն ապրուստի ծախսերի, «փաստաբանի ծախսեր» արտահայտության հետ չի օգտագործվում ողջամիտ բառը), ուստի հայցի ապահովման միջոցի վերացման հարցը քննարկելիս Դատարանը պետք է հիմք ընդունի կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված գինը` առանց անդրադառնալու դրա ողջամիտ լինել-չլինելու հարցին:
Ըստ Բողոքաբերի՝ այդ հարցերը վերաքննիչ բողոքով բարձրացվել են, սակայն Վերաքննիչ դատարանն այդ փաստարկներին որնէ անդրադարձ չի կատարել, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը ն դրա հետ փոխկապակցված՝ անձի արդար դատաքննության իրավունքը երաշխավորող այլ նորմերը:
2.4. Բողոքաբերն ընդունելով հանդերձ, որ առաջին ատյանի դատարանի նմանատիպ որոշումները ենթակա չեն վերաքննության կարգով բողոքարկման, այդուհանդերձ վկայակոչելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/20761/02/8, .ԵԷԴ/0020/04/09, ԵԱՆԴ/1109/02/13, ԱՐԱԴ/0170/02/14, ՇԴ/0011/16/14 գործերով կայացրած որոշումները՝ նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունելու ենթակա է գնահատել այնպիսի որոշումներ, որոնց բողոքարկման հնարավորություն օրենսդիրը չի նախատեսել, ուստի հիմնվելով անձի արդար դատաքննության իրավունքի վրա, գտնում է, որ այս դեպքում նս Վճռաբեկ դատարանը պետք է գործի նման կերպ:
2.5. Բացի այդ, Բողոքաբերը նշել է, որ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով, Օրենսգրքի 361-րդ հոդվածով (մասնավորապես փաստաբանի ծախսերը հոգալու համար հայցի ապահովումը մասնակի վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման բողոքարկման իրավական հնարավորության) նախատեսված նորմերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր` անձին երաշխավորված արդար դատաքննության ն դատական պաշտպանության իրավունքների բաղադրատարր հանդիսացող իրավաբանական օգնության ստանալու իրավունքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
2.6. Վերոգրյալի հիման վրա՝ Բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի թիվ ՀԿԴ/0011/02/22 քաղաքացիական գործով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 06.10.2023 թվականի որոշումը ն կայացնել Դատարանի 13.09.2023 թվականի որոշումը վերացնելու ն ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քենության համար էական եշանակություն ունեն հետնյալ փասպտերը'
3.1. Հասմիկ Պավլիկի Աբգարյանի (այսուհետ` Պատվիրատու) ն «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի (այսուհետ` Փաստաբանական գրասենյակ) միջն 28.07.2021 թվականին կնքվել է փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր:
5
Պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն՝ պայմանագրով Փաստաբանական գրասենյակը պատվիրատուին մատուցում է Պայմանագրի 2-րդ գլխով մատնանշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն վճարում է նշված ծառայությունների դիմաց Պայմանագրի 3-րդ գլխով մատնանշված չափով ն կարգով:
Պայմանագրի 3.2.-րդ կետի համաձայն` Պատվիրատուն պարտավորվում է վճարել կանխավճար 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով սույն պայմանագրի կնքումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Պատվիրատուի գույքը արգելադրված է իրավական վարույթների շրջանակներում ն միջոցներ են ձեռնարկելու օրենքով նախատեսված գործիքակազմով փաստաբանական ծախսերի չափով քրեադատավարական կամ քաղաքացիադատավարական վարույթներում գույքը արգելանքից ազատելու ուղղությամբ: Գույքի՝ արգելանքից ազատման համար կատարվող աշխատանքների համար Պատվիրատուն չի վճարում (հիմք 28.07.2021 թվականի փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը) (հատոր 2-րդ, գ.թ. 93-98):
32 Հասմիկ Պավլիկի Աբգարյանին տրված Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի կողմից 22.12.2022 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-22122022-07-0656 տեղեկանքի պատճենի համաձայն` կադաստրային գործի ն սահմանափակումների որոնման էլեկտրոնային արխիվի տվյալների համաձայն՝ մարզ Կոտայք, համայնք Նաիրի, Եղվարդ քաղաք, Երնանյան թաղամաս 2 շենք, 45 խանութ հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ԴԱՀԿ ծառայության ԵԼ2001186472 հաղորդագրությամբ արգելանքը (հատոր 2-րդ, գ.թ. 113):
33. Հասմիկ Պավլիկի Աբգարյանին տրված Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի կողմից 22.12.2022 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-22122022-07-0982 տեղեկանքի պատճենի համաձայն` կադաստրային գործի ն սահմանափակումների որոնման էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ մարզ Կոտայք, համայնք Նաիրի, Եղվարդ քաղաք, Երնանյան թաղամաս 2 շենք, 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության ԵԼ2001186472 005 հաղորդագրության ն 25.01.2019 թվականի քննիչի որոշման համաձայն՝ թիվ 62224715 քրեական գործի հիման վրա կիրառվել է արգելանք: Այլ սահմանափակումներ գրանցված չեն (հատոր 2-րդ, գ.թ. 112):
3.4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 27.12.2022 թվականին տրված թիվ ՄՏ-27122022-07-0197 միասնական տեղեկանքի պատճենի՝ Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ քաղաք, Սաֆարյան փողոց, 119 բնակելի տան (հողամասի ծածկագիրը՝ 07-004-0098- 0007, շինության ծածկագիրը՝ 07-004-0098-0007-001) նկատմամբ կիրառվել է արգելանք, համառոտ նկարագրությունը՝ ԵԼ2001186472, կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթերը՝ ԴԱՀԿ որոշում 2021-07-02, գրանցման ամսաթիվը՝ 2022-12-27, իրավունքի սուբյեկտի անունը,
6
ազգանունը, հայրանունը՝ Նազենի Ազատի Մկրտչյան, Հասմիկ Պավլիկի Աբգարյան (հատոր 2-րդ, գ.թ. 110-111):
3.5. Համաձայն «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Ա. Խ. Հարությունյանի ն գլխավոր հաշվապահ Լ. Ա. Խաչատրյանի կողմից 28.12.2022 թվականին տրված թիվ 16-007 տեղեկանքի պատճենի՝ Հասմիկ Պավլիկի Աբգարյանն աշխատում է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում 02.02.2020 թվականից որպես տնօրենի խորհրդական՝ վարչատնտեսական գծով /հրաման 1Ա, առ 30.01.2020 թվական/, ամսական հաշվարկային աշխատավարձը կազմում է 342.953 ՀՀ դրամ, առձեռն աշխատավարձը՝ 250.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 100):
3.6. Համաձայն «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության հաշվապահական ծառայություններ մատուցող «Ֆրիվեյ Ֆայնանս» ՓԲ ընկերության տնօրեն Վահե Մելիքսեթյանի կողմից 05.09.2023 թվականին տրված տեղեկանքի պատճենի՝ «Կոնցեռն- Դիալոգ» ՓԲ Ընկերությունը Հասմիկ Պավլիկի Աբգարյանին մատուցում է իրավաբանական ծառայություններ, ն առ 02.09.2023 թվականի դրությամբ ծառայությունների գծով պարտքը կազմում է 16.036.619 (տասնվեց միլիոն երեսունվեց հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, որից ԱԱՀ-ն՝ 2.672.770 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 99):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
4.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառած դատավարական իրավունքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի, ինչպես նան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Օրենքների միատեսակ կիրառությունը մշակող ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելություն առավել քան կարնորվում է հենց այն հարցերի քննարկման ժամանակ, երբ անձը, ի թիվս այլնի, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում արտահայտված դիրքորոշումներն ակնկալում է համանման մոտեցում նան իր գործով: Այս տեսակետից Վճռաբեկ դատարանը պարտավոր է ապահովել միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձնավորումը, մասնավորապես` սույն գործի շրջանակներում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք թիվ ԵԴ/20761/02/18 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում չներառված առաջին ատյանի դատարանի այլ որոշումները նս ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով՝ հիմքում ունենալով նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
7
Սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլն իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձնավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը Ա հետնողականությունը: Այս տեսակետից ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատական համակարգում վերջնական լուծում ձնավորող հետնանքներ, հետնապես՝ իրավական որոշակիության ն կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն ՀՀ վճռաբեկ դատարանի ն վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական ն գործնական նշանակությանը (Առավել մանրամասե տե՛ս Սահմանադրական դատարանի 19/12/2023 թվականի թիվ ՍԴՈ-1707 որոշումը):
4.2. Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առանձնացնել երկու իրավական հարցադրում՝
Ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի Լին մասի 15-րդ կետով ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստներով հայցի նախնական ապահովման (այդ թվում' հայցի ապահովման) միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ Դատարանի կայացրած դատական ակտե արդյո՛ք ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման,
Բ) այն դեպքում, երբ անձը, հիմեվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի վրա, միջնորդություն է ներկայացնում դատարանին ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մի մասն արգելանքից հանելու վերաբերյալ, որպեսզի ներկայացված լինի փաստաբանով ն հոգա փաստաբանական ծառայության ծախսերը, արդյո՛ք դատարանը չպետք է անդրադառնա անձի' փաստաբանով ներկայացված լինելու ն փաստաբանական ծառայությունների համար վճարվելիք գումարի չափի ողջամտության հարցերին:
Ա) Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի Լին մասի 15-րդ կետով ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստներով հայցի նախնական ապահովման (այդ թվում' հայցի ապահովման) միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ Դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
4.3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Գործին մասնակցող անձինք ունեն Օ- առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով»:
4.4. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք ենթակա են բողոքարկման, ըստ այդմ, Օրենսգրքի
8
361-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերում օրենսդիրը վերաքննության կարգով չի նախատեսել հայցի ապահովման միջոցը վերացնելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկում: Միաժամանակ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով կարող են բողոքարկվել այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:
4.5. Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
4.6. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝
1) բացակայում են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»:
4.7. Օրենսգրքի 1-ին հոդվածի 2.1 մասի համաձայն. «նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ` հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության ն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նան մինչն գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով»:
4.68. Օրենքի 2-րդ հոդվածի 1ին ն 2րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նուն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ն այլ օրենքներով:
Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով, ապա գործում են նույն օրենքով սահմանված կանոնները:
49. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի հիման վրա հայցի նախնական ապահովման միջոցների, իսկ հետագայում` հայցի ապահովման միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից բացի, ապահովման միջոցը կարող է նան լրիվ կամ մասնակի վերացվել այն անձի դիմումի հիման վրա, որի գույքի նկատմամբ կիրառվել է ապահովման միջոցը, եթե նա հիմնավորում է, որ գույքն արգելանքից ազատելն անհրաժեշտ է իր փաստաբանի ծախսերը (..) հոգալու (..) համար:
9
4.10. Վկայակոչված նորմերից հետնում է, որ օրենսդիրը վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված լինի Օրենսգրքով կամ այլ օրենքով: Օրենսդիրն Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը, միննույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը՝ նշելով, որ օրենքով նախատեսված դեպքերում վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նան այլ որոշումներ:
4.11. Վերադաս դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նան Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈՂ4Տ9 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը, որում, Սահմանադրական դատարանը անդրադառնալով վերաքննության ինստիտուտին, մասնավորապես նշել է. «Սահմանադրական դատարանը, համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթների վերաբերյալ սահմանադրական կարգավորումը վերաքննիչ դատարանների գործառույթն ամրագրող՝ Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ, համաձայն որի՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, արձանագրում է.
Դ փվերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից՝ համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, Ա ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում` առաջին ատյանի դատարաններից մինչն Վճռաբեկ դատարան՝ «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,
2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է՝ արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից՝ Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել՝ ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն՝ այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը:
Սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ Սահմանադրությունը չի պահանջում, որ քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բոլոր միջանկյալ դատական ակտերն անվերապահորեն ենթակա լինեն բողոքարկման վերաքննության կարգով, այն չի ենթադրում նան քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի դեմ բերված
10
վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված բոլոր որոշումների բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով»:
412. Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում վերլուծելով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի դատական ակտը չբողոքարկելու սահմանադրականության հարցն այն լույսի ներքո, ըստ որի խախտվում է անձի՝ արդար դատաքննության ն արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքները նշել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրել է մի շարք իրավական երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիական դատավարության այն մասնակցի իրավունքների պաշտպանությունը, որի դեմ կիրառվել են հայցի ապահովման համապատասխան միջոցներ: Սույն գործին վերաբերելի մասով Սահմանադրական դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությունը չի բավարարվել, վարույթի համապատասխան մասնակիցն օժտված է համապատասխան այլ հիմնավոր հիմքերի վկայակոչմամբ հայցի ապահովումը վերացնելու մասին մեկ այլ միջնորդություն ներկայացնելու հնարավորությամբ:
Բացի դրանից, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածով ամրագրել է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նան հայցի ապահովման միջոցը ձնափոխելու, իսկ 138-րդ հոդվածով՝ հայցի ապահովման ն հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցման իրավական կառուցակարգեր, որոնք նս միտված են հայցի ապահովման միջոցի կիրառման Ա այն չվերացնելու արդյունքում համապատասխան անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի ն կառուցակարգերի երաշխավորմանը (տես, ՀՀ Սահմանադրական դատարանի 05/08/2021 թվականի թիվ ՍԴԱՈ-173 որոշումը):
413. Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Օրենսգրքով, այնպես էլ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հայցի նախնական ապահովման միջոցը (այդ թվում՝ հայցի ապահովման միջոցը) լրիվ կամ մասնակի վերացնելը մերժելու վերաբերյալ կայացված ակտի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ: Վճռաբեկ դատարանն անվերապահորեն հիմք է ընդունում օրենսդրի նպատակը, ըստ որի՝ Օրենսգիրքն ընդունելուց հետո, ընդունելով նան Օրենքը, հայցի ապահովման միջոցը վերացնելու մերժման որոշումները բողոքարկելու կարգ այնուամենայնիվ չի սահմանել, ինչով վերադաս դատական ատյանին թույլ չի տվել վերաքննության կարգով քննության առնել այդ որոշումները: Իհարկե, դատարաններն իրավունքը ն օրենքները կիրառելիս միաժամանակ կոնկրետացնում ու զարգացնում են այն, բայց չեն կարող ստեղծել նոր իրավունք: Ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը զարգացնելով իրավունքը կաշկանդված է նորմի ժամանակակից ընկալումը պարզելու հանգամանքով, մասնավորապես՝ բացահայտելով օրենքի այն նշանակությունը, որն օրենսդիրն ամփոփել է օրենքի տեքստում:
4.14. Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրում է, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է Դատարանի կայացրած՝ Օրենքով նախատեսված քննարկվող որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով
11
ենթակա է մերժման: Սա է օրենսդրի նպատակը ն հենց այս նշանակությունը պետք է դատարանների կողմից հիմք ընդունվի:
415. Վճռաբեկ դատարանը վերը նշված նորմերի լուսի ներքո վերլուծության ենթարկելով Բողոքաբերի կողմից վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումները (տե՛ս վերը՝ 2.4.-րդ կետը), արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԷԴ/0020/04/09, ԵԱՆԴ/109/0213, ԱՐԱԴ/0170/0214, ՇԴ/0011/16/4 գործերով կայացված որոշումներով Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 17.06.1998 թվականին, ուժը կորցրած՝ 09.04.2018 թվականին) իրավակարգավորումների վերաբերյալ, ուստի սույն գործի փաստերի տեսանկյունից դրանք կիրառելի լինել չեն կարող:
416. Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/20761/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն Օրենսգրքով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների ցանկում ներառել է առաջին ատյանի դատարանի կայացրած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունը, սակայն բացառություններից է կազմել դատարանին ընդդատյա չլինելու հիմքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշված գործով գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից քննարկվող հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու անհնարինությունն այնպես ն այն աստիճան է սահմանափակել ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ, ինչպես նան Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ինչի արդյունքում խախտվել են այդ իրավունքների բուն էությունը, քանի որ անձն արդյունքում կարող է զրկվել իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից: Հայտնել է նան, որ նշված դատավարական կարգավորումը, բացառելով գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը, չի ապահովում դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր, ինչպես նան ՀՀ վճռաբեկ դատարանը որոշումը կայացնելիս կարնորել է նան այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի վերոնշյալ կարգավորումը փոփոխվել է 12.12.2019 թվականի «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-298-Ն օրենքով:
417. Վճռաբեկ դատարանը վերահաստատելով սույն որոշման 4.3.-4.14. կետերում արտահայտած դիրքորոշումները ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը հարկ է համարում կրկին վերահաստատել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի ստեղծում նոր իրավունք, այլ զարգացնում ն կոնկրետացնում է օրենսդրի կողմից ընդունված օրենքը, իսկ օրենքի բաց հայտնաբերելու դեպքում այդ բացը լրացնում է իր որոշումով:
12
Բ) Անդրադառնալով այն հարցերին, թե արդյո՞ք դատարանը չպետք է անդրադառնա անձի՝ փաստաբանով ներկայացված լինելուն ն փաստաբանական ծառայությունների համար վճարվելիք գումարի չափի ողջամտությանը, երբ անձը, հիմնվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի վրա, փաստաբանով ներկայացված լինելու ն փասրաբանական ծառայության ծախսերը հոգալու նպատակով միջնորդություն է ներկայացնում դատարանին ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մի մասը արգելանքից հանելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
4.18. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
4.19. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
4.20. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
421. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերելի մասը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
4.22. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 17-րդ կետի համաձայն. «Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նան նույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, նույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետնյալ անձանց՝ (...) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին»:
4.23. Ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքի կարնորագույն տարրերից է անձի դատարանի աոջն փաստաբանով հանդես գալու իրավունքը:
4.24. Այս իրավունքը Սահմանադրի կողմից դասվել է սահմանադրական երաշխիքների շարքին՝ որպես անձի հիմնարար իրավունք (տե՛ս վերը՝ 4.20.-րդ կետ):
4.25. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ յուրաքանչյուրի համար երաշխավորված է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչից բխում է յուրաքանչյուրի հայեցողությունն օգտվել իրավաբանական օգնությունից կամ չօգտվել դրանից: Սահմանադրություն հանրային իշխանությունից պահանջում է
13
օրենսդրական մակարդակում ամրագրել այնպիսի ընթացակարգեր ն կառուցակարգեր, որոնք արդյունավետորեն կերաշխավորեն անձի կողմից իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, ինչպես նան գործնականում ապահովել, որ անձն իր գիտակցված ն կամավոր որոշմամբ ընտրի իր վարքագիծը՝ օգտվել իրավաբանական օգնությունից, թե՝ ոչ: Հաշվի առնելով նշված իրավունքի կարնորությունը ն նշանակությունը հիմնական իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում՝ հատկապես արդյոււավետ դատական ։պաշտպանությաան իրավունքի ն արդար դատաքննության իրավունքի իրացման ն պաշտպանության հարցում, Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ ամրագրվել է օրենքով սահմանված դեպքերում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու` անձի իրավունքը: Այսինքն՝ Սահմանադրությունը երաշխավորում է անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը նան այն դեպքերում, երբ անձն անվճարունակության կամ օրենքով սահմանված այ դեպքերում չի կարող օգտվել այդ իրավունքից (տե'ս, Սահմանադրական դատարանի 13.02.2018 թվականի թիվ ՍԴՈ-1403 որոշումը):
4.26. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն (տե՛ս, Սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշումը):
4.27. Մարդու իրավունքների ն ազատությունների ամենահուսալի ն արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը ն երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետնաբար, դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչն խախտումը եղած դրությունը վերականգնելու համար (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 03.05.2021 թվականի թիվ ՎԴ/11260/05/17 գործով կայացրած որոշումը):
4.28. Այս իրավունքը նախատեսված է նան Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, որի վերաբերյալ արտահայտվել է նան Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում:
4.29. Ըստ Եվրոպական դատարանի ձնավորված կայուն պրակտիկայի՝ Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել գործնական ն արդյունավետ իրավունքները: Սա հատկապես վերաբերում է դատարան դ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0011/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
