Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-228-Ն23 հունիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 4-րդ կետի «սահմանումը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով.

2) 7-րդ կետի «հողամասի» բառը փոխարինել «ինչպես նաև» բառերով.

3) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածում` 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաև սահմանում և փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով.».

2) 2-րդ կետի «սահմանված կարգով ու բնակավայրերի գլխավոր հատակագծերին, համայնքների վարչական սահմաններում ներառված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին համապատասխան» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում` 1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:»: Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:»: Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «գոտիավորման և» բառերը հանել: Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով և բնակավայրի գլխավոր հատակագծերով» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով և փուլերով:»: Հոդված 8. Օրենսգրքի 29-րդ հոդվածում` 1) վերնագրից հանել «գոտիավորման և» բառերը.

2) 1-ին մասի «գոտիավորման և» բառերը հանել, իսկ նույն մասը «սխեման» բառից հետո լրացնել «հողաշինարարական փաստաթուղթ է, որը» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով:».

4) 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի «գոտիավորման և» բառերը հանել.

5) 4-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «համայնքի ավագանին» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 37-րդ հոդվածում` 1) վերնագիրը «առաջադրվող» բառից հետո լրացնել «քաղաքաշինական,» բառով.

2) 1-ին մասը «հողի պահպանությանը,» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական,» բառով.

3) 2-րդ մասի «, ինչպես համալիր, այնպես էլ» բառերը փոխարինել «քաղաքաշինական,» բառով: Հոդված 10. Օրենսգրքի 42-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 2-րդ կետի «գոտիավորման և» և «բնակավայրերի» բառերը հանել.

2) 1-ին մասի 5-րդ կետի «համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող տարածքներում» բառերը փոխարինել «մարզի վարչական տարածքում գտնվող» բառերով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 11. Օրենսգրքի 57-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:».

2) 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Մինչև սույն մասին համապատասխան` հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը հողամասը` դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:»: Հոդված 12. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հատակագծերը` մարզպետները կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք» բառերը հանել: Հոդված 13. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման և» և «բնակավայրերի» բառերը հանել: Հոդված 14. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գոտիավորման և» և «բնակավայրի» բառերը հանել: Հոդված 15. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման և» և «բնակավայրերի» բառերը հանել: Հոդված 16. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի «Բնակավայրերի» և «գոտիավորման և» բառերը հանել: Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-228-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-228-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.07.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1048 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.06.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.07.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.07.2011 Հիմնական ակտ 23.06.2011, ՀՕ-228-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 02.05.2001, ՀՕ-185 02.05.2001, ՀՕ-185 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունիսի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-228-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել