Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/0382/05/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0382/05/17

Վճռաբեկ դատարանՎԴ/0382/05/1710 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ներկայումս ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ Կադաստր), երրորդ անձ Քաղաքապետարանի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել

Ամբողջ Տեքստ

(ԱՏԵՆ

ԳՈՂՑՔ

ՀՐԱԿ ՀՇ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0382/05/17

դատարանի որոշում 2021թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0382/05/17

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան

Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ներկայումս ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ Կադաստր), երրորդ անձ Քաղաքապետարանի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում Երնան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող՝ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 12.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.04.2019 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել 15.03.1991 թվականին ուժի մեջ մրած ՀՀ հողային օրենսգրքի 2-րդ հոդվածը, «Պետական ձեռնարկությունների ն անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ն ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 3րդ, 28-րդ, 43րդ հոդվածները, 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշեորհման պայմանագրի կետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի Լին կետը, սխալ է կիրառել 15.03.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետը, 448-րդ հոդվածը, 564-րդ հոդվածի 2-րդ կետը, 566-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27րդ ն 124-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի պարզել արդյոք հայցվոր Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը բավարար էին վիճելի հասցեում գտնվող հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար, թե ոչ: Մինչդեռ, նշված խնդրի լուծման համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ինչ գույք է հանդիսացել պայմանագրի առարկա ն վիճելի հողամասի նկատմամբ արդյոք առկա են եղել հայցվոր Ընկերության սեփականության իրավունքի ծագման հիմքեր, թե ոչ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվոր Ընկերությունը վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու դիմում ներկայացնելիս որպես իրավահաստատող փաստաթուղթ ներկայացրել է 08.05.1996 թվականին կնքված անշարժ գույքի սեփականաշնորհման պայմանագիրը, մինչդեռ Դատարանը չի պարզել, թե արդյոք վիճելի հողամասը հանդիսացել է պայմանագրի առարկա, թե ոչ:

Վերաքննիչ դատարանն անտեսել|լէ այն հանգամանքը, որ եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ վիճելի հողամասը նս պետք է հանդիսանար սեփականաշնորհման պայմանագրի առարկա, ապա ինքնին այն փաստը, որ հողամասի վերաբերյալ տվյալները հանդիսացել են պայմանագրի էական պայման, սակայն հակառակ

Յ

օրենքի պահանջին չեն նշվել պայմանագրի որնէ կետում, այդ փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 566-րդ հոդվածի ուժով հանգեցնում է պայմանագրի անվավերության:

Վերաքննիչ դատարանը նան անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը պայմանագրի վավերությանն առաջադրվող պայմաններ նախատեսող նորմը մեկնաբանել է որպես ձնական ն որնէ իրավական հետնանք չառաջացնող դրույթ, մինչդեռ պայմանագրային իրավահարաբերություններում կողմերն օգտվում են իրավահավասարության իրավունքից, պայմանագրով նախատեսված պայմանները, այդ թվում՝ պայմանագրի առարկան, սահմանվել են կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայցվոր Ընկերությունը սեփական կամահայտնությամբ է ստանձնել պայմանագրի կատարումը, ուստի ն կրելէ դրանից բխող հետնանքների ռիսկը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը գործում՝ 1996 թվականի դրությամբ գույքի գնահատման վերաբերյալ մասնագիտական եզրակացության բացակայության պայմաններում արձանագրել է, որ խանութի սեփականաշնորհման գինը կազմել է շուրջ 10.000.000 ՀՀ դրամ, ուստի նման արժեք ունեցող գույքը 1996 թվականին ողջամտորեն չէր կարող չներառել նան վիճելի հողամասը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորը 1996 թվականից սկսած չի կատարել հողի հարկի վճարումներ, այսինքն՝ չի տիրապետել հողամասը որպես սեփականը, մինչդեռ, ըստ Դատարանի տրամաբանության, հայցվորը արդեն իսկ 1996 թվականին պետք է իմացած լիներ, որ պայմանագրի առարկա է հանդիսացել նան հողամասը ն տիրապետեր այն որպես սեփականը՝ կատարելով հողի հարկի վճարումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար դիմողի կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի, գրանցող մարմին պետք է ներկայացվեն նան իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթեր, որոնք չեն ներկայացվել, ինչի ։պլարագայում պատասխանողի գործողությունները եղել են իրավաչափ ն բխել են օրենքի պահանջներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1. 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագրի համաձայն՝ «Տարոն» լիակատար տնտեսական ընկերակցությանը սեփականության իրավունքով օտարվել է Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող սննդառի թիվ 592 խանութը (հատոր 1-ին, գ.թ.6-8):

2. 15.05.1996 թվականի թիվ 25327 սեփականության վկայականի համաձայն՝ 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա գրանցվել է «Տարոն» լիակատար տնտեսական ընկերակցության սեփականության իրավունքը Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 241,87քմ մակերեսով թիվ 5 սննդառի թիվ 592 խանութի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.17):

3. Հայցվոր Ընկերությունը 26.07.2016 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր՝ 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի

4

պետական գրանցում կատարելու համար, որին ի պատասխան՝ Կադաստրը 29.07.2016 թվականին որոշում է կայացրել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերով, քանի որ կադաստրային գործում հողիատկացման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր առկա չեն (...) (հատոր 1-ին, գ.թ. 16):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ հողամասի եկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթղթերի բովանդակության հարցին:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, (...):

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն իրավահաստատող փաստաթղթերն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերն են ն գույքագրման փաստաթղթերը:

Նույն հոդվածի համաձայն՝ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերն օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձնակերպման համար անհրաժեշտ ն բավարար գրավոր փաստաթղթերն են, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտերը, դատական ակտերը, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար՝ այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ե բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթերը:

Նույն հոդվածի համաձայն՝ գույքագրման փաստաթղթերը հողամասերի, շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական անձնագրավորում կամ գրանցում իրականացնող լիազոր մարմինների կողմից մինչն 1998 թվականի մարտի 1-ը կազմված՝ անշարժ գույքի գույքագրման, տեխնիկական անձնագրավորման կամ գրանցման արդյունքում կազմված կամ այդ գործառույթների ավարտի ձնակերպման համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերն են:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 27.08.1992 թվականին ընդունված ն 10.021998 թվականին ուժը կորցրած «Պետական ձեռնարկություննեի ն

5

անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ւ ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների Ա անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ե, ապապետականացման իրավահարաբերությունները: Նուն օրենքը սահմանում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների Ա անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման Ա ապապետականացման օբյեկտները, սուբյեկտները, ձները, կարգն ու պայմանները: Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններ, կոլեկտիվ Օ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմաս հանդիսացող գույքային համալիրների, ինչպես նան անավարտ շինարարության օբյեկտների վրա: Հողային Ա բնակարանային ֆոնդերի, մշակութային Ա պատմական արժեք ներկայացնող օբյեկտների սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նան քաղաքացիների ն ձեռնարկությունների կողմից գույքային համալիր չհանդիսացող պետական գույքի առանձին օբյեկտների օտարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Նույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ անկախ սեփականության ձնից, պետական ձեռնարկության կամ անավարտ շինարարության օբյեկտ վաճառող մարմնի միջն կնքվում է սեփականաշնորհման պայմանագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պայմանագրում նշվում են՝ տեղեկություններ վաճառողի ն գնորդի մասին, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) անվանումը ն գտնվելու վայրը, վաճառված գույքի կազմը ն գինը, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) զբաղեցրած հողակտորի չափերն ու գինը ն օգտագործելու պայմանները, պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) նոր սեփականատիրոջը փոխանցելու կարգը, վճարման ձնը ն ժամկետները, կողմերի ձեռնարկության գործունեությանը կամ շինարարությանը վերաբերող փոխադարձ .։պարտավորությունները (այդ թվում սեփականաշնորհված ձեռնարկություններին պատկանող նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային, լուսավորական, առողջարանային ն պրոֆիլակտիկ բուժման օբյեկտների գործունեության ուղղվածությունը պահպանելը), որոնց կատարումը պարտադիր է գնորդի համար ն որոնք բխում են նույն օրենքից ն ծրագրից: Ձեռնարկության սեփականաշնորհվող գույքի (անավարտ շինարարության օբյեկտի) նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին 0Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի գրանցման պահից, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական ձեռնարկությունների Ա անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման Ա ապապետականացման մասին» ՀՀ օրենքի իմաստով սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները, կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում Հայաստանի 6Հանրապետութան պետական բաժնեմաս հանդիսացող գույքային համալիրները, ինչպես նան անավարտ շինարարության օբյեկտները, իսկ հողային օբյեկտների օտարման հետ կապված

իրավահարաբերությունները դուրս են եղել վերոհիշյալ օրենքի կարգավորման ոլորտից: Նշվածից հետնում է նան, որ վերոհիշյալ օրենքի 43-րդ հոդվածում վկայակոչված

6

սեփականաշնորհման պայմանագրով օտարման ենթակա օբյեկտներ են հանդիսացել նույն օրենքի իմաստով սեփականաշնորհման օբյեկտ հանդիսացող պետական ձեռնարկությունները կամ անավարտ շինարարության օբյեկտները, մինչդեռ հողային օբյեկտները չեն հանդիսացել սեփականաշնորհման պայմանագրերով օտարման ենթակա օբյեկտներ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նան այն հանգամանքից, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական ձեռնարկությունների ն անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ն, ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված է պահանջ՝ սեփականաշնորհման պայմանագրում ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) զբաղեցրած հողակտորն օգտագործելու պայմանները նշված լինելու վերաբերյալ, ինչը նս փաստում է, որ պետական ձեռնարկություննեի կամ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման պայմանագրերով գնորդներին է փոխանցվել ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) զբաղեցրած հողակտորի օգտագործման իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման պայմանագրերը չեն կարող հանդիսանալ պետական ձեռնարկություններով զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումներից բխում է, որ հողային օբյեկտների սեփականաշնորհման գործընթացը դուրս է եղել պետական ձեռնարկությունների ապապետականացման գործընթացի շրջանակներից:

Սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում Երնան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շինության տակ ընկած հողամասի նկատմամբ:

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(...) սեփականաշնորհման պայմանագրում, ի հեճուկս «Պետական ձեռնարկությունների ն անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ն ապապետականացման մասինե» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ պարբերության պահանջի, չի նշվել սեփականաշնորհվող հողամասի չափերն ու գինը ն օգտագործելու պայմանները: (...) սեփականաշնորհման գինը կազմել է 9.953.573 ՀՀ դրամ, որից 9.723.174 ՀՀ դրամը, ըստ օբյեկտի գեի որոշման եզրափակիչ թիվ 13 ակտի, շենքեր ն շինությունների, իսկ ըստ սեփականաշնորհված օբյեկտի հիմնական ն շրջանառու միջոցների ցուցակի' 24187քմ տարածքի արժեքն է: Հայցվորն, իր հերթին, ներկայացրել է շինությունների եերկայիս չափագրման արդյունքները, որոնց համաձայն դրանց ընդհանուր չափը կազմում է 240,8քմ. (տարբերությունը չափազանց քիչ է ն ողջամտորեն կարող է չափագրման նախկին ն ներկա տեխնոլոգիաների տարբերության հետնանք լինել): Նման իրավիճակում դատարանը գտնում է, որ սեփականաշնորհման ժամանակ չէին կարող միայն շինությունեերը' առանց դրանով ծանրաբեռեված հողամասի, դառնալ սեփականաշնորհման օբյեկտ: Այդ ժամանակ (1996 թվական) արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը թնակոխել էր ազատ շուկայական հարաբերությունների փուլ, որի հենասյունը մասնավոր սեփականությունն է, այդ ,թվում' հողամասի եկատմամբ: Դրա մասին է վկայում նան «Պետական ձեռեարկությունեերի ն անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ն ապապետականացման մասինե» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ պարբերության պահանջե առ այե, որ պայմանագրում պետք է նշվի նան հողամասի սեփականաշնորհման տվյալները: Իսկ տվյալ դեպքում այդ տվյալների բացակայությունը ոչ թե խոսում է հողամասը' որպես սեփականաշեորհման օբյեկտ չհանդիսանալու, այլ ընդամենը պայմանագիրը թերի լրացնելու մասին: Ի վերջո, անհնար է պատկերացնեել' ինչպե՞ս կարող է եման մեծ գումարի դիմաց (խոսքը գեում է 1996 թվականին

7

շուրջ 10 միլիոն դրամի մասին) սեփականաշեորհման օբյեկտը չներառեր այն հողամասը, որով ծանրաբեռեված է տվյալ շինությունը: Հակառակ կերպ ստացվում է իրավիճակ, երբ անշարժ գույքը, որը հնարավոր չէ առանձնացնել հողամասից, փոխանցվում է մասնավոր սեփականության, իսկ հողամասը մեում է պետական: Դա հնարավոր է միայն, եթե հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը նս սահմանված կարգով փոխանցվի տվյալ անձին, ինչի մասին ապացույց արխիվային նյութերում բացակայում է: Ուստի այս դեպքում հնարավոր չէ պնդել, որ հողամասը չի ներառվել սեփականաշնորհման օբյեկտի կազմի մեջ, քանի որ այդ դեպքում կառաջանա տփրամաբանությունից զուրկ մի իրավիճակ, երբ մասնավոր սեփականության անշարժ գույքով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ տվյալ անձը չունի որնէ իրավունք, իսկ պետությունը որնէ կերպ չի կարող օգտագործել այն (քանի որ դրա վրա առկա է ուրիշի շինությունը): Իսկ պայմանագրում հողամասի տվյալների բացակայությունը, սեփականաշեորհման փաստաթղթերում գործածված եզրույթների խառնաշփոթը ն օրենքով սահմաեված եզրույթների հեր անհամապատասխանությունը («տարածք», «շենքեր, շինություններ») բխում է այդ ժամանակվա իրավագիտակցությանը համապատասխան տերմինաբանությունից, որից դեռնս չէր արմատախիլ եղել խորհրդային կարգերից մնացած հողամասի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքի բացառման ընկալումը ն, ընդհակառակը, չէր արմատացել հողամասի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքի գաղափարը»:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ հիմնավոր համարելով Դատարանի վերոհիշյալ եզրահանգումը ն միաժամանակ արձանագրելով, որ «(...) խեդրո առարկա գույքի սեփականաշնորհումը չի կարող այլ կերպ ընկալվել, քան այնպես, որ ներառի իր մեջ նան այդ գույքով ծանրաբեռեված հողամասը: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ հետագա բոլոր գործարքները նս վերաբերել են ոչ միայն խեդրո առարկա շինությանը, այլ նան դրանով ծանրաբեռեված հողամասին: (Թե' այդ տարիներին իրականացվող հողային բարեփոխումների, թե՛ ներկայումս հաստատված կարգերի ողջ իմաստը երանում է, որ հողամասի եկատմամբ իրավունքը լինի սերտորեն փոխկապակցված դրա վրա առկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի հետ, որպիսի պայմաններում միայն հնարավոր է ապահովել արդյունավետ հողաշրջանառություն: Եթե գործարքների առարկա հանդիսանա միայն հողի վրա առկա շինությունը, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասի եկատմամբ իրավունքը մեա անփոփոխ, կխաթարվի այս բնագավառում զարգացման ողջ ընթացքը»:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ «Վճռաբեկ դատարանն արձանգրում է հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների

8

վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է տարվում ապացույցներից յուրաքանչյուրի .թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիութան ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին: Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա: (Թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման հիմքերը: (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագրով «Տարոն» լիակատար տնտեսական ընկերակցությանը սեփականության իրավունքով օտարվել է Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող սննդառի թիվ 592 խանութը:

15.05.1996 թվականի թիվ 25327 սեփականության վկայականի համաձայն՝ 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա գրանցվել է «Տարոն» լիակատար տնտեսական ընկերակցության սեփականության իրավունքը Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 241,87քմ մակերեսով թիվ 5 սննդառի թիվ 592 խանութի նկատմամբ:

Հայցվոր Ընկերությունը 26.07.2016 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր՝ 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա Երնանի

9

Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար, որին ի պատասխան՝ Կադաստրը 29.07.2016 թվականին որոշում է կայացրել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերով, քանի որ կադաստրային գործում հողիատկացման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր առկա չեն:

Հայցվոր Ընկերության դիմումի հիման վրա հարուցված պետական գրանցման վարույթը դադարեցված է, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերով վարույթը կասեցնելուց հետո նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չեն ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ հայցվոր Ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելը մերժելու իրավաչափությունը, ինչը պարզելու նպատակով ստորադաս դատարանները պետք է բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեին գործում առկա բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության .տեսանկյունից՝ պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք հայցվոր Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը բավարար էին վիճելի հասցեում գտնվող հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Ընկերությունը որպես Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագիրը, որով օտարվել է միայն Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 241,87քմ մակերեսով թիվ 5 սննդառի թիվ 592 խանութը, այլ կերպ ասած՝ պետական ձեռնարկությունը, մինչդեռ պայմանագրում բացակայել է նույն ձեռնարկության զբաղեցրած հողամասի վերաբերյալ համապատասխան նշումը, ինչը թույլ կտար եզրահանգում կատարել առ այն, որ հողամասը նս օտարվել է հայցվոր Ընկերությանը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Աե դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ո պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է

10

վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:

Մյուս կողմից, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, ն այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը ն -Հարութիուն Կալայդջյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6817/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Պետական ձեռնարկությունների ւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ն ապապետականացման մասին» ՀՀ օրենք իմաստով սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսացելիրլ լչ,պետական ձեռնարկությունները, իսկ հողային օբյեկտների օտարման հետ կապված իրավահարաբերությունները դուրս են եղել վերոհիշյալ օրենքի կարգավորման ոլորտից: Ուստի պետական ձեռնարկության սեփականաշնորհման պայմանագրով ձեռնարկության զբաղեցրած հողամասի սեփականության իրավունքը չէր կարող փոխանցվել Ընկերությանը, ինչից հետնում է, որ 08.05.1996 թվականի թիվ 2631 սեփականաշնորհման պայմանագիրը չի կարող հանդիսանալ բավարար ապացույց Երնանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու ն այդ փաստի ուժով Կադաստրին սեփականության իրավունքի գրանցում կատարելուն պարտավորեցնելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը Երնան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ հայցվոր Ընկերության սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի բացակայության, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատված չլինելու պայմաններում Կադաստրին պարտավորեցրել է գրանցելու հայցվոր Ընկերության սեփականության իրավունքը, մինչդեռ պարտավորեցման հայցը ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետնյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում,

11

Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սուն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երնանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, Ա քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երաանի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման «ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ից հօգուտ Երնանի քաղաքապետարանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար Երնանի քաղաքապետարաանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ «ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. «ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ից հօգուտ Երնանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

«ՏԱՐՈՆ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ից հօգուտ Երնանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական Խե բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

- Ը Հ. ԲԵԴԵՎՅՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Հ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՍԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/0382/05/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել