Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ոսկանյան — ՎԴ/9834/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ոսկանյան — ՎԴ/9834/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/9834/05/2012 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 15.09.2020 թվականի թիվ ԱՖ 495413 որոշումը ն 23.10.2020 թվականի թիվ 7-13-47988 գրությունը վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արտակ Ոսկանյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության թիվ ԱՖ 495413 որոշումը ն թի

Ամբողջ Տեքստ

Ն ՅՆ 2225

ՈՉ ՅՎ

7 ԲՅԽՐՆ '

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9834/05/20

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9834/05/20

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2022 թվականի հոկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 15.09.2020 թվականի թիվ ԱՖ 495413 որոշումը ն 23.10.2020 թվականի թիվ 7-13-47988 գրությունը վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արտակ Ոսկանյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության թիվ ԱՖ 495413 որոշումը ն թիվ 7-13-47518 գրությունը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.02.2021 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը, 288-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սակայն, պետք է կիրառվեր, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ վարչական ակտի դեմ վարչական կարգով բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնվելուց հետո ներկայացված բողոքը վարչական մարմինը քննության չի առել՝ բողոքի քննության համար սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով, ապա չի հաղթահարվել մինչն դատարան հայց ներկայացնելը վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու պարտադիր պահանջը, ինչը հայցադիմումը վերադարձնելու հիմք է: Մինչդեռ բողոք բերած անձը, հետնելով օրենքի պահանջներին, իրացրել է իր իրավունքը՝ վարչական ակտը երեսնօրյա ժամկետում բողոքարկել է վերադասության կարգով, որից հետո բողոքարկել է դատական կարգով, որպիսի պայմաններում վարչական ակտը համարվում է վարչական կարգով բողոքարկված: Ավելին, Վերաքննիչ դատարանը որնէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե երբ է ուժի մեջ մտել բողոքարկվող վարչական ակտը, երբվանից է սկսել բողոքարկման ժամկետի հոսքը ն երբ է այն լրացել:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորը վիճարկում է նան Ծառայության պետի տեղակալի 23.10.2020 թվականի թիվ 7-13-47518 գրությունը, սակայն պարզ չէ՝ նշված գրությունը հայցվորն ինքնուրուն է վիճարկում, թե որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ բողոքի վերաբերյալ կայացված որոշում: Մինչդեռ հայցադիմումում հստակ նշված է, որ տվյալ

Յ

դեպքում Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 23.10.2020 թվականի թիվ 7-13- 47518 գրությունը հանդիսանում է վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտ, որը վիճարկվում է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ բողոքի վերաբերյալ կայացված որոշում:

Տվյալ դեպքում նյութական ն դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են ոչ իրավաչափ դատական ակտի կայացմանը, որի հետնանքով ոտնահարվել է Արտակ Ոսկանյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի միատեսակ կիրառության համար, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է հայցվորի՝ արդար դատաքննության ն դատարանի մատչելիության իրավունքները:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանի խնդիրն է հստակեցնել, թե որ դեպքերում է բավարարված համարվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12րդ մասով սահմանված Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական կարգով բողոքարկելու պահանջը որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի միատեսակ կիրառության ապահովման՝ Վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում՝ իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն՝ ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ

4

դիրքորոշման նկատմամբ ն հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թիվ ՎԴ/9814/05/20 վարչական գործով 10.12.2021 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ «..Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով կայացված որոշումներով վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված կանոնները համարվում են պահպանված, եթե վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ ներկայացվել է վարչական բողոք ն առկա է ավարտված վարույթ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում է կայացրել վարչական վերադաս մարմինը վարչական բողոքի վերաբերյալ: ..օրենսդիրը դատարան դիմելու պայման է սահմանել միայն վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկված լինելը` անկախ վարչական բողոքի ըստ էության լուծումից կամ չլուծումից»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայի

առանձնահատկություններով պայմանավորված օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու ն «զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 23.10.2019 թվականին ընդունված թիվ ՀՕ-207-Ն «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է 1.2-րդ մասով, համաձայն որի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո: Նշված օրենսդրական փոփոխությանը համահունչ` նույն թիվ ՀՕ-207-Ն օրենքով լրացում է կատարվել նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածում. վերջինիս 1-ին մասի 7-րդ կետում որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք է ամրագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքում վարչական ակտը վարչական կարգով չբողոքարկելը /չգանգատարկելը/:

Միննույն ժամանակ ՀՀ Ազգային ժողովը 23.10.2019 թվականին ընդունել է նան թիվ ՀՕ-206-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն Ա լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14րդ ն 15րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ ն 140-րդ հոդվածներով սահմանված վարչական

5

իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

Այսպիսով, վերը նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում առանձին վարչական իրավախախտումների գործերով վարչական ակտերի դեմ դատական պաշտպանության իրավունքի իրացման պարտադիր նախապայման է սահմանվել արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պահանջի բավարարումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ արտադատական կարգով վարչական ակտերի պարտադիր բողոքարկման պայմանի ամրագրումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ներպետական օրենսդրություններում խրախուսվում է նան Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված առանձին իրավական փաստաթղթերով: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» թիվ Բ6օ(2004)20 հանձնարարականի (ընդունված է 15.12.2004 թվականին) «Սկզբունքները» բաժնի 2.Ե կետի համաձայն՝ ֆիզիկական ն իրավաբանական անձանցից կարող է պահանջվել մինչն դատարան դիմելը սպառել ներպետական օրենսդրությամբ սահմանված պաշտպանության միջոցները` Նման պաշտպանության միջոցներից օգտվելու ընթացակարգը չպետք է երկարատն լինի:

Ըստ Նախարարների կոմիտեի` մինչն դատարան դիմելը պաշտպանության այլ միջոցներն սպառելու պահանջը հնարավորություն է տալիս կանխել դատարանների ծանրաբեռնվածությունը՝ դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նպատակի համար: Նման պահանջը բխում է ինչպես դատարանների, այնպես էլ վարչական մարմինների շահերից. միաժամանակ հնարավորություն է տալիս նվազեցնել իրավական պաշտպանության վրա շահագրգիռ անձի կողմից կատարվող ծախսերը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական մարմինների Ա մասնավոր անձանց միջն վեճերի դատական քննության այլընտրանքների մասին» թիվ Ք6օ(2001)9 հանձնարարականով (ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 5-ին) որպես վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության այլընտրանքային միջոց է դիտարկվում վարչական մարմիններում ներքին վերահսկողությունը, ինչը պետք է հնարավոր լինի իրականացնել բոլոր վարչական ակտերի առնչությամբ: Ընդ որում, ըստ նշված հանձնարարականի` ներքին վերահսկողությունը որոշ դեպքերում կարող է պարտադիր լինել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, նե պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով (տե'ս, Եվրոպական դատարանի Լսօոժօ մ. 1ռլ/ գործով 17.10.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 32190/96, կետ 85, ՏԼՕՒՕՏ262)/Կ ւ. Քօլռոժ գործով 09.07.2007 թվականի վճիռը, գանգատ թիվ 59519/00, կետ 124, Տէռոծմ մ. 8սլջճոռ գործով 17.06.2012 թվականի վճիռը, գանգատ թիվ 36760/06 կետր 230 ն ալլ):

6

Պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (ւրե՛ս, Եվրոպական դատարանի Խհզենօս մ. Էոռոօջ գործով 14.03.2000 թվականի վճիռը, գանգատ թիվ 34791/97, կետ 36):

Եվրոպական դատարանը բազմիցս շեշտադրել է նան, որ դատարանի մատճելիության իրավունքը պետք է լինի գործնական ն արդյունավետ, այլ ոչ թե տեսական ու երնակայական (տե՛ս, Եվրոպական դատարանի 2սեզօ ւ. ՇԻօծեռ գործով 05.04.2018 թվականի վճիռը, գանգատ թիվ 40160/2, կետ 77): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչճելիության իրավունքը վտանգվում է, եթե ընթացակարգային նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության Ա արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն վերածվում են որոշակի խոչընդոտի իրավասու դատարանի կողմից հայցվորի գործի ըստ էության քննության համար (տե'ս, Եվրոպական դատարանի 2սեօճ Մ. ԸՒօճԵՕ գործով նույն վճիռը, կետ 98):

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով ՀՀ վարչական դատավարության

օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, իր 3105.2022 թվականի ՍԴՈ-1654 որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտերի դեմ դատական պաշտպանության իրավունքի իրացման պարտադիր նախապայմանի սահմանումը հետապնդում է անձանց իրավունքների առավել արդյունավետ ն սեղմ ժամկետում պաշտպանության, ինչպես նան ոչ դատական կարգով հանրային ու մասնավոր շահերի հաշտեցման նպատակ: Ընդ որում նման նախապայմանի սահմանման երկրորդային նպատակներից է իրապս նան դատական համակարգի

ծանրաբեռնվածության կրճատումը, ինչը ոչ թե ինքնին միակ ն գերակա խնդիր է, այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակին հասնելու միջոցներից մեկը: Հետնաբար՝ արտադատական կարգով բողոքարկման պարտադիրության սահմանմամբ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը ոչ թե հիմնական նպատակ է, այլ անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության հասնելու միջանկյալ նպատակ այն պատճառաբանությամբ,։ որ դատարանների 0գերծանրաբեռնվածությունն ուղիղ համեմատական է իրավունքների պաշտպանության արդյունավետության նվազմանը: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ ընդգծել է, որ վերոգրյալը չի ենթադրում, որ դատարանների բեռնաթափման նպատակն ինքնին կարող է դրվել ցանկացած իրավունքի սահմանափակման հիմքում Ա խաթարել դատարանի մատչելիության իրավունքը: Այն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթակա է քննարկման ն գնահատման՝ համակարգային իրողությունների ամբողջության լույսի ներքո:

7

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումները սահմանադրական են միայն հետապնդվող հիշյալ իրավական նպատակների շրջանակում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է իրավամեկնաբանման հետնյալ կանոնը. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը (..»:

Նշված իխիրավամեկնաբանման կանոնի կիրառմամբ՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական խնդիրը դիտարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված նորմով հետապնդվող վերը նշված նպատակների համատեքստում նկատի ունենալով նան, որ այդ նպատակներից առաջնային Ա գերակա նպատակն անձանց իրավունքների առավել արդյունավետ ն սեղմ ժամկետում պաշտպանության ապահովումն է:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձի իրավունքների ու ազատությունների ինչպես դատական կարգով պաշտպանության իրավունքը (61-րդ հոդված), այնպես էլ վարչական մարմինների առջե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Նշված սահմանադրական նորմերին համահունչ` «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է.

«Լ. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած՝

ա) վարչական մարմին.

բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասը սահմանում է. «Վարչական իրավախախտումների վերաբերալ Հայաստանի 0Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ ն 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 13 րդ, 132-րդ, 135.2-րդ ն 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` անձի հայեցողությանն է թողնված իր իրավունքների պաշտպանության

8

միջոցների դատական կարգով `պլաշտպանութան ն վարչական կարգով պաշտպանության միջոցների միջն ընտրությունը: Բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ անձն իրավական պաշտպանության իր իրավունքն իրացնում է ընդդեմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի: Այս դեպքում անձը մինչն դատական պաշտպանության դիմելը պարտավոր է իրացնել վարչական կարգով բողոքարկման իրավունքը՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայման: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ նշված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտը վարչական կարգով չբողոքարկելը հայցադիմումը վերադարձնելու հիմք է:

Ամրագրելով վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկման պարտադիր պահանջը՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայման՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է վարչական կարգով բողոքարկման կարգն ու ժամկետը, որոնց համապատասխան՝ շահագրգիռ անձը պարտավոր է իրացնել վարչական կարգով բողոքարկման իր իրավունքը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկման կարգն ու ժամկետը սահմանված են համապատասխանաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ ն 288-րդ հոդվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը նույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:

Նույն օրենսգրքի 286-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, (.) իսկ ճանապարհային երթնեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նան իրավախախտումը կատարած անձի կողմից (..):

9

Այսպիսով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի դեմ իրավական պաշտպանության ընթացակարգի հիմնական տարրերն են.

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը չեն կարող բողոքարկվել դատական կարգով, քանի դեռ չեն բողոքարկվել վարչական կարգով. վարչական կարգով բողոքարկման նախապայմանը չպահպանելը հիմք է նշված վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը վերադարձնելու համար,

- վարչական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտը՝ վարչական ակտի հասցեատերը կամ խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում` իրավախախտումը կատարած անձը պետք է վարչական կարգով պարտադիր բողոքարկումն իրականացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ Ա 288-րդ հոդվածներով սահմանված կարգով ն ժամկետում, այն է՝ վարչական բողոքը պետք է վարչական մարմին ներկայացվի վարչական ակտը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով իրեն հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ բողոքը ներկայացնելու նշված ժամկետը բաց է թողնված, պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ վկայակոչելով ժամկետը բաց թողնելու այս կամ այն հարգելի պատճառը (պատճառները):

Օրենսդիրը սահմանել է նան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի դեմ շահագրգիռ անձի կողմից ներկայացված բողոքի քննության կարգ ու ժամկետ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը ն բողոքը քննվում են դրա համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ստուգում է ընդունված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետնյալ որոշումներից մեկը՝

1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը՝ առանց բավարարման.

2) բեկանում է որոշումը ն գործն ուղարկում նոր քննության.

3) բեկանում է որոշումը ն կարճում գործը.

10

4) վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:

(.... Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը նույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է (...):

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, Ա ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: ..»:

Համադրելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի բողոքարկման ընթացակարգի վերը նշված տարրերն ու վարչական բողոքի քննության կարգն ու ժամկետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շահագրգիռ անձի կողմից ներկայացված վարչական բողոքի առնչությամբ վարչական մարմինը կրում է հետնյալ պարտականությունները.

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված երեսնօրյա ժամկետում ըստ էության քննել շահագրգիռ անձի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված վարչական բողոքը՝ արդյունքում կայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որնէ մեկը,

- եթե շահագրգիռ, անձը վարչական բողոքը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ՝ ներկայացնելով նան բողոք ներկայացնելու համար սահմանված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, իրավասու վարչական մարմնից /պաշտոնատար անձից/ պահանջվում է քննարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ն ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառի /ների/ առկայության դեպքում բավարարել միջնորդությունը Ա վարչական բողոքը քննել ըստ էության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ վարչական մարմինը վարչական բողոքը թողնում է առանց քննարկման, եթե.

-վարչական բողոքը ներկայացված է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ ն չի ներկայացվել ժամկետի բացթողումը հարգելի համարելու ու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն,

-վարչական բողոքը ներկայացված է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ, նե վարչական մարմինը, քննարկելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու ու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչում:

11

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ շահագրգիռ անձն օրենքով սահմանված ժամկետում կամ սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ, իրավասու վարչական մարմին է ներկայացրել վարչական բողոք, այսինքն՝ վարչական կարգով իրավական պաշտպանությունն անձի կողմից իրացվել է իրավաչափորեն, օրենքի պահանջներին համապատասխան, վարչական բողոքը քննող իրավասու վարչական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունն է ըստ էության քննել օրենքով սահմանված ժամկետում ներկայացված վարչական բողոքը, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդութամբ ներկայացված վարչական բողոքի պարագայում` պատշաճ կերպով քննարկել միջնորդությունը ն ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն ժամկետը վերականգնելու դեպքում` օրենքով սահմանված ժամկետում ըստ էության քննել վարչական բողոքը: Հակառակ դեպքում, բողոքը քննող վարչական մարմնի (պաշտոնատար անձի) վարքագիծն իրավաչափ Հէ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել նան, որ շահագրգիռ անձը չի կարող ծանրաբեռնվել բողոքարկման գործընթացում վարչական մարմնի դրսնորած ոչ իրավաչափ վարքագծի դեմ իրավական պաշտպանություն հայցելու պարտականությամբ: Շահագրգիռ անձին նման պարտականությամբ ծանրաբեռնելու դեպքում չի իրացվի ՀՀ սահմանադրական դատարանի 31.05.2022 թվականի ՍԴՈ-1654 որոշման մեջ նշված՝ վարչական կարգով բողոքարկումը որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայմանի սահմանմամբ հետապնդվող անձանց իրավունքների առավել արդյունավետ ն սեղմ ժամկետում պաշտպանությունն ապահովելու առաջնային ն գերակա նպատակը, չի ապահովվի դատարանի մատչելիությունը սահմանափակող միջոցի, այն է՝ արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պահանջի ն հետապնդվող նպատակի միջն համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Ավելին, վարչական կարգով բողոքարկման գործընթացը, հակառակ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» թիվ Քօօ(2004)20 հանձնարարականի պահանջի, կդառնա տնական ն չի ծառայի իր նպատակին: Բացի այդ, դատարանները նս կծանրաբեռնվեն լրացուցիչ գործերով:

Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական կարգով բողոքարկելու պահանջը՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայման, բավարարված պետք է համարվի, եթե շահագրգիռ անձը վարչական կարգով բողոքարկման իրավունքն իրացրել է օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, այսինքն՝ շահագրգիռ անձի վարքագիծը բողոքարկման գործընթացում իրավաչափ է նե համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին: Այլ կերպ՝ վարչական կարգով բողոքարկման պայմանի բավարարված լինելը գնահատելու չափանիշը բողոքարկման գործընթացում շահագրգիռ անձի դրսնորած վարքագծի իրավաչափությունն է:

12

Ի ամփոփումն վերոհիշյալի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական պաշտպանության միջոցն սպառված է համարվում, ն ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջը բավարարված է համարվում, մասնավորապես, հետնյալ դեպքերում.

- օրենքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված վարչական բողոքի ըստ էության քննության արդյունքում վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ որոշումն անփոփոխ թողնելու, իսկ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշում. այս դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2րդ մասին համապատասխան վիճարկման հայց կարող է ներկայացվել բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

- շահագրգիռ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում վարչական կարգով բողոքարկել է վարչական ակտը, սակայն վարչական մարմինը, անգործություն դրսնորելով, բողոքի քննության համար նույն օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում բողոքը քննության չի առել. այս դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վիճարկման հայց կարող է ներկայացվել բողոքի քննության համար սահմանված 30-օրյա ժամկետն ավարտվելուց հետո երկամսյա ժամկետում,

- վարչական ակտը վարչական կարգով բողոքարկվել է օրենքով սահմանված ժամկետում, սակայն վարչական մարմինը բողոքը թողել է առանց քննարկման՝ օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ. այս դեպքում վիճարկման հայց կարող է ներկայացվել վարչական բողոքն առանց քննարկման թողնելու վերաբերյալ վարչական մարմնի գրությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում,

- շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ՝ ներկայացնելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, սակայն վարչական մարմինը բողոքը թողել րլթ9է առանց քննարկման՝ օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ, առանց քննարկելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը. այս դեպքում վիճարկման հայց կարող է ներկայացվել վարչական բողոքն առանց քննարկման թողնելու վերաբերյալ վարչական մարմնի գրությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում:

Ըստ այդմ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական պաշտպանության միջոցն սպառված չի համարվում, ն հետնաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 112-րդ մասի պահանջը բավարարված չի համարվում. եթե.

13

-շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված երեսնօրա ժամկետի խախտմամբ՝ չներկայացնելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, ն վարչական մարմինն իրավաչափորեն վարչական բողոքը թողել է առանց քննարկման,

-շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ ն վերջինիս կողմից ներկայացված ժամկետի բացթողումը հարգելի համարելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվել ու մերժվել է վարչական մարմնի կողմից` վարչական բողոքը թողնելով առանց քննարկման:

Միաժամանակ հաշվի առնելով, որ առանձին դեպքերում հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում կարող է օբյեկտիվորեն հնարավոր չլինի պարզել վարչական բողոքն օրենքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը կամ նշված հանգամանքը վիճելի է՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ. վարչական դատարանը նշված հանգամանքը կարող է պարզեր լնան գործը քննության նախապատրաստելու փուլում: Եթե գործը քննության նախապատրաստելու փուլում հաստատվի, որ հայցվորը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված կարգի ու ժամկետի խախտմամբ, ծագում է գործի վարույթը կարճելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է՝ վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ վարչական կարգով բողոքարկման պահանջի բավարարված լինելու փաստի վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետեանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլես կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումը վերացնելու հնարավորությունից:

Սույն գործի փաստերի համաձայն Ծառայության կողմից Արտակ Ոսկանյանի նկատմամբ 15.09.2020 թվականին կայացվել է վարչական իրավախախտման գործով թիվ ԱՖ 495413 որոշումը (գ.թ. 7): Սուն գործում առկա է նշված որոշման դեմ Արտակ Ոսկանյանի ներկայացրած վարչական բողոքը 15.10.2020 թվականի թվագրմամբ (գ.թ. 4-5): Ծառայութան պետի "տեղակալ Ն. Սարգսյանը 2310.2020 թվականի թիվ 7-13-47518 գրությամբ հայտնել է. «Ի պատասխան Ձեր 16.10.2020թ. ՄԴ/145120-20 դիմումի հայտնում եմ, որ Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտման գործով 15.09.2020թ. կայացված ԱՖ495413 որոշումը Ձեր կողմից ստացվել է 15.09.2020թ.-ին, հետնաբար 16.10.2020թ. դիմում ներկայացնելով, Ձեր կողմից բաց է թողնվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված՝ վերը նշված որոշման դեմ գանգատ տալու 30-օրյա ժամկետը, ուստի դիմումը քննարկման ենթակա չէ» (գ.թ. 6):

Դատարանը, հայցադիմումը վերադարձրել է, ի թիվս այնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7քրդ կետի հիմքով այն

14

պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում, հայցվորի կողմից վիճարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով կայացված վարչական ակտ, հետնաբար, այն դատական կարգով կարող է բողոքարկվել վարչական բողոքի ընթացակարգը սպառելուց՝ վարջական ակտը վարչական կարգով բողոքարկվելուց, վարչական մարմնի կողմից բողոքը քննարկելուց ն վարչական ակտի անվավեր ճանաչումը (վերացումը) մերժելուց հետո, սակայն տվյալ դեպքում, նշված պայմանն առկա չէ, քանի որ հայցվորի կողմից ներկայացված վարչական բողոքը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալի 23.10.2020 թվականի թիվ 7-13-47518 գրությամբ չի քննվել՝ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հիմնավորմամբ»:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունը, 19.02.2021 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Տվյալ դեպքում վարչական կարգով բողոք ներկայացնելու օրվա վերաբերյալ գործի նյութերում առկա են երկու իրարամերժ ամսաթվեր. Արտակ Ոսկանյանի ներկայացրած վարչական բողոքը թվագրված է 15.10.2020 թվականին (գ.թ. 4-5), մինչդեռ Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 23.10.2020 թվականի թիվ 7-13-47518 գրության համաձայն՝ վարչական բողոքը ներկայացվել է 16.10.2020 թվականին (գ-թ. 6): Այսինքն՝ սույն գործով առկա է Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումներում նշված այն իրավիճակը, երբ հայցադիմումն ընդունելու փուլում վարչական բողոքն օրենքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը վիճելի է, ուստի նշված հանգամանքը ենթակա է պարզման գործը քննության նախապատրաստելու փուլում՝ վարչական բողոքը իրավասու վարչական մարմին ներկայացնելու փաստի վերաբերյալ կողմերից համապատասխան ապացույց պահանջելու միջոցով: Ըստ այդմ` նշված հանգամանքի վիճելի լինելու պայմաններում Դատարանն իրավասու չէր վերադարձնել հայցադիմումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով: Սույն դեպքում Դատարանից պահանջվում է պարզել վարչական բողոքը Ծառայություն ներկայացնելու օրը, ինչի արդյունքում միայն հնարավոր կդառնա որոշել՝ արդյո՞ք վարչական բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում Ա ըստ այդմ՝ արդյոք կատարված է արտադատական կարգով պաշտպանության միջոցն սպառելու պահանջը՝ որպես տվյալ վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու նախապայման:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վերաքննիչ բողոքը` հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով վերադարձնելուն առնչվող մասով, սահմանափակել է բողոքաբերի Դատարանի

15

մատչելիության իրավունքը՝ չապահովելով ողջամիտ հարաբերակցություն ձեռնար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/9834/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել