Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մկրտչյան — ԵԴ/0505/11/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մկրտչյան — ԵԴ/0505/11/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0505/11/183 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀԸ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Լ.Պողոսյանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58211418 քրեական գործը՝ ՀՇ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի, 214- րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերի հատկանիշներով: 2. ՀԸ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի (այսուհետ նան ՝Նախաքննության մարմին 2018 թվականի օգոստոսի 3Լի որոշմամբ Կարեն Համլետի Թորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ,

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0505/11/18

ՀՅՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0505/11/18

Նախագահող դատավոր՝ Ն.Շովակիմյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2021 թվականի սեպտեմբերի 3-ին ք.Երնանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀԸ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Լ.Պողոսյանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58211418 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի, 214- րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերի հատկանիշներով:

2. ՀԸ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի (այսուհետ նան ՝Նախաքննության մարմին 2018 թվականի օգոստոսի 3Լի որոշմամբ Կարեն Համլետի Թորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի Լին մասով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Լյուդմիլա Մկրտչի Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 4 դրվագով, ն 214-րդ հոդվածի 2-րդ մասով:

2.. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ մեղադրյալներ Կ.Թորոսանի ն Լ.Մկրտչանի պաշտպան Կ.Բատիկյանի՝ մեղադրանք առաջադրելու որոշումների բովանդակությունը հստակեցնելու ն կոնկրետացնելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվել է:

2.2. Նախաքննության մարմնի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի նշված որոշման դեմ պաշտպան Կ.Բատիկյանի բողոքը Երնանի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների դատախազութան դատախազի 208 թվականի

սեպտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է:

3. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մարտի 19-ի որոշմամբ դիմողներ Լ.Մկրտչյանի ն Կ.Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքը բավարարել է, սահմանել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ վերացնելու դիմողներ Լ.,Մկրտչանի ն Կ.ՐԹորոսյանի իրավունքներ ն ազատությունների խախտումը, այն է՝ թիվ 58211418 քրեական գործով մեղադրյալներ Լ.Մկրտչյանին ն Կ.Թորոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2018

Յ

թվականի օգոստոսի 31-ի որոշումների բովանդակությունը համապատասխանեցնել ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 3րդ մասի պահանջներին:

4. Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների

դատախազության ավագ դատախազ Մ.Արամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 19ի որոշմամբ արձանագրվել է, որ. «(..) /Վ/արույթն իրականացնող մարմինն իր 31Լ08.2018 թվականի որոշումներով մեղադրյալներ Լյուղմիլա Մնրտչյանն ն Կարեն Թորոսյանի մեղադրանքների ձնակերպման մեջ մանրամասնորեն պետք է նշեր հանցագործության տեղը, ժամանակը ն եղանակը, քանի որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձնակերպելու պարագայում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտար մաղադրյալնեն, 1Լ.Մկրտչյանին ն Կ.Թորոսյանին Օ պատշաճ կերպով իրականացնել իրենց պաշտպանության իրավունքը, ինչպես նան կապաւհովեր կողմերի դատավարական

իրավահավասարությունը՝ սեփական դիրքորոշումի հիմնավորելու ն մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Կոնկրետ դեպքում վարույթն իրականացնող

4

մարմնի կողմից չի վիճարկվել պաշտպան Կ.Բափիկյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այլ դրա քննարկումն ուղղակիորեն հետաձգվել է: Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել պաշտպան Կ.Բատիկյանի միջնորդություն առ այն, որ առաջադրված մեղադրանքները կոնկրետացման կարիք ունեն: Հիմք ընդունելով վերոգրյալը ն հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման նկարագրական-պատճառարանաւկաւն մասում նշել մեղադրանքի ձնակերպումի նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը ն մյուս հանգամանքները, դատարանը հանգում է հետնության, ոլ ներկայացված բողոքը հիմնավոր է:

Դատարաւնն անընդունելի է համարում վարույթն իրականացնող մարմնի այն դիրքորոշումը, թե մեղադրանքի որոշումների չկոնկրարացնելը դիտվել է իբրն նախաքննության գաղփնիքի բացահայտում: Սա աբասրդային մտածելակերպ էն քրեադատավարան նորմերի պահանջների թյուր ըմրբոնում:

Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ դատախազության մարմնի կողմից վկայակոչված սկզբունքը, այն է` ընթանում է նախաքննություն ն գործի ավարտական վոլլում մեղադրանքը կլրացվի, չի կարող կիրառելի լինել, քանի որ չհարակեցված մեղադրանքի առկայության պայմաններում աոկա է մեղադրյալների պաշտպանության իրավունքի խախտում, իսկ դատախազության մարմնի նման դիրքորոշումը խոչընդուրում է մեղադրյալների պաշտպանության իրավունքի իրականացմանը ն խախվոաում մեղադրյալներ, 1Լ.Մկրտչյանի, Կ.ՔԹորոսյանի իրավունքներն ու ազատությունները:

Նման պայմաններում, դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպան Կ.Բատիկյանի միջնորդության քննարկումը հետաձգելով, խախտել է վերջինիս պաշվայանյալների, գործով մեղադրյալներ Լ.Մկրտչյանի ն Կ.Թորոսյանի պաշմայանության իրավունքը (...)»':

7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի որոշման համաձայն. «(.) (Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ Դատարանը, մինչդատական վարույթի նկատմամիԻ դատական վերահակողության` իր ւ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 70:

5

լիազորությունների սահմաններում, առանց նախաքննության մարմնի ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, արուգլը ն գնահատելը) միջամտելու, ուսումնասիրելով ն վերլուծելով գործի փաարական տվյալները, հանգել է իրավաչափ ն գործի փատրական տվյալներից բխող հիմնավոր հետնության այն մասին, որ թիվ 582148 քրեական գործով մեղադրյալներ Լյուդմիլա Մկրտչի Մկրտչյանին ն Կարեն Համլետի Թորոսյանին մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հարակեցված չէ, մասնավորապես՝ նկարագրական-պամճմառաբանական մասում հատակ չի նշվել հանցագործության տեղը, ժամանակը ե Խխղլանակը, որպիսի պայմաններում խախտվել է մեղադրյալների պաշվայանության իրավունքը:

Ինչ վերաբերում է դատախազի վերաքննիչ բողոքի այն փաարարկին, որ Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների տիրույթից, քանի որ ՀՀ քրնական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դատական կարգով բողոքարման ենթակա չէ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վճռաբեկ դավփարանը 05.112010թ. թիվ ԵԿՂ/00601110 որոշմամբ հայտնել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարութի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով

բողոքարկման ենթակա են նախնակաւն քննության մարմինների այն որոշումները ն գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահեր (...)»՛:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

8. Բողոքի հեղինակի կարծիքով, ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս դուրս են եկել իրենց լիազորությունների սահմանից` թույլ տալով դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

8.1. ԼՄասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որով ղեկավարվել է դատարանը 2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 75:

6

դատական ակտ կայացնելիս, հստակ նախատեսում է այն որոշումների շրջանակը, որոնց օրինականությունը կարող է ստուգել դատարանը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, ն դրանց մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ներառված չէ: Բողոքաբերի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանը քննարկել է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով մեղադրանքի բովանդակային ձնակերպումը ն դրա վերաբերյալ եզրահանգում է կատարել, անգամ դատողություններ է արել քրեական գործով ձեռքբերված ապացույցների վերաբերյալ, գնահատել ն վերլուծել դրանք՝ փաստելով, որ վարույթն իրականացնող մարմինն պետք է մեղադրանքի ձնակերպումը համապատասխանեցնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

8.2. Բողոք բերած անձի պնդմամբ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն, չի հետապնդոմ կատարված հանցագործութան բոլոր հանգամանքները

հետազոտելու ն դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Բողոքաբերը փաստել է, որ այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միան գործն ըստ էութան քննելու ն լուծելու ընթացքում, այսինքն՝ արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր են: Բողոքաբերի կարծիքով, եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին ն որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական

վերահսկողություն կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշումն օրինական ուժի մեջ

7

թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք դիմողներ Լ.Մկրտչյանի ն Կ.Թորոսյանի իրավունքների խախտման ն վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

1. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն «Պերական (...) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (...)»:

ՀՀ Սահմանադրության 61րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունն իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությաւն իրավունք»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նան քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանե Հայասրանի Հանրապետության Սահմանադրություն, այն

օրենսգիրքը ն մյուս օրենքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատալրաւնը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում ն կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի ն օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների ն գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերավիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ: բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեսւկան դատավարության մասնակիցների, այլ անձանց

8

կողմից, ոլչոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան րողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործր կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում (...)»:

12 ՆՄեջբերված իրավանորմերի վերլուծութիաան հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների (պաշտոնատար անձանց) որոշումների ն գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտ. Օկոչլված է երաշխավորելու սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների կենսագործումը ն ապահովելու անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը պետական մարմիննեի անօրինական (անիրավաչափ) որոշումներից ն գործողություններից:։ Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, այն է՝ բողոքարկվող որոշումների ն գործողությունների օրինականությունը ստուգելու արդյունքում պարզել անձի իրավունքների ն օրինական շահերի խախտման փաստը ն կայացնել համապատասխան որոշում նշված խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության վերաբերյալ::

12.1. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վալերի Գրիգորյանի գործով որոշման մեջ ն իրավական դիրքորոշում է ձնավորել այն մասին, որ. «(...) (Եթե քրեական դապտաւվարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի ն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների ն գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպքը ն կարգ սատահմանված չէ, սակայն այդ որոշումները ն 3 Տե՛ս, տղաքողտ ռամռոմ 5 Վճոաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը:

9

գործողությունները խախտում են անձի իրավունքները ն օրինական շահերը, ապա (։։.) Սահմանադրությամի ամրագրված դափտաւկան պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման»4

12.2. Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը Վարուժաւն Մանուկյանի գործով արձանագրել է. «/...) (Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակաւ են նախնական քննության մարմինների այն որոշումները ն գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա, որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարութի նկատմամբ դատական

վերահսկողության կարգով րողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հատակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետնյալ իրավական դիրքորոշումի. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դավզաւվարության օրենսգրքի 290-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերով նախատեսված որոշումներից զուտ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման գմարմիննեի այն րոլոր որոշումներն ու

գործողությունները (անգործությունը, որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն րատ Լության քննելիս, անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքնեի ն օրինական շահերի անհամարժեք սահմանամաւկմեւն»»:

12.3. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը Հոռվհաննես Գինոսյանի գործով փաստել է, որ «(..) (Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց օրինականության ն հիմնավորվածության դավական սվտգումը հնարավոր է միայն գործի րար էության քննության ժամանակ, ինչն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալութան նե անմեղության կանխավարկածի ակզբունքների պահպանության համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը զվնում է, որ անձին " Տես Վճռաբեկ դատարանի` Վայերի Գրիգորյանի գործով 2008 թվականի հուլիսի 25ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը:

5 Տես Վճռաբեկ դատարանի` Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը:

10

որպես մեղադրյալ ներգրաւվելու մասին որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն րապ էության քննելիս, չի կարող հանգեցնել անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանավաւկման: Հետփնաբար, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա (...)»:

3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմողներ Լ.Մկրտչյանի ն Կ.Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բողոքի քննության արդյունքում ըստ էության քննարկել ն գնահատական է տվել նախաքննության մարմնի՝ որպես մեղադրյալ նեգրավելու մասին որոշումներին, արդյունքում ճանաչելով դիմողներ Լ.Մկրտչյանի ու Կ.(Թորոսյանի իրավունքների ն ազատությունների խախտման փաստը: Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել թույլ տրված խախտումը, այն է՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասում մեղադրանքի ձնակերպման մեջ նշել հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը ն մյուս հանգամանքները՛: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

14. ` Նախորդ կետում վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-123րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով Լ.Մկրտչյանին ն Կ.(Թորոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների դեմ բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի սահմաններից: ։»-Մտորադաս դատարանները, անդրադառնալով առաջադրված մեղադրանքների բովանդակային ձնակերպումներին, անտեսել են քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական 6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշման 17-րդ կետը:

7 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը:

Ց Տե՛ս, սույն որոշման 4-րդ կետը:

11

գործառույթների այդ թվում դատախազական հսկողության ն դատական վերահսկողության տարանջատման պահանջները՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը վերածելով բուն արդարադատության իրականացման գործընթացի:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում, քանի որ այն բովանդակային առումով կարող է վիճարկվել գործն ըստ էության քննելիս, ինչը չի կարող հանգեցնել անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ենթարկելու պարագայում կվտանգվի մրցակցային սկզբունքի պահպանմամբ քրեական գործով օբյեկտիվ ն անաչառ արդարադատության իրականացումն երաշխավորող` դատարանի անկախության սահմանադրական սկզբունքը Հետնաբար, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարաններն իրավասու չեն ստուգել որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ գործն ըստ էության քննելու ն լուծելու ընթացքում, այսինքն՝ արդարադատության իրականացման ընթացքում:

15. Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմողներ՝ Լ.Մկրտչյանի ն Կ.Թորոսյանի իրավունքների խախտման ն վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

12

Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողներ Լ.Մկրտչյանի ն Կ.Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքը պետք է մերժել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի ՀՇՀանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմողներ Լյուդմիլա Մկրտչյանի ն Կարեն Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 19ի ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25ի որոշումները բեկանել ն փոփոխել: Դիմողներ Լյուդմիլա Մկրտչան՝ Օն Կարեն (Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ԵԴ/0505/11/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել