Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եղինյան — ՇԴ/0008/11/10
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Եղինյան — ՇԴ/0008/11/10

Վճռաբեկ դատարանՇԴ/0008/11/1011 մայիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով գործի հանգամանքները և չառաջնորդվելով արդարադատության մատչելիության սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որն էականորեն ազդել է գործի ելքի վրա: 10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի բողոքի քրեադատավարական ժամկետների հաշվարկման վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: 11. Սույն գործով

Ամբողջ Տեքստ

ՇԴ/0008/11/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՇԴ/0008/11/10

Նախագահող դատավոր Ս.Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

2011 թվականի մայիսի 11-ին

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ք. Երևանում

2

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարարության ՛Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Է.Եղինյանը դիմում է ներկայացրել

Շիրակի

մարզի

դատախազին

այն

մասին,

որ

՛Արթիկ

քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2010 թվականի ապրիլի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես խցում, այնպես էլ զբոսանքի ժամանակ դաժան ծեծի, բռնությունների է ենթարկվել դատապարտյալներ Հ.Հակոբյանի, Ս.Գասպարյանի և Ա.Մելքոնյանի կողմից, որոնք, իր կարծիքով, թմրամիջոց օգտագործած վիճակում են եղել:

Շիրակի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բ.Պողոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության ՛Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Է.Եղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոգրյալ որոշման դեմ Է.Եղինյանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ին բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, որը Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է:

2. 2010 թվականի նոյեմբերի 25-ին Է.Եղինյանը Շիրակի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բ.Պողոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի և Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշումների դեմ բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Է.Եղինյանի բողոքը մերժվել է:

3. Է.Եղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Է.Եղինյանը:

3

2011 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը Է.Եղինյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Դիմող Է.Եղինյանը պատիժ է կրում ՀՀ արդարադատության նախարարության ՛Վանաձոր քրեակատարողական հիմնարկում (տե՛ս Նյութեր, էջ 1):

6. Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքով որոշում է կայացրել 2011 թվականի հունվարի 26-ին (տե՛ս Նյութեր, էջ 57):

7. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը, որը թվագրված է 2011 թվականի հունվարի 31-ով, Վերաքննիչ դատարանում մուտք է եղել 2011 թվականի փետրվարի 11-ին (տե՛ս Նյութեր, էջ 71-80):

8. Վերաքննիչ դատարանը Է.Եղինյանի բողոքը թողել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. ՛Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2011թ. որոշման դեմ դատապարտյալ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել 2011թ. փետրվարի 11-ին` ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակման պահից հետո` տասնվեցերորդ օրը, հետևաբար այն ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննության (տե՛ս Նյութեր, էջ 82):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

ու

հիմնավորումների

սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ իր բողոքը Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով`

4

ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը:

Ի հիմնավորումն իր փաստարկի բողոքաբերը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել

է

ՀՀ

արդարադատության

նախարարության

՛Վանաձոր

քրեակատարողական հիմնարկի 2011 թվականի փետրվարի 24-ի տեղեկանքը, որի համաձայն. ՛ՀՀ ԱՆ ՛Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էրիկ Իգորի Եղինյանը 31.01.2011թ. օրվա պատասխանատու հերթապահին է հանձնել երկու փակ ծրար, որոնք նույն օրը գրանցվել են համապատասխան մատյանում: Ծրարներից մեկը հասցեագրված էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին, մյուսը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Ծրարները առաքվել են հասցեատերերին:

Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, դրա արդյունքում ոտնահարվել են իր ՀՀ Սահմանադրությամբ

իրավունքների

եվրոպական

և

ամրագրված

հիմնարար

կոնվենցիայով

դատական

պաշտպանության

ազատությունների

ամրագրված

ու

՛Մարդու

պաշտպանության

մասին

արդար

դատական

քննության

իրավունքները:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, մանրակրկիտ չքննելով

գործի

հանգամանքները

և

չառաջնորդվելով

արդարադատության

մատչելիության սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որն էականորեն ազդել է գործի ելքի վրա:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի

14-ի որոշումը և գործն ուղարկել

համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի բողոքի քրեադատավարական ժամկետների հաշվարկման վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողի բողոքը ժամկետանց է:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն`

5

՛1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…):

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը

կալանավորվածներին

պահելու

վայրի

կամ

բժշկական

հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ

կալանավորվածներին

պահելու

վայրի

կամ

բժշկական

հաստատության

վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով: (…):

13. Նախորդ կետում մեջբերված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարևոր նախադրյալներից են: Դրանք իրենցից ներկայացնում են օրենքով սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարությանը ներգրավված անձինք իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի քրեադատավարական գործողություն:

Հաշվի առնելով բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու

վայրի

կամ

բժշկական

հաստատության

վարչակազմին

հանձնելու

առանձնահատկությունները` օրենսդիրը սահմանել է, որ ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին են հանձնված մինչև ժամկետը լրանալը: Ընդ որում, ժամկետի հաշվարկման այս կանոնի կապակցությամբ օրենքը որևէ տարբերակում չի դնում այն դեպքերի միջև, երբ բողոքաբերն անազատության մեջ է պահվում տվյալ քրեական վարույթի շրջանակում, թե դրանից դուրս: Այդպիսի տարբերակումը չի կարող իրավաչափ լինել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ժամկետի հաշվարկման հատուկ կարգը նպատակ է հետապնդում հարթել այն անհավասարությունը, որը փաստացի առկա է գործողությունների լիակատար ազատություն ունեցող և այդ ազատությունը չունեցող (կալանքի տակ կամ բժշկական հաստատությունում լինելու պատճառով) անձանց միջև` անկախ այդ անձանց դատավարական կարգավիճակից:

6

14. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատերերին: ՛Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ՛(…) Դատախազին, դատավորին, մարդու իրավունքների պաշտպանին,

պաշտպանին,

ձերբակալվածներին

պահելու

վայրերի

և

կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասեցատիրոջը: (…): Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ դրանք առնչվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ազատությունից զրկված անձանց բողոքների և այլ փաստաթղթերի ժամկետների հաշվարկման կարգին, քանի որ սահմանում են դրանց ուղարկման ժամկետը: Նշված օրենսդրական դրույթների տրամաբանությունից բխում է, որ ազատությունից զրկված անձանց բողոքները և այլ փաստաթղթերը համապատասխան հիմնարկներից հասցեատիրոջն ուղարկվում են ամենաուշն այդ բողոքների և այլ փաստաթղթերի ներկայացման օրվան հաջորդող օրը այդ մասին համապատասխան նշագրում կատարելով ուղարկվող բողոքի, այլ փաստաթղթի կամ ծրարի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ նշագրման բացակայության դեպքում դատարանը պարտավոր է ճշտել բողոքի կամ այլ փաստաթղթի ուղարկման ժամկետը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` ՛1. Վերաքննիչ բողոք բերվում են` (…)

3) (….), իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում:

2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

՛Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

7

Վերոգրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ գործն ըստ էության չլուծող ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դրանք հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում, և որ սահմանված ժամկետի չպահպանման դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասով և 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Է.Եղինյանը պատիժ

է

կրում

ՀՀ

արդարադատության

նախարարության

՛Վանաձոր

քրեակատարողական հիմնարկում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2011 թվականի հունվարի 26-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը, որը թվագրված է 2011 թվականի հունվարի 31-ով, Վերաքննիչ դատարանում մուտք է եղել 2011 թվականի փետրվարի 11-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ

դատարանը,

Է.Եղինյանի

վերաքննիչ

բողոքը

Վերաքննիչ

դատարանում մուտք լինելու օրը` 2011 թվականի փետրվարի 11-ը, դիտելով որպես բողոքը ներկայացնելու օր, գտել է, որ այն ժամկետանց է և թողել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

17.

Սույն

որոշման

12-15-րդ

կետերում

շարադրված

իրավական

հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է դիմող Է.Եղինյանի այլ գործով դատապարտյալ լինելու և ՀՀ արդարադատության

նախարարության

՛Վանաձոր

քրեակատարողական

հիմնարկում պատիժ կրելու հանգամանքը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի ստուգել

վերաքննիչ

բողոքը

քրեակատարողական

հիմնարկի

վարչակազմին

հանձնելու ժամկետը, ավելին, վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում մուտք լինելու օրը դիտել է որպես բողոք ներկայացնելու օր և սխալ հետևության հանգել դիմողի կողմից վերաքննիչ բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ:

18. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողի բողոքը ժամկետանց է:

19. Ելնելով սույն որոշման 12-18-րդ կետերում շարադրված վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ

8

խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է դիմողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մայիսի, 2011 թ.
Գործի #:
ՇԴ/0008/11/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել