Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Բարսեղյան — ԱՐԱԴ2/0077/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բարսեղյան — ԱՐԱԴ2/0077/02/16

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ2/0077/02/1630 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԱՐԱԴ2/0077/02/16 Հայցվոր Անուն: Սեդրակ Ազգանուն: Բարսեղյան Պատասխանող Անուն: Գագիկ Ազգանուն: Բարսեղյան Անուն: Կարինե Ազգանուն: Բաղդասարյան Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր: Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ. վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴՁ2/0077/02/16 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2026 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը նոր երնան եկած հանգամանքով վերանայման վերաբերյալ Կարինե Բաղդասարյանի բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Լ Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՇ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է

2

մասնակիորեն` Դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետնյալ կերպ. «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նան սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, ն գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության. Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:

Դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի 21.10.2022 թվականի որոշմամբ սուն գործը հանձնվել է Սնանկության դատարանի քննությանը:

Սնանկության դատարանի 27.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177.491.200 ՀՀ. դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ. վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Սնանկության դատարանի 27.07.2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը` անհիմն հարստացման գումարի չափը որոշելու ն դատական ծախսերը բաշխելու մասերով, ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն` Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն` Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221.864.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար, մնացած մասով հայցը մերժել: լ...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի որոշմամբ Կարինե Բաղդասարյանի բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարվել է: Նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, ն Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը նոր երնան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Կարինե Բաղդասարյանի բերած բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Դատական ակտի վերանայման բողոքի պատասխան են ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը ն վերջինիս սնանկութան գործով կառավարիչ Արամ հԽաչատրյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Էին մասի Էին կետով նախատեսված նոր երնան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Թիվ 29-0715-24 քրեական վարույթի շրջանակներում կայացված՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքը՝ կեղծ փորձագիտական եզրակացություն կազմելու մասով, սույն գործով նոր երնան եկած հանգամանք է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի իմաստով: Մասնավորապես` սույն գործի շրջանակներում կայացված բոլոր դատական ակտերի հիմքում դրված է եղել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ եզրակացությունը, որի մասին առկա կասկածներն իր ն Գագիկ Բարսեղյանի ներկայացուցիչները հայտնել են բոլոր դատական ատյաններում, այնուամենայնիվ գործի քննության ընթացքում այդ եզրակացույան արժանահավատության վերաբերյալ դատարանները, այդ թվում ՀՀ վճռաբեկ դատարանը, այլ կարծիքի են եղել, ու ինքն իր կասկածները հիմնավորելու հնարավորություն չի ունեցել, քանի որ փաստացի դրանք եղել են միայն կասկածներ, իսկ հիմնավորելու իրավական հնարավորությունը ծագել է վերը նշված եզրակացությունը կազմող փորձագետի կողմից կեղծ եզրակացություն կազմելու փաստի բացահայտման նպատակով հաղորդում ներկայացնելուց հետո` քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողություններին ն ներկայացված դիմումներին ծանոթանալուց հետո:

Վերը նշված «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ արձանագրվել է նան, որ Մերի Հովակիմյանը վարույթ իրականացնող մարմին դիմում է ներկայացրել` հայտնելով, որ ընդունում է իր մեղավորությունը կեղծ եզրակացության հետ կապված, զղջում է կատարվածի համար ն չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

4

Կեղծ փորձագիտական եզրակացություն կազմելու փաստերն առկա են եղել սույն գործի քննության ընթացքում, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել դատարանին ու իրեն, քանի որ առկա են եղել կասկածներ, սակայն հաստատապես այդ մասին ինքն իմացել է «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմանը ծանոթանալուց հետո, ն այդ եզրակացության կեղծ լինելու փաստն ունի էական նշանակություն սույն գործով, քանի որ հայցվորի պահանջը բավարարվել է այդ եզրակացությամբ նշված արժեքների հիման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ թիվ ԱՐԱԴՁ2/0077/02/16 քաղաքացիական գործով2019 թվականի հունվարի 24-ին կայացված որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով 2019 թվականի հունվարի 24-ին կայացված որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:

2.1 Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանի

հիմնավորումները

Կատարված ներդրումների ն դրանց չափի վերաբերյալ ցուցմունքներ են տվել գործով հրավիրված վկաներն ու հայցվորը: Հայցվորի կողմից հյորանոցի վրա կատարված ներդրումների չափը հավաստվել է նան համապատասխան փաստաթղթերով: Բացի այդ, գործի քննության ընթացքում ստացվել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 315-01/Վ-016 եզրակացությունը, որով կատարված արձանագրումները համապատասխանում են վկաների ցուցմունքներին ն ձեռքբերված փաստաթղթերին: Նշված եզրակացության կապակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն պատասխանող կողմը գործի ամբողջ ընթացքում երբնէ չի ներկայացրել:

«Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ կատարված արձանագրումները սույն գործով չեն կարող համարվել նոր երնան եկած հանգամանքներ ն չեն կարող հանգեցնել գործով կայացված դատական ակտի բեկանմանը, քանի որ դրանցից որնէ մեկը չի կարող գործի լուծման համար էական նշանակություն ունենալ ու դառնալ գործի վերանայման անհրաժեշտ հիմնավորում:

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննութան համար նշանակություն ունեցող փաստերը.

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Սեդրակ Բարսեղյանը 18.02.2016 թվականին դիմելով Դատարան ն հայտնելով, որ «ՅՑ հասցեում գտնվող հյուրանոցը դեռնս 2004թ. դեկտեմբերի 12-ին կեքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Հայցվորին: (..) որպես հյուրանոցի սեփականատեր այն տիրապետել, տփեօրինել ն օգտագործել է որպես սեփականություն, մինչն 2015թ.

1 Առկա է անձնական տվյալ:

5

դեկտեմբերի 23-ը: Հայցվորի կողմից Հյուրանոցի ձեռք բերման ժամանակ Հյուրանոցը կապիտալ վերանորոգման կարիք է ունեցել: Հայցվորը տարբեր տարիների կատարել է վերանորոգման, բարելավման աշխատանքներ: Համաձայն Վարմօն Ռիելթի ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 315-01/Վ-016 եզրակացության Հյուրանոցի Ւին հարկի սպասարկման տարածքների շուկայական արժեքը ապրանքային վիճակում կազմել է 171637000 ՀՀ դրամ, իսկ կատարված աշխատանքների շուկայական գինը կարող է կազմել 70.660.000-/4.880.000 ՀՀ դրամ: Այսինքն, իրենց կողմից բերված ապացույցներով ն վկաների ցուցմունքներով հիմնավորել են, որ Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարվել են հյուրանոցի շինարարական ն վերանորոգման աշխատանքներ, որպիսի փաստն անվիճելի է: Իսկ Պատասխանողները Հայցվորի հաշվին անհիմե հարստացել են» պահանջել է Գագիկ Բարսեղյանից ու Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ. դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը (հատոր Դ-ին, գ.թ. 5-10, հատոր 2-րդ, գ.թ. 74-78).

2) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության համաձայն` «փորձաքննության (գնահատման) տրամադրված' ՏԲ»2 հասցեում գտնվող հյուրանոցի շինության ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է՝ 233.008.000 ՀՀ դրամ:

- անշարժ գույքի 2-5-րդ հարկերի շուկայական արժեքը առկա ապրանքային վիճակում, հողատարածքի արժեքի ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 61.371.000 ՀՀ դրամ:

- հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը` առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ կարող է կազմել 81.804.000 ՀՀ դրամ:

- հյուրանոցի շինության առաջին հարկի սպասարկման տարածքների ընդհանուր շուկայական արժեքը առկա գերազանց ապրանքային վիճակում, առանց հողատարածքի գնի ներառման գնահատվում է 171.637.000 ՀՀ դրամ:

Անդրադառնալով փորձաքննության շրջանակներում հյուրանոցային շենքի ն դրա շրջակայքում կատարված այն աշխատանքներին, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, առանձին անդրադառնալով լրացուցիչ աշխատանքներին ն օգտագործված շինանյութերին, շինության նկուղայիս հարկում կատարված շինարարական լրացուցիչ աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութրի ն մեխանիզմների բակային տարածքների բարեկարգման, սպասարկման կառույցների ընդլայնման, ծաղկանոցների կառուցման ն այլ լրացուցիչ աշխատանքների ն անհրաժեշտ շինանյութերի ն աշխատանքների, ինչպես նան բակային տարածքներում գտնվող պիտանի շինանյութերի ընդհանուր շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կարող է կազմել՝ 70.660.000-74.880.000 ՀՀ. դրամ» (հատոր 2-րդ, գ.թ. 2-20).

2 Առկա է անձնական տվյալ:

3) Դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 61-66).

4) Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «Լ..) պատասխանողի անհիմե հարստացումը տվյալ դեպքում պայմանավորված է 2004 թվականի դեկտեմբերի 12-ից /երբ հայցվորի ն պատասխանողի միջն կեքված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագրի ուժով հայցվոր Սեդրակ Բարսեղյանը Հյուրանոցի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք/ մինչն 2015 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հյուրանոցի նկատմամբ հայցվորի կատարած ծախսերի ն բարելավումների արժեքի արդյունքում պատասխանողի մոտ գրանցված գույքի ավելացմամբ, իսկ հայցվորի մու՝ գույքի պակասեցմամբ: Ըեդ որում, հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված ծախսերն ու Հյուրանոցի շուրջ կատարված բարելավումների արժեքը պատասխանողները խնայել են առանց որնէ օրինական հիմքի»,

Հ «(..) փաստերի նման դասավորվածության պայմաններում Առաջին ատյանի դատարանին մնում էր ընդամենը գնահատել հայցվորի` Հյուրանոցի շուրջ կատարած ներդրումների սահմաններն ու «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված փորձագիտական եզրակացության լույսի ներքո հաշվարկեր արդեն իսկ հիմնավորված անհիմե հարստացման գումարի չափը, որը համապարտությամբ ենթակա կլիներ բռնագանձման պատասխանողներից: Հետնաբար, քանի որ հայցվորը սույն որոշման «3. Վերաքենիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.» բաժնում նշված ն Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտած ն գնահատած բավարար ապացույցներով արդեն իսկ հիմնավորել է իր հաշվին պատասխանողների անհիմն հարստացման առկայության փաստը, իսկ «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված փորձաքննությամբ այն կատարելու ժամանակահատվածի դրությամբ """՞"Հ հասցեում գտնվող Հյուրանոցի շինութան ն հողատարածքի րեդհանուր շուկայական արժեքը գնահատվել է ընդհանուր արժողությամբ 233.008.000 ՀՀ դրամ, Հյուրանոցի շինության րեդհանուր շուկայական արժեքը՝ առաեց առաջին հարկի վերանորոգման հաշվառման՝ այն ըեդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ գնահատվել է ծ81.804.000 ՀՀ դրամ, Հյուրանոցի ն դրա շրջակայքում կատարված ն հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ չներառված նկուղային հարկում ն բակային տարածքներում կատարված լրացուցիչ աշխատանքների ու օգտագործված շինանյութերի շուկայական արժեքն էլ` ընդհանուր առմամբ 70.660.000 ՀՀ դրամից 74.880.000 ՀՀ դրամ, ուսրի Վերաքննիչ դատարանը, փորձագետի եզրակացությունը համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ, գալիս է այն եզրահանգման, որ պատասխանողներից համապարտության կարգով հօգուր հայցվորի, որպես անհիմե հարստացման գումար, ենթակա է բռնագանձման 221.864.000 /երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար/ ՀՀ դրամ /233.008.000-81.804.000-151.204.000-70.660.000/: Այսիեքն՝ նշված գումարը հենեց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի մոտ /գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ, հանդիսացել է վերջիններիս համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք/ պայմանավորված է Սեդրակ Բարսեղանի մոր այդ գումարի

3 Առկա է անձնական տվյալ:

7

պակասեցմամբ»՝ 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել է մասնակիորեն` հետնյալ կերպ. «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նան սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 131-149).

5) Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի կողմից 02.10.2024 թվականին կայացված «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշմամբ արձանագրվել է նան հետնյալը.

«17.07.2024թ. ֆիզիկական անձ Կարինե Սանասարի Բաղդասարյանը հանցագործության մասին պատշաճ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ (..) քաղաքացիական գործի շրջանակներում 2017 թվականի հունիսի 15-ին ներկայացվել է փորձագիտական եզրակացություն, որը կազմվել է «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից/փորձագետ Մերի Հովակիմյանի կողմից: Մերի Հովակիմյանի կողմից կազմված փորձագիտական եզրակացության մեջ նշվել են առերնույթ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, (...):

Նախաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունքներով Մերի Հովակիմյանը հայտնել է, որ փորձաքննության ժամանակ առաջին հարկի տարածքը նշվել է գերազանց, բայց որոշ սենյակների դռներ փակ վիճակում են եղել, բայց դրանք գնահատվել են մյուս սենյակների վիճակով: Չի բացառում, որ սենյակները կարող են եղած լինել քանդված: Ընդունում է իր մեղավորությունը, որ սենյակները ամբողջությամբ չի նայել: Իրեն որնէ մեկը նյութապես չի շահագրգոել, կողմերից որնէ մեկի հետ չի շփվել:

Մերի Կարապետի Հովակիմյանը վարույթ իրականացնող մարմին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ընդունում է իր մեղավորությունը կեղծ եզրակացության հետ կապված, զղջում է կատարվածի համար ն չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետպանդում չհարուցվի ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով: (...):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծություսից ակնհայտ է, որ Մերի Կարապետի Հովակիմյանին հնարավոր է մեղսագրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցանք, որի կատարման պահին գործած, ՀՀ. նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է՝ (...):» (հատոր 13-րդ, գ.թ. 96-109):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի

ծ

առկայությամբ, այն է` առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր երնան եկած հանգամանքի առկայությամբ:

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասիս ն վճռաբեկ բողոքի քննութան արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված

իրավահարարերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երնան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ այն հանգամանքները, որոնք վերաբերում են գործին ու արդեն իսկ առկա են եղել դատաքննության ժամանակ, սակայն որնէ պատճառով չեն ներկայացվել դատարան ն հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երնան եկած»: Դատական ակտը բեկանելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական դատական նիստում, ն որ այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տես /օՐօՋօմց /. ԽսՏաօ գործով Եվրոպական դատարանի (թիվ 77478/01 գանգատ) 19.09.2008 թվականի վճիռը, կետ 33, Խ(ԳԱՏՉՄԱ Մ. ԹԱՏՏ0 գործով Եվրոպական դատարանի (թիվ 76676/01 գանգատ) 19.09.2008 թվականի վճիռը, կետ 33, ԹՃստմԽո օոժ օԼհօր5 /. ԽսՏՏօ գործով Եվրոպական դատարանի (թիվ 73294/01 գանգատ) 30.012008 թվականի վճիռը, կետ 30:

Եվրոպական դատարանը նշել է, որ «նոր երնան եկած հանգամանք» եզրույթը ներառում է նան նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին (տե՛ս Խ(նհօվԼօՇհօ /. Խօոճուօ գործով Եվրոպական դատարանի (թիվ 54012/10 գանգատ) 08.07.2019 թվականի վճիռը, կետ 13)):

Սահմանադրական դատարանը դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում` նոր երնան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքները

9

Սահմանադրության 18-րդ ն 19-րդ հոդվածներին համապատասխան արդար ն արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին անդրադառնալով իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-/01, ՍԴՈ-/09, ՍԴՈ-751, ՍԴՈ-/58, ՍԴՈ-/65, ՍԴՈ-/67, ՍԴՈ-833, ՍԴՈ-Յ72, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-ՂՈ4 ն այլն) 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ հանգել է ելակետային նշանակություն ունեցող հետնյալ եզրահանգումներին.

- նոր երնան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության ն հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու ն գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին ն (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց ն թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,

- իրավասու անձի կողմից որպես նոր երնան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությոնը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու ն իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (...) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (լ...) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նան պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա ն ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,

- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրութամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երնան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երնան եկած» իրավաբանորեն գնահատելի որնէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա՝ դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետնաբար՝ նան անձի իրավունքների խախտմանը,

- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը՝ նոր երնան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետնյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված ն նոր երնան եկած փաստական

10

հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում ն իրավական վեճի լու ծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետնանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետնաբար, նոր երնան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը ն պարզեն՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս ըստ Կարինե Հարությունյանի դիմումի թիվ ԵԱՔԴ/ՈՅԺ//02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճոաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը նոր երնան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ'

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, ն

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար (տե՛ս «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն րնդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՇ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ն 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավադրույթները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված

իրավահարաբերությունը թուլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետով նախատեսված նոր երնան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

-բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն (տե'ս Սուրեե Ավդալյանն ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիվ ՇԴՅ3/0096/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ քաղաքացիական դատավարությունում, արդարադատություն իրականացնելիս դատարանի թույլ տված սխալները շտկելու համար, օրենսդիրը նախատեսել է վերադաս ատյաններում օրինական ուժ ստացած դատական ակտերի իրավաչափության ն օրինականություն ստուգում` դատական ակտերի վերանայում նոր կամ նոր երնան եկած հանգամանքների հիմքով: Ըստ էության,

11

դատավարությունում նշված փուլը ենթակա է բնութագրման որպես արդարադատության իրականացման հատուկ, ծայրահեղ փուլ:

Նոր երնան եկած հանգամանքներին վերագրվող հատկանիշներից է գործի քննության ժամանակ դրանց անհայտ լինելը բողոք բերած անձին: Հանգամանքը նոր երնան եկած է համարվում այն դեպքում, երբ ոչ միայն հայտնի չի եղել, այլն չէր կարող հայտնի լինել բողոք բերած անձին: Հանգամանքը բավարարում է նոր երնան եկած համարվելու չափանիշին նան այն դեպքում, երբ բողոք բերած անձր գործի քննության ժամանակ փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ դրսնորել է բավարար հոգածություն ն շրջահայացություն, սակայն դրանք իրեսից անկախ պատճառներով դատարանին մնացել են անհայտ:

Ընդ որում, օրենսդիրը, որպես դատական ակտի վերանայման հիմք, դիտարկում է ոչ թե նոր ապացույցները, այլ դրանցով հաստատված՝ նոր բացահայտված հանգամանքները (փաստերը), հետնաբար՝ անհրաժեշտ է տարբերակել նշված հասկացությունները: Այսպես, թե' նոր ապացույց ներկայացնելիս, թե՛ նոր երնան եկած հանգամանքները մատնանշելիս դատավարության կողմերը դատարանին տրամադրում են որոշակի տեղեկատվություն: Այդուհանդերձ, դրանց տարբերությունը կայանում է նրանում, որ մի դեպքում ապացույց ներկայացնելիս տրվում է տեղեկատվություն հայտնի հանգամանքի մասին, իսկ երկրորդ դեպքում, համապատասխանաբար, անհայտ հանգամանքի (այն է` իրադարձությունների, գործողությունների/անգործության, իրավահարաբերությունների ն այլն) ն. դրա հետնանքների մասին:

Միաժամանակ, նոր երնան եկած հանգամանքներում դատարանի կողմից նախկինում կայացված դատական ակտն իրավաչափ չէ, քանի որ դատարանի կողմից որոշման կայացման պահին հաստատված փաստակազմը բավարար չէ դատական վեճին իրավաչափ լուծում տալու համար: Հետնաբար, նոր ապացույցներով հաստատված հանգամանքների առկայության դեպքում, ըստ էության, արձանագրվում է որոշման հիմքում ընկած ոչ ամբողջական կամ թերի փաստերի հաստատում:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում, երբ դատական ակտի վերանայման պահանջ ներկայացնող կողմը կարողանում է ապացուցել, որ չի իմացել ն օբյեկտիվորեն չէր կարող իմանալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որնէ փաստի մասին, ապա դատական ակտը, նոր երնան եկած հանգամանքների հիման վրա, ենթակա է վերանայման (տե՛ս «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի թիվ ԵԴ/28729/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.07.2024 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու ն այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած

12

իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երնան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել ն գնահատվել են իրավասու դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սեդրակ Բարսեղյանը 18.02.2016 թվականին դիմելով Դատարան ն հայտնելով, որ «ՀՐ հասցեում գտնվող հյուրանոցը դեռնս 2004թ. դեկտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Հայցվորին: (..) որպես հյուրանոցի սեփականատեր այն տիրապետել, տփնօրինել ն օգտագործել է որպես սեփականություն, մինչն 2015թ. դեկտեմբերի 23-ը: Հայցվորի կողմից Հյուրանոցի ձեռք բերման ժամանակ Հյուրանոցը կապիտալ վերանորոգման կարիք է ունեցել: Հայցվորը տարբեր տարիների կատարել է վերանորոգման, բարելավման աշխատանքներ: Համաձայն Վարմօն Ռիելթի ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 315-01/Վ-016 եզրակացության Հյուրանոցի 1-ին հարկի սպասարկման տարածքների շուկայական արժեքը ապրանքային վիճակում կազմել է 17163/7000 ՀՀ դրամ, իսկ կատարված աշխատանքների շուկայական գինը կարող է կազմել /70660000- 74880000 ՀՀ դրամ: Այսինքն, իրենց կողմից բերված ապացույցներով ն վկաների ցուցմունքներով հիմնավորել են, որ Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարվել են հյուրանոցի շինարարական ն վերանորոգման աշխատանքներ, որպիսի փաստն անվիճելի է: Իսկ Պատասխանողները Հայցվորի հաշվին անհիմն հարստացել են» պահանջել է Գագիկ Բարսեղյանից ու Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը:

«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրվել է թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը, որում նշվել է հետնյալը. «փորձաքննության (գնահատման) տրամադրված` """"""Տ հասցեում գտնվող հյուրանոցի շինության ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է՝ 233.008.000 ՀՀ դրամ:

- անշարժ գույքի 2-5-րդ հարկերի շուկայական արժեքը առկա ապրանքային վիճակում, հողատարածքի արժեքի ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 61.371.000 ՀՀ դրամ:

- հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը` առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ կարող է կազմել 81.804.000 ՀՀ դրամ:

4 Առկա է անձնական տվյալ:

Տ Առկա է անձնական տվյալ:

13

- հյուրանոցի շինության առաջին հարկի սպասարկման տարածքների ընդհանուր շուկայական արժեքը առկա գերազանց ապրանքային վիճակում, առանց հողատարածքի գնի ներառման գնահատվում է 171.637.000 ՀՀ դրամ:

- Անդրադառնալով փորձաքննության շրջանակներում հյուրանոցային շենքի ն դրա շրջակայքում կատարված այն աշխատանքներին, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, առանձին անդրադառնալով լրացուցիչ աշխատանքներին ն օգտագործված շինանյութերին, շինության նկուղայիս հարկում կատարված շինարարական լրացուցիչ աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութրի ն մեխանիզմների բակային տարածքների բարեկարգման, սպասարկման կառույցների ընդլայնման, ծաղկանոցների կառուցման ն այլ լրացուցիչ աշխատանքների ն անհրաժեշտ շինանյութերի ն աշխատանքների, ինչպես նան բակային տարածքներում գտնվող պիտանի շինանյութերի ընդհանուր շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կարող է կազմել՝ 70.660.000-74.880.000 ՀՀ դրամ»:

Դատարանը 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժել է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «Լ..) պատասխանողի անհիմն հարստացումը տվյալ դեպքում պայմանավորված է 2004 թվականի դեկտեմբերի 12-ից /երբ հայցվորի ն պատասխանողի միջն կեքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի ուժով հայցվոր Սեդրակ Բարսեղյանը Հյուրանոցի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք/ մինչն 2015 թվականի դեկտեմբերի 23-ն րեկած ժամանակահատվածում Հյուրանոցի նկատմամբ հայցվորի կատարած ծախսերի ն բարելավումների արժեքի արդյունքում պատասխանողի մոտ գրանցված գույքի ավելացմամբ, իսկ հայցվորի մու՝ գույքի պակասեցմամբ: Ըեդ որում, հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված ծախսերն ու Հյուրանոցի շուրջ կատարված բարելավումների արժեքը պատասխանողները խնայել են առանց որնէ օրինական հիմքի»,

Հ «Լ..յ) փաստերի նման դասավորվածության պայմաններում Առաջին ատյանի դատարանին մեում էր ընդամենը գնահատել հայցվորի` Հյուրանոցի շուրջ կատարած ներդրումների սահմաններն ու «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված փորձագիտական եզրակացության լուսի ներքո հաշվարկեր արդեն իսկ հիմնավորված անհիմե հարստացման գումարի չափը, որը համապարտությամբ ենթակա կլիներ բռնագանձման պատասխանողներից: Հետփնաբար, քանի որ հայցվորը սույն որոշման «3. Վերաքննիչ բողոքի քենության համար էական նշանակություն ունեցող փաստերը.» բաժնում նշված ն Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտած ն գնահատած բավարար ապացույցներով արդեն իսկ հիմնավորել է իր հաշվին պատասխանողների անհիմն հարստացման առկայութան փաստը, իսկ «Վարմօն Ռիելթի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված փորձաքննությամբ այն կատարելու ժամանակահատվածի դրությամբ ""՝"՝""6 հասցեում գտնվող Հյուրանոցի շինության ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը գնահատվել է ընդհանուր արժողությամբ 233.008.000 ՀՀ դրամ, Հյուրանոցի շինության րեդհանուր շուկայական արժեքը` առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման՝ այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ

6 Առկա է անձնական տվյալ:

14

վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ գնահատվել է 81.804.000 ՀՀ դրամ, Հյուրանոցի ն դրա շրջակայքում կատարված ն հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ չներառված նկուղային հարկում ն բակային փարածքներում կատարված լրացուցիչ աշխատանքների ու օգտագործված շինանյութերի շուկայական արժեքն էլ՝ ընդհանուր առմամբ 70.660.000 ՀՀ դրամից /4.880.000 ՀՀ դրամ, ուստի Վերաքենիչ դատարանը, փորձագետի եզրակացությունը համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ, գալիս է այն եզրահանգման, որ պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորի, որպես անհիմե հարստացման գումար, ենթակա է բռնագանձման 221.864.000 /երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար/ ՀՀ դրամ /233.008.000- 81.804.000-151.204.000-70.660.000/: Այսինքն` եշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի մոտ /գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ, հանդիսացել է վերջիններիս համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք/ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոր այդ գումարի պակասեզցմամբ»՝ 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է` հայցը բավարարել է մասնակիորեն` հետնյալ կերպ. «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նան սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (...)»: Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի կողմից 02.10.2024 թվականին կայացվել է «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշումը, որով հաստատվել են նան այն հանգամանքները, որ. «Նախաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունքներով Մերի Հովակիմյանը հայտնել է, որ փորձաքննության ժամանակ առաջին հարկի տարածքը նշվել է գերազանց, բայց որոշ սենյակների դռներ փակ վիճակում են եղել, բայց դրանք գնահատվել են մյուս սենյակների վիճակով: Չի բացառում, որ սենյակները կարող են եղած լինել քանդված: Ընդունում է իր մեղավորությունը, որ սենյակները ամբողջությամբ չի նայել: Իրեն որնէ մեկը նյութապես չի շահագրգռել, կողմերից որնէ մեկի հետ չի շփվել: Մերի Կարապետի Հովակիմյանը վարույթ իրականացնող մարմին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ընդունում է իր մեղավորությունը կեղծ եզրակացության հետ կապված, զղջում է կատարվածի համար ն չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի ոչ արդարացնող՝ վաղեմութան ժամկետները անցած լինելու հիմքով: (...): Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Մերի Կարապետի Հովակիմյանին հնարավոր է մեղսագրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցանք, որի կատարման պահին գործած, ՀՀ. նախկին քրեական օրենսգրքի /5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է՝ (...):»:

Վճռաբեկ դատարանը նախ անդրադառնալով վերը նշված որոշմամբ հաստատված, մասնավորապես՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315- 01/Վ-016 փորձագետի եզրակացությունը «կեղծ» լինելու, այն է՝ որոշակի բացթողումներով ու

15

սխալներով կազմված լինելու հանգամանքի գործի լուծման պահին գոյություն ունենալուն՝ արձանագրում է, որ նշված եզրակացությունը կազմվել է գործի քննության ընթացքում՝ 15.06.2017 թվականին, ն, համապատասխանաբար, այն բացթողումներով ու սխալներով կազմված լինելու հանգամանքը հաստատապես գոյություն է ունեցել սույն գործի լուծման պահին:

Սույն գործով «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ նշվել է, որ Մերի Հովակիմյանի կողմից կազմված փորձագիտական եզրակացութան մեջ նշվել են առերնութ իրականությանը չհհամապատասխանող տեղեկություններ, վերջինս, խախտելով իր վրա դրված պարտականությունը, անհիմն կերպով` հօգուտ Սեդրակ Բարսեղյանի, կազմել է փորձագիտական եզրակացություն, որը հետագայում հանգեցրել է այն իրողության, որ դատարաններն այդ եզրակացությունը դրել են դատական ակտերի կայացման հիմքում: Միաժամանակ նշվել է, որ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետ Մերի Հովակիմյանի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը կեղծ է, քանի որ դրանում նշվել է փաստացի սխալ ն գոյություն չունեցող գույքի մակերես:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործի լոծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ հայցվորի մոտ գույքը պակասել է 221.864.000 ՀՀ դրամի չափով ն նույն չափով տեղի է ունեցել պատասախանողների ակտիվների ավելացում, հաստատված է համարվել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ն կողմից 15.06.2017 թվականին տրված փորձագետի թիվ 315-01/Վ-016 եզրակացությամբ, մինչդեռ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ, հիմավորվել է, որ փորձաքննությունը կազմող փորձագետի կողմից տրվել է կեղծ եզրակացություն, ինչը հիմք է հանդիսացել վերջինիս արարքում հանցագործության կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ոչ մեծ ծանրության հանցանք մեղսագրելու համար:

Սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-Ւ/82 որոշմամբ եզրահանգել է, որ թեն գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու հանգամանքն Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվել է որպես դատական ակտի վերանայման առանձին հիմք, այդուհանդերձ, դա չի բացառում դատական ակտն Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-իս կետի հիմքով վերանայելու հնարավորությունը, եթե բողոք բերած անձը նշված հիմքով վարույթ հարուցելու պայմաններում ապացուցում է, որ գրավոր կամ իրեղեն ապացույցների՝ իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը գոյություն է ունեցել գործի լու ծման պահին, հայտնի չի եղել ն չէր կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին ն գործի լուծման համար ունի էական նշանակություն, ընդ որում՝ նշված հանգամանքը կարող է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնող անձի կողմից հիմնավորվել նան նախաքննության մարմնի` քրեական վարույթը (քրեական գործի վարույթը) կարճելու մասին որոշմամբ:

Ինպես պարզվեց բողոքի քննությամբ, նշված հանգամանքը (փորձագիտական եզրակացությունը «կեղծ», մասնավորապես՝ բացթողումներով ն սխալներով կազմված լինելր) Կարինե Բաղդասարյանին հայտնի չի եղել, քանի որ վերջիսիս մոտ միայն կասկածի մակարդակի է եղել նշված հանգամանքի գոյության փաստը, ն այն հայտնի է դարձել վերջինիս

16

«Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշումից, քանի որ դրանով են հենց արձանագրվել այն փաստերը, որ նախաքննության ընթացքում փորձագետ Մերի Հովակիմյանը հայտնել է, որ որոշ տարածքներ եզրակացությամբ նշվել ես գերազանց, սակայն չի բացառվում, որ դրանք կարող էին քանդված լինել, ն, որ վերջինս ընդունել է իր մեղավորությունը եզրակացության «կեղծ» լինելու կետ կապված:

Գործի լուծման համար վերը նշված հանգամանքի էական նշանակություն ունենալը պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով անհիմն հարստացման գումարի չափը պարզելու համար գործում առկա ապացույցների հետ համակցության մեջ գնահատելու արդյունքում հիմք է ընդունել հենց վերը նշված եզրակացությամբ տրված գույքի շուկայական արժեքը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման համար հիմք է ընդունել այն եզրակացությունը, որը, հետագայում պարզվել է, որ կազմվել է բազմաթիվ սխալներով ն ակնհատ է, որ դրանում արտացոլված մի շարք տվյալներ չեն համապատասխանում իրականությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի կողմից 02.10.2024 թվականին կայացված' «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշման մեջ արձանագրված հանգամանքները վերը նշված դիրքորոշումների համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանք են, ու Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու, այն բեկանելու, ն գործը նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում եսթակա է կիրառման ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վերանայվող դատական ակտը բեկանելու ն գործը համապատասխան դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

17

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 418-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ. Նոր երնան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել: Նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը:

Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը ն գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԱՐԱԴ2/0077/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել