Պողոսյան — ԱՐԴ/0480/02/18
Ամփոփում
քննելով ըստ Հրայր Պողոսյանի հայցի ընդդեմ «Արմավիր Հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), «Արմավիր Հրուշակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) ն Սերգեյ Հակոբյանի իրավահաջորդ Աննա Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2023 թվականի որոշման դեմ Հրայր Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմություն Դիմելով դատարան Հրայր Պողոսյան, պահանջլ է Ընկերությունից, Կազմակերպությունից ն Սերգեյ Հա
Ամբողջ Տեքստ
«աԱ «23 ի
/ ԱԷ Ա» Հ
ՆԽՌՎԻ: (Հ
71 ՍՎ 3)
ԲԺԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0480/02/18 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0480/02/18
Նախագահող դատավոր՝ Լ.. Գրիգորյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի օգոստոսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հրայր Պողոսյանի հայցի ընդդեմ «Արմավիր Հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), «Արմավիր Հրուշակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) ն Սերգեյ Հակոբյանի իրավահաջորդ Աննա Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2023 թվականի որոշման դեմ Հրայր Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմություն
Դիմելով դատարան Հրայր Պողոսյան, պահանջլ է Ընկերությունից, Կազմակերպությունից ն Սերգեյ Հակոբյանից համապարտության կարգով բռնագանձել 179.260.000 ՀՀ դրամ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
2
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.12.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.09.2023 թվականի որոշմամբ Հրայր Պողոսյանի ն Կազմակերպության վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 15.12.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրայր Պողոսյանը (ներկայացուցիչ Հարություն Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ ն 1092-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը, տեղեկանալով Սերգեյ Հակոբյանի ֆինանսական խնդիրների մասին, առաջարկել է համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել՝ շահույթը համամասնորեն բաշխելու պայմանով, ինչից հետո մաս-մաս պատասխանողներին գումարներ է տրամադրել` ընդհանուր 179.260.000 ՀՀ դրամ, սակայն նման գործունեություն չիրականացնելու պայմաններում պատասխանողների մոտ իր գույքը գտնվում է առանց օրինական հիմքի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշվածը հաստատվում է գլխավոր հաշվապահ Սվետլանա Ղուկասյանի կողմից նախաքննական մարմնին տրված ցուցմունքով, որի համաձայն՝ իր կողմից կատարված ներդրումները կազմել են 114.300.000 ՀՀ դրամ ն 64.960.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Սերգեյ Հակոբյանը Դատարանին տված ցուցմունքներով ն հայցադիմումի պատասխանում ընդունել է, որ ունի պարտավորություն իր նկատմամբ՝ նշելով միայն, որ չափը չգիտի, ինչը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է: Նշված գործողությունը հատկապես կարնորվում է՝ հաշվի առնելով Դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության մերժումը:
Ինչ վերաբերում է համապարտության բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությանը, ապա ստորադաս դատարաններն անտեսել են, որ այդ գումարները տրամադրվել են ինչպես անձամբ Սերգեյ Հակոբյանին՝ որպես ֆիզիկական անձի, այնպես էլ մյուս պատասխանողներին, որոնց միակ մասնակից ն տնօրեն հանդիսացել է նույն Սերգեյ Հակոբյանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.09.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) «Քրեական գործ հարուցելու ն. վարույթ ընդունելու մասին» 20.05.2016 թվականի որոշման համաձայն՝ 20.05.2016 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի ն
Յ
տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունից ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ Հրայր Պողոսյանը Կազմակերպության գործունեությունը բարելավելու մակարոնի .,. արտադրություն կազմակերպելու ն տարածքում գտնվող շինությունում հարսանյաց սրահ վերակառուցելու նպատակով 2006 թվականից մինչն 2011 թվականն ընկած ժամանակահատվածում ներդրել է շուրջ 179.200.000 ՀՀ դրամ, սակայն Սերգեյ Հակոբյանը, կազմակերպության շահերին հակառակ իր կարգադրիչ լիազորություններն օգտագործելով, այդ գումարներն արդյունավետ չի օգտագործել, գումարներ ներդնելու վերաբերյալ սահմանված կարգով փաստաթղթեր չի կազմել, նրա ցուցումով ներդրված գումարից 119.000.000 ՀՀ դրամ ծախսերի վերաբերյալ հաշվապահական ձնակերպումներ չեն կատարվել, որի հետնանքով Հրայր Պողոսյանի շահերին պատճառվել է էական վնաս: Որոշում է ընդունվել դեպքի առիթով հարուցել թիվ 48109316 քրեական գործը (հատոր 1-ին, գ.թ. 52).
2) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի ն տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունից ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ Ընկերության մասնակից Հրայր Պողոսյանը կազմակերպության գործունեությունը բարելավելու, մակարոնի արտադրություն կազմակերպելու ն տարածքում գտնվող շինությունում հարսանյաց սրահ վերակառուցելու նպատակով 2006 թվականից մինչն 2011 թվականն ընկած ժամանակահատվածում ներդրել է շուրջ 179.200.000 ՀՀ դրամ, սակայն Ընկերության տնօրեն Սերգեյ Հակոբյանը իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, այդ գումարները արդյունավետ չի օգտագործել, գումարներ ներդնելու վերաբերյալ սահմանված կարգով փաստաթղթեր չի կազմել, ն նրա ցուցումով ներդրված գումարից 119.000.000 ՀՀ դրամ ծախսերի վերաբերյալ հաշվապահական ձնակերպումներ չեն կատարվել, որի հետնանքով Հ.Պողոսյանի շահերին պատճառվել է էական վնաս: 13.12.2016 թվականին ստացվել են Ընկերությունում ն Կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտերը, որոնց համաձայն ստուգման տրամադրված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը 2006 թվականից մինչն 2011 թվականն ունեցել է 19.290.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումներ (հատոր 1-ին, գ.թ. 52, 54, 55, 82-84).
3) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս Հրայր Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականի մարտին ծանոթացել է Սերգեյ Հակոբյանի հետ, ով իրեն առաջարկել է գումարներ ներդնել Արմավիր քաղաքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող մակարոնի արտադրամասում դրա հոսքագիծը կապիտալ վերանորոգելու ն արտադրությունը կազմակերպելու համար: Հրայր Պողոսյանն առաջին գումարները Սերգեյ Հակոբյանին առձեռն տվել է 2006 թվականի հունիս ամսին: Գումարները միշտ տվել է առձեռն ու հիմնականում տվել է Սերգեյին, ն իրենց միջե եղած բանավոր պայմանավորվածության համաձայն վերանորոգումից հետո գործարանի եկամուտները պետք է փոխանցվեին իրեն՝ մինչն իր ներդրած գումարների մարումը, իսկ դրանից հետո արդեն եկամուտը պետք է բաժանվեր նրանց միջն հավասարաչափ: Ինքը ն Սերգեյը պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ վերանորոգման աշխատանքները կազմակերպելու էր ու ղեկավարեր Սերգեյ Հակոբյանը, իսկ ինքը պետք է միայն ֆինանսավորեր: 2006 թվականի վերջերին Սերգեյն իրեն օրենքով սահմանված կարգով դարձրել է Ընկերության 3 տոկոս բաժնետեր: Իսկ որպես վերջնական հաշվարկ իրեն է ներկայացրել մոտ 88.000.000 ՀՀ դրամ, որը ներդնելով 6 ամիս անց
4
արդեն պետք է սկսեին շահույթ ստանալ: Բացի Ընկերությունից Սերգեյն ուներ նան Կազմակերպությունը, որին էլ իրականում պատկանել է մակարոնի հոսքագիծը, ինչպես նան վարչական շենքը: Վերանորոգման աշխատանքների ժամանակ Սերգեյն ասել է, որ նպատակ ունի վարչական շենքի առաջին հարկը վերածելու հարսանյաց սրահի: Իր (Հրայր Պողոսյանի) որդին հարսանյաց սրահի համար սպասք, աթոռ, սեղան ն այլ պարագաներ գնելու նպատակով մեկնել է Չինաստան ու այդ ամենի համար ծախսել է մոտ 20.000.000 ՀՀ դրամ: 2008 թվականի հունվար ամսին Իտալիայից մասնագետ են հրավիրել մակարոնի հոսքագիծը վերանորոգելու համար: Երեք օր է իտալացի մասնագետը մնացել Հայաստանում ու 3 օրվա համար նրան վճարել է մոտ 1.500.000 ՀՀ դրամ` ներառյալ հյուրանոցային համարի ծախսերը, ինչպես նան չվերթի գումարները: Դրանից հետո ինքը (Հրայր Պողոսյանը) կրկին գումարներ է ներդրել հոսքագծի վերանորոգման համար, 2008 թվականին կրկին եկել է իտալացի մասնագետը, այդ ընթացքում ինքը Հայաստանում չի եղել ու չի կարող ասել, թե ինչքան գումար են տվել նրան, միայն նշել է, որ գումարներ նրան տվել են մինչ այդ բանկից վարկ վերցված 20.000.000 ՀՀ դրամից: Այդ վարկն էլ գրեթե ամբողջությամբ ինքն է մարել, միայն վերջում 3.000.000 ՀՀ դրամ մարել է Սերգեյ Հակոբյանը: Այդ վարկն ամբողջությամբ ծախսվել է մակարոնի հոսքագծի վրա, որը նույնպես ներառված է իր կողմից ներկայացված վերջնական գումարի մեջ, որը կազմում է 114.300.000 ՀՀ դրամ: Իսկ նշված վարկը վերցնելիս գրավադրել են Ընկերության տարածքն ու Սերգեյ Հակոբյանին պատկանող խանութներից մեկը, որպես երաշխավոր եղել է ինքը: Մակարոնի հոսքագծի վերանորոգման համար ծախսվել է ընդհանուր 114.300.000 ՀՀ դրամ, իսկ հարսանյաց սրահի վերակառուցման համար՝ 64.960.000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 179.260.000 ՀՀ դրամ, որի մեջ մտնում է բանվորների, մասնագետների աշխատավարձը, գործուղումների գումարը, էներգիայի, գազի Ա ջրի կոմունալ ծախսերը, հարսանյաց սրահի համար ձեռք բերված պարագաների գումարները, մակարոնի հոսքագծի վերանորոգման ու հարսանյաց սրահի վերակառուցման համար ներդրված գումարները: Ներդրված գումարների վերաբերյալ հաշվապահական ձնակերպումներ կատարվել են միայն 4.745.000 ՀՀ դրամի մասով, մնացածի վերաբերյալ հաշվապահական ձնակերպումներ կատարվել են, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ (հատոր 1-ին, գ.թ. 54, 55, 65, 66).
4) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում Սերգեյ Հակոբյանը, ի թիվս այլնի, բացատրություն է տվել այն մասին, որ Հոկտեմբերյանի հացի գործարանը սեփականաշնորհելուց հետո հիմնե է 0Կազմակերպություը ն Ընկերությունը, Կազմակերպությունը հիմնադրման օրվանից գործունեություն չի ծավալել: 2006 թվականին ծանոթացել է Հրայր Պողոսյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել գումար ներդնելու ն վերանորոգելու Ընկերության հաշվեկշռում գտնվող մակարոնի արտադրության հոսքագիծը՝ պայմանով, որ այն աշխատելուց հետո, երբ կբերի եկամուտ, այդ եկամուտը հավասարաչափ կբաշխվի իրենց միջն: Դրանից հետո ձեռնամուխ են եղել մակարոնի հոսքագծի վերանորոգմանը: Եվ հոսքագծի, ն ռեստորանի վերանորոգման աշխատանքների, ն. դրանց ծախսերի վերաբերյալ առկա են գրառումներ, ինքը չի հրաժարվում այն հանգամանքից, որ Հրայր Պողոսյանին գումարներ է պարտք, սակայն պարտքի չափը հստակ կարող է ասել այդ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 39, 40): Հրայր Պողոսյանի կողմից ներդրվել է շուրջ 147,7 միլիոն ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 47, 48): Ինքը չի առարկում կամ ժխտում, որ Հրայր Պողոսյանը գումարներ է ներդրել մակարոնի հոսքագծի վերանորոգման Ա հարսանյաց սրահի վերակառուցման համար, սակայն ներկայումս գումարներ չունի նրան փոխհատուցելու համար, բայց պատրաստակամ է գործարանը վաճառելուց հետո վերադարձնել Հրայր
5
Պողոսյանին հասանելիք գումարը (հատոր 1-ին, գ.թ. 56-59): Սերգեյ Հակոբյանի հետ ունեցած զրույցից վերջինիս նե Հրայր Պողոսյանի միջե ունեցած համատեղ գործունեությունից առաջացած պարտքի գումարի մոտավոր չափի վերաբերյալ պարզվել է, որ պարտքի գումարը կազմում է 147 միլիոն դրամ: Նշված գումարը Սերգեյ Հակոբյանը ճշտել է նան իր հաշվապահ Սվետլանա Ղուկասյանից ն նշել է, որ սա մոտավոր թիվ է, որն ինքն ընդունում է, սակայն անհրաժեշտ է կատարել հաշվարկ, որպեսզի ստանա ճշգրիտ թիվ (հատոր 1-ին, գ.թ. 46).
5) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքնեվելիս Սվետլանա Ղուկասյանը հայտնելլրլէ, որ աշխատել| թէ Ընկերությունում ն Կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ: -Կազմակերպությունը երբնէ գործունեություն չի իրականացրել, իսկ Ընկերությունը որոշ ժամանակ զբաղվել է հացի արտադրությամբ: Կազմակերպությանն է պատկանում մակարոնի արտադրության հոսքագիծը, որը վերանորոգելու Ա արտադրություն կազմակերպելու համար 2006 թվականին ընկերության տնօրենին է այցելել Հրայր Պողոսյանը, պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել: Մինչ այդ Սերգեյ Հակոբյանի կողմից ներդրումներ կատարվել են, սակայն մեծ գումարներ էին պահանջվում, այդ պատճառով էլ այն անավարտ էր մնացել: Հրայր Պողոսյանն իր միջոցներով էր գնում շինանյութ, անհրաժեշտ պարագաներ, վճարում աշխատողներին, իրեն ցուցում է տվել, թե ում, ինչքան վճարի, նա է սահմանել օրակարգը: Հրայր Պողոսյանը երբնէ հենց այնպես իրեն գումարներ չի տվել, ծախսած գումարների վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, ուղղակի բանավոր հայտնել է, թե ինչ ծախսեր է կատարել, իսկ ինքը դրանք ամրագրել է մատյանում՝ ըստ օրերի ն գումարի չափերի, որոնք հաճախակի ստուգվել են Հրայր Պողոսյանի կողմից: Այդ փաստաթղթերի վերաբերյալ հաշվապահական ձնակերպումներ չեն կատարվել, քանի որ Հրայրն ասել է, որ ինքն իր գումարներն ինչպես կուզի, այնպես էլ կտնօրինի ու հավելել, որ ինքը հաշվապահ է, գիտի, թե ինչ է անում ու երբ կսկսեն արտադրություն տալ, այն ժամանակ նոր միայն հաշվապահական ձնակերպումներ կստանան: 2006-2011 թվականների ընթացքում հաշվապահությունում ձնակերպվել են 4.745.000 դրամի վերաբերյալ, իսկ մնացած ծախսերի վերաբերյալ ձնակերպումներ չեն կատարվել: 2006-2011 թվականների ընթացքում Հրայրը ներդրել է, այսինքն՝ ասել է, որ այսքան գումար է ծախսել ն դրանք գրի է առել ու այդ 5 տարիների ընթացքում նրա ծախսած գումարը կազմել է, որքանով որ ինքը հիշում է, 105 մլե. դրամ, 93.000 ԱՄՆ դոլար ն 1200 եվրո, որոնք դրամի վերածելով մոտավոր կազմում է 147 մլե դրամ: Իսկ ինչ վերաբերում է Հրայրի կողմից նշված 179 մլն դրամին, ապա ինքը չգիտի, թե նա ինչ հաշվարկ է արել: (Թե օրական որքան գումար է ներդրվել, այդ մատյանի բնօրինակը Հրայր Պողոսյանի մոտ է: Ներկայումս իրենց ՍՊԸ-ում հաշվապահության վերաբերյալ 2006-2011 թվականների փաստաթղթեր կան, թե՝ ոչ, ինքը չի կարող պատասխանել, քանի որ շուրջ մեկ տարի է՝ չի աշխատում ընկերությունում: Ցանկանում է նշել, որ 2006-2011 թվականների ընթացքում մակարոնի հոսքագծի ն հարսանյաց սրահի արտադրամասի վերանորոգման ծախսերը տնօրինել է Հրայր Պողոսյանը (հատոր 1-ն, գ.թ. 58, 59).
6)20.04.2018 թվականին Սերգե լ8)Հակոբյան,՝ Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է նան, որ հայցի հիմքում ընկած փաստերից իր համար ընդունելի է միայն այն, որ Հրայր Պողոսյանը, տեղեկանալով, որ Ընկերությունն ու Կազմակերպությունն ունեն ֆինանսական խնդիրներ, հանդիպել է իրեն Ա առաջարկել իր օժանդակությունը, որից Սերգեյ Հակոբյանը չի հրաժարվել: Հայտնել է նան, որ վիճելի է գումարի չափը, որը ներկայացրել է Հրայր Պողոսյանը: Ինքը չի ընդունում Հրայր Պողոսյանի
6
կողմից կատարված 179.260.000 ՀՀ դրամ ներդրումների փաստը ն միայն բավարար հիմնավորումների դեպքում կընդունի այդ փաստն այն գումարի չափով, որը կապացուցվի դատաքննության ընթացքում: Քանի որ Հրայր Պողոսյանի կողմից բացի Ընկերության ն Կազմակերպության կողմից տրված տեղեկանքներից, որոնցում նշված գումարների չափերն ուռճացված են, ինչպես նան այդ գումարները հիմնավորող ու դրանք հաշվապահական ձնակերպումներ ստանալու վերաբերյալ գրավոր ապացույցներ հայցվորի կողմից չեն ներկայացվել, հետնաբար այդ գումարների մասով հայցն անհիմն է (հատոր 1-ին, գ.թ. 110-113).
7) Ընկերության Ա Կազմակերպության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել դատաշինարարական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ նշանակելու մասին միջնորդություն, որով հայտնել է, որ Հրայր Պողոսյանի կողմից վկայակոչված՝ հարսանյաց սրահի շինարարության վրա կատարված, բարձրավոլտ էլեկտրական հոսքագծի անցկացման համար ն մակարոնի հոսքագծի նորոգման համար կատարված ծախսերը կարող են ճշտվել միայն հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետների կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 53-55).
8) Գործում առկա 03.01.2007 թվականից մինչն 15.06.2010 թվականն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ թվով 14 մուտքի օրդերների համաձայն` Հրայր Պողոսյանի կողմից Ընկերությունում կատարվել է ընդհանուր 4.745.000 ՀՀ դրամի չափով ներդրում (հատոր 1-ին, գ.թ. 30, 38.
9) պետական միասնական գրանցամատյանում 21.11.2019 թվականի դրությամբ Ընկերության մասնակիցներ են Սերգեյ Հակոբյանը՝ 17 տոկոս բաժնեմասով, Հրայր Պողոսյանը՝ 3 տոկոս բաժնեմասով, Արթուր Հակոբյանը՝ 80 տոկոս բաժնեմասով (հատոր 2-րդ, գ.թ. 102).
10) 06.11.2018 թվականին մահացած Սերգեյ Հակոբյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Աննա Հակոբյանը (հատոր 3-րդ, գ.թ. 147, 148).
11) 04.05.2016 թվականի դրությամբ Կազմակերպության մասնակից է Սերգեյ Հակոբյանը՝ 100 տոկոս բաժնեմասով, իսկ 03.08.2022 թվականի դրությամբ՝ Աննա Հակոբյանը՝ 100 տոկոս բաժնեմասով (հատոր 3-րդ, գ.թ. 157):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 53-րդ հոդվածի (համանման կարգավորումը նախատեսված է վճռաբեկ բողոքում վկայակոչված՝ 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով) այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառեալ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում
7
առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք գործողության ժամանակահատվածում, ուստի հաջորդիվ վկայակոչվում են նշված օրենսգրքով սահմանված նորմերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների թերություններով կամ : պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորական
իրավահարաբերություններն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու հետ (տես Լիլիթ Գրիգորյանն ընդդեմ Աղվան Կարապետյանի թիվ ԳԴ/0019/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն ուղղված երկու կամ ավելի անձանց միջն համաձայնություն ձեռք բերվելու դեպքում մի կողմը՝ պարտապանը, պարտավորվում է մյուսի՝ պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն կամ ընդհակառակը՝ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց: Ընդ որում, միննույն համաձայնության շրջանակում մի կողմը որոշակի գործողության կամ անգործության մասով կարող է հանդես գալ պարտատեր՝ մյուս կողմից պահանջելով պարտավորության կատարում, իսկ այլ գործողության կամ անգործության մասով` պարտապան՝ ստանձնելով պարտավորություններ (տե'ս Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2024 թվականի որոշումը):
Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա:
8
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1ին կետի համաձայն ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով ն այ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են
1) գրավոր ն իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման կարգավորումներ է նախատեսում նան 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց ։պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական
9
ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայություը ն բացակայություը հաստատելու, յուրաքանչյուր 2, ապացույցի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու հարցերը լուծվում են ապացույցները հետազոտելու ն գնահատելու միջոցով: Ապացույցի հետազոտումն իրականացվում է ապացույցն անմիջականորեն ընկալելու, դրա բովանդակությունը բացահայտելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու ն ներկայացված ապացույցների միջն եղած հակասությունները բացահայտելու միջոցով, որոնք իրենց վերաբերելիության, -թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից, տրամաբանական Ա իրավաբանական որակում են ստանում դատարանի կողմից, այսինքն` գնահատվում են (տես Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձնավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե'ս Վալերիկ Հայրապետյանն ըեդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի ն տեղեկատվական տեխեոլոգիաների նախարարության թիվ ԵԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով քրեական գործերով հետաքննութան ն նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքներին ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ թեն քրեական գործերով հետաքննության ն նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են ՛պարունակել տեղեկություններ ն գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի ն մյուսների ու Ալեքսանդր Դուրգարյանն
10
ըեդդեմ Վարթկես Հագոփյանի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հետաքննության ընթացքում տրված բացատրության ն. նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի՝ քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցների թույլատրելիութան հարցին ու դրանց արժանահավատության գնահատման առանձնահատկություններին, վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը, արձանագրել է, որ հետաքննության ն նախաքննության ընթացքում տրված բացատրություններն ու ցուցմունքները՝ քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրուն գրավոր ապացույցներ, թույլատրելի են: Նշված ապացույցները, սակայն, արժանահավատության գնահատման առումով ունեն որոշակի առանձնահատկություններ։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գրավոր ապացույցների տեսակների բավականին լայն շրջանակ է նախատեսել, ընդ որում՝ ոչ սպառիչ, գտել է, որ վերջիններիս գնահատման, այդ թվում նան արժանահավատության առումով, չափորոշիչները նս բազմազան են: Այսպես, օրինակ, եթե որպես գրավոր ապացույց ներկայացվել է պաշտոնական փաստաթուղթ, դատարանը նախ պետք է պարզի' արդյոք տվյալ փաստաթուղթը տրվել է իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, Ա արդյոք պահպանված են նմանատիպ փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները: Որոշակի առանձնահատկություններ ունեն նան հետաքննության ն նախաքննության ընթացքում տրված բացատրություններն ու ցուցմունքները, որոնց արժանահավատության ստուգումն իրականացնելիս դատարանը պետք է հաշվի առնի նան դրանց ձեռքբերման՝ քրեադատավարական իրավանորմերով սահմանված ընթացակարգը: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ բացատրությունը ն ցուցմունքը քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ գնահատելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել դրանց ձեռքբերման՝ քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ այն, որ ցուցմունքի պարագայում դրա ձեռքբերման ընթացակարգն առավել հիմնավոր երաշխիքներ է բովանդակում այդ ապացույցի արժանահավատությունն ապահովելու առումով (տե՛ս Արմեն Կուրղիեյանն ըեդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հաջորդիվ կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերստին արձանագրել է, որ քրեական վարույթով հետաքննության ընթացքում անձանց կողմից տրված բացատրությունները քաղաքացիական դատավարությունում դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ ն գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս Ստյոպա Կարապետյանն ընդդեմ Արայիկ, Սաթենիկ ն Բաբկեն Գալստյանների ու Սաթենիկ ն Բաբկեն Գալստյաններն ըեդդեմ Ստյոպա Կարապետյանի թիվ ԱՐԴԼ0107/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
11
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան Հրայր Պողոսյան, պահանջլ է Ընկերությունից, Կազմակերպությունից ն Սերգեյ Հակոբյանից համապարտության կարգով բռնագանձել 179.260.000 ՀՀ դրամ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Որպես հայցի փաստական հիմնավորում Հրայր Պողոսյանը, ի թիվս այլնի, հայտնել է, որ քրեական գործի նյութերում առկա ցուցմունքներով հիմնավորվում է, որ Սերգեյ Հակոբյանն ընդունել է, որ իր նկատմամբ ունի չկատարված պարտավորություն ն պատրաստակամություն է հայտնել՝ կատարելու այն, այսինքն՝ պարտապանն ընդունել է պարտքը պարտատիրոջ հանդեպ:
Դատարանը, արձանագրելով, որ
«Սույն գործով որպես հայցի հիմքում ընկած փաստերը հիմեավորող ապացույցներ հայցվորի կողմից վկայակոչվել են «Արմավիր Հրուշակ» ն «Արմավիր Հաց» ՍՊԸ-ների գլխավոր հաշվապահ Սվետլանա Ղուկասյանի կողմից տրված տեղեկանքները»,
միաժամանակ եզրահանգել է, որ.
- «ներկայացված տեղեկանքներն օտարալեզու են ն դրանց հետ մեկտեղ հայցվորը չի ներկայացրել դրանց պատշաճորեն Օ-հաստատված (թարգմանության իսկությունը նոտարական կարգով վավերացված) հայերեն թարգմանությունները: Ուստի Դատարանը օտար լեզվով կազմված փաստաթղթերը ճանաչում է անթույլատրելի ն հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից: Բացի այդ, (...) Դատարանի գնահատմամբ եշված տեղեկանքները չեն արտացոլում հայցվորի կողմից կատարված ծախսերի իրական չափը ն չեն կարող ուղղակիորեն հիմնավորել այդ փաստը»,
-«թեն Սվետլանա Ղուկասյանը հանդիսացել է «Արմավիր Հրուշակ» ն «Արմավիր Հաց» ՍՊԸ-ների գլխավոր հաշվապահը, սակայն երա կողմից տրված տեղեկանքը կամ երա բանավոր հայտարարությունը չի կարող հայցվորի կողմից կատարված ծախսերի չափը հիմնավորող թույլատրելի ապացույց դիտվել, քանի որ 1998 թվականի հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 51-րդ հոդվածի ին մասի համաձայե՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Նշված եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ նախ' գլխավոր հաշվապահը տվյալ ընկերությունների անունից եշված հարցի վերաբերյալ հանդես գալու լիազորություն չի ունեցել, երկրորդը' նշված փաստը կարող էր հաստատվել միայն որոշակի ապացույցներով' ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման վերաբերյալ գրավոր փաստաթղթերով, փիեչպե նան ներդրման չափը հիմեավորող փորձագետի եզրակացությամբ, որոնք սույն գործով չեն եերկայացվել: Ավելին, նախաքննության ընթացքում տրված ցուցմունքով Սվետլանա Ղուկասյանը հայտնել է, որ Հրայր Պողոսյանը երբնէ հենեց այնպես իրեն գումարներ չի տվել, իսկ իր ծախսած գումարների վերաբերյալ եա փաստաթղթեր չի ներկայացրել, ուղղակի նա բանավոր հայտնել է, թե ինչ ծախսեր է կատարել ու ինքն էլ դրանք ամրագրել է մատյանում ըստ օրերի ն գումարի չափերի, որոնք հաճախակի ստուգվել են Հրայր Պողոսյանի կողմից: (...): Այսինքե' Դատարանը փաստում է, որ նախաքննության ըեթացքում Սվետլանա Ղուկասյանի նշած գումարը' կապված հայցվորի կատարած ծախսերի հեր, մոտավոր է, ստույգ չէ ն հիմեված է ոչ թե գլխավոր հաշվապահի կողմից ի պաշտոնե կատարված հաշվարկների, այլ հայցվորի կողմից բանավոր հայտնված տվյալների վրա, որոնց վերաբերյալ որնէ ապացուց չի ներկայացվել: Հետնաբար'
12
Սվետլանա Ղուկասյանի ցուցմունքը չի կարող հայցվորի կողմից կատարված ծախսերի իրական չափը հիմնավորող բավարար ն արժանահավատ ապացույց հանդիսանաթ,
- «ինչ վերաբերում է հայցվոր կողմի այն փաստարկին, որ Սերգեյ Հակոբյանն ըեդունել է հայցվորի կողմից բոլոր ծախսերը կատարվելու փաստը ն չի հրաժարվել իր պարտավիորությունից, ապա Դատարանը փաստում է, որ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ հայցադիմումի պատասխանով Սերգեյ Հակոբյանը վիճարկել է հայցվորի կողմից կատարված ծախսերի չափը, անգամ` միջնորդել է այդ փաստը հիմնավորելու նպատակով փորձաքննություն նշանակեթ:
Անդրադառնալով ««Արմավիր Հաց» ՍՊԸ-ում ընդհանուր 4.745.000 ՀՀ դրամի չափով կատարված ներդրմաել»՝ Դատարանն արձանագրել է, որ «Հրայր Պողոսյանը' 3 տոկոս բաժնեմասով հանդիսանում է «Արմավիր Հաց» ՍՊԸ-ի մասնակից: Այսինքե' որպես տվյալ ընկերության մասեակից վերջինս ներդրում է կատարել՝ կրելով դրանից բխող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ն «Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասինե» ՀՀ օրենքով սահմանված բոլոր իրավունքները ն պարտականությունեերը, ինչպես նան հետնանքեերն ու պատասխանատվության ռիսկը: Հետնաբար առկա չէ եշված գումարը պահանջելու որնէ իրավական ն փաստական հիմք»:
Անդրադառնալով պատասխանողների համապարտության վերաբերյալ հայցվորի փաստարկին՝ Դատարանն արձանագրել է, որ «հայցվորը որնէ կերպ չի հիմնավորել, թե տվյալ դեպքում ինչի հիման վրա է ծագել պատասխանողների համապարտ պարտականությունը, դրանցից յուրաքանչյուրն իեչ դերակատարություն է ունեցել պարտավորության մեջ ն ինչ պարասխանատվություն է ստանձնեթ:
Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Դատարանը եզրահանգել է, որ «կրելով «Արմավիր Հրուշակ» ն «Արմավիր Հաց» ՍՊԸ-ների ն Սերգեյ Հակոբյանի կողմից իր հաշվին 179.260.000 ՀՀ դրամի չափով գումար ձեռք բերելու փաստն ապացուցելու դատավարական պարտականությունը, հայցվորը չի կատարել այն, հեւրնաբար պետք է կրի դրա բացասական հետնանքները, իեչը Դատարանին հաեգեցնեում է հայցը մերժելու մասին հետնության»:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «գործում առկա ապացույցներով, մասեավորապես, ՀՀ քենչական կոմիտեի Արմավիրի մարզային քենչական վարչության ՀԿԳ քննիչի 15.12.2016 թվականի' քրեական հետապեդում չիրականացնելու ն քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ չի հիմեավորվել հայցվորի վկայակոչած այն հանգամանքը, որ պատասխանողները երա հանդեպ պահանջվող գումարը վճարելու պարտավորություն ունեն, ինչպես նան, որ Սերգեյ Հակոբյանը որնէ կերպ չի վիճարկել հայցվորի հանդեպ պարտավորության առկայության փաստը: Մինեույն ժամանակ, հայցի հիմքում ներկայացված ապացույցի վերաբերյալ Սվերլանա Ղազարյանը ն Սերգեյ Հակոբյանը պեդել են, որ հայցվորի կողմից 179.260.000 ՀՀ դրամի ներդրում կատարված լինելու վերաբերյալ տեղեկանքներում ներկայացվել են ուռճացված թվեր ն դա արվել է զուտ բանկից վարկ վերցնելու եպատակով' հայցվորի պահանջով», եզրահանգել է, որ «նշվածը հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել պատասխանողների անհիմն հարստացման փաստը, իսկ դրա չափը 179.260.000 ՀՀ դրամ կազմելու վերաբերյալ եզրահանգման հնարավոր է հանգել միայն այդ փաստը հաստատող ապացույցների առկայությամբ ն այս առումով Դատարանի եզրահանգումն իրավաչափ է»:
Վկայակոչված պատճառաբանություններից հետնում է, որ ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել հայցվոր Հրայր Պողոսյանի կողմից պահանջվող գումարի չափը՝ արձանագրելով, որ գործում առկա ապացույցներով (օտարալեզու տեղեկանքներ, հաշվապահի ն Սերգեյ Հակոբյանի ցուցմունքներ) չի հիմնավորվում հայցվող գումարի չափը:
13
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ քրեական գործի շրջանակներում տրված բացատրությամբ Ա ցուցմունքով Սերգեյ Հակոբյանն ընդունել է Հրայր Պողոսյանի նկատմամբ պարտավորության առկայության փաստը:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող 2-րդ փաստից հետնում է, որ Սերգեյ Հակոբյանն ընդունել է, որ «Հրայր Պողոսյանին գումարներ է պարտք», «ներկայումս գումարներ չունի երան փոխհատուցելու համար, բայց պատրաստակամ է գործարանը վաճառելուց հետո վերադարձնել Հրայր Պողոսյանին հասանելիք գումարը», հավելել է միայն. որ «պարտքի չափը հստակ կարող է ասել փաստաթղթերն ուսումեասիրելուց հետո», «147 միլիոն դրամ գումարը մոտավոր թիվ է, որն ինքն ընդունում է, սակայն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0480/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
