Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սանասարյան — 7/80-
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սանասարյան — 7/80-

Վճռաբեկ դատարան7/80-25 հուլիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երանիկ Հայրիյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Արամ Սանասարյանի ընդդեմ Գուրգեն Մկրտչյանի, Երանիկ, Էռնեստ և Էռնա Հայրիյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Երանիկ և Էռնա Հայրիյանների ընդդեմ Արամ Սանասարյանի, երրորդ անձ Կադաստրի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարակա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1031

Նախագահող դատավոր Գ.Մատինյան

Դատավորներ`

Լ.Գրիգորյան

Ե.Խունդկարյան

Քաղաքացիական գործ թիվ 3-454(ՎԴ)

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երանիկ Հայրիյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Արամ Սանասարյանի ընդդեմ Գուրգեն Մկրտչյանի, Երանիկ, Էռնեստ և Էռնա Հայրիյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Երանիկ և Էռնա Հայրիյանների ընդդեմ Արամ Սանասարյանի, երրորդ անձ Կադաստրի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Արամ Սանասարյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարելու իր կողմից զբաղեցրած Երևանի Չկալովի թիվ 35 հասցեի հողամասի նկատմամբ պետական գրանցում:

2

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Երանիկ և Էռնա Հայրիյանները պահանջել են առանձնացնել սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Չկալովի թիվ 35 հասցեի 1167քմ մակերեսով հողամասի 27/80-րդ մասը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2008 թվականի որոշմամբ Երանիկ Հայրիյանի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երանիկ Հայրիյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամ Սանասարյանը: 2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Դատարանը հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սլավիկ Հայրիյանը նոտարական կարգով վավերացված 29.04.1989 թվականի ՛Բնակելի տան մասի առուվաճառքի պայմանագրով Երևանի Չկալովի փողոցի թիվ 35 տան նախկին սեփականատեր Մկրտիչ Չեբիշյանից գնել է տան 27/80 մասը, որը գտնվում է նշված տան երկրորդ հարկում և ձեղնահարկում (ունի առանձնացված մուտք), այլ ոչ թե հողամաս (այդ մասին պայմանագրում նշում չկա):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասի նկատմամբ Հայրիյանների սեփականության իրավունքը ծագել է 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժով:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Վերաքննիչ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից սկզբնական հայցով պատասխանող Գուրգեն Մկրտչյանի բացակայությամբ, ով պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին: Վերաքննիչ դատարանի կողմից պարզվել է, որ Գուրգեն Մկրտչյանը ներկայումս Երևան քաղաքի Չկալովի փողոցի թիվ 35 տան սեփականության իրավունքով իրեն պատկանող 17քմ մակերեսով սենյակում չի բնակվում և հայցվորի հավաստմամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Այսինքն Վերաքննիչ դատարանը հաստատապես իմացել է, որ Գուրգեն Մկրտչյանը պատշաճ կերպով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Առաջին ատյանի դատարանը սկզբնական հայցը քննելիս անդրադարձել է ներկայացված պահանջներից միայն մեկին` Արամ Սանասարյանի իրավունքի պետական գրանցմանը և բավարարելով հայցը` պարտավորեցրել է Կադաստրին 486,4քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցել Արամ Սանասարյանի իրավունքը: Այսինքն առաջին ատյանի դատարանը քննել է սկզբնական հայցով ներկայացված պահանջներից միայն մեկը, իսկ մնացած մասով ընդհանրապես դատական ակտ չի կայացրել: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բերված երկու բողոքներից քննել է միայն մեկը` պատասխանողների բողոքը, իսկ երրորդ անձի վերաքննիչ բողոքին ընդհանրապես չի անդրադարձել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 2.1.Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատատեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով, ինչպես նաև դատարանի կողմից կատարված տեղատեսությամբ հիմնավորվել է, որ Հայրիյանների

3

կողմից գնված տան մասը վեճի առարկա հողամասի հետ առնչություն չունի, ինչպես նաև այն, որ տնամերձ հողամասն օգտագործվել է միայն Արամ Սանասարյանի կողմից: Բացի այդ, քաղաքացիական գործում առկա են թաղապետարանի կողմից հաստատված հարևանների հայտարարությունները հողամասն ի սկզբանե Արամ Սանասարյանի կողմից օգտագործելու մասին:

Ինչ վերաբերում է Գուրգեն Մկրտչյանին պատշաճ ձևով չծանուցելուն, ապա Արամ Սանասարյանը դատարանում հրաժարվել է Գուրգեն Մկրտչյանի նկատմամբ ներկայացված հայցից:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1)

Երևանի

Չկալովի

թիվ

35

հասցեում

գտնվող

բնակելի

տան

համասեփականատերեր են հանդիսացել Մկրտիչ Չեբիշյանը և Վահրամ Սանասարյանը:

2) 29.05.1989 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Մկրտիչ Չեբիշյանը վաճառել է Սլավիկ Հայրիյանին Երևանի Չկալովի թիվ 35 տան իրեն պատկանող 27/80 մասը: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով:

3) Վահրամ Սանասարյանի մահից հետո նրան պատկանող գույքը տիրապետել և օգտագործել է նրա որդի Արամ Սանասարյանը:

4) Սլավիկ Հայրիյանը իր ընտանիքի անդամների` Երանիկ, Էռնեստ և Էռնա Հայրիյանների հետ միասին Երևանի Չկալովի թիվ 35 տան իրեն պատկանող 27/80 մասը գնելու պահից հաշվառվել և բնակվել է նշված տանը:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքը առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

1971 թվականի Հայկական ԽՍՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն` քաղաքների հողերում շենքի սեփականության իրավունքն անցնելիս անցնում է նաև հողամասի կամ նրա մի մասի օգտագործման իրավունքը: Եթե շենքի սեփականության իրավունքն անցնում է մի քանի սեփականատերերի, ինչպես նաև, եթե շենքի մի մասի նկատմամբ անցնում է սեփականության իրավունքը, ապա հողամասն անցնում է սեփականատերերի ընդհանուր օգտագործմանը:

1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Սլավիկ Հայրիյանի և Մկրտիչ Չեբիշյանի միջև կնքվել է Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող տան 27/80 մասի առուվաճառքի պայմանագիր, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածների ուժով հողամասի սեփականատերեր են դարձել Արամ Սանասարյանը և Սլավիկ Հայրիյանը` որպես դրա վրա գտնվող շենքի համասեփականատերեր: Հետևաբար, վեճի առարկա ամբողջ հողամասի նկատմամբ

Արամ

Սանասարյանի

սեփականության

իրավունքի

ճանաչման

հայցապահանջը ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանն առաջին հերթին պետք է պարզի կողմերի ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասի չափը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է 486,2քմ մակերեսով հողամասից 27/80 մասի առանձնացման անհնարինության հայցը, մինչդեռ պահանջը վերաբերել է 1167քմ մակերեսով հողամասի 27/80 մասն առանձնացնելուն:

4

2) բողոքի երկրորդ հիմքն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չի ծանուցել Գուրգեն Մկրտչյանին, Վճռաբեկ դատարանը քննության չի առնում, քանի որ բողոք բերած անձը` Երանիկ Հայրիյանը, ՀՀ քաղաքացիական

դատավարության

օրենսգրքի

42-րդ

հոդվածի

պահանջին

համապատասխան, լիազորված չէ վճռաբեկ բողոք ներկայացնել Գուրգեն Մկրտչյանի անունից:

Վճռաբեկ դատարանը չի քննարկում նաև բողոքի մյուս մասերը, քանի որ դրանք վերաբերում են Արամ Սանասարյանի և Կադաստրի իրավունքներին: Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դատավորներ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2008 թ.
Գործի #:
7/80-
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել