Գրիգորյան — ԵԿԴ/5820/02/14
Ամփոփում
քննելով Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ստեփան Գրիգորյանի, Անահիտ Գրիգորյանի ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա ԷՒԽԽաչյաանի ն Արթուր Ավալյանի, երրորդ անձինք «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), Ռոբերտ Մարտիրոսյանի՝ Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654քմ մակերեսով հողամասի ն 83քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու ՛պրատասխանողներին 2 պատճառված վնասը հատուցելուն պարտ
Ամբողջ Տեքստ
ԱՋ-
ԱԻ: 2: ՀԱ
ՀԹ արՆ ՀՇ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5820/02/14 դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5820/02/14
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Ն. Մարգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի փետրվարի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ստեփան Գրիգորյանի, Անահիտ Գրիգորյանի ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա ԷՒԽԽաչյաանի ն Արթուր Ավալյանի, երրորդ անձինք «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), Ռոբերտ Մարտիրոսյանի՝ Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654քմ մակերեսով հողամասի ն 83քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու ՛պրատասխանողներին
2
պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այն է՝ 12.05.2008 թվականին Ստեփան Գրիգորյանի ն Անահիտ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրն անվավեր ճանաձելու, Բանկի ն Ստեփան Գրիգորյանի ու Անահիտ Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջն 12.05.2008 թվականին կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը ն Բանկի ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջն 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը՝ վճարումն ապահովող պարտավորության՝ Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող տան մասով, անվավեր ճանաչելուն որպես անվավերության հետնանք՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ` Անշարժ գույք) նկատմամբ 12.05.2008 թվականին կնքված Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա Բանկի անվամբ կատարված գրավի իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ստեփան ն Անահիտ Գրիգորյանները պահանջել են վերացնել հայցվորների սեփականության իրավունքի խախտումները պարտավորեցնելով պատասխանողներին հատուցելու պատճառված վնասները, այն է՝ անվավեր ճանաչել 12.05.2008 թվականին Բանկի նե Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջե կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը ն 12.05.2008 թվականին Բանկի ն Ռոբերտ Մարտիրոսյանի միջն 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը՝ վճարումն ապահովող պարտավորության` Անշարժ գույքին վերաբերող մասով, ն կիրառել անվավերության հետնանք, այն է՝ անվավեր ճանաչել Կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Անշարժ գույքի նկատմամբ 12.05.2008 թվականին կնքված թիվ 3292 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա Բանկի անունով կատարված գրավի իրավունքի գրանցումը:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մելքումյան) 25.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ հվերաքննի:։ »քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան, դատավորներ Կ. Հակոբյան, Ա. Պետրոսյան) 06.10.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ բեկանվել է Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճիռը, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Վճիռը՝ այն փոփոխելու պահանջին վերաբերող մասով մերժվել է:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Մազմանյան) (այսուհետ՝ Դատարան) 24.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է
Յ
Դատարանի 24.09.2018 թվականի վճիռն ամբողջությամբ ն փոփոխվել. Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների հայցն ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի ն Արթուր Ավալյանի, երրորդ անձինք Բանկի, Ռոբերտ Մարտիրոսյանի՝ Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654քմ մակերեսով հողամասի ն 83քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու՝ :պյատասխանողներին պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այն է՝ 12.05.2008 թվականին Ստեփան Գրիգորյանի ն Անահիտ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրն անվավեր ճանաչելու, Բանկի ն Ստեփան ու Անահիտ Գրիգորյանների լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջն 12.05.2008 թվականին կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը ն Բանկի ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջն 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը՝ վճարումն ապահովող պարտավորության՝ Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող տան մասով, անվավեր ճանաչելու ն որպես անվավերության հետնանք՝ Կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Երնան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտեվող անշարժ գույքի նկատմամբ 12.05.2008 թվականին կնքված թիվ 3292 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա Բանկի անվամբ կատարված գրավի իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 25.09.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 02.07.2019 թվականի որոշման դեմ Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ն սահմանվել է ժամկետ՝ թերությունները շտկելու ն վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել Ստեփան ն Անահիտ Գրիգորյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքներ ե հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը, իրավահարաբերության պահին գործող (17.06.1998 թվական) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47րդ, 48-րդ, 52-րդ, 53րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 315-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած աեձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննի: դատարանը չի անդրադարձել վեճի առարկա լիազորագրի տրամադրման հետ կապված օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին, ինչպես նան խախտել է փաստերի գնահատման դատավարական կանոնները, համակցությունից կտրել, հետազոտել ն իրավական գնահատական է տվել
4
հանցակազմի օբյեկտիվ տարրը բնութագրող գործողությունների մի մասին, որը այլ հանգամանքների հետ միասին դրվել է թիվ ԵԿԴ/0223/0109 քրեական գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի դատավճռի հիմքում, որը մտել է օրինական ուժի մեջ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գերազանցել է իր լիազորությունները, գնահատական է տվել այնպիսի փաստերի, որոնց սահմանները կանխորոշված են ապացուցման պարտականությունից ազատելու դատավարական սկզբունքով:
Բացի դրանից, արդեն իսկ հաստատված ն կրկին ապացուցման կարիք չունի այն հանգամանքը, որ վեճի առարկա լիազորագիրը տրվել է խաբեությամբ՝ Անշարժ գույքը հափշտակելու դիտավորությամբ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վեճի առարկա լիազորագրի տիամադրման հետ կապված օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին:
Վերաքննիչ դատարանի դատական ակտը զուրկ է իրավական հիմնավորումից, ինչպես նան դրանով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2019 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 24.09.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը`
Լ Բանկը Ռոբերտ Մարտիրոսյանի հետ 12.05.2008 թվականին կնքած թիվ 388 վարկային պայմանագրի /Վարկային պայմանագիր/ հիման վրա նրան տրամադրել է 10.000.000 ՀՀ դրամի չափ վարկ՝ տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով, մինչն 12.05.2011 թվականը մարման ժամկետով: Բանկի հանդեպ վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովվել է Ստեփան ն Անահիտ Գրիգորյաններին պատկանող Անշարժ գույքի գրավով՝ Բանկի, հայցվորների /նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Ռոբերտ Մարտիրոսյանը/ ն վարկառուի միջն 12.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի գրավի թիվ 388/1 պայմանագրին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 13-20):
2) Թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 18.11.2009 թվականին հրապարակված ն հետագայում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերը, ի թիվ, այնի, վերաբերում են նան հետնյալ գործողություններին նե դրանք կատարած անձանց. «2008թ. մայիս ամսին Արսեն Բաղրամյանը, Արթուր Ավալյաի ն Սուսաննա |ԷԽԽաչյանի հետ նախնական համաձայնությամբ, անշարժ գույքի գրավի դիմաց 2.470.000 ՀՀ դրամ վարկ ստանալու խեդրանքով «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերությանը դիմած Ստեփան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Նոր-Արեշ 25 փողոցի թիվ 19/1 տունը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, երա տունը բանկում գրավ դնելու նույն գումարի վարկ ստանալու ն նրան տրամադրելու պատրվակով, չարաշահելով երա վստահություեը, 12.05.2008թ. երանից իր աշխատանքային ըեկեր' Ռոբերտ Մարտիրոսյանի անուեով ստացել է երա՝ նշված հասցեի աեշարժ գույքը գրավ դեելու իրավունքով եոտարական վավերացմամբ լիազորագիր: Նույն օրե Արսեն Բաղրամյանը Ստեփան Գրիգորյանի անշարժ գույքը Ռոբերտ Մարտիրոսյանի անունից
5
կեքված հիփոթեքի թիվ 388/1 պայմանագրով 10.000.000 ՀՀ դրամ վարկի դիմաց, միեչն 12.05.2011 թվականը մարման ժամկետով գրավ է դրել Բանկի «Արաբկիր» մասեաճյուղում: 15.05.2008 թվականին Արսեն Բաղրամյանը Ռոբերտ Մարտիրոսյանի հետ միասին ներկայացել է Բանկի «Արաբկիր» մասնաճյուղ, ուր նրանից վերցրել է երա կողմից ստացած 10.000.000 ՀՀ դրամ վարկի գումարը, որից 2.470.000 ՀՀ դրամ գումարը որպես վարկ տրամադրել է Ստեփան Գրիգորյանին, իսկ մեացած գումարը տեօրինել Է անձամբ, որով կրկին անգամ հափշտակել է Ստեփան Գրիգորյանի առանեձեապես խոշոր չափի' 13.400.000 ՀՀ դրամ արժողության Երնան քաղաքի Նոր-Արեշ 25 փողոցի թիվ 19/1 տուեր ...: Նշված գործարքը Ստեփան Գրիգորյանից գաղտեի պահելու, երա հետ կեքված գործարքին օրինական տեսք տալու ն ապօրինի ձեռնարկատիրությամբ տրամադրված վարկի դիմաց տոկոսադրույք գանձելու եպատակով 23.05.2008 թվականին «Ա. Բաղրամյան» ՍՊ ըեկերության ն Ստեփան Գրիգորյանի միջն կեքվել է թիվ 34 վարկային ապօրինի պայմանագիրը, որի համաձայն' իբր Ստեփան Գրիգորյանի' արդեն իսկ բանկում գրավադրված" Երնան քաղաքի Նոր-Արեշ 25 փողոցի թիվ 19/1 տան գրավի դիմաց «Ա. Բաղրամյան» ՍՊ ըեկերությունը Զ տարով, 5,0 տոկոսով երան տրամադրել է 2.470.000 ՀՀ դրամ գումարի վարկ, որի դիմաց Ստեփան Գրիգորյանից գանձվել է ընդհանուր գումարով 205.100 ՀՀ դրամ տոկոսավճար: «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության տեօրենի անունից պայմանագիրը ստորագրել է Սուսաննա Խաչյաեը» (հատոր 1-ին, գ.թ. 21-24):
3) 25.05.2008 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով հայցվորների կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրվել են, մասնավորապես, հետնյալ լիազորությունները. «Մեր փոխարեն իր եախընետրած պայմաններով գրավ դնել ն գրավից հանել սեփականության իրավունքով մեզ պատկանող ք. Երնան, Էրեբունի համայեք, Նոր Արեշի 25 ... փողոց հ 19/1... հասցեի անշարժ գույքը ...», «հանդես գալ եան ... ՀՀ բանկերում», «.. կեքել անշարժ գույքի գրավի, հիփոթեքի, վարկային ն փոխառության պայմանագրեր ... ստանալ գումար...»: Հայցվոր Անահիտ Գրիգորյանը, հայցվորների ներկայացուցիչներ Աշոտ Աբրահամյանը ն Հայկ Եգանյանն ընդունել են, որ լիազորագիրը երբնէ անվավեր չի ճանաչվել ն վիճարկվող գործարքները կնքելու պահի դրությամբ վերացված չի եղել, իսկ լիազորագրի վրա առկա՝ «չեղյալ է արված» գրառումը նոտարի կողմից կատարվել է վիճարկվող գործարքների կնքմանը հաջորդած ժամանակահատվածում (հատոր 1-ին, գ.թ. 12):
4) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանի՝ 19.09.2017 թվականին Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտքագրված գրության համաձայն` Ստեփան Գրիգորյանը, ծնված՝ 09.08.1959թ., ՀԾՀ՝ 1908590572, ն Անահիտ Գրիգորյանը, ծնված՝ 19.03.1960թ., ՀԾՀ 6903600698, 12.05.2008 թվականին ՀՀ Երնանի Կենտրոն Նոտարական գրասենյակում կնքել ն ստորագրել են թիվ 3479 լիազորագիրը, որը վավերացվել է նոտար Ա. Հարությունյանի կողմից: Լիազորագրի նոտարական գրասենյակում պահվող օրինակի վրա կողմերն իրենց ձեռքով գրել են այն իրավունքները, որոնք վերապահել են լիազորված անձին, լիազորագրի բովանդակությունը, ն դրանից բխող իրավական բոլոր հետնանքները նրանց բացատրվել են նոտարի կողմից:
5) 18.12008 թվականին Ստեփան ն Անահիտ Գրիգորյանները թիվ 10333 հայտարարությամբ չեղյալ են համարել իրենց կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված ն 12.05.2008 թվականին ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակում նոտար Ա. Հարությունյանի կողմից վավերացված՝ Անշարժ գույքը գրավ դնելու լիազորագիրը, որը
6
գրանցվել է նոտարական գործողությունների գրանցամատյանում ն վավերացվել է նոտարի կողմից (հատոր ին, գ.թ. 12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը ն 53-րդ հոդվածը խախտելու հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, ինչը հիմնավորվոմ է ստոր, ներկայացված
պատճառաբանություններով.
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք լիազորագիրը խաբեության արդյունքում տալու հանգամանքը հիմեավորող օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայություն բավարար է հաստատված համարելու գործարքը խաբեությամբ կնքված լինելու հանգամանքը, թե դա կարող է հիմեավորվել միայն քաղաքացիական գործի շրջանակներում ձեռք բերված այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջն ներկայացվելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգիքի 32Էրդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք՝ լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտականություններ, նախ՝ լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջն, երկրորդ՝ կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք՝ լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տես Վարդուշ Ղազարյանն ըեդդեմ Գնորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ լիազորագիրը՝ որպես միակողմ գործարք, նախնառաջ հանդիսանալով կամային ակտ, պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին: Հետնաբար, այն պարագայում, երբ լիազորագրում արտացոլված բովանդակությունն իրականում չի համապատասխանում լիազորողի ներքին կամքին, այսինքն՝ լիազորողը նման կամահայտնությամբ հանդես չի
7
եկել, ապա լիազորագրի հիման վրա կատարված գործողություններին գնահատական տալիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխել է նան այն հանգամանքից, որ ներկայացուցչի կողմից ներկայացվողի անունից լիազորագրի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար, ուստի եթե լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին, այսինքն ներկայացվողղը նպատակ չի հետապնդել առաջացնելու լիազորագրում նշված իրավահարաբերությունները, ապա նպատակ չի հետապնդել նան դրա հիման վրա կնքելու գործարք: Այլ կերպ ասած՝ երբ վիճարկվում է լիազորագրի հիման վրա կնքված գործարքն այն հիմնավորմամբ, որ ներկայացվողի անունից ներկայացուցիչը բավարար լիազորություններ չի ունեցել կնքելու նման գործարք, ապա դատարանի կողմից գնահատման առարկա պետք է դարձվի նան լիազորագրի բովանդակություեը ն այն հանգամանքը, թե վերջինս որքանով է համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին ն արտացոլում վերջինիս արտաքին կամահայտնությունը՝ (տես Մարի, Մամիկոն, Գայանե ն Անժելա Ղումաշյաններն ըեդդեմ Վահագն Սահակյանի, երրորդ անձ Երնանի «Շենգավիթ» նոտարական տարածքի եոտար Աստղիկ Մազմանյանի ն հակընդդեմ հայցով Վահագն Սահակյանն ըեդդեմ Մարի, Մամիկոն, Գայանե ն Անժելա Ղումաշյանների թիվ ԵՇԴ/0056/02/45 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարուց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի Լին կետի համաձայն՝ խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նան այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախնառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» ն «կամահայտնություն» հասկացությունները: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված
8
հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, .»համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձնն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի ն արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի ն կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյան ն մյուսներն ըեդդեմ «Համխաջ» (ՍՊԸի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Անդրադառնալով խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է՝ նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: ՒԽաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է (տե՛ս Վլադիմիր Գրիգորյանն ըեդդեմ Ռոզա (Թովմասյանի ն մյուսների թիվ ԵՇԴ/1671/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավունքի սուբյեկտները գործարք են կնքում որոշակի նպատակով ն այդ նպատակին հասնելու համար արտահայտում են իրենց կամքը, որն էլ պետք է արտահայտվի առանց որնէ արտաքին ազդեցության, ուստի այն դեպքերում, երբ գործարք կնքող անձն ազատ չի արտահայտել իր կամքը, արտաքին ազդեցության հետնանքով նրա կամքը խաթարվել է, նա իրավունք ունի վիճարկել այդպիսի կամահայտնությամբ կնքված գործարքը: Այդ տիպի գործարքներն անվավեր ճանաչելու հիմքն արտաքին հակաիրավական գործողությունների միջոցով անձին խեղաթյուրված կամք դրսնորելուն հասցնելու հետնանքով նրա կամքին չհամապատասխանող գործարք կնքելն է:
Նման գործարք է նան խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքը: Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսնորած անբարեխիղճ վարքագիծն է՝ ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս՝ տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ` ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից՝ առանց գործարքի կողմի որնէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի՝ այդ թվում ն այլ անձանց միջոցով դրսնորված գործողությունների հետնանքով: Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու
9
հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետնում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների Ա դատողությունների վրա (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ըեդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը պետք է ոչ միայն նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս ն արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլե պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես Ռազմիկ Մարությանն ըեդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանները, հիմք ընդունելով ապացույցների գնահատման վերոգրյալ կանոնները, պետք է առաջնորդվեն նան այն հանգամանքով, որ որնէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի: Այսինքն՝ բոլոր ապացույցները պետք է գնահատվեն գործն ըստ էության լուծող դատական ակտով՝ ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան: Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը
10
կատարել է բացառություն: Այդ բացառություններից է, մասնավորապես, Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը:
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց՝ հաստատված են որոշակի գործողություններ ն դրանք կատարած անձինք:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացիած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նուն անձանց միջն դատարանում այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չլինելու վերաբերյալ կարգավորմանը, նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նան կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Հետնաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը ն դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիա՝ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ն ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետնյալ երկու դատավարական կանոնների պահպանումը՝
1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված ն հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).
2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի ն հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (Նախկին օրենսգիքի 32-րդ հոդված):
ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է ապացուցման առարկայի՝ վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի՝ հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս «Սաթե» ՍՊԸ-ե ըեդդեմ Աշոտ ն Հենրիկ Այվազյանների թիվ 3-935(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):
Նախադատելիության սուբյեկտային շրջանակի սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետնում
11
է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարնոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման ն դատական ակտերի միջն անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը՝ ազատելով կողմերին նուն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միննույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին՝ արձանագրելով, որ Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետնանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետնյալ հարցերի շրջանակներում.
1. արդյոք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ
կողմը),
2. արդյոք այդ գործողություններ կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս Կարապետ Գրաչյանե ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.11.2009 թվականի թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստական հանգամանքները Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի իմաստով քաղաքացիական գործի քննության համար նախադատելի փաստեր են, մասնավորապես այն, որ հայցվորն իր անշարժ գույքը գրավ դնելու իրավունքով նոտարական վավերացմամբ լիազորագիրը տվել է խաբեության ազդեցության ներքո, ն պատասխանողները, չարաշահելով Ստեփան Գրիգորյանի վստահությունը, ստացված գումարը տնօրինել են անձամբ ու 10.000.000 ՀՀ դրամ գումարից նրան տրամադրել ն հետ են ստացել 2.470.000 ՀՀ դրամ գումար, որով կրկին հափշտակել են Ստեփան Գրիգորյանին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ Թ.400.000 ՀՀ դրամ արժողության Անշարժ գույքը, հետնաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի ուժով պետք է անվավեր ճանաչել 12.05.2008 թվականին Ստեփան Գրիգորյանի ն Անահիտ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրը՝ անվավեր ճանաչելով լիազորված անձի կողմից կնքված գործարքները` 12.05.2008 թվականին Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի ն Բանկի միջն կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը ն 12.05.2008 թվականին Բանկի ն Ռոբերտ Մարտիրոսյանի միջն կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի «3.4.» կետը վճարումն ապահովող պարտավորության` Անշարժ գույքի մասով կիրառել անվավերության հետնանքները:
Դատարանը նշել է, որ թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.112009 թվականի դատավճռով պատասխանողներ Արսեն Բաղրամյանը
12
մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի Էին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 1ին մասով ն 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, Արթուր Ավալյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի Էին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով ն 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, իսկ Սուսաննա Խաչյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով ն 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Հիմք ընդունելով Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ հանցագործության օբյեկտ է հանդիսացել հայցվոր Ստեփան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Անշարժ գույքը, հաստատվել է Անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու մեջ Արսեն Բաղրամյանի, Արթուր Ավալյանի ն Սուսաննա Խաչյանի մեղքը, հաստատվել է հանցագործության օբյեկտիվ կողմը` դիտավորությունը, ն կատարման եղանակը՝ գործարքների /լիազորագրի, գրավի ն վարկային պայմանագրերի/ կնքումը: Արսեն Բաղրամյանը, Արթուր Ավալյանը ն Սուսաննա Խաչյանը մեղավոր են ճանաչվել վերոհիշյալ հանցագործությունների կատարման մեջ ն դատապարտվել են ազատազրկման:
Բացի դրանից, Դատարանը նշել է, որ գործի նոր քննության ընթացքում 14.06.2017 թվականին ներկայացվել է հայցադիմումի լրացում, որով հայցվորները մնացած պահանջների հետ միասին խնդրել են նան անվավեր ճանաչել 12.05.2008 թվականին Ստեփան ն Անահիտ Գրիգորյանների կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրը (գրանցված սեղանամատյանում 3479 համարի տակ), որի` քրեական գործով հաստատված ն սույն գործի փաստերի հետ համադրումից հետնում է, որ հայցվորները, հասկանալով, որ վեճի առարկա գործարքները մի խումբ մարդկանց խարդախության արդյունքն է, 18.11.2008 թվականին դիմել են նոտարական գրասենյակ ն վերացրել են 12.05.2008 թվականին նոտարական կարգով վավերացված թիվ 3479 լիազորագիրը:
Վերաքննիջ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ վարկային պայմանագիրը կնքվել է Ընկերության ն Ռոբերտ Մարտիրոսյանի միջն, ովքեր էլ հենց հանդիսանում են գործարքի կողմերը: Ի տարբերություն հիփոթեքի պայմանագրի, որտեղ գործարքի սուբյեկտներ հանդես են եկել մի կողմից Ընկերությունը, մյուս կողմից` Ստեփան ն Անահիտ Գրիգորյանները (քանի որ նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Ռոբերտ Մարտիրոսյանը)` վարկային պայմանագիրը կնքվել է հենց Ռոբերտ Մարտիրոսյանի անունից` իրավունքներ ն պարտականություններ ստեղծելով անձամբ նրա համար:
Անդրադառնալով հիփոթեքի պայմանագրի անվավերության պահանջին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործարքը խաբեության ազդեցությամբ կնքված լինելու հիմքով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, երբ այդպիսի խաբեությունը դրսնորվել է գործարքի մյուս մասնակցի կողմից: Սույն դեպքում հիփոթեքի պայմանագրի մյուս կողմը Բանկն է, ուստի քննարկվող պահանջի լույսի ներքո անհրաժեշտ է, որ հենց Բանկի` ի դեմս նրա աշխատակիցների կամ ներկայացուցիչների կողմից դրսնորված լինի խաբեությունը հայցը բավարարելու համար: Մինչդեռ, սույն գործի նյութերում առկա չէ որնէ ապացույց այն մասին, որ Բանկը՝ ի դեմս նրա աշխատակիցների կամ ներկայացուցիչների, հիփոթեքի
13
պայմանագիրը կնքելիս իրականացրել է խաբեության որնէ դրսնորում, այլ կերպ՝ գործել է անբարեխիղճ: Հայցվորները նս հայցադիմումի մեջ մատնանշել են, որ խաբեությունը դրսնորվել է պատասխանող Արսեն Բաղրամյանի կողմից, որպիսի հանգամանքը հաստատված է նան օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վերաքննիչ դատարանը, գտել է, որ այլ անձանց կողմից դրսնորված անբարեխիղճ վարքագծի բացասական հետնանքները չեն կարող դրվել գործարքի կողմի վրա: Այսինքն` սուն դեպքում Բանկը չի կարող կրել այլ անձանց գործողությունների հետնանքով հայցվորներին -պատճառված վնասների հատուցման, հայցվորների խախտված իրավունքների վերականգնման 6`պլարտականությունը: Վերաքննիչ դատարանը նշել է նան, որ գրավոր գործարքն առանց կարդալու ստորագրելը չի ազատում դրանից առաջացած պարտավորություններից:
Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն ստորադաս դատարանների եզրահանգումների
հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.05.2008 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով հայցվորների կողմից երրորդ անձ Ռոբերտ Մարտիրոսյանին, ի թիվս այլնի, տրվել են մասնավորապես հետնյալ լիազորությունները՝ հայցվորների փոխարեն լիազորված անձի նախընտրած պայմաններով գրավ դնել ն գրավից հանել սեփականության իրավունքով իրենց պատկանող Անշարժ գույքը, հանդես գալ նան ՀՀ բանկերում, կնքել անշարժ գույքի գրավի, հիփոթեքի, վարկային ն փոխառության պայմանագրեր, ստանալ գումար:
12.05.2008 թվականին կ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/5820/02/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
