Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-275-Ն13 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 13 - ին «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով. «12.1) անկախ կյանքի ծառայություն՝ ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.»․ 3) 16-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով․ 4) 18-րդ կետը «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերով․ 5) 19-րդ կետը «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «և վերանորոգման» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ 1) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել․ 2) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը ուղղ , առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, . »․ 3) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 2-րդ կետի «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով․ 2) 5-րդ կետից հանել «ցուցումների» բառը և նույն կետը «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերով․ 3) 5.1-ին կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով, իսկ «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո՝ «և վերանորոգման» բառերով։ Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով: Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով․ 2) 4-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով․ 3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակառուցման ժամանակացույցը և պայմանները հաստատում է Կառավարությունը:»: Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով: Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «ստեղծման և» բառերը և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով. «3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:»: Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում՝ 1) 3.1-ին մասը «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և 8-րդ հոդվածի 3-րդ կետի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով և 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և 8-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. սեպտեմբերի 22 Երևան ՀՕ-275-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-275-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.10.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.09.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.09.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.10.2023 Հիմնական ակտ 13.09.2023, ՀՕ-275-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.2021, ՀՕ-194-Ն 05.05.2021, ՀՕ-194-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր , ուղղ.116 ՈՒՂՂՈՒՄ 13.09.23 ՀՕ-275-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ 09.11.2023, N 1120-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27.06.2024, N 1004-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ, ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-275-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել