Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0209/11/21
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0209/11/21

Վճռաբեկ դատարանԵԴ/0209/11/2119 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 232. Գույքի վրա կալանք դնելը · Հոդված 233. Գույքի վրա կալանք դնելու հիմքերը · Հոդված 236. Կալանքի տակ գտնվող գույքի պահպանությունը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ ' Համաձայն ՀՇ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 2 Գործի դատավարական նախապատմությունը, Լ 2019 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով ն 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ անն կան գործը: 2020 թվականի

Ամբողջ Տեքստ

ԵՂ/0209/11/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Վ.Միսակյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Տ.Սիմոնյան

2024 թվականի դեկտեմբերի 19-ին

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ դիմող [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] վճռաբեկ բողոքը։

Պ Ա Ր Զ Ե Ց

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը։ 2020 թվականի մարտի 16-ին նախաքննության մարմնի որոշմամբ [անընթեռնելի] ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։

2020 թվականի մարտի 17-ին [անընթեռնելի] նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մարտի 23-ի որոշմամբ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2020 թվականի ապրիլի 13-ին քննիչի որոշմամբ կալանք է դրվել [անընթեռնելի] մեղադրյալ [անընթեռնելի] անշարժ գույքի և

սեփականության իրավունքով պատկանող՝

քաղաք [անընթեռնելի] հասցեում, [անընթեռնելի]

հասցեում, [անընթեռնելի]

հասցեում գտնվող գույքերի և [անընթեռնելի]

վրա։

կադաստրային ծածկագրով հողամասի

2021 թվականի փետրվարի 16-ին [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին, որով խնդրել է պարզաբանող գրություն ուղարկել կալանք կիրառելու իրավասություն ունեցող պետական մարմիններին առ այն, որ քննիչի որոշմամբ կիրառված կալանքը վերաբերում է բացառապես տվյալ գույքերի օտարմանը և գրավադրմանը (տնօրինման իրավունքին), իսկ մնացած գործարքների մասով արգելանք կիրառված չէ։

3

քննիչ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ՀԿԳ 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ պաշտպան

միջնորդությունը մերժվել է։

Վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ

բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

պաշտպան

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ

բողոքը մերժվել է։

2021 թվականի մարտի 1-ի որոշմամբ ներկայացված

2. 2021 թվականի մարտի 18-ին

պաշտպան

ՀՀ

ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ՀԿԳ քննիչ միջնորդությունը մերժելու մասին 2021 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ պաշտպան

բողոքը բավարարվել է, և վարույթն

իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները։

3.

ՀՀ

ՀՀ

գլխավոր դատախազության

ազգային անվտանգության

ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ

վերաքննիչ բողոքի քննության արդյունքում

Վերաքննիչ դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է, և բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը՝ մերժելով

պաշտպան

ներկայացրած բողոքը։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ

ներկայացուցիչ

բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի

քրեական պալատի՝ 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

4

2023 թվականի հունվարի 16-ին գործը փոխանցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, սխալ և թերի պատճառաբանված: Ըստ բողոքաբերի՝ սահմանափակվել է [անընթեռնելի] ` սեփական գույքը տիրապետելու և օգտագործելու սահմանադրական իրավունքը։

Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, կոնվենցիոն և քրեադատավարական նորմեր, փաստարկել է, որ վարույթն իրականացնող մարմինը, անձին զրկելով սեփական գույքն օտարելուց զատ նաև օգտագործելու և տիրապետելու սահմանադրական իրավազորությունից, պետք է լրացուցիչ սահմանափակումների կիրառումը պատճառաբանի ծանրակշիռ փաստարկներով։

5.1. Բողոք բերած անձի պնդմամբ` վարույթն իրականացնող մարմինը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է լուծել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունները։ Ընդ որում՝ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն միջնորդություններ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին որոշակի գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու կամ դրանցից ձեռնպահ մնալու խնդրանք- պահանջով։ Տվյալ դեպքում ներկայացված միջնորդությունը թե՛ բովանդակային և թե՛ ձևական առումներով համապատասխանել է քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված միջնորդության պահանջներին, այն ներկայացված է համապատասխան սուբյեկտի կողմից, միջնորդության պահանջը բխում է քրեադատավարական օրենսդրության պահանջներից և Վճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանություններից։

5

5.2. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել ստորադաս դատարանի հետևություններին և նշել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե վարույթն իրականացնող մարմինն ինչ եղանակով (առանձին գրությամբ, որոշմամբ կամ այլ եղանակով) պետք է քննության առարկա դարձնի կալանքի տակ գտնվող գույքը սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի պատասխանատու պահպանմանը հանձնելու և վերջինիս կողմից օգտագործելու կամ տիրապետելու հնարավորությունը։

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ

7. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ՀԿԳ քննիչ

2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ նշվել է հետևյալը․ «(...)

2 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 34-35։

6

Դեպքի առթիվ 18.04.2019թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ

քրեական գործը, կատարվում է նախաքննություն։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 16.03.2020թ. որոշում է կայացվել

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ

հոդվածի

3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

13.04.2020թ.-ին կայացվել է որոշում

սեփականությունը

հանդիսացող անշարժ գույքերի վրա կալանք դնելու մասին, իսկ որոշումն ուղարկվել է ՀՀ կադաստրի կոմիտե։

17.02.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ստացվել

պաշտպան

միջնորդությունը՝ ուղարկել «պարզաբանող» գրություն

կալանք կիրառելու իրավասություն ունեցող պետական մարմիններին առ այն, որ քննիչի որոշմամբ կիրառված կալանքը վերաբերվում է բացառապես տվյալ գույքերի

7

օտարմանը և գրավադրմանը, իսկ մնացած գործարքների մասով արգելանք կիրառված չէ։

Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ գտնում եմ, որ այն ենթակա է ամբողջությամբ մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

քրեադատավարական

օրենսդրությամբ

ամրագրված

իրավակարգավորումներում որևէ դրույթ սահմանված չէ, հետևաբար նաև վարույթն իրականացնող նախաքննական մարմինը որևէ կերպ լիազորված չէ իրականացվող նախաքննության գործառույթի շրջանակներում տալ քրեական դատավարության այս կամ այն դրույթի վերաբերյալ պարզաբանում:»:

7.1. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության

ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ

իր՝ բողոքը մերժելու մասին որոշմամբ

փաստել է, որ. «[Գ]ույքի վրա կալանք դնելու մասին որոշման կապակցությամբ կալանքը կիրառելու իրավասություն ունեցող պետական մարմիններին լրացուցիչ պարզաբանումներ տրամադրելու վերաբերյալ պաշտպանի կողմից ներկայացված խնդրանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու պահանջ:

Հետևաբար, պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելիս նախաքննություն իրականացնող մարմինը հանգել է իրավաչափ հետևության և կայացրել օրինական և հիմնավոր որոշում:

Սույն բողոքի քննարկման համատեքստում հարկ է նաև փաստել, որ նախաքննությունն իրականացնող մարմինը, քննարկվող որոշմամբ, գույքերի վրա կալանք է դրել օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ, որոշումը կայացնելիս հետապնդել է իրավաչափ նպատակ և սահմանված դատավարական ընթացակարգի համաձայն նշված որոշումը ներկայացրել է կատարման: 3 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 13:

8

Նման պայմաններում, մեղադրյալ

պաշտպան

բողոքը բավարարելու, վարույթն իրականացնող քննիչի բողոքարկվող որոշումը վերացնելու հիմքերը բացակայում են։»4:

8. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Վերոնշյալ իրավադրույթներից և մոտեցումներից ելնելով, դատարանը գտնում է, որ բողոքարկված որոշումը քրեական դատավարության այս փուլում հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ դրա բողոքարկումը քրեական դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս կարող է հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման։

Դատարանը նաև արձանագրում է, որ թեև վարույթն իրականացնող քննիչի 13.04.2020թ. «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշման իրավաչափությունը չի վիճարկվում սույն բողոքի շրջանակներում, սակայն նկատի ունենալով, որ այն փոխկապակցված է վիճարկվող որոշման հետ՝ դատարանը գտնում է, որ սույն բողոքին վերաբերելի մասով զրկված չէ դրա վերաբերյալ ևս համապատասխան դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

(…) Դատարանն արձանագրում է, որ որպես կանոն անշարժ գույքի վրա կալանք դնելով վարույթն իրականացնող մարմինը սահմանափակում է միայն սեփականության իրավունքի բաղադրատարր հանդիսացող գույքի տնօրինման (գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորության) իրավունքը, իսկ անձի սեփականության իրավունքի բաղադրատարր հանդիսացող մյուս իրավունքները՝ գույքի տիրապետման և օգտագործման հնարավորությունը չի սահմանափակվում։

1

(…) Դատարանը գտնում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող քննիչը, բացի իրավական հիմքերից և նպատակներից անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից պարտավոր է նաև հստակ նշել սեփականության իրավունքի կոնկրետ բաղադրատարր(եր)ի սահմանափակման մասին` չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով, 4 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 14-15։

9

որպեսզի հնարավոր լինի ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը:

Հակառակ պարագայում նախաքննական մարմինը, սահմանափակելով միայն անշարժ գույքն օտարելու իրավունքը (սույն գործով քննիչը դատարանում հայտնեց, որ այդ նպատակով է կալանք դրվել

անշարժ գույքերի վրա), անձը ոչ

իրավաչափ ձևով անորոշ ժամկետով զրկված է լինելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից և հնարավորությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը գտնում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ

18.02.2021թ. «Միջնորդությունն

ամբողջությամբ մերժելու մասին» որոշումը հանգեցրել է

իրեն

պատկանող գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքի անհամարժեք և ոչ իրավաչափ սահմանափակման:

Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի այն դատողությանը, որ քննիչը լիազորված չէ պարզաբանելու իր որոշումները և համապատասխան գրություն հասցեագրելու կալանքը կիրառող իրավասու մարմիններին՝ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում պաշտպանության կողմի միջնորդությամբ ակնկալվող գրություն հասցեագրելու համար հատուկ քրեադատավարական ընթացակարգի անհրաժեշտությունը բացակայում է և օբյեկտիվորեն հնարավոր չէ նախատեսել քրեական դատավարությունում բոլոր գործողությունները և այս առումով դատարանի համար ընդունելի է նաև դիմողի ներկայացուցչի այն դիրքորոշումը, որ. «պրակտիկայում բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ քրեադատավարական օրենսդրության պահանջներով քննիչը պարտավոր չէ որոշում կայացնել կամ գրություններ ուղարկել, սակայն գործնականում նման որոշումներ կայացվում են, օրինակ՝ միջնորդությունը հետաձգելու վերաբերյալ կայացվում է որոշում, ինչը օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջ չէ։ Կամ ևս մեկ օրինակ՝ մեղադրյալի սահմանահատումների նկատմամբ արգելքը վերացնելու դեպքում քննիչը, կողմի միջնորդությամբ, պարզաբանող գրություն է տրամադրում թե' պաշտպանության կողմին, թե' համապատասխան իրավասու մարմիններին։

Բացի այդ` դատարանն է այն դիրքորոշմանն է, որ ձևական առումով դատավարական ընթացակարգի բացակայությունը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ սեփականության իրավունքի

սահմանափակման հիմնավորում և իմաստազրկել նշված իրավունքի դերն ու նշանակությունը: (…)»5:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանն, ըստ էության, խիստ յուրովի է մեկնաբանել քրեական դատավարության օրենսգրքում առկա իրավակարգավորումները, ինչպես նաև հիշատակված Վճռաբեկ դատարանի որոշումներում ներկայացված դրույթները՝ ընդունելի համարելով պաշտպանական կողմի հավաստումները, որ պրակտիկայում բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ քրեադատավարական օրենսդրության պահանջներով քննիչը պարտավոր չէ որոշում կայացնել կամ գրություններ ուղարկել, սակայն գործնականում նման որոշումներ կայացվում են, օրինակ՝ միջնորդությունը հետաձգելու վերաբերյալ կայացվում է որոշում, ինչը օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջ չէ։ Դատարանը, իր որոշմամբ, կիրառելի և ընդունելի է համարել օրենքից չբխող գործառույթների իրականացումը իրավասու մարմինների կողմից: Ավելին` առաջին ատյանի դատարանը նշել է, որ գույքի վրա կալանք դնելու որոշման մեջ վարույթն իրականացնող քննիչը, բացի իրավական հիմքերից և նպատակներից անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից պարտավոր է նաև հստակ նշել սեփականության իրավունքի կոնկրետ բաղադրատարր(եր)ի սահմանափակման մասին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սա խիստ վտանգավոր պրակտիկա է, քանի որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննիչի համար նման, օրենքից չբխող, պարտականության սահմանումը դուրս է իրավունքի տիրույթից և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, երբ դատարանները կսկսեն վարույթն իրականացնող մարմինների համար սահմանել նոր, օրենքի և իրավական ակտերի հետ որևէ աղերսներ չունեցող պահանջներ և պարտականություններ։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ելնելով սույն որոշմամբ շարադրված բովանդակային վերլուծությունից, հանգում է հետևության, որ ՀՀ գլխավոր 5 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 69-81։

11

դատախազության դատախազ

վերաքննիչ բողոքը ենթակա է

բավարարման: Նախաքննությունն իրականացնող մարմնի` 2020 թվականի մարտի 16-ի կայացված որոշումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, իսկ առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը ենթակա է բեկանման, քանի որ թույլ է տրվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որով վարույթն իրականացնող մարմնի համար դատարանի կողմից սահմանվել է այնպիսի պարտականություն, որը նախատեսված չէ օրենսդրությամբ: (…)»։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտի վերանայման նպատակն է օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի վրա կալանք դնելու նպատակների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ

սեփականության իրավունքի սահմանափակման կոնկրետ

բաղադրատարր(եր)ի մասին հստակ նշման պահանջը դուրս է իրավունքի տիրույթից և չի բխում օրենքից։

11. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում

սեփականության բոլոր ձևերը»:

և

հավասարապես պաշտպանվում են

6 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-34։

12

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 232-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

2. Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է

13

դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:

(...)

4. Կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձում»:

Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը։

1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա:

2. Գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա:

3. Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել՝ քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար:

(...)»:

Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝

«1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, այլ կալանադրված գույքը, որպես կանոն, վերցվում է։

(...)

Չվերցված գույքը, որի վրա կալանք է դրված, կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին: Նրանց բացատրվում է տվյալ գույքն օտարելու կամ փչացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչի մասին նրանցից վերցվում է ստորագրություն»:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն՝

14

«1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության: (...)

4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածների իմաստով գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները։

(...)»:

14. Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը սահմանող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածն ամրագրել է հետևյալը․ «1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է։

15

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է։ Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է (…)»:

15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Borzhonov v. Russia գործով կայացված վճռում մեկնաբանելով Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ՛։

15.1 Գույքի վրա կալանք դնելու առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում և իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ․ «(...) [Կ]ալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը թողնելու օրենսդրական պահանջը բխում է 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60:

յուրաքանչյուր անձի՝ իր սեփականությունը տիրապետելու և օգտագործելու սահմանադրական իրավազորությունից և նախատեսված է այն նպատակով, որպեսզի հնարավորություն ընձեռվի սեփականատիրոջը մինչ քրեական գործով վարույթի ավարտն անարգել տիրապետել և օգտագործել իր գույքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի կալանադրման յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ հարցերը՝

1) կալանադրված գույքը կարո՞ղ է արդյոք թողնվել սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանությանը,

2) կալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանմանը չհանձնելու պարագայում սեփականատիրոջ

սահմանափակումն արդյո՞ք համաչափ է»՞:

սեփականության իրավունքի

Մեկ այլ՝ Սամվել Մայրապետյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ․ «(...) [Ա]նձի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պետք է կայացվի քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող՝ քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա: Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը` չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի և 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Հայրապետյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001//11/10 որոշման 21-րդ կետը։

17

անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը: (…)»:

16. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման ծավալին՝ Վճռաբեկ դատարանը, նախևառաջ, հարկ է համարում բացահայտել դրա բովանդակությունը։ Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի կողմից` իրեն պատկանող գույքը օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու գույքը։

Մեջբերված իրավական նորմն ուղղակիորեն բացահայտում է սեփականության իրավունքի բովանդակությունը՝ որպես գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու միմյանցից տարբերվող իրավազորություններ։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ և 236-րդ հոդվածներում օգտագործված «գույքի վրա կալանք դնել» եզրույթն ուղղակիորեն չի բացահայտում, թե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ գույքի վրա կալանք դնելու դեպքում սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող՝ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորություններից կոնկրետ որն է սահմանափակվում, ինչի արդյունքում, պարզ չի դառնում, թե ինչ ծավալով է սահմանափակվում անձի սեփականության իրավունքը։

Վճռաբեկ դատարանը, կարևորելով սեփականության իրավունքի

սահմանափակման ծավալի հստակեցման անհրաժեշտությունը, արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակման ձևերից մեկը՝ գույքի վրա կալանք դնելը, սեփականության իրավունքի բաղադրիչների տեսանկյունից պետք է լինի կոնկրետ, ունենա սահմանափակման հստակ ծավալ, որպեսզի բացառվի սեփականության իրավունքի բաղադրատարրերի ոչ անհրաժեշտ սահմանափակումը։

Կալանադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին արգելվում է տնօրինել այն (վաճառել, նվիրատվություն անել, գրավ դնել և այլն)։ Տնօրինման հետ մեկտեղ, կալանադրված գույքի սեփականատերը կարող է զրկվել նաև իր գույքի

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշման 15-րդ կետը։

տիրապետման և օգտագործման իրավազորությունից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի իմաստով կալանադրված գույքը, եթե այն անշարժ կամ մեծածավալ գույք չէ, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է վերցվել, իսկ որոշ դեպքերում չվերցված գույքը կարող է թողնվել սեփականատիրոջ կամ տիրապետողի պատասխանատու պահպանությանը։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացվելիս պետք է հստակեցվի սեփականության իրավունքի սահմանափակման ծավալը, մասնավորապես նշվի, թե սեփականության իրավունքի բաղադրիչներից կոնկրետ որը կամ որոնք են սահմանափակվում:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- 2020 թվականի մարտի 16-ին

ՀՀ քրեական

օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել

Գույքի վրա կալանք դնելու մասին 2020 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ նախաքննության մարմինը, մեջբերելով քրեական գործի դատավարական նախապատմությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 232-233-րդ հոդվածների պահանջներով, որոշել է թիվ

գործով կալանք դնել

10 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

19

անշարժ գույքի և մեղադրյալ

սեփականության իրավունքով պատկանող

հասցեում,

գտնվող գույքերի և

ծածկագրով հողամասի վրա":

հասցեում

կադաստրային

Առաջին ատյանի դատարանը, բավարարելով պաշտպան

բողոքը,

գտել է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող քննիչը, բացի իրավական հիմքերից և նպատակներից անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից պարտավոր է նաև հստակ նշել սեփականության իրավունքի կոնկրետ բաղադրատարր(եր)ի սահմանափակման մասին՝ չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը, ուստի եկել է եզրահանգման, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ միջնորդությունը մերժելու մասին 2021 թվականի փետրվարի 18-ի որոշումը հանգեցրել է

իրեն պատկանող գույքը տիրապետելու և

օգտագործելու իրավունքի անհամարժեք և ոչ իրավաչափ սահմանափակման, և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել

իրավունքների և ազատությունների խախտումը”:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից քննիչի համար նման, պարտականության սահմանումը դուրս է իրավունքի տիրույթից, բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գտնելով, որ նախաքննության մարմնի 2020 թվականի մարտի 16-ի որոշումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության, Վճռաբեկ դատարանի որոշումների և ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, ուստի բողոքարկված դատական ակտը ենթակա է բեկանման, քանի որ թույլ է տվել դատական սխալ՝ 11 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

2 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

քրեադատավարական օրենքի էական խախտում, որով վարույթն իրականացնող մարմնի համար դատարանի կողմից սահմանվել է այնպիսի պարտականություն, որը նախատեսված չէ օրենսդրությամբ”:

18. Նախորդ կետում վկայակոչված փաստերը գնահատելով սույն որոշման 11-15- րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ սեփականության իրավունքի բովանդակության տեսանկյունից չեն հստակեցվել կիրառվող սահմանափակումները՝ չի սահմանվել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման հստակ ծավալը։ Մասնավորապես՝ մեղադրյալ

սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա

կալանք դնելու մասին նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 13-ի որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ գույքերի արգելադրումը մեղադրյալին զրկել է այդ գույքերը տնօրինելու՝ դրանց ճակատագիրը որոշելու իրավազորությունից, սակայն սեփականության իրավունքի մյուս բաղադրատարրերի՝ տիրապետելու և օգտագործելու իրավազորությունների սահմանափակման առումով առկա է եղել անորոշություն, ինչը սեփականատիրոջ համար առաջացրել է իրավունքներից օգտվելու սահմանափակման ծավալի անորոշություն և խոչընդոտել դրանց համաչափ իրացմանը:

Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն որոշմամբ մեջբերված քրեադատավարական նորմերը վարույթն իրականացնող մարմնի համար ուղղակի պահանջ չեն նախատեսել գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ հստակ նշել, թե սեփականության իրավունքի բաղադրիչներից կոնկրետ որը կամ որոնք են սահմանափակվում, այնուամենայնիվ, որոշման մեջ այդպիսի նշում կատարելը, այսինքն՝ սեփականության իրավունքի սահմանափակման ծավալը հստակ նշելը, անհրաժեշտ է, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներից, ինչպես նաև այն կանոնից, որ անձի իրավունքները չեն կարող սահմանափակվել անորոշ ծավալով։

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

21

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից գույքի վրա կալանք դնելու մասին համապատասխան որոշմամբ սեփականության իրավունքի սահմանափակման կոնկրետ բաղադրատարր(եր)ի մասին հստակ նշման պահանջը դուրս է իրավունքի տիրույթից և չի բխում օրենքից։

19. Անդրադառնալով բողոքաբերի կողմից սույն որոշման 5.1 կետում շարադրված փաստարկին առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է լուծել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունները, իսկ վերջինիս կողմից ներկայացված միջնորդությունը թե՛ բովանդակային և թե՛ ձևական առումներով համապատասխանում է քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված միջնորդության պահանջներին, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ կիրառելի և ընդունելի է համարել իրավասու մարմինների կողմից օրենքից չբխող գործառույթների իրականացումը: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչն էլ պետք է կանխորոշող նշանակություն ունենա ներկայացվող միջնորդության բովանդակության համար։ Այլ կերպ՝ միջնորդությունը պետք է պարունակի քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու պահանջ։ Նշվածի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացուցչի կողմից բարձրացված՝ սեփականության իրավունքի կոնկրետ բաղադրատարրերի սահմանափակման հարցը կարող է քննության առարկա դառնալ ոչ թե պարզաբանում տրամադրելը նախաքննության մարմնի կողմից մերժելը բողոքարկելու, այլ գույքի վրա կալանք դնելու որոշման բողոքարկման շրջանակներում։

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28- ի թիվ ԵԿԴ/0184/11/14 որոշման 16-րդ կետը։

22

20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ

վերաքննիչ բողոքը բավարարելով, Առաջին ատյանի

դատարանի 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանելով և մեղադրյալ պաշտպան

բողոքը մերժելով, Վերաքննիչ դատարանը

կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։ Հետևաբար, մեղադրյալ պաշտպան

վճռաբեկ բողոքը պետք է մերժել և ՀՀ

վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Դիմող

ներկայացուցիչ

բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0209/11/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել