Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարուխանյան — ԵԿԴ/0521/02/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սարուխանյան — ԵԿԴ/0521/02/15

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0521/02/159 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռադիկ Սարուխանյանի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ռադիկ Սարուխանյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 34.030.980 ՀՀ դրամ, որից 6.347.225 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի գումար, 1.746.920 ՀՀ դրամը` որպես արձակուրդի դրամական հատուցման գումար, 17.346.988 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի տուժանքի գումար, 495.702

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0521/02/15

դատարանի որոշում

2020թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0521/02/15

Նախագահող դատավոր`

Կ. Հակոբյան

Դատավորներ`

Ա. Սմբատյան

Ա. Խառատյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2020 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով

(Հայաստանի

էլեկտրական

ցանցերե

ՓԲԸ-ի

(այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռադիկ Սարուխանյանի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռադիկ Սարուխանյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 34.030.980 ՀՀ դրամ, որից 6.347.225 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի գումար, 1.746.920 ՀՀ դրամը` որպես արձակուրդի դրամական հատուցման գումար, 17.346.988 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի տուժանքի գումար, 495.702 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի և վերջնահաշվարկի տուժանքի գումար, 8.094.145 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի և չվճարված դրամական հատուցման տուժանքի գումար: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) 16.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) 03.03.2016 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.09.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2016 թվականի որոշմամբ Ռադիկ Սարուխանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է 34.058.755 ՀՀ դրամ, որից 6.347.213 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի գումար, 1.741.814 ՀՀ դրամը` որպես արձակուրդի դրամական հատուցման գումար, 17.371.604 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի տուժանքի գումար, 506.655 ՀՀ դրամը` որպես աշխատավարձի վերջնահաշվարկի տուժանքի գումար, 8.091.547 ՀՀ դրամը` որպես պակաս վճարված աշխատավարձի և չվճարված դրամական հատուցման տուժանքի գումար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2018 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռադիկ Սարուխանյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասը, 198-րդ հոդվածի 1-ին մասը և 265-րդ հոդվածի 1-ին մասը, (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

3

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջին աշխատավարձի հաշվարկման համար նախատեսվող տասներկու ամիսներն ընդգրկում են 2012 թվականի հուլիսից 2011 թվականի հուլիս

ամիսները: Այդ

ընթացքում հայցվորը չի

ունեցել փաստացի հաշվարկված

աշխատավարձ, ուստի նրա աշխատավարձի չափ պետք է դիտարկվի վերջինիս ամսական աշխատավարձի չափը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/1883/02/08 և թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործերով կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ և կատարվել են: Ընկերությունը հայցվորի նկատմամբ փաստացի կատարել է իր պարտականությունները, իսկ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից հարուցված կատարողական վարույթն այդ հիմքով կարճվել է, ուստի Ընկերությունը հայցվորի նկատմամբ չկատարված

պարտավորություն

չունի:

Վերաքննիչ

դատարանն

ուշադրության

չի

արժանացրել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված պահանջի հասցեատերը կարող էր հանդիսանալ միայն Ծառայությունը՝ հաշվի առնելով այն, որ վերջինս է արձանագրել թիվ ԵԿԴ/1883/02/08 և թիվ ԵԿԴ/2171/02/10 գործերով կայացված վճիռների փաստացի կատարված լինելու հանգամանքը: Ուստի, եթե հայցվորը գտնում էր, որ նշված հաշվարկները սխալ էին կատարվել, ապա վերջինս կարող էր դիմել ՀՀ վարչական դատարան և վիճարկել Ծառայության որոշումները կամ գործողությունները: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չաշխատելու պայմաններում հայցվորը չէր կարող ունենալ չօգտագործված արձակուրդ, և դա չվճարելու համար չի կարող հաշվեգրվել տույժ: Այսինքն՝ ստացվում է, որ միևնույն ամիսների համար Ընկերությունը պետք է հայցվորին վճարի և՛ ենթադրյալ չվճարված միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի համար, և՛ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց հատուցում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չվճարված աշխատավարձի վրա տույժ հաշվարկելու համար պարտադիր պայման է գործատուի մեղքը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Օրենքի միատեսակ կիրառության տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել մեկնաբանել, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը ենթակա է արդյոք հաշվեգրման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարների նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արձանագրել է, որ թիվ ԵԿԴ/1883/02/08 և թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործերով հայցերի առարկաները չեն նույնանում, իսկ աշխատավարձի չափ չի կարող դիտարկվել հայցվորի ամսական աշխատավարձի չափը: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ հայցը ենթակա էր

4

բավարարման, քանի որ հայցվորի աշխատավարձը պակաս է հաշվարկվել և վճարվել է ուշացումով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Ռադիկ Սարուխանյանի միջև 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագրի համաձայն` Ռադիկ Սարուխանյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի՝ որպես (Հյուսիսե մասնաճյուղի տնօրենի առաջին տեղակալ (հատոր 1-ին, գ.թ. 122-123):

2) Ընկերության գլխավոր տնօրենի 12.03.2008 թվականի թիվ 40-Կ հրամանի համաձայն` 15.05.2008 թվականից Ռադիկ Սարուխանյանի հետ 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Թիվ ԵԿԴ/1883/02/08 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ռադիկ Սարուխանյանը վերականգնվել է 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային

Ընկերությունից

պայմանագրով

հօգուտ

Ռադիկ

նախատեսված

իր

աշխատանքում,

Սարուխանյանի

բռնագանձվել

է

ինչպես

նաև

վերջինիս

միջին

աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 15.05.2008 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը (հատոր 1-ին, գ.թ. 7-16):

3) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալի 10.12.2012 թվականի (Կատարողական վարույթը կարճելու մասինե որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/1883/02/08 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճվել է՝ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 08.01.2009 թվականի թիվ Ա-1-Կ հրամանի համաձայն` Ռադիկ Սարուխանյանի հետ 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Թիվ ԵԿԴ/2171/02/10 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Ընկերության 08.01.2009 թվականի թիվ Ա-1-Կ հրամանը և կողմերի միջև 01.06.2006 թվականին կնքված թիվ 2 աշխատանքային պայմանագիրը համարվել է կնքված անորոշ ժամկետով, ինչպես նաև Ընկերությանը պարտավորեցվել է փոխհատուցել Ռադիկ Սարուխանյանին պատճառված վնասը, այն է` Ընկերությունից հօգուտ Ռադիկ Սարուխանյանի բռնագանձվել է վերջինիս միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 01.01.2009 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 06.09.2012 թվականին (հատոր 1-ին,

գ.թ. 17-28):

5) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալ Հ. Գասպարյանի 05.12.2012 թվականի (Կատարողական վարույթը կարճելու մասինե որոշման

5

համաձայն` թիվ ԵԿԴ/2171/02/10 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճվել է` կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 125):

6) Ընկերության գլխավոր տնօրենի 21.11.2012 թվականի թիվ 4-71-Ա հրամանով Ռադիկ Սարուխանյանը վերականգնվել է նախկին աշխատանքում (հատոր 1-ին, գ.թ. 135):

7) Ընկերության և Ռադիկ Սարուխանյանի միջև 22.11.2012 թվականին կնքվել է 2006 թվականի հունիսի 1-ի աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելու մասին համաձայնագիր, որով 2013 թվականի հունվարի 13-ից նշված պայմանագիրը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 80):

8) Դատահաշվապահական փորձագետի 03.05.2017 թվականի թիվ 01-17 եզրակացության (Հետազոտությունե բաժնի համաձայն՝ փորձաքննությունը կատարվել է (փորձաքննությանը ներկայացված թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործի և տրամադրված թղթապանակում արտացոլված տվյալներիե հիման վրա, համաձայն որոնց 15.09.2012 թվականից հետո հաշվարկված աշխատավարձի և վերջնահաշվարկի վճարումը կատարվել է 22.03.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 70-86):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի և (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի, 198-րդ և 265-րդ հոդվածների 1-ին մասերի, (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին՝

1) կարո՞ղ է արդյոք աշխատողն իր հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի և փաստացի կատարման հիմքով կարճված կատարողական

վարույթի

առկայության

պայմաններում

պահանջել

միևնույն

ժամանակահատվածի հարկադիր պարապուրդի գումարի վերահաշվարկի արդյունքում ստացված այլ գումարի բռնագանձում.

6

2) կարո՞ղ է արդյոք աշխատանքից անօրինական կերպով ազատված և դատարանի վճռով իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողը պահանջել հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդի գումարը,

3) կարո՞ղ է արդյոք աշխատանքից անօրինական կերպով ազատված և դատարանի վճռով իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողը պահանջել հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարը, ինչպես նաև բռնագանձված գումարի վերահաշվարկի արդյունքում ստացված տարբերության գումարի և հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդի գումարի նկատմամբ նույն հոդվածով նախատեսված տուժանքի գումար՝ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի և դրա փաստացի կատարման հիմքով կարճված կատարողական վարույթի առկայության պայմաններում:

1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի

օգտին

գործատուից

գանձվում

է

միջին

աշխատավարձը`

հարկադիր

պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ

աշխատանքային

երաշխավորվում է

պայմանագրով

նախատեսված

դեպքերում

աշխատողներին

միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին

աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն)

7

ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում (...):

Հիմք ընդունելով վերը վկայակոչված նորմերը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, և հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետևանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ՝ օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը: Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ և այն հիմք ընդունելով՝ աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում:

Վճռաբեկ

դատարանն

անհրաժեշտ

է

համարում

ընդգծել,

որ

իրավակիրառ

պրակտիկայում հարկադիր պարապուրդի համար վճարման ենթակա միջին աշխատավարձի հատուցման կապակցությամբ առաջացող վեճերը հիմնականում լուծում են ստանում դատական կարգով: Ընդ որում, դատական կարգով այդ վեճերի քննության և լուծման արդյունքում կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաճախ կատարվում են հարկադիր կերպով՝ Ծառայության միջոցով:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր

ոք,

երբ

որոշվում

են

նրա

քաղաքացիական

իրավունքները

և

պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

8

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն`

հարկադիր կատարողի`

իր

իրավասության

սահմաններում

կայացրած

որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով

կողմերին

տրամադրվող

դատավարական

երաշխիքները

(արդար,

հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես (դատաքննությանե բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան)՝ HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման

ապահովումն

է:

Այսինքն`

դատական

ակտերի

հարկադիր

կատարում

պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և (իր գործի հրապարակային քննությանե` որպես դատավարական գործընթացի փուլ: Նախկինում կայացված իր որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ

մտած

դատական

(անհերքելիություն,

ակտի

կայունությունը,

բացառիկություն,

ինչը,

ի

թիվս

նախադատելիություն),

այլ

հատկանիշների

ենթադրում

է

այդպիսի

դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում

է

ՀՀ

քաղաքացիական

դատավարության

օրենսգրքի

14-րդ

հոդվածի

իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում

9

պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տեԲս

Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե

ՀՀ

օրենքով

արդարադատության

նախատեսված

նախարարության

կանոններին

դատական

համապատասխան

ակտերի

հարկադիր

(տեԲս,

ՀՀ

կատարումն

ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը): Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում

որևէ

վարչական

ակտի

իրավաչափության

վիճարկման

պահանջի

բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական

հետևանքներ

առաջացնելու հնարավորությանը:

Այլ

կերպ`

դատարանը

պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ

գնահատականներ

տալուց

(տե՛ս

Լյուբով

Փիլոյանն

ընդդեմ

Երևանի

քաղաքապետարանի և այլոց թիվ ՎԴ/2085/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերոհիշյալ նորմերի և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. եթե աշխատողն անօրինական կերպով աշխատանքից ազատվելու վերաբերյալ վեճի դեպքում որոշակի ժամանակահատվածի համար պահանջել է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը` առանց կոնկրետ հաշվարկներ ներկայացնելու, դատարանը նույն կարգով վճիռ է կայացրել և այն մտել է օրինական ուժի մեջ, ապա ստացվում է, որ վճարման ենթակա հարկադիր պարապուրդի ամբողջ գումարի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում: Այդ դեպքում հաշվարկը կատարելիս հաշվի են առնվում ինչպես կատարողական վարույթում ձեռք

10

բերված ապացույցները, այնպես էլ վարույթի կողմերի դիրքորոշումները, իսկ հաշվարկը վերջին հաշվով կատարվում է պատասխանատու պաշտոնատար անձի` հարկադիր կատարողի կողմից: Եթե վերջինս վճռի կատարման արդյունքում հանգում է այն եզրակացության, որ դատական ակտի պահանջն ամբողջությամբ կատարվել է, և նշված հիմքով կատարողական վարույթը կարճում է, իսկ կատարողական վարույթի կողմն էլ չի վիճարկում նշված որոշումը, ապա այն դառնում է պարտադիր կատարման ենթակա վարչական ակտ իրավահարաբերության բոլոր մասնակիցների համար: Այլ կերպ՝ սկսում է գործել վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը և դրանից հետո ոչ ոք, այդ թվում նաև կատարողական վարույթի մասնակիցները, իրավունք չունեն կասկածի տակ դնել այդ վարույթում հարկադիր կատարողի կատարած հաշվարկները: Հակառակ պարագայում օրինական ուժի մեջ մտած միևնույն դատական ակտը կարող է տարբեր հաշվարկների հիմքով կատարվել մեկից ավելի անգամ, ինչը կհանդիսանա իրավական որոշակիության սկզբունքի խախտում, ինչպես նաև կհանգեցնի վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի խաթարման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողը նոր հաշվարկներ կատարելով չի կարող պահանջել միևնույն ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի այլ գումար, եթե այդ գումարը մեկ անգամ արդեն իսկ վճռվել է բռնագանձել գործատուից օրինական ուժի մեջ մտած վճռով, և բռնագանձվել է կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով կարճված կատարողական վարույթով: Հարկադիր պարապուրդի գումարների հաշվարկի հետ կապված իր անհամաձայնությունն աշխատողը կարող է հայտնել վճիռը բողոքարկելով, եթե վճարման ենթակա գումարները հաշվարկվել են վճռով, իսկ կատարողական վարույթի կարճման դեպքում` հարկադիր կատարողի որոշումը` վարչական ակտը, բողոքարկելով, եթե վճարման ենթակա գումարները հաշվարկվել են կատարողական վարույթի ընթացքում: Եթե նշված գործողությունները չեն կատարվել կամ կատարվելու պարագայում այլ արդյունքի չեն հանգեցրել, ապա դա նշանակում է, որ բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարը ճիշտ է հաշվարկվել: Ուստիև աշխատողն իրավասու չէ արդեն իսկ կատարված դատական ակտի առկայության

պայմաններում

բարձրացնել

միևնույն

ժամանակահատվածի

համար

հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման հարց` այս անգամ պահանջի հիմքում դնելով իր կատարած նոր հաշվարկները՝ արդյունքում պահանջելով հարկադիր պարապուրդի գումարի՝ իր կարծիքով պակաս վճարված գումարը:

2) Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու

և

աշխատունակությունը

վերականգնելու

համար:

Այդ

ընթացքում

պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ վարձու աշխատանքային գործունեության մեջ ներգրավված յուրաքանչյուր աշխատող ունի ամենամյա արձակուրդի իրավունք` անկախ

11

աշխատատեղից, գործատուի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից, աշխատանքային գործառույթներից և աշխատանքային պայմանագրի տևողությունից: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողի արձակուրդի իրավունքը նախատեսված է հանգստի և ուժերի լիակատար վերականգնման համար: Այսինքն` աշխատանք կատարելիս առողջական նորմալ վիճակի պահպանման և աշխատունակության վերականգնման համար աշխատողին ամեն տարի անհրաժեշտ է որոշակի ժամկետով շարունակվող անընդմեջ հանգիստ: Հենց այդ նպատակով է աշխատանքային օրենսդրությամբ սահմանվել ամենամյա արձակուրդի իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե աշխատողն աշխատանքից ազատվելու պատճառով շարունակաբար հարկադիր պարապուրդում գտնվելու պատճառով փաստացի աշխատանք չի կատարել գործատուի համար, ապա չի առաջանում նաև աշխատունակության վերականգնման

խնդիր,

այսինքն՝

անհրաժեշտություն՝

աշխատողին

տրամադրելու

շարունակական անընդմեջ հանգիստ, որպեսզի նա այնուհետև կարողանա արդյունավետ կատարել իր աշխատանքը: Նշված եզրահանգումը հիմնված է այն իրողության վրա, որ աշխատողը հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում փաստացի չի աշխատում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում որպես առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողին աշխատանքից ազատելու հետևանք գործատուի համար նախատեսել է միայն հարկադիր պարապուրդի վճարումը: Փաստորեն, նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է, որ աշխատողը կարող է պահանջել հարկադիր պարապուրդի գումարը՝ միջին աշխատավարձի չափով: Օրենսդիրը չի նախատեսել աշխատողի իրավունքը՝ պահանջելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում իրեն հասանելիք արձակուրդի գումարը՝ նկատի ունենալով այն, որ հարկադիր պարապուրդի ընթացքում աշխատողը փաստացի աշխատանք չի կատարում, իսկ սովորական պայմաններում տրամադրման ենթակա արձակուրդի ժամանակահատվածն ընդգրկված է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում,

12

այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկադիր

պարապուրդի

գումարը

վճռով

բռնագանձելիս,

ըստ

էության,

միջին

աշխատավարձի չափով գումար է բռնագանձվում նաև սովորական պայմաններում տրամադրման ենթակա արձակուրդի ժամանակահատվածի համար: Նման պայմաններում աշխատողն

այլևս

իրավունք

չունի

պահանջելու

հարկադիր

պարապուրդի

ժամանակահատվածում ընդգրկված պարապուրդի ժամանակահատվածի համար առանձին փոխհատուցում, քանի որ դա կհանգեցնի աշխատանք կատարած չլինելու պայմաններում արձակուրդի ժամանակահատվածի համար կրկնակի փոխհատուցման, ինչը

չի կարող

իրավաչափ համարվել:

3) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի՝ մինչև 24.06.2010 թվականը գործած խմբագրության համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կատարվում են սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատողին օրենքով սահմանված չափերով և կարգով վճարում է տուժանք: 24.06.2010 թվականին ընդունված և 07.08.2010 թվականին ուժի մեջ մտած (Հայաստանի Հանրապետության

աշխատանքային

օրենսգրքում

փոփոխություններ

և

լրացումներ

կատարելու մասինե թիվ ՀՕ-117-Ն ՀՀ օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ` սահմանելով հետևյալը. եթե գործատուի

մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

(Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը մեկնաբանելով վերոհիշյալ օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններին համապատասխան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: Նախ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ աշխատանքային

օրենսգրքի

(Աշխատավարձե

վերտառությամբ

19-րդ

գլխում,

որով

կարգավորվում են աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցման՝ աշխատավարձի սահմանումը, աշխատանքի վարձատրության կազմակերպումը տարբեր պայմաններում, աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը, աշխատավարձի ժամկետանց վճարման հետևանքները և այլն, այսինքն՝ նշված գլխի նորմերը կարգավորում են կատարված աշխատանքի դիմաց աշխատողին վարձատրելու իրավահարաբերությունները:

13

Բացառություն են կազմում միայն նշված գլխում ընդգրկված 186-րդ հոդվածով սահմանված նորմերը, որոնցով կարգավորվում են պարապուրդի ժամանակ աշխատողի վճարման հարցերը, սակայն այդ նորմերի ուսումնասիրությունը ևս հանգեցնում է այն հետևության, որ նշված կարգավորումները վերաբերում են այնպիսի իրավիճակների, որոնք բնականոն աշխատանքային

հարաբերությունների

առկայության

պայմաններում

կրում

են

ժամանակավոր բնույթ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշված նորմերով սահմանված են որոշակի կանոններ, թե ինչպես պետք է գործատուն կատարի վճարում կա՛մ կատարված աշխատանքի դիմաց, կա՛մ

թեկուզև չկատարված, սակայն այնպիսի

աշխատանքի դիմաց, որն աշխատողը պատրաստ է եղել կատարել գործատուի կողմից համապատասխան

պայմանների

ապահովման

դեպքում

(ոչ

աշխատողի

մեղքով

պարապուրդի ժամանակ): Նշված բոլոր իրավակարգավորումների համար էական է այն ելակետային

հանգամանքը,

որ

գործատուն

հաստատապես

գիտի,

որ

որոշակի

պայմաններում, անկախ աշխատանքը կատարվելու հանգամանքից, պարտավոր է ապահովել աշխատանքի վարձատրությունն օրենքով սահմանված որոշակի կարգով և չափով: ՀՀ

աշխատանքային

օրենսգրքի

198-րդ

հոդվածով

սահմանված

նորմը

նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարումը, այսինքն՝ եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է՝ ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: Մինչդեռ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճ ծագելիս հարկադիր պարապուրդի առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ, իսկ աշխատանքային վեճի լուծումն էլ պայմանավորված չէ գործատուի համար կանխատեսելի ժամկետներով: Նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ նույն չափերով տուժանքների կիրառումը, ինչ չափով որ կիրառման է ենթակա գործատուի կողմից օրենքով հստակ սահմանված և իրեն նախապես հայտնի իր պարտականությունը չկատարելու համար, չի կարող իրավաչափ համարվել:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց այդ

հանգամանքի հաշվառմամբ է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին աշխատանքային վեճն աշխատողի օգտին լուծվելու դեպքում գործատուի համար սահմանել է միայն հարկադիր պարապուրդի գումար վճարելու պարտականություն և որևէ այլ տուժանք վճարելու պարտականություն չի նախատեսել: Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198րդ հոդվածով սահմանված տուժանքը նույն օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ կիրառելի չէ. այդ գումարի նկատմամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, մասնավորապես՝ գործատուին վճարման իր պարտականությունը հաստատապես հայտնի լինելու և չկատարվելու դեպքում, կարող

են

հաշվարկվել

դրամական

պարտավորությունը

չկատարելու

համար

ՀՀ

քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին նշել, որ աշխատողը, նոր հաշվարկներ կատարելով,

չի կարող պահանջել միևնույն ժամանակահատվածի համար հարկադիր

պարապուրդի այլ գումար, եթե այդ գումարը մեկ անգամ արդեն իսկ վճռվել է բռնագանձել

14

գործատուից օրինական ուժի մեջ մտած վճռով, և բռնագանձվել է կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով կարճված կատարողական վարույթով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե նման պայմաններում աշխատողը դիմում է դատարան՝ պահանջելով նաև կատարողական վարույթի ընթացքում իր կարծիքով իրեն պակաս վճարված գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքը, ապա այդ պահանջը ենթակա է մերժման: Այս եզրահանգումը պայմանավորված է այն իրողությամբ, որ կատարողական վարույթը կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով կարճելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու և հետևաբար դատական ակտը պատշաճ կատարված լինելու պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ գործատուի կողմից վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկը, ինչպես նաև վճարումը կատարվել են ճշգրիտ, որպիսի հանգամանքը բացառում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի առաջացումը:

Հաշվի

առնելով

հանգամանքը,

որ

վերոգրյալ

նկարագրված

իրավական

վերլուծությունները,

իրավիճակում,

վերը

ինչպես

շարադրված

նաև

այն

իրավական

դիրքորոշումների համաձայն, հատուցման ենթակա չեն թե՛ հարկադիր պարապուրդի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա արդեն իսկ բռնագանձված գումարի վերահաշվարկի արդյունքում ստացված տարբերությունը, թե՛ հա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԿԴ/0521/02/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել