Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եգորյան — ՀԿԴ1/0037/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Եգորյան — ՀԿԴ1/0037/01/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ1/0037/01/2330 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ 2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 3111-՛րդ հոդվածի 3-րդ մասի Լին, 2-րդ ն 3-րդ կետերով, 312.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58213420 քրեական գործը: 2020 թվականի հուլիսի 2ին Արտաշես Եգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՇ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: 2020 թվականի հուլիսի 6-ին Աիդա Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյա

Ամբողջ Տեքստ

Լ. ՇԿԴԼ/0037/01/23

/բ 22 Վ Ֆ

Ա ՆՈՅ - ՀՏՆ

ՀՏ էՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան

դատավորներ՝ Ա.Մարտիրոսյան

Ա.Հովհաննիսյան

2025 թվականի ապրիլի 30-ին քաղաք Երնանում

ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Դ.ՎՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴԼ0037/01/23 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 19ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

Լ 2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 3111-՛րդ հոդվածի 3-րդ մասի Լին, 2-րդ ն 3-րդ կետերով, 312.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58213420 քրեական գործը:

2020 թվականի հուլիսի 2ին Արտաշես Եգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2020 թվականի հուլիսի 6-ին Աիդա Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով:

2020 թվականի հուլիսի 6ին Շողիկ Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2020 թվականի հուլիսի 6-ին Արաքսի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2020 թվականի հուլիսի 6-ին Անժելա Ազատյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2020 թվականի հուլիսի 24-ին թիվ 58213420 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ:

2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՍԱզատյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ն հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Յ

2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Մարտիրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ն հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱԵգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ն հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով:

2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Շ.Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ն հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2023 թվականի ապրիլի 27-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ն հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2. 2023 թվականի օգոստոսի 2Լին Շիրակի մարզի դատախազ Ա.Չիչոյանի կողմից մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունները բավարարվել են ն մեղադրյալներ ԱԵգորյանի, Ա.Ազատյանի, Ա.Մարտիրոսյանի, Ա.Հարությունյանի ն Շ.Անտոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաճզվել են երկու ամիս ժամկետով՝ մինչն 2023 թվականի նոյեմբերի 1-ը:

3. 2023 թվականի հոկտեմբերի 24ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58213420 քրեական վարույթը, որին շնորհվել է ՀԿԴԼ/0037/01/23 համարը:

4

Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ ստանձնվել է թիվ ՇՀԿԴԼ/0037/01/23 քրեական գործի վարույթը ն նշանակվել է նախնական դատալնսումներ:

2024 թվականի հուլիսի 9-ին՝ նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ՝ ԱԵգորյաանի պաշտպան

Ա.Հայրապետյանի, մեղադրյալ Ա.Ազատյանի պաշտպան Ռ.Մովսիսյանի, մեղադրյալ Ա.Հարությունյանի պաշտպան Հ.Ղարաքեշիշյանի, մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպան Հ.ՀՇարությոնանի ն մեղադրյալ Շ.Անտոնյանի պաշտպան Մ.Մուրադյանի միջնորդությունները բավարարվել են, մեղադրյալ ԱԵգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1- րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Ա.Ազատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 31.1Լրդ հոդվածի 3րդ մասի 3րդ կետով, մեղադրյալ Շ.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է՝ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

4. Շիրակի մարզի դատախազության դատախազ (Թ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

5.ԼՎճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրյալ Ա.Եգորյանի պաշտպան Ա.Հայրապետյանը:

5

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա, քանի որ արդարադատության շահի դրսնորման ն դրա պահանջի առկայության, ինչպես նան դեպքի բացառիկության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում մեղադրյալներ ԱԵգորյանի, Շ.Անտոնյանի, Ա.Ազատյանի, Ա.Հարությունյանի, Ա.Մարտիրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի 202: թվականի օգոստոսի 2-ի որոշումները

քրեադատավարական օրենքով չնախատեսված ընթացակարգով ն անհիմն եղանակով ճանաչել է ոչ իրավաչափ, որի հետնանքով մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել ն քրեական գործով վարույթը կարճվել է:

6.. Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելը վերադաս դատախազի բացառիկ ն հայեցողական լիազորությունն է, ն վերադաս դատախազը, իր բացառիկ լիազորությունից օգտվելիս, ինքն է գնահատում «արդարադատության շահ»-ի առկայությունը ն քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու անհրաժեշտությունը: Հետնաբար դատարանը, բովանդակային առումով չի կարող կրկնակի գնահատման ենթարկել գնահատողական բնույթ կրող հանգամանքները ն որոշել, թե վերադաս դատախազի կողմից իր նշված լիազորությունից օգտվելն արդյոք եղել է բացառիկ կամ արդյոք դա է պահանջել արդարադատության շահը, թե ոչ: Հակառակ մոտեցման դեպքում, օրենսդիրը դրա համար կսահմաներ բողոքարկման ընթացակարգեր, մինչդեռ վերադաս դատախազի վերը նշված որոշումը ենթակա չէ արտադատական կամ դատական կարգով ոչ անմիջական, ոչ էլ հետագա բողոքարկման: Բողոքաբերի կարծիքով՝ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացումը կարող է հիմնավորված համարվել այն դեպքում, երբ քրեական

6

հետապնդումը դադարեցնելու հիմքն առնվազն ակնհայտ է վարույթի պրոֆեսիոնալ մասնակցի համար: Տվյալ դեպքում նախաքննություն իրականացրած քննիչի կողմից դըսնորվել է բավարար ջանասիրություն՝ ենթադրյալ հանցանքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ, իսկ վերադաս դատախազի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելու պահին դեռնս սպառված չեն եղել վարույթի նյութերը դատարան հանձնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները, հետնաբար՝ վերադաս դատախազի կողմից նշված որոշման կայացումը հետապնդել է իրավաչափ սպատակ՝ մեղադրանքի կողմի համար իր վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու հարցում:

Բողոքաբերը փաստել է, որ դատարանները, քրեական գործի քննության ընթացքում, իրավասու են ձնական առումով պարզել` արդյոք անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, արդյոք մինչն վարույթի նյութերը դատարան հանձնելը քրեական հետապնդման առավելագույն ժամկետները չեն լրացել կամ արդյոք դրանք օրինական ընթացակարգով՝ համապատասխան հսկող դատախազի միջնորդության հիման վրա վերադաս դատախազի կողմից երկարաձգվել են, թե ոչ:

6.2. Անդրադառնալով «Քրեական հետապնդման առավելագույն ժամկետ» օրենսդրական ձնակերպման նշանակությանը, բողոքաբերը նշել է, որ նշված ձնակերպումը ողջամտորեն վերաբերելի է քրեական հետապնդման ժամկետների երկարաձգման բոլոր հնարավորությունների սպառմանը՝ այդ թվում, նան վերադաս դատախազին տրված, այսինքն՝ առավելագույն բառը կիրառելի է այն դեպքերում, երբ այլնս ժամկետի երկարաձգման որնէ հնարավորություն չկա, որպիսի պայմաններում քրեական հետապնդման ժամկետներ զուտ թվաբանական պահպանվածությունն արդեն իսկ սույն հարցը դուրս է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով սահմանված՝ քննարկման ենթակա հարցի իրավական տիրույթից: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը 2023 թվականի օգոստոս ամսին երկարաձգվել է երկու ամսով, ուստի մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը չի լրացել: Այսինքն, քրեական հետապնդման առավելագույն ժամկետը փաստացի սպառված չի եղել ն

7

վարույթը ժամանակին մուտքագրվել է դատարան (հանձնվել է դատարանին), ինչը նշանակում է, որ առկա իրավահարաբերություն՝ չի կարող գնահատվել դատաքննություն իրականացնող դատարանի կողմից՝ նախնական դատալսումների ընթացքում:

63. Բողոքաբերը նշել է, որ դատարանը, քրեական գործի քննության ընթացքում, ավելին՝ դատաքննության տվյալ փուլում իրավասու չէ անդրադառնալ ն գնահատել մինչդատական վարույթում քննիչի կողմից դրսնորած ջանասիրությանը: Բողոքաբերի պնդմամբ՝ եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ այնուամենայնիվ դատարանը օժտված էր հիշյալ դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելու օրենսդրական հնարավորությամբ, ակնհայտ է, որ դատարանը որնէ կերպ չէր կարող առանց ապացույցի հետազոտման, գնահատման ենթարկելու առնվազն «արդարադատության շահի» առկայության կամ բացակայության հանգամանքը: Բողոքաբերի պնդմամբ` դատարանը, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս, ակնհայտորեն չի բավարարվել միայն քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշման ուսումնասիրությամբ ն կայացրած որոշումը պատճառաբանելու համար հարկադրված է եղել անդրադառնալ նան քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին:

Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ քրեական վարույթով վերադաս դատախազի «Քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին» որոշման կայացման հիմքում դրված հանգամանքները՝ մեղադրական եզրակացություն կազմելու, վարույթի նյութերին վարույթի մասնակիցներին ծանոթացնելու անհրաժեշտությունը, ակնհայտորեն բավարարում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի մայիսի 1Լի ՍԴՈՂՎ729 որոշմամբ արտահայտված «Արդարադատության շահ»-ի գնահատման համար անհրաժեշտ չափորոշիչներին՝ նկատի ունենալով նան այն, որ տվյալ դեպքում վերադաս դատախազը քրեադատավարական իր հայեցողական լիազորությունններն իրացնելիս առաջին հերթին գործել է ոչ միայն իրավունքի շահերից, այլն ղեկավարվել է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահի պաշտպանությունն ապահովելու, քրեական վարույթի ընթացքում հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը

8

երաշխավորելու նպատակով, ինչպիսիք են վարույթի մասնակիցների իրավունքների ն Օրինական շահերի պաշտպանությունը, քրեական Օ։Օ`պատժի ն

պատասխանատվության անխուսափելիության ապահովումը:

7 Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը ն վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները ն պահանջը.

8. Մեղադրյալ Ա.ՆԵգորյանի պաշտպան Ա.Հայրապետյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումները իրավաչափ չեն, իսկ ստորադաս դատարանները կայացրել են օրինական ն պատճառաբանված որոշումներ, քրեական գործով առկա են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետի ն 315- րդ հոդվածի կարգով ԱԽԵգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառող հիմք: Պաշտպանի պնդմամբ՝ բողոքաբերի այն մոտեցումը, որ վերադաս դատախազը կարող է կայացնել որնէ որոշում միայն այն պատճառով, որ ձնական առումով լիազորված է այդ որոշումը կայացնելու, ն առավել նս, որ վերադաս դատախազը իր կողմից կայացված որոշումը որնէ կերպ

պատճառաբանելու պարտավորություն չուն, վերադամ դատախազին

անվերահսկելի կամայականություններ գործելու անսահման հնարավորություն է ընձեռում: Պաշտպան Ա.Հայրապետյանի պնդմամբ՝ նման մոտեցումը վտանգում է իրավական պետության գաղափարը, ն հնարավորություն է տալիս վարույթի հանրային մասնակիցներին ուղղակիորեն շրջանցելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը:

8.. Բացի այդ, պաշտպանը նշել է, որ օրենսդրի կողմից հանրային քրեական հետապնդման ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդել բացառել ողջամիտ ժամկետներում արդար դատաքննություն ունենալու իրավունքի կամայական ն չհիմնավորված միջամտությունները, ուստի օրենսդիրը ոչ միայն սահմանել է առավելագույն ժամկետներ, այլ նան նախատեսել է այն իրավական հետնանքները, որոնք վրա են հասնում օրենսդրական պահանջի չպահպանման

9

համար` նախատեսելով քրեական հետապնդումը բացառող այնպիսի հիմք, ինչպիսին է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու դեպքում դատախազի կողմից այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը դատարան չհանձնելը:

Պաշտպանի կարծիքով եթե քրեական հետապնդման ժամկետները

երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշումը անմիջական բողոքարկման ենթակա որոշում չէ, ապա դա չի նշանակում, որ դրա վիճարկումը վարույթի որնէ փուլում հնարավոր չէ ն այն կայացման պահից դառնում է անվիճարկելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որնէ արգելք՝ դատաքննության ընթացքում դրա վիճարկման համար: Բացի այդ՝ եթե պաշտպանության կողմի դատավարական մրցակիցը հնարավորություն ունի կայացնելու մեղադրյալի իրավունքներին միջամտող որոշում, ապա նման որոշման իրավաչափության վիճարկման հնարավորություն մեղադրյալին առհասարակ չտալը հակասում է նան մրցակցային դատավարության սկզբունքին` խախտելով նան վարույթի հանրայնության սկզբունքը:

8.2. Պաշտպանը փաստարկել է, որ դատարանը, պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարելիս ն Ա.Եգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, սոսկ չի ելեկե այն փաստից, որ վերադաս դատախազի համապատասխան որոշմամբ չկա հիմնավորում արդարադատության շահի ն բացառիկության մասին, այլ մանրամասնորեն վերլուծել ն գնահատել է ութամսյա ժամկետում վարույթի նյութերը դատարան չհանձնելու իրավաչափությունը, արդարադատության շահի ն բացառիկության բացակայությունը՝ անկախ վերադաս դատախազի որոշման հիմնավորումներից, որակից ն այլն:

Վերոնշյալի լույսի ներքո պաշտպանը նշել է, որ սույն քրեական վարույթով Ա.Եգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները սկսել են հոսել 2023թ-ի հունվարի 01-ից, որը եղել է ութ ամիս ն լրացել 2023թ-ի օգոստոսի ՅԼին, սակայն քրեական վարույթում բացակայում են ինչպես օրենքին համապատասխան կազմված դատավարական ակտը՝ քրեական հետապնդման ժամկետը երկարացնելու մասին, այնպես էլ` քրեական հետապնդման ժամկետը երկարացնելու թույլատրելի հիմքերը:

10

Պաշտպանը նշել է, որ որպես արդարադատության շահ ն բացառիկ դեպք չեն կարող մեկնաբանվել այն իրավիճակները երբ քրեական հետապնդման ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել նախաքննական մարմնի ոչ պատշաճ ջանասիրությամբ, -վարույթային գործողությունների կատարման անհարկի ձգձգումներով կամ կրկնություններով: Ակնհայտ է, որ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման բացառիկության մասին անհնար է խոսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմնի կողմից դրսնորած անընդունելի անգործությունն է մեկնաբանվում որպես բացառիկ դեպք, այնինչ՝ քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման բացառիկության մասին կարելի է խոսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրության պայմաններում առկա է անհրաժեշտություն կատարել կամ շարունակել ապացուցողական ն վարութային գործողությունները: Մասնավոր մասնակիցներին նյութերին ծանոթացնելը նույնպես ակնհայտորեն որնէ առնչություն չունի քրեական հետապնդման ժամկետները երկու ամսով երկարաձգելու անհրաժեշտության հետ:

9. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Հայրապետյանը խնդրել է ամբողջությամբ մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 9ի որոշմամբ արձանագրել է. «(..) / Դատարանը գտնում է, որ քրեսւկան հետապնդման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության գնահատումը վերապահված է վերադաս դատախազին, սակայն նման գնահատումը պեվք է համապատասխանի

օրինականության, օրյեկփիխվության, հիմնավորվածության ն համաչափության (անհատականացման) չափանիշներին:

Հակառակ դեպքում՝ հայեցողություն, կվերածվի անպատասխանատու կամայականության՝ վտանգելով իրավական պետության հիմքերը: Այս չափանիշների պահպանվածության գնահատումն էլ կազմում է քրեական

11

հետապնդման ժամկերի երկարաձգման իրավաչափության դապտաւկան արուգման սահմանները: Այլ խոսքով՝ քլննարկվող հարցի գնահատման տեսանկյունից դատարունն իրավասու է միջամտել այն դեպքերում, երը վերադաս դատախազի կողմից իր հայեցողական լիազորության իրականացումը ակնհայտ չի համապատասիւանի դրան առաջադրվող չափանիշներին՝ խախվելով անձի իրավունքները:

42 Սույն դեպքում վերադաս դատախազի՝ 2023 թվականի օգոսվատսի 2-ի նույնաբովանդակ որոշումներով Արտաշես Եգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311. Էրդ հողվածի 3-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, իսկ Անժելա Ազատյանի, Շողիկ Անտոնյանի, Աիդա Մարտիրոսյանի ն Արաքսի Հարությունյանի նկատմամի 2003 թվաւկանի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 311 Էրդ հողվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկերով` մինչն 2023 թվականի հոկտեմբերի 30-ր: Որպես քրեական հետապնդման ժամկետի երկարաձգման հիմք դիփարկվել է հետնյալը. «(...) 2023 թվականի օգոստոսի 1-ին Շիրակի մարզի դատախազությունում ազացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարողի գրությունն առ այն, որ թիվ 58213420 քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցվել է վարույթի մասնավոր մասնակիցներին ն հայտնել վարութի նյութերին նրանց ծանոթանալու փեղը, -ժաւմանակը, հաջորդականությունը, միաժամանակ սկսվել է մաղադրական եզրակացության կազմումը ն հաշվի առնելով, որ մեղադրյալներ Արտաշես Ալբերտի Եգորյանի, Աիդա Արսենի Մարտիրոսյանի, Սիլվա Արտավազդի Ղափլանյանի, Անժելա Պավելի Ազատյանի, Արաքսի Խաչիկի Հարությունյանի ն Շողիկ Հակոբի Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված ծանր հանցանքների մեղադրանքով, որոնց ժամկեվր ութ ամիս է, ուստի նման պայմաններում արդարադատության շահի պահանջով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել քրեական հետապնդման ժամկետները:

Նկատի ունենալով, որ Արտաշես Ալբերտի Եգորյանի, Աիդա Արսենի Մարտիրոսյանի, Սիլվա Արփավազդի Ղափլանյանի, Անժելա Պավելի Ազավյանի,

12

Արաքսի Խաչիկի Հարությունյանի ն Շողիկ Հակոբի Անտոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներն են հարուցված ծանր հանցանքի մեղադրանքներով, որոնց հանրային քրեական հերապնդման ժամկետը ութ ամիս է, հաշվի առնելով նան, որ նշված անձինք մեղադրյալի կարգավիճակ արացել են մինչն 2023 թվականի հունվարի Էր ն նրանց նկատմամի ՀՀ քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի Լից ուստի նման պայմաններում արդարադատության շահի պահանջով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել քրեական հետապնդման ժամկետները:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի Լին մասի Թ-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասով, նկատի ունենալով դեպքի բացառիկությունը ն հաշվի առնելով արդարադատության շահի պահանջը, Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի կողմից 21.08.2023 թվականին միջնորդություն է ներկայացվել մեղադրյալ Արտաշես Ալբերտի Եգորյանի նկատմամբ ծանր հանցանքի մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկերը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Ուաւմնասիրելով միջնորդությունը ն քրեական վարույթի նյութերը գտնում եմ, որ այն հիմնավոր է ն ենթակա է բաւվարարմանն (...)»:

4.3 Վերը շարադրվածի լույսի ներքո Դատարանն արձանագրում է հեվնեյալը.

- 2023 թվականի օգոստոսի 10-ին, այսինքն՝ մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ութամսյա ժամկետը լրանալուց 21 օր առաջ, վարույթն իրականացնող քննիչը վարույթի մասնակիցներին ծաւնուցել Է նախաքննության ավարտի մասին, վտւժողներին տեղեկացրել է, որ քրեական վարույթի նյութերին կարող են ծանոթեւնալ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ մեղադրյալներին ն վերջիններիս պաշտպաններին՝ 2023 թվականի հոկտեմբերի 09- ին ն 1-ին:

- Վարույթի մասնակիցներին նախաքննության ավարտի մասին ծանուցելու հաջորդ օրր` 2023 թվականի օգոատտսի 1էին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող

13

Ա.Դարբինյանը գրություն է հասցեագրել Շիրակի մարզի դատախազ Ա.Չիչոյանին՝ խնդրելով քննարկել Արտաշես Եգորյանի, Շողիկ Անտոնյանի, Անժելա Ազատյաւնի, Աիդա Մարտիրոսյանի, Արաքսի Հարությունյանի ն Սիլվա Ղափլանյանի հանրային քրեական հերապնդման ժամկետները երկարաձգելու նպատակահարմարության հարցը:

- Վերադաս դավփախազի կողմից 2023 թվականի օգոստոսի 2-ին

մեղադրյալների նկատմամբ ծանր հանցանքի մեղադրանքով հարուցված հանրային քրեական հետապնեդման ժամկետները եներկարաձգելուց հետո որնէ ապացուցողական գործողություն չի կատարվել:

- Տուժող Անի Հարությունյանը վարույթի նյութերին ծանոթացել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, տուժող Անի Նազարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հեռախոսազանգի ընթացքում տեղեկացրել է, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում ն չի ցանկանում ծանոթանալ քրեական վարույթի նյութերին:

- Մեղադրյալ Արտաշես Եգորյանին ն վերջինիս պաշտպան Ա.

Հայրապեվյանին քրեական վարույթի նյութերը ծանոթանալու համար ներկայացվել են 2023 թվականի հոկտեմբերի 09-ին, վերջիններս խնդրել են նյութերին ծանոթանալու համար վտամադրել 2-օրյա ժամկետ:

- Սեղադրյալ Աիդա Մարտիրոսյանն ն վերջինիս պաշտպան

Հ.Հարությունյանը, մեղադրյալ Շողիկ Անտոնյանը ն վերջինիս պաշտպան Մ. Մուրադյանը քրեական վարույթի նյութերին ծանոթացել են 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, մեղադրյալ Անժելա Ազատյանը ն վերջինիս պաշտպան Ռ.Մովսիսյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1ԼԼին, մեղադրյալ Արաքսի Հարությունյանը ն վերջինիս պաշտպան Հ.Ղարաքեշիշյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 12ին, իսկ մեղադրյալ Ա՛Ղափլանյանը ն վերջինիս պաշտպան Ս.Խաչատրյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:

-Վարույթի մասնակիցների կողմից քրեական վարույթի նյութերին ծանոթանալը փնել է ընդհանուր 6 օր, իսկ մեղադրական եզրակացությունը կազմվել է մեկ օրվա ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի Թ-ին:

14

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ նախաքննության ավարվի մասին վարույթի մասնակիցներին ծանուցելուց հետ վարույթն իրականացնող քննիչին անհրաժեշտ է եղել 6 օր՝ քրեական վարույթի նյութերին վարույթի մասնակիցներին ծանոթացնելու ն մեղադրական եզրակացություն, կազմելու համար, մինչդեռ վերջինս վարույթի մասնավոր մասնակիցներին փեղեկացրել է, որ վարույթի նյութերին կարող են ծանոթանալ միայն 2 ամիս անց՝ առանց հիմնավորելու նման ժամանակային խզման պատճառները: Նման ժամկետների սահմանման պատճառների վերաբերյալ որեէ հիմնավորում առկա չէ նան վերադաս դատախազի որոշմաւն մեջ:

Այն պայմաններում, երբ մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հերապնդման ժամկետներն ավարվվում էին 2023 թվականի օգոարոսի ՅԼին, իսկ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ մեղադրողին պեւրք է հանձնված լինեին այդ ժաւմկետից առնվազն 15 օր առաջ, վարույթն իրականացնող քննիչը, 2023 թվականի օգոսվատսի 10-ին վարույթի մասնակիցներին ծանուցելով նախաքննության ավարտի մասին, ողջամտորեն բավարար ժամանակ է ունեցել այդ ընթացքում վարույթի մասնակիցներին ծանոթացնել քրեական վարույթի նյութերին ն կազմել մեղադրական եզրակացությունը:

Վերը շարադրվածի լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշմամբ որեէ փաարարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրանյորման ն դրա պահանջի առկայության, ինչպես նան բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ (խախտվել է հայեցողական լիազորության իրականացման հիմնավորվածության չափանիշր), իսկ ավարտված

նախաքննության պայմաններում քրեական հետապնդման ժամկետի

երկարաձգումն րսավ էության պայմանավորվել է րացառապես վարույթի մասնավոր մասնակիցներին վարույթի նյութերին ծանոթացնելու ն մեղադրական եզրակացությաւն կազմման անհրաժեշտությամը, ինչը սակայն փաստացի տնել է ընդամենը 6 օր: Ընդ որում, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սւյն քրեական գործը (քրեական վարույթը) հարուցվել է (ւախաճեռեվել է) դեռնս 2020 թվականի հունիսի 30-ին ն տնել է 3 տարուց ավել, իսկ մինչն նախաքննության

15

ավարտ հայտարարելը վերջին վարութային գործողությունները կատարվել են 2023 թվականի հուլիսի 15-ին:

Նման պայմաններում քրեական հետապնդման ժամկետի երկարաձգմուն հիմքում դրված հիմնավորումները Դատարանի գնահատմամի ակնհայտորեն ն ողջամտորեն չեւ համապատասխանում բացառիկության, առավել նս՝ արդարադատության շահով թելադրված լինելու չափանիշներին (խախվվել են հայեցոլական լիազորության իրականացման հիմնավորվածութան ն համաչափության (անհատականացման) չափանիշները):

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալների նկատմամը հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու մասին որոշում կայացնելուց հետո չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին ողջամտմտրեն արդարացնել քրեական հետապնդման ժամկետ երկարացնելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գփնում է, որ մեղադրյալներ Արտաշես Եգորյանի, Աիդա Մարտիրոսյանի, Շողիկ Անտոնյանի, Արաքսի Հարությունյանի ն Անժելա Ազատյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելն ակնհայտորեն թելադրված չէ եղել արդարադատության շահի պահանջով: Այլ խոսքով՝ մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու իրավեաւկան հիմքերը բացակայել են: Հեփնարբար վերադաս դատախազի` 2023 թվականի օգոստոսի 2Լի որոշումներն իրավաչափ չեն ն հանգեցրել են մեղադրյալների նկազտմամը հարուցված քրեական հետապնդման ժամկարների խախտման:

Աս համատեքստում անդրադառնալով հանրային Օ0-մեղադրողի այն դիրքորոշմանը, որ Դավփարանը նախնական դատալսումների ընթացքում այս հարցին անդրադառնալ չի կարող քանի դեռ ապացույցներ չեն հետազոտվել, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալների նկատմամը հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ վերադաս դատախազի համապատասխան որոշումներից հետո որնէ ապացուցողական գործողություն չի կատարվե, որնէ ապացույց ձեք չի բերվել, որպեազի Դատարանն

16

անհրաժեշտություն ունենա հետազոտել տվյալ ապացույցն ու գնահատել դրա նշանակությունն ընդհանուր վարույթի տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որպես մինչդատական վարույթում քրեական հետապնդման ժամկետների խախտման հետնանք նախատեսում է քրեական հերապնդման դաղարեցում՝ Դափարանը գտնում է, որ մեղադրյալ Արտաշես Եգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քինական օրենսգրքի 311 Էրդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ն 3-րդ կերերով, մեղադրյալ Աիդա Մարվփրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 16- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311 Էրդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրյալ Անժելա Ազատյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3111Լրդ հոդվածի 3-րդ մասի 3րդ կետով, մեղադրյալ Շողիկ Անտոնյանի նկապտմամի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 31Լ1էրդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրյալ Արաքսի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3111Լրդ հոդվածի 3Դրդ մասի 3րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հողվածի Լին մասի 7-րդ կետի հիմքով:

Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ առկա է նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետով նախատեսված՝ քրեական գործի վարույթը կարճելու հիմք:

4.4 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 325-րդ հողվածի 2րդ մասի համաձայն` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ վերացվում են տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները, իակ վարույթը կարճելու դեպքում նան այ անձանց նեկատմամի կիրառված հարկադրանքի միջոցները: Վարույթը կարճելու մասին որոշմեւմը լուծվում է նան իրեղեն ապացույցների տնօրինման հարցը:

Քննարկելով խափանման միջոցի հարցի՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված այլրնրրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը պերք է վերացնել:

17

Անդրադառնալով իրելեն ապացույցների տնօրինման հարցին` Դատարանը գտնում է, որ քրեական վարույթով իրեղեւ ապացույց ճանաչված 100.000 ՀՀ դրամ: գումարը պետք է վերադարձնել օրինական տիրապետողին, իսկ Ադամ Հարթենյանի անվամբ լրացված դիմումը ն արտփավարութային ապացույց ճանաչված փաստաթղթերը՝ պահել քրեական գործի հեվ (...)»:

11. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(...) Անձին մեղադրելով հանցանքի կատարման մեջ՝ պետություն, հնարավորություն է ատանում քրեական վարույթի ընթացքում տնական ժամանակով սահմեւնավաւկել նրա իրավունքները ն ազատությունները: Որպես դրան հակակշիո՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է հարուցված քրեական հերապնդման համար ժամկետային սահմանափակումներ՝ ելնելով մեղսագրվող արարքի ծանրությաւն աստիճանից: Նշված կանոնը ուղղված է մի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` ողջամիտ ժամկեպմում գործի քննությունն ավարտելու պարվտաւկաւնության կավարման ապահովմանը, մյուս կողմից` երաշխավորում է, որ մինչդատական վարույթում անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն երկար չի տնի: Որպես վերոնշյալի ապահովման միջոց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հերապնդման առսւվելագույն ժամկետը լրանալու ն դրա ընթացքում դատախազի կողմից վարույթի նյութերը դատարանին չհանձնելու դեպքում հարուցված քրեական հեվփապնդումը ենթակա է դադարեցման: Ընդ որում, քրեական հետապնդումը բացառող այս հանգամանքը ոնարիլիտացնող է, ինչը նշանակում է, որ մեղադրյալը կարող է քաղաքացիական դատավարության կարգով պետությունից հատուցում ն իրավունքների վերականգնում պահանջել:

Հարկ է նկատել, որ քրեական հերապնղման ժամկետի երկարաձգումը ոչ թե կանոն, այլ խիար: բացառություն է: Հիշյալ բացառության կիրառման պայմանը՝ արդարադավության շահի պահանջի, իսկ հիմքը՝ բացառիկ դեպքի առկայությունն է:

ւՏե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 14-րդ, թերթեր 138-148:

18

Քրեական վարույթի բնույթից ն առանձնահատվություններից ելնելով՝ դրանում մշտապես ներգրավված են լինում բազմաբնույթ ն բազմաստիճան շահեր, այդ թվում` մրցակցող: Ընդ որում` հանրային ն մասնավոր շահերի միցակցությունից զավ, որոշ դեպքերում առկա են լինում ՛նան միցակցող մասնավոր շահեր (օրինակ՝ մեղադրյալի ն տուժողի): Այս բարդ կապերով փոխկապված շահերի պատշաճ հավասարակշռումը կազմում է «արդարադատության շահ» հասկացության բովանդակությունը քրեական դատավարությունում: Հիշյալ հավասարակշոումը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որպեսզի ապահովվի քրեական դատավարության նպատաւկը, այն է՝ անձի իրավունքների ն ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադիյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյոււավեր կարգի սահմանումը: Վերջինը իրավունքի գերակայության սկզբունքի ամրագրումն է քրեական դափտավարությունում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականի նոյեմբերի 23ի «Իրավունքի գերակայության սկզբունքը» վերնագրված թիվ 1294 (2007 րանաձնում Օրենքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (այսուհետ նան Վենետիկյան հանձնաժողով), վերլուծության ենթարկելով «իրավունքի գերակայությու» հասկացությունը, որպես դրա համաձայնեցված սահմանում առաջարկում է դիվարկել սահմանումն այն մեաւսին, որ բոլոր անձինք ն մարմինները, անկախ հանրային կամ. մասնավոր լինելու հանգամանքից, պետք է սահմանափակված լինեն ն իրավունք ունենան ի շահ իրենց օգտագործելուհրապարակայնորեն ընդունված, որպես կանոն ապագայում ուժի մեջ մտնող ն դատարանում հրապարակայնորեն կիրառվող օրենքները: Միննույն ժամանակ, որսլես իրավունքի գերակայության տաւրրեր առանձնացվել են.

- օրինականությունը,

- իրավական որոշակիությունը,

- կամայականությունների արգելքը,

- դատարանի մափչելիությունը,

- մարդու իրավունքների նկատմամի հարգանքը,

- արրականության արգելքը,

19

- բոլորի հավասարությունը օրենքի աոջն (րես Բաքու Շնուղջտնո Ին Սքճրղօ6Օ 66) 1Խօսջհ Լճա ( Մ6ճուճ6 Շօոուչտնօո), Խօքօ1 Օո 1հօ Թան Օր նճա, Տնճտեօարտ, 4 Ճքթու201, ՇեԼ-42(2011)003:65, կետ 3»):

Այսինքն, արդարադատության շահի պահանջի գնահատում, պետք է իրականացվի վերոնշյալ տարրերի հաշվառմամբ: Ընդ որու, նորմի կիրառելիության համար իրավասու մարմինը պարվաւվոր է հիմնավորել կոնկրետ իրավիճակում դրա առկայությունը: Այլ խոսքով՝ քրեական հերապնդման ժամկետի երկարաձգման հարցը որոշելիս վերադաս դատախազը պարտավոր է հիմնավորել մեղադրյալի իրավունքների սահմանափակման անհրաժեշտություն, դրան գերակշոող այլ շահերի պաշտպանության օրինաչափ պահանջով: Ընդ որում՝ այդ հիմնավորումը չի կարող պայմանավորված լինել բացառապես միցակցող հանրային շահի ն/կամ տուժողի շահի առկայությամբ, քանի որ առնվազն հանրային շահի առկայությունը քրեական վարույթի պարտադիր վարին է, ինչպիսի պայմաններում «արդարադատության շահ» պայմանի նախատեսումը կրովանդակազրկվի: Նույն իրավիճակը կառաջանաւ նան այն դեպքում, երբ հիմք ընդունվի բացառապես հանցանքի ծանրության աստիճանը, քանի որ հենց այդ չափանիշից ելնելով էլ օրենսդիրը հետապնդման ժամկետի երկարացման հարցում համապատաւսխաւն տարբերակում է նախատեսել: Քննարկվող հիմնավորումը պետք է պարունակի համապատասխան փաստարկներ առ այն, որ մեղադրյալի իրավունքները չսահմանափաւկելն անխուսաւփելիորեն կհանգեցնի դրա հեր մրցակցող այլ շահերի անհամաչափ սահմանափակման:

Միննույն ժամանակ արդարադավության շահի առկայությունից զավ պերք է հիմնավորվի նան բացառիկ դեպքի առկայությունը: Յուրաքանչյուր դեպքում քրեական հերապնդման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը բացառիկ գնահատելու տեսեւեկյունից էաւկան նշանակություն ունեն գործի քննության ծավալը ն բարդությունը, վարույթին ներգրավված անձանց քանակը ն դրանցով պայմանավորված նախաքննության մարմնի կողմից ցուցաբերված պաղտշան ջանասիրությունը, նախաքննության րնթացքի վրա ազդող արտակարգ հանգամանքների առկայությունը: Այսպես, քրեական հետապնդման ժաւմկետի երկարաձգման բացառիկության մասին կարելի է խոս այն դեպքերում, երը

20

նախաքննության մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրության պայմաններում առկա է անհրաժեշտություն կատարել կամ շարունակել ապացուցողական ն վարութային գործողությունները:

Նման բացառիկ դեպքերը կարող են պայմանավորված լինել ինչպես վարութային հանգամանքներով, մասնավորապես՝ անձին ներկայացված կոնկրետ մեղադրանքի աննախադեպ մեծ ծավալով ն բարդությամբ, այնպես էլ նախաքննության ընթացքի վրա ազդող արտաքին գործոններով, օրինակ` երկրում հայտարարված արտակարգ կաւմ ռազմական դրությամբ: Քրեական հետապնդման ժամկետի երկարաձզման օրյեկտիվ անհրաժեշտություն կարող է առաջանալ նան այն ժամանակ, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվել է, իսկ օրենքով սահմանված ժամկերն ակնհայտ անբավարար է հետապնդումը շարունակելու ն հիմնավոր որոշում կայացնելու համար: Նույն անհրաժեշտություն, կարող է առաջանալ, երը քրեական հետապնդումով իրականացվող վարույթից անջավովում է նոր վարույթ:

Քրեական Օ-հետապնդման ժամկերի երկարաձգման բացառիկության

գնահատման համավտեքատրում որոշիչ նշանակություն ունի հերապնդման ժաւմկետի ընթացքում վարույթը հնարավորինս սեղմ ժամկեվատւմ քննելու նպատակով իրավասու մարմինների կողմից դրսնորած դատավարական վարքագիծը: Հանրային շահի գերակայության հարցը կարող է քննարկման առարկա դարձվել բացառապես այն դեպքում, երբ պետությունը դրսնորում է բարեխիղճ ն իրավաչափ վարքագիծ՝ դրա ապահովման փեսանկյունից: Հակառակ մեկնաբանումը կհակասի միջազգային հանրաճանաչ այն սկզբունքին, րար որի՝ պետության թերացումները չեն կարող վերացվել անձի իրավունքների հաշվին:

Այլ կերպ ասած՝ արդարադատության շահից ելնելով անձի սահմանադրական իրավունքները, որպես կանոն, կարող են սաւհմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը բարեխիղճ ն պատշաճ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ:

Վերոշարադրված իրավական դի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ1/0037/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել