Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գրիգորյան — ԵԴ/0520/13/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ԵԴ/0520/13/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0520/13/2211 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի դատավճռով Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ ն 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 17 (տասնյոթ) տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազա

Ամբողջ Տեքստ

2». ԵԴ/0520/1/22

71 ԱԱՏԱԱ 3

ԹԸ |

է 7» ԿՔ ՀՆ,

Մ | 185» ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ս.Համբարձումյան

դատավորներ` Լ.Հովհաննիսյան

Ռ.Պապոյան

11 հոկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշման դեմ դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի պաշտպաններ Լ.Սահակյանի ն Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի դատավճռով Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ ն 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 17 (տասնյոթ) տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցության կանոններով, Ս.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 18 (տասնութ) տարի ժամկետով:

11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել ն փոփոխել է, Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ ն 7-րդ կետերով պատիժ է նշանակել ազատազրկում՝ 20 (քսան) տարի ժամկետով, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողել է անփոփոխ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ հանցանքների համակցության կանոններով Ս.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի միջնորդությունը դատավճռով հաստատված արարքները ն նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին (այսոհետ նան՝ ՇՇ գործղ քրեական օրենսգիրք)

Յ

համապատասխանեցնելու մասին, բավարարվել է, դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի կողմից կատարված ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին, 6րդ ն 7րդ կետերով որակված արարքները համապատասխանեցվել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով որակված արարքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 6-րդ մասին ն նշանակված պատիժը՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ:

3Յ Դատախազ Կ.Հարությունանի 66դատապարտյալ՝ Ս.Գրիգորյանի

պաշտպաններ Լ.Սահակյանի ն Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ պաշտպանների բողոքը մերժել է, դատախազի բողոքը՝ բավարարել. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանել է ն Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը՝ մերժել:

4. Վերաքննի, դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ

Լ.Սահակյանը ն Ե.Վարոսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2րդ մասի 1ին կետով նախատեսված որակյալ հատկանիշը ոջ թե ապաքրեականացվել է, այլ ՀՀ գործող քրեական օրենսգրքում նման կետի բացակայությունը ենթադրում է երկու դրվագով արարքների մեղսագրում, ինչը տվյալ պարագայում ավելի ծանր հետնանքներ է նախատեսում անձի համար,

4

հետնատար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումը, որպես դատապարտյալի համար ավելի մեղմ կարգավորում, պետք է շարունակի կիրառվել Սարգիս Գրիգորյանի նկատմամբ, ըստ բողոքաբերների, ակնհայտորեն հանգեցնում է իրավունքի խախտման, քանի որ Սարգիս Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլնի, մի նորմի հիման վրա, որը, նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով, դադարել է գոյություն ունենալ:

Միաժամանակ, բողոքաբերների պնդմամբ՝ արարքները մի քանի դրվագներով որակելու հետ կապված օրենսդրի նոր մոտեցումը, Մարգիս Գրիգորյանի նկատմամբ չի կարող կիրառվել ն' նրան մեղսագրվող արարքը կատարելու պահին կիրառման ենթակա չլինելու, ն' ինչպես Վերաքննիչ դատարանն է նշել, վատթարացնող լինելու պատճառով:

Բողոքաբերների կարծիքով՝ ստացվում է իրավիճակ, երբ նոր մոտեցումն անձի նկատմամբ կիրառվել չի կարող, բայց նա շարունակում է պատիժ կրել մի նորմի կիրառմամբ, որը փաստացի վերացվել է նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով:

Արդյունքում, բողոքաբերները գտել են, որ առկա իրավիճակում Ս.Գրիգորյանի արարքը ենթակա է վերաորակման այնպես, ինչպես դա իրականացրել է Առաջին ատյանի դատարանը, միաժամանակ նշանակված պատիժն էլ, ըստ այդմ, պետք է համապատասխանեցվի:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ` Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23ի որոշումը Օ-մասնակիորեն բեկանել ն կայացնել որոշում՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ պատիժը նոր օրենքին համապատասխանեցնելու մասին:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման համաձայն` «(.,) /Դժատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի կողմից կատարված ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԻԴ/0025/01/16 որոշմամբ հատրատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ

5

հոդվածի 2րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով ն 235-րդ հողվածի Լին մատով նախատեսված արարքները համապատասխանում են 05.05.2021թ. ընդունված ն 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ ն 8-րդ կետերին ն 335-րդ հոդվածի Լին մասին:

(.-)

05.05.2021թ. ընդունված ն 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրնական օրենսգիքի 155-րդ հոդվածի 2րդ մասի սանկցիային, որի համար պատիժ է նախատեսվում տասնչորսից քսան փարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ, այսինքն նվազագույն պաւվժաւչափի մասով խարացել է, ինչը վատթարացնում է անձի վիճակը, ապա Դատարանն արձանագրում է, որ չնայած այդ հանգամանքին,

այնուամենայնիվ նշանակված պատիժը՝ 20 փարի ժամկետով ազատազրկումը, շարունակում է մնալ նոր ընդունված օրենսդրությամի նախատեսված սանկցիայի սահմաններում:

Ինչ վերաբերում է 05.05.2021թ. ընդունված ն 0107.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասի սանկցիային, որի համար պատիժ է նախատեսվում առավելագույնը 5 փարի ժամկետով, այսինքն պատժաչափի մասով նս խարացել է, ինչը վատթարացնում է անձի վիճակը, ապա Դատարանն արձանագրում է, որ չնայած այդ հագամանքին, այնուամենայնիվ նշանակված պատիժը՝ 1 փարի ժամկետով ազավփազրկումը, շարունակում է մնալ նոր ընդունված օրենադրությամը նախատեսված սանկցիայի սահմաններում:

(.-)

Միննույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դափարանի (...) որոշմամբ ՀՀ |նախկին) քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Էին, 6-րդ ն 7րդ կերերով ն 235-րդ հոդվածի Լին մասով հանցանքների համակցությամի վերջնսւկան պատիժ է նշանակվել 21 (քսանմեկ) տարի ժամկետով ազավտազրկումի, խնեչը չի գերազանցում ինչպես նախկին, այնպես էլ նոր օրենադրությամը նախատեսված ժումկետները:

Վերոգրյալի հաշվաոռմամի ն միննույն ժամեւնակ նկատի ունենալով նան այն, որ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ դափապարվյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի նկատմամի ՀՀ քրնական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն րդ

6

կետերով նշանակված 20 տարի ժամկետով ն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նշանակված 1 տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժները մինչն 01Լ07.2022թ. գործող պատիժ նշանակելու կանոնների կիրաոմեւն պայմաններում շարունակում են գտնվել նոր ընդունված օրենսդրությամբ նախատեսված սանկցիաների սահմաններում` Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 2րդ մասի Լին, 6-րդ ն 7րդ կետերով նախատեսված արարքը (..) ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերին, իսկ 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը (..) ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասին համապատասխանեցնելիս՝ նշանակված պաւպտփիժն ու պատժաչափը պետք է թողնել անփոփոխ (...)»':

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանելով ն Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը մերժելով, փաստել է, որ «/...) 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված երկու կամ ավելի անձանց սպանությունը ոչ թե ապաքրնականացվել է, այլ գործող ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվել է սպանության օրյեկտի նկատմամը ովնձգության յուրաքանչյուր դեպքին առանձին իրավական գնահատական տալու պարտականություն: Նման պայմաններում, դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանին վերագրվոլ` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերը կարող էին համապատասխանեցվել 2022թ. հուլիսի Լից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն րդ կետերին /2 դրվագ" որպիսի հանգամանքը կհանգեցներ խարացնող օրենսդրության հետադարձության ուժով կիրառելիության, ինչն անթույլատրելի է:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի կարզավորումներն աո այն, որ արարքի հանցավորություն, ապավժելիություւն նե քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, ւՏե՛ս վարույթի նյութեր, թերթեր 37:39:

7

իսկ դավաւպարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանին վերագրվող արարքների կատարմաեւն պահին գործող օրենք է հանդիսացել 2003թ. ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը:

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը վերոնշյալի կապակցությամբ հարկ է համարում փաստել նան, որ թեն Առաջին ատյանի դատարանը իրավաչափ եզրահանգումների է հանգել ` ամբատրանյալի նկատմամբ նշանակված պատժաչափերի՝ նոր օրենսգրքով նախատեսված նույն հանցանքների համար նախատեսվող պատիժների սահմաններում ընդգրկվելու վերաբերյալ, սակայն սխալ է կիրառել նշված իրավահարարբերությունները կարգավորող` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (...) հոդվածները:

(-.) (Դատարանը լիազորված չէ նոր օրենսգրքին համապատասխանեցնել դատապարտյալին վերագրվող հանցավոր արարքը, եթն դրա համար սահմանված պատժի բարելավում տեղի չի ունցե, քանի որ օրենսդրի որդեգրած տրամարանությունից բխում է, որ դատարանն իրավասու է րավարարել ներկայացված միջնորդությունը միայն այն դեպքում, երբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հետադարձ ուժի կանոնը:

(-.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Սարգիս Գրիգորյանին մեղսագրված համապատասխան հանցակազմի որակյալ դարձնող կետերից մեկը, այն է՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված երկու կամ ավելի անձանց սպանությունը ոչ թե ապաքրեականացվել է, այլ գործող օրենսգրքով նախատեսվել է սպանության օրյեկտի նկատմամբ ոտնձգության յուրաքաւեչյուր դեպքին առանձին իրավական գնահատական տալու պարվաւկաւնություն, որպիսի հանգամանքը հանգեցրել է դրա խարացմանը:

Վերոգրյալից հետնում է, որ ԱԳրիգորյանին վերագրվող արարքները համապատասխանեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքերի բացակայության դեպքում հնարավոր չէ բավարարել նան վերջինիս նկատմամը

8

նշանակված պատիժը մեղմացնելու վերաբերյալ փաստաբաններ 1.Սահակյանի ն Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը ն այդ հիմքով այն ենթակա Լ մերժման (...)»-:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք բողոքաբերների փաստարկն առ այն, որ երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի վերացման պայմաններում դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի արարքը ենթակա է վերաորակման, իսկ նշանակված պատիժը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցման:

10. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորություն, ապատժելիություւնթ ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:

(-.)

3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Եզրափաւկիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիսվ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պապտժապտեսակն ավելի խիստ է ուժի մեջ մրած օրենադրությամը նախատեսված առսւվել խիսվ: պափժապտեսակից: Նշված դեպքերում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությաւմը նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (...)»:

շ Տե'ս վարույթի նյութեր, թերթեր 122-139:

9

10.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որոշելու համար՝ նոր ընդունված օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, թե ոչ, դատարանը գործի փաստական հանգամանքների ամբողջական գնահատման արդյունքում պետք է պարզի՝ արդյո՞ք արարքը հանցավոր էր այն կատարելու պահի դրությամի ն արդյո՛ք այն շարունակում է հանցավոր լինել նան վովոտխված օրենքի պայմաններում: Եթե պատասխանը դրական է, ապա ապաքրեականացման մասին խոսք լինել չի կարող: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նման դեպքերում: կիրառելի քրեական օրենադրության հարցը որոշելիս անհրաժեշտ է ելնել այն սկզբունքից, որ անձի վիճակը, ի համեմավ. հանցանքի կատարման պահին գործող իրավակարգավորումներ, չի կարող վարթարանալ:

Մասնավորապես, եթե նոր օրենքի պայմաններում անձի նկատմամբ ակնկալվող պատիժը խստանում է ն անձի վիճակը վատթարանում, ապա այն չի կարող կիրառելի լինել, ն ընդհակառակը, պատժի մեղմացման դեպքում նոր ընդունված քրեական օրենսդրությանը պետք է հետադարձ ուժ տրվի՝ հաշվի առնելով, բնականաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9րդ հոդվածով սահմանված` քրեական օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառելու առանձնահատկությունները::

1. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սպանությունը՝

1) եկու կամ ավելի անձանց,

(--)

6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,

2) մի խումի անձանց կամ կազմակերպված խմբի կողմից.

(--)

պատժվում է ազափազրկմամի՝ տասներկուսից քսան փարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը՝

պատժվում է ազատազրկմամի ութից փասնհինգ տարի ժամկետով:

3 Տես Վճռաբեկ դատարանի` Հայրապեվ, Սեփոյանի գործով 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ԿԴԼ/0059/01/16 որոշումը:

10

2. Սպանությունը՝

(:-.)

7/այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով,

8) մի խումբ անձանց կողմից,

(:-.)

պատժվում է ազատազրիկմամի՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազազտազրկմաեւմը»:

1.1. Վճռաբեկ դատարանը Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ որոշմամբ ընդգծել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքում երկու կամ ավելի անձանց սպանությունը դիխարկվում էր որպես հանցակազմի որակյալ փեստակ՝ նախատեսված 104րդ հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունների պայմաններում, երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ փեսակը վերացվել է, ն կատարվածը որակվում է հանցագործությունների համակցության կանոններով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155»րդ հոդվածի Լին մասով (պշե, իհարկե, երկրորդ մասով նախատեսված ծանրացնող որնէ հանգամանք աոկա չէ):

Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռես չի նշանակում, որ վմոլի է ունեցել մասնակի ապաքրեականացում, քանի որ բովանդակային առումով սպանության վերոնշյալ որակյալ տեսակը ոչ թե վերացվել է, այլ փոխվել են դրան հակազդելու մեխանիզմները՝ պայմանավորված օրենադրի կողմից նշված երնույթին տրված նոր արժեքային գնահավմեամի"՞:

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 20 (քսան) տարի ժամկետով, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է 4 Տե՛ս նույն տեղում:

1

անփոփոխ: ՀՀնախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցության կանոններով, Ս.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով»:

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով ն 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքները ենթակա են համապատասխանեցման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերին ն 335-րդ հոդվածի Լին մասին, իսկ Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժն ու պատժաչափը պետք է թողնել անփոփոխ:

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանելով ն Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը մերժելով, գտել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված երկու կամ ավելի անձանց սպանությունը ոչ թե ապաքրեականացվել է, այլ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել է սպանության օբյեկտի սկատմամբ ոտնձգության յուրաքանչյուր դեպքին առանձին իրավական գնահատական տալու պարտականություն Նման պայմաններում, ըստ Վերաքննիչ դատարանի, դատապարտյալ Ս.Գրիգորյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 2րդ մասի 1ին, 6րդ ն 7րդ կետերը կարող էին

համապատասխանեցվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերին՝ 2 (երկու) դրվագ, որպիսի հանգամանքը կհանգեցներ խստացնող օրենսդրության հետադարձության ուժով կիրառելիության, ինչն անթույլատրելի է՛:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-111-ին կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետնությանը, որ Ս.Գրիգորյանին վերագրվող 5 Տե՛ս սույն որոշման 11-ին կետը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12

արարքները համապատասխանեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքերը բացակայում են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռնս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացումՄ, նե ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունների պայմաններում երկու կամ ավելի անձանց սպանությունը որակվում է հանցագործությունների համակցության կանոններով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի Լին մասով (եթե, իհարկե, երկրորդ մասով նախատեսված ծանրացնող որնէ հանգամանք առկա չէ):

Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նան Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Ս.Գրիգորյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելը կհանգեցնի դատապարտյալ Ս.Գրիգորյանի վիճակը վատթարացնող օրենսդրությունն հետադարձ ուժով կիրառելուն հաշվի առնելով, որ վերջինիս արարքներում առկա են նան սպանության՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ ծանրացնող հանգամանքներ նս:

14. Անդրադառնալով Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին բողոքաբերների խնդրանքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատապարտյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ չէ ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված այդ պատժատեսակի առավելագույն ժամկետից: Հետնաբար, հաշվի առնելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումները Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը ենթակա չէ համապատասխանեցման ՀՀ գործող քրեական օրենսգրքին:

15. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոքաբերների փաստարկն առ այն, որ երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի վերացման պայմաններում դատապարտյալ Սարգիս

Թ

Գրիգորյանի արարքը ենթակա է վերաորակման, իսկ նշանակված պատիժը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցման:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանելով ն Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0520/13/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել