Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԵԴ/36140/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԵԴ/36140/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/36140/02/1910 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտակ Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Տրդատ Սարգսյանի հայցի ընդդեմ Արտակ Գալստյանի ն երրորդ անձ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի՝ գումար բռնագանձելու ու զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Տրդատ Սարգսյանը պահանջել է Արտակ Գալստյանից բոնագանձել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով գումար՝ որպես հնչեցված զրպարտության համար փոխհատուցման գումար, Արտակ Գալստյանին պա

Ամբողջ Տեքստ

ԵՐԱՆ

ԻՋ

Հ »«Յղբե՞՝ Ֆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36140/02/19 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36140/02/19

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Տրդատ Սարգսյանի հայցի ընդդեմ Արտակ Գալստյանի ն երրորդ անձ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի՝ գումար բռնագանձելու ու զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Տրդատ Սարգսյանը պահանջել է Արտակ Գալստյանից բոնագանձել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով գումար՝ որպես հնչեցված զրպարտության համար փոխհատուցման գումար, Արտակ Գալստյանին պարտավորեցնել «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից հնչեցրած զրպարտություն համարվող հետնյալ փաստացի տվյալները՝ «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր է վարձել՝ Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել», «կեղծել է քրեական գործի ապացույցները, որի համար պիտի պատասխանատվություն կրի», «Ըստ հավաստի լուրերի մարզպետը ներկայա եղել, ոստիկանների վրա գոռացելա, ասելա չխառնվեք, «Տրդատ Սարգսյանը թողելա, որ ձեռք բարձրացնեն իրա պաշտպանի վրա»:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է

2

«Պարտավորեցնել պատասխանողին հերքել 24.09.2019թվ. «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել, փաստացի տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով: (...)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2021 թվականի որոշմամբ Արտակ Գալստյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 22.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Գալստյանը (ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Գրիգորյանը՝ որպես Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչ, որին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն ներկայացնելու օրվա՝ 21.07.2022 թվականի դրությամբ Տրդատ Սարգսյանի կողմից Տիգրան Գրիգորյանին տրված լիազորագրի գործողության ժամկետը լրացած է եղել՝ հաշվի առնելով, որ այն տրվել է 29.06.2020 թվականին, երկու տարի ժամկետով:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածները, 192-րդ հոդվածի 4րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ ն 3րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.-րդ հոդվածի 5-րդ մասի Լին ն 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում ներկայացված բոլոր հիմքերին: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել բողոքի այն հիմքերին, որ հայցվորի "վկայակոչած ՛արտահայտություններն ընդհանուր ելույթի համատեքստից կտրված են ն ունեն այլ իմաստ, քննադատության սահմանները մարզպետի դեպքում ավելի լայն են, ինքը չի կատարել այն հայտարարությունը, որն իրեն պարտադրվում է հերքել, առա է գերակա հանրային շահ, զրպարտություն ներկայացվող արտահայտությունները հանցանքի կամ զանցանքի հատկանիշներ չեն պարունակում:

Վերաքննիչ բողոքի հիմքերին ն հիմնավորումներին չանդրադառնալու ու դրանց իրավական գնահատական չտալու հետնանքով Վերաքննիչ դատարանը շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից:

Իր ելութը կապված է եղել քրեական գործով տուժողի ներկայացուցիչ լինելու հանգամանքի հետ ն ինքն ընդամենը բարեխղճորեն ցիտել է քրեական գործով առկա ցուցմունքները:

Դատարանի վճռով ինքը հերքումը պետք է տարածի «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի հեռարձակմամբ՝ այն դեպքերում, երբ վերջինս սույն գործով ունի ոչ թե պատասխանողի, այլ երրորդ անձի կարգավիճակ ն որնէ պարտականություն կրել չի կարող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

Յ

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1. «Նոյան Տապան» լրատվական կենտրոնով հեռարձակվող հաղորդման ընթացքում Արտակ Գալստյանն արել է հետնյալ արտահայտությունները.

«(..) Ինչ վերաբերում ա դեպքի մանրամասներին, էսօրվա դրությամբ կարամ ասեմ ոչ միայն ըստ մամուլի, այլ դեպքի մասնակից սպաներից էլ են իմ հետ կապնվել (...): Կարամ ասեմ զուտ իրանց բառերից, ինչ ա կատարվել այնտեղ: Սկզբում էղել ա վիճաբանություն, եղել ա մարզպետի օգնականը, հետո զանգել ա, եկել են իրենց ժողովուրդը՝ մարզպետի գլխավորությամբ: Մարզպետը մեքենայից չի իջել, ղեկավարել ա, որպես ղեկավար էլի (...): Ճիշտ ա, մարզպետը փորձեց էս դեպքը մի քիչ այլ ձն ներկայացնի, նույնիսկ բլոգեր էր վարձել՝ Ռոման Բաղդասարյան, (...) ինչ-որ ձայնագրություն էր ցույց տալիս, որ ինքը իբր թե (... տանն ա եղել, բայց էսօրվա դրությամբ ունենք ականատես երեք հոգի, որ ուղղակի ցուցմունք են տալիս, որ ինքը ներկայա էղել դեպքի վայրում: Եթե չեմ սխալվում, կա նան մի քաղաքացի, արդեն բնակչությունից, որը նույնպես ցուցմունք ա տալիս, որ մարզպետը եղել ա դեպքի վայրում, մեքենայից չի իջել: (...)»:

«Լ... Զուտ իրավական գնահատականով, ես չգիտեմ, նորից եմ ասում, սա լուրերի մակարդակով ա, եթե իրոք հիմա տղեքի էս ցուցմունքները, որ տեսել են, հիմնավորվեց, Տրդատ Սարգսյանին, ի թիվս այլոց, պիտի նան առաջադրվի մեղադրանք քրեական գործի ապացույցները կեղծելու համար: (...)»:

«Լ..) Հիմա վիճաբանել են, չեն վիճաբանել, ամեն դեպքում մարզպետը ներկայա եղել, համենայն դեպս ըստ հավաստի լուրերի: Մարդիկ ասում են ինքը հելել ա, դուրս ա եկել մեքենայից, ոստիկանները որ փորձել են միջամտեն, ոստիկանների վրայա գոռացել, ասել ա չխառնվեք: (...)»:

«Լ..) Ինքը դեռ պատասխան պիտի տա իրա մարզպետ էղած ժամանակ, եթե իրոք առկա են նման փաստեր, (...) այս դեպքի ու ապացույցները կեղծելու համար, եթե, իհարկե, էս փաստերը կհաստատվեն: (...)»:

«Լ..) Ինքը իրա պաշտպանի վրայա ձեռք բարձրացրել: Կամ գոնե, լավ, թողել ա, որ ձեռք բարձրացնեն: (...)»:

«(..) Մեղավոր ա, թող հաստատեն, պիտի պատժվի, եթե մեղավոր չի, բնականաբար պիտի արդարանա: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 41.

2. Դատարանի 22.02.2021 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով Արտակ Գալստյանը Դատարանին վերագրել է նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածների, 192-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերի խախտումներ, որոնց՝ գործի ելքի վրա ազդեցության մասին նշել է հետնյալ հիմնավորումները.

- «Ը.) դատարանը պարտավորեցել է Պատասխանողին հերքել մի

արտահայտություն, որն ինքը չի կատարել, որպիսին հերքելու պահանջ հայցադիմումով չի ներկայացվել: (..) դատարանի մատնանշած արտահայտություն, փաստացի իրենից ներկայացնում է պատասխանողի կոնտեքստից կտրված երկու արտահայտությունների վերջին երկու պարբերությունների միասնություն, ընդ որում խեղաթյուրված իմաստով :»:

- «(...) դատարանը մերժելով հայցադիմումի մյուս պահանջները, աներկբա ընդունել է, որ պատասխանողը փաստական տվյալ չի հրապարակել, իր այդ եզրահանգումն էլ պատճառաբանել է այն հանգամանքով, որ պատասխանողն արտահայտությունը հնչեցնում է եթե հաստատվի բառակապակցությամբ, բայց այս նուն մոտեցումը չի տարածում պատասխանողի այլ արտահայտությունների վրա»:

- «Ը... դատարանի վճիռը չի համապատասխանում նան դատական ակտին ներկայացվող պատճառաբանված լինելու սահմանված չափանինիշներին, քանի որ

4

պատասխանողի կողմից ներկայացված առարկություններիին դատարանը վճռով ընդհանրապես չի անդրադարձել, չի պատճառաբանել թե դրանք ինչով հիմնավոր չեն, ինչ հիմքերով է հերքվում տվյալ գործով պատասխանողի մատնանշած գերակա շահի առկայությունը:

Դատարանը որնիցե կերպ չի հիմնավորել, թե ինչով հիմնավոր չէ նան պատասխանողի այն պնդումը, որ իր արտահայտությունները կտրված են կոնտեքստից ն իրականում ունեցել են այլ իմաստ:

Դատարանը չի անրադարձել Ա չի պատճառաբանել, թե որքանով հիմնավոր չեն պատասխանողի այն պնդումները, որ իր կատարած բոլոր արտահայտություններից առաջ նան նշում է իր տեղեկատվության հստակ՝ լիգիտիմ աղբյուրը գործին մասնակից ն ականատես վկաներին, այլ կերպ ասած Արտակ Գալստյանը ընդամենը հրապարակել է քրեական գործով անցնող ականատես վկաների ն տուժողների ցուցմունքներից հատվածներ, որոնց մասին տեղեկացել է վերջիններիցս, քանի որ, որպես իրավապաշտպան հանդիսանում է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ն տվել է իրավական խորհրդատվություն վերջիններիս:

Այլ կերպ ասած Արտակ Գալստյանը Նոյան Տապանում իրականացրել է իրեն դիմած քաղաքացիների իրավունքների `պլաշտպանությունը, հանրայնացնելով վերջիններիս մտահոգությունները ն կարծիքները:

Ը...) Դատարանը չի պատճառաբանել, թե պատասխանողի իբր զրպարտություն համարված արտահայտությունը ինչով է համապատասխանում զանցանքին կամ հանցանքին ն ինչ պատասխանատվություն կարող էր դրա համար սպառնալ հայցվորին, որպեսզի դա համարվեր զրպարտություն:»:

- «(..) պատասխանողը դատական նիստից 2 րոպե ուշացել է, որի պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայացնել իր առարկության փաստերը հավաստող ապացույցներ, հաջորդ դատական նիստին ներկայացված ապացույցները դատարանը հրաժարվել է ընդունել, փաստացի զրկելով պատասխանող կողմին իր վրա դրված ապացուցման պարտականությունը կատարելու համար»:

Միաժամանակ բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին ընդունել նոր ապացույցներ (հատոր 3-րդ, գ.թ. 3-17):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյա .Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու

5

իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Անդրադառնալով վերաքննության սահմաններին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է ն վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նան նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը' իր դիրքորոշումը ն եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հետնաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, Ա դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տես Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալու ու դրանց գնահատական տալու պահանջն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի սահմանվել: Սահմանադրության Ա Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի

6

միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանվ իսկ նպաստելով արդարադատութան նպատակների գործնականում իրականացմանը (տես Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձնական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք ն, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե'ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները ն առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում` (...) 3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրն ու կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս Վարդանուշ Բեժանկանը ն ուրիշեերեն ըեդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴԼՕ18/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքում նշված բոլոր հիմքերի Ա հիմնավորումների հիմնավորվածության հարցը քննության առարկա դարձնելու պահանջի կատարումը ոչ թե ենթադրում է բողոքարկված դատական ակտում դրանց կապակցությամբ պարունակվող փաստարկների կրկնություն ն հիմնավորվածության պարզ վերահաստատում, այլ բողոքի յուրաքանչյուր հիմքին ու հիմնավորմանը կատարված հստակ անդրադարձ ն յուրաքանչյուրի մասին եզրահանգումներ: Վերաքննիչ վարույթի արդյունավետությունն ապահովված է, իսկ անձի բողոքարկման իրավունքը՝ լիարժեք իրականացված, եթե դատական ակտը պարունակում է բողոքում նշված յուրաքանչյուր հիմքի անհիմն կամ հիմնավորված լինելու կապակցությամբ վերադաս դատարանի պատճառաբանություններ, որոնք ուղեկցվում են դրանց հիմքում ընկած իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալու պահանջը փոխկապակցված է դատական ակտի պատճառաբանվածության պահանջի հետ, որն արդար դատական քննության իրավունքի բաղադրատարրը է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին ն ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերնույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որնէ դատավարական ժամկետ, Ա այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

7

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով ամրագրված են առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշմանը, այդ թվում նան՝ պատճառաբանական մասին, ներկայացվող պահանջները: Նշված հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի՝ եզրահանգում՝ վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետնյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը՝ բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ՝ հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների Ան այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նան Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր Հէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների Ան այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նան Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, (...):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմամբ վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, նշի յուրաքանչյուրի հիմնավորվածության մասին իր պատճառաբանությունները, յուրաքանչյուրի մասով հիմնավորի, թե ինչու է եկել այս կամ այն հետնության ու որ իրավանորմերով է ղեկավարվել՝ ներկայացնելով դրանք գնահատելու արդյունքում իր համոզմունքի ձնավորման հիմքերը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով Դատարանը 22.02.2021 թվականի վճռով Տրդատ Սարգսյանի հայցը բավարարել է մասնակիորեն՝ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառեվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի ն ֆեյսբուքյան էջի միջոցով պատասխանող Արտակ Գալստյանին հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասով:

Դատարանը մասնավորապես նշել է, որ «(...) պատասխանողի կողմից հայցվորի հասցեին հեչեցված'՝ մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառեվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել արտահայտություններն իրեեց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը: Վերջինները բովանդակում են ֆիզիկական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսնորման, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսնորման խախտման տեղեկություններ, չեն հիմեավորվում վերաբերելի ն թույլատրելի ապացույցներով (իրական չեն), որի պայմաններում էլ պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019թվ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հեչեցված զրպարտություն համարվող «մարզպետը ոստիկանների վրա գոռացելա,

8

ասելա չխառեվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» փաստացի տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենփրոնի ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով: (...)»:

Անդրադառնալով «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր Է վարձել' Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել, կեղծել է քրեական գործի ապացույցները, որոնեց համար պիտի պատասխանատվություն կրի» արտահայտությունների զրպարտություն լինելու հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ «(...) տեսանյութում եշված արտահայտությունը հեչեցվել է հետնյալ կերպ. «մարզպետը փորձեց այս դեպքը մի քիչ այլ ձե ներկայացնի, բլոգեր էր վարձել, Ռոման Բաղդասարյան» «ինչ որ ձայնագրություն էր ցույց տալիս, որ ինքը իբր թե դեպքի վայրին տաննա եղել ն այլն» «ինքը դեռ պատասխան պիտի տա իրա մարզպետ եղած ժամանակ, եթե իրոք առկա են նման փաստեր. այ էս դեպքի ու ապացույցները կեղծելու համար, եթե իհարկե էս փաստերը կհաստատվեն», որոնք իրենց մեջ զրպարտություն չեն պարունակում, պատասխանողը արտահայտությունը հեչեցեում է եթե հաստատվի, որե վերը հիշատակված ՎԴ նախադեպային որոշման լույսի ներքո, դատարանի գնահատմամբ իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ ն նշված հիմեավորմամբ հայցապահանջե եշված մասով ենթակա է մերժման: (...)»:

Դատարանի 22.02.2021 թվականի վճոի դեմ Արտակ Գալստյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով Դատարանին վերագրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածների, 192-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին Ա 2-րդ կետերի խախտումներ: Նշված նյութական ն դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նան գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները հանգել են, մասնավորապես, հետնյալին.

- Դատարանը պարտավորեցրել է հերքել այնպիսի արտահայտություններ, որոնք բողոք բերած անձը չի արել,

- Դատարանի կողմից որպես զրպարտություն որակված արտահայտությունները կտրված են ընդհանուր կոնտեքստից ն խեղաթյուրված է,

- Դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել արտահայտությունները փաստական տվյալներ լինելու կամ չլինելու հարցերը գնահատելիս,

- Վճիռը պատճառաբանված չէ, քանի որ Դատարանը չի անդրադարձել գերակա հանրային շահի առկայության, արտահայտությունների հիմքում ընկած տեղեկատվության աղբյուրը բացահայտված լինելու ն քրեական գործով վկայի Ա/կամ տուժողի կարգավիճակ ունեցող անձանց ցուցմունքներից հատվածներ, քաղաքացիների մտահոգություններ ն կարծիքներ հրապարակված լինելու, զրպարտություն որակված արտահայտություններում զանցանքի կամ հանցանքի հատկանիշներ առկա չլինելու վերաբերյալ բողոք բերած անձի առարկություններին,

- Դատարանը զրկել է բողոք բերած անձին իր վրա դրված փաստերն ապացուցելու պարտականությունը կատարելու հնարավորությունից:

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետը, 162-րդ հոդվածի 4-րդ կետը, 10871-րդ հոդվածը՝ Վերաքննիչ դատարանը մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի ն վիրավորանքի ու զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետնյալը.

«Ը-.) վիճարկվող դեպքում վերը նշված իրավանորմերի ու փաստերի համադրմամբ, Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին հեչեցված' «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառեվեք», «ինք իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտություննեերն իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ

9

որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը: Վերջինները բովանդակում են ստուգ «Հայցվորի կողմից գործող օրենսդրության պահանջեերի խախտման, անարդարացի վարքագծի դրսնորման, անձեական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսնորման խախտման տեղեկություններ, չեն հիմնավորվում վերաբերելի ն թույլատրելի ապացույցներով (իրական չեն), որի պայմաններում էլ Դատարանի հետնությունն այն մասին, որ Պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հեչեցված զրպարտություն համարվող վերը եշված տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով` իրավաչափ է: Հաշվի առնելով, որ Դատարանի կայացրած դատական ակտը պարունակում է վերոգրյալին համարժեք պատճառաբանություններ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանով հերքվում է բողոք բերող անձի պապտճառաբանություններն այն մասին որ դատական ակտը պատճառաբանված չէ:(...)»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Արտակ Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում մերժել է այն՝ առանց դրա բոլոր հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալու ու բողոք բերած անձի փաստարկները հերքման ենթակա լինելու մասին իր հետնությունները շարադրելու: Վերաքննիչ դատարանն անդրադարձել է միայն Դատարանի 22.02.2021 թվականի վճիռը պատճառաբանված չլինելու մասին բողոքի փաստարկին, այն էլ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառեվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների՝ զրպարտություն լինելու կամ չլինելու տեսանկյունից: Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը կրկնել է այդ կապակցությամբ վճռում ներկայացված Դատարանի պատճառաբանությունները Ա դրանց հիմնավորվածության պարզ վերահաստատմամբ գտել, որ Դատարանը հաեգել է իրավաչափ հետնության ւ դատական ակտը պատճառաբանված է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառեվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների՝ զրպարտություն լինելու փաստը հաստատելով Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման արժանացներ տարբեր արտահայտությունների մասով Դատարանի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու մասին բողոք բերած անձի փաստարկը, ն պատճառաբաներ, թե ինչու է իրավաչափ միայն նշված արտահայտությունների մասով հայցը բավարարելու մասին Դատարանի հետնությունը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքին առհասարակ չի անդրադարձել համապատասխանաբար քննարկման առարկա չդարձնելով նան Արտակ Գալստյանի կողմից հնչեցված արտահայտությունները ելույթի համատեքստից կտրված լինելու, այլ անձանց խոսքերի վերարտադրություն լինելու ն գերակա հանրային շահով պայմանավորված լինելու մասին փաստարկները: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառեվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների գնահատման շրջանակում չի անդրադարձել նան բողոքի այն փաստարկին, որ Դատարանն Արտակ Գալստյանին պարտավորեցրել է հերքել այնպիսի արտահայտություններ, որոնք ըստ բողոք բերած անձի՝ ինքը չի արել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված որոշումը չի պարունակում բողոքի յուրաքանչյուր հիմքի նե հիմնավորման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու դրանցից յուրաքանչյուրը գնահատելու արդյունքում բողոքը մերժման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, որպիսի պայմաններում Արտակ Գալստյանի բողոքարկման իրավունքը լիարժեք չի իրականացվել:

10

Շարադրված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման ն այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները:

Թեն Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման առկայության մասին վերը շարադրված պատճառաբանություններն արդեն իսկ բավարար են Վերաքննիչ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը բեկանելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում սույն բողոքի քննության շրջանակներում անդրադառնալ նան հետնյալին.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն. զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով/ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (տաէօոծու օք Բլ) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը ն արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նան այլ անձ հրապարակային ելութի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որնէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, Ա դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը, (Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/0 ՀՀ վճռաբեկ դատարանի 27042012 թվականի որոշումը) անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածին, այդ թվում՝ կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին ն նշել հետնյալները.

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3 ներկայացված փաստացի տվյալնեը պետք է չհամապատասխանեն

իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում «հրապարակային ներկայացնել», «փաստեր» ն «գնահատողական դատողություններ» եզրույթների տրված -մեկնաբանությունները: Մասնավորապես, անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են

11

ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի ն գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարնորություն են ներկայացնում գործի քննության համար Ա մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ գնահատող դատողությունը դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություննեՂ տարածելու իրավունքի դրսնորում՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից:

Անդրադառնալով նշված հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) ընդգծել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել՝ հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե'ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33): Անդրադառնալով «գնահատողական դատողությունների» ն «փաստերի» արտահայտման տարբերակման կարնորությանը՝ Եվրոպական դատարանը նան ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին ն արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տես Մորիսե ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումների, իր կողմից ներկայացված փաստացի տվյալնեի նկատմամբ վերաբերմունքին պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որնէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել Է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսնորելով բարեխիղճ մոտեցում:

Զարգացնելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե արդյոք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյո՞ք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը ն արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից (...) (տես Ստեփան Բաղդասարյանն ըեդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21072020 թվականի որոշումը):

Կարնորելով վիրավորանի ն զրպարտության հետնանքով անձի ։պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ ն 10-րդ հոդվածներով երաշխավորված` կարծիքի ազատ արտահայտման ն անձնական կյանքի հարգման իրավունքների միջն արդարացի հավասարակջշռություն ապահովելու: Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նան գնահատողական

12

դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերնույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կարնոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզւ դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արրահայտել իր կարծիքը ն այլն:

Հետնաբար՝ որնէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինեն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, ն կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարնոր է նան կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը` մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/36140/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել