ԵԴ1/0342/15/23
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 131. Գույքի արգելադրման նպատակը և հիմքերը · Հոդված 132. Արգելադրման ենթակա գույքը · Հոդված 295. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 20235 թվականի հունիսի 2-ին, ՀՇ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների ն մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում, նախաճեռնվել է թիվ 83125623 քրեական վարույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նախաքննության մարմինը 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ 370.506.689 (երեք հարյուր յոթանասուն միլիոն հինգ հարյուր վեց հազար վեց հարյուր ութսունինը) ՀՇ դրամի սահմանաչափով արգելադրել է աան ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0342/15/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Արզումանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա.Նիկողոսյան
17 հոկտեմբերի 2025 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի արգելադրման վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունիսի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում, նախաձեռնվել է թիվ 83125623 քրեական վարույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նախաքննության մարմինը 2023 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ 370.506.689 (երեք հարյուր յոթանասուն միլիոն հինգ հարյուր վեց հազար վեց հարյուր ութսունինը) ՀՀ դրամի սահմանաչափով արգելադրել է [անընթեռնելի] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շարժական գույքը և նույն թվականի օգոստոսի 14-ին նշված որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությամբ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժվել է։
3. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 18-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
3
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, և որ միաժամանակ սույն վարույթով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
5.1. Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը, մեկնաբանելով գույքի արգելադրումը կանոնակարգող դրույթները, արձանագրել է, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական վարույթ հարուցելու համար համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումը միջնորդությանը կցելու պահանջը չունի համապարտադիր բնույթ, և դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե գույքի արգելադրումն օրենքով նախատեսված որ հիմքով է կատարվել։ 5.2. Բողոքաբերի պնդմամբ, եթե գույքի արգելադրումը կատարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով, ապա օրենսդիրը վարույթի հանրային մասնակցին լիազորել է արգելադրել ցանկացած, այդ թվում նաև՝ դատավարական որևէ կարգավիճակ չունեցող անձին պատկանող գույքը։ Բողոք բերած անձը նաև ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերը նշված հիմքերից որևէ մեկի առերևույթ առկայության դեպքում գույքի արգելադրումը պետք է անպահաղ իրականացվի: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, հնարավոր են դեպքեր, երբ վարույթով ձեռք բերված տվյալները բավարար լինեն հիմնավորելու գույքի արգելադրման մատնանշված հիմքերից որևէ մեկի առկայությունը, սակայն բավարար չլինեն որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, քանի որ վերջին դեպքում փաստական հանգամանքների այլ ծավալ և շրջանակ է պահանջվում։
5.3. Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, կիրառելի կարգավորմանը չարդարացված նեղ մեկնաբանություն տալով, պարտադիր է համարել անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշման պատճենի առկայությունն այն դեպքում, երբ գույքն արգելադրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, և որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չի եղել։
4
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գույքն արգելադրելու մասին որոշմամբ նախաքննության մարմինն արձանագրել է, որ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ [հոդվածի] 2-րդ մասի համաձայն` 1) գույքը կարող է արգելադրվել, երբ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ. (...), 2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույք: (…) Այսպիսով
իրականում նախապես հայտնի
ֆիզիկական անձանց (պատվիրատուների) համար և նրանց միջոցներով կազմակերպել է արտերկրում ձեռքբերված ավտոմեքենաների ներմուծումը։ Այսինքն` գործել է ի շահ ֆիզիկական անձանց, սակայն իր անունից: Նշվածից հետևում է, որ
զբաղվել է ոչ թե առք ու վաճառքի
գործունեությամբ, այլ ֆիզիկական անձանց համար իրականացրել է միջնորդական ծառայություններ, անկախ այն հանգամանքից, որ ավտոմեքենաները գնվել և վաճառվել են
-ի անունով: Այսինքն` ընկերությունն
ունենալով նախնական դիտավորություն խաբեության եղանակով մեքենաների ներմուծման ԱԱՀ-ի գումարները պետությունից հետ ստանալու նպատակով ՍՊԸ-ի գործունեությունը փաստացի կառավարող (շահառու) անձի
5
(անձանց) կողմից կազմակերպվել է (ներկայումս ևս կազմակերպվում է) վերը նկարագրված սխեման։
Ուստի վերոնշյալ շարունակվող հանցագործության արդյունքում ՍՊ ընկերությունը վերոնշյալ սխեմայի գործադրմամբ 2020-2023 թվականների ընթացքում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումով արդեն իսկ պետությունից պահանջել և ստացել է 83.801.000 ՀՀ դրամ:
Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալը` ակնհայտ է, որ
ի կողմից ավտոմեքենաները ներմուծվել են ոչ թե իրացման
նպատակով, այլ նկարագրված սխեմայով ֆիզիկական անձանց կողմից արտերկրում ձեռքբերված ավտոմեքենաները ՌԴ ֆիզիկական անձանց մատակարարելու համար:
(...) [Ե]նթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար անհրաժեշտ է արգելադրել ՍՊ ընկերության շարժական գույքերը (…)»:
8. Գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելու վարույթ չհարուցելու դիրքորոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [O]րենսդիրը, առանց բացառության, սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու համար, ի թիվս այլ պարտադիր պայմանների, ամրագրել է, որ միջնորդությանը պետք է կցվի համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը:
Տվյալ դեպքում (...) միջնորդությանը չի կցվել համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու համար անհրաժեշտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 43-55։
6
295-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր պայմանը, ինչը, համաձայն նույն հոդվածի 7-րդ մասի, վարույթի հարուցումը մերժելու հիմք է»:
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է, որ. «(...) 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեադատավարական օրենսդրությունը, հաշվի առնելով, որ անձին պաշտոնապես մեղադրելով հանցանքի կատարման մեջ, պետությունը հնարավորություն է ստանում քրեական վարույթի ընթացքում տևական ժամանակով սահմանափակել նրա իրավունքները և ազատությունները, սահմանել է հանրային քրեական հետապնդում իրականացնելու ժամկետային սահմանափակումներ: Այս կարգավորումն ունի երկակի նշանակություն. մի կողմից այն ստիպում է նախաքննության մարմնին դրսևորել պատշաճ ջանասիրություն և կոնկրետ անձի մասով մինչդատական վարույթն ավարտել մինչև համապատասխան վերջնաժամկետի լրանալը, իսկ մյուս կողմից՝ անձի համար հանդիսանում է երաշխիք, որ մինչդատական վարույթում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անողջամիտ երկար կամ հավերժ չի տևի:
Վերոգրյալ իրավական վերլուծության լույսի ներքո գնահատման ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածում ամրագրված՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությանը համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կցելու օրենսդրի պահանջը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ այն որևէ կերպ ինքնանպատակ համարվել չի կարող:
Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական հարկադրանքի որևէ միջոց, այդ թվում նաև` անձի սեփականության իրավունքը սահմանափակող գույքի արգելադրում հարկադրանքի միջոցը, չի կարող անձի նկատմամբ կիրառվել шпшид ժամկետային համապատասխան
սահմանափակումների` նույնիսկ այն դեպքում, երբ այն անցել է դատական ստուգման փուլ: Հենց այս նկատառումից ելնելով, թեև օրենսդիրը գույքի արգելադրման համար ժամկետներ սահմանելու պահանջ չի նախատեսել, 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 56-58:
7
այնուամենայնիվ այն կապել է մեկ այլ ժամկետային սահմանափակում ենթադրող կարգավորման՝ վարույթով անցնող որևէ անձի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման հետ: Այդ համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույնիսկ այն պայմաններում, երբ գույքի արգելադրումը կիրառվել է վարույթով մեղադրյալ չհանդիսացող անձի նկատմամբ, դրա՝ մինչդատական վարույթում կիրառման ժամկետային սահմանափակումն օրենսդիրն ուղղակի կերպով կապել է իրականացվող հանրային քրեական հետապնդման ժամկետների հետ, որպիսի պայմաններում պետք է փաստել, որ առանց համապատասխան անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման առկայության` սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցվել չի կարող: (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի
սահմանափակման իրավաչափության ստուգման դատական երաշխիքների վարույթ հարուցելու համար անհրաժեշտ նախապայմանների հստակեցման կապակցությամբ առկա է նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նշված իրավական խնդրի առնչությամբ միատեսակ իրավակիրառ պրակտիկա ձևավորելու համար:
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչափ են արդյո՞ք գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությանը համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 28-33:
8
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:
2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.
2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.
3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.
4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.
5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում կարող է արգելադրվել դրան համարժեք գույք: Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի
9
կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը»:
Նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: (...):
(...)
3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ»:
12. Քրեական վարույթի շրջանակում գույքի արգելադրումը կանոնակարգող՝ վերը մեջբերված նորմերի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը, նախ, կրկնում է, որ օրենսդրորեն տարբերակված են գույքի արգելադրման հիմքերն ու դրանց առկայության ապացուցման շեմերը*:
12.1. Այսպես, գույքի արգելադրման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի վերլուծությունից բխում է, որ դրանք նախատեսում են այն գույքի արգելադրման օրենսդրական հնարավորությունը, որը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց է ծառայել։ Ընդ որում, նշված հիմքերից որևէ մեկով գույքն արգելադրելու համար օրենսդիրը նախատեսել է համապատասխան հիմքի առկայության ապացուցման բարձր, այն է՝ ապացույցների գերակշռության շեմ, որը ենթադրում է, որ քննիչը պետք է ներկայացնի ծանրակշիռ փաստական տվյալների ամբողջություն՝ գույքի՝ հանցավոր ճանապարհով ստացված կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց լինելը հիմավորելու համար: Ի տարբերություն գույքը օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված 4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2025 փետրվարի 24-ի թիվ ՀԿԴ/0039/15/24 որոշումը։
10
հիմքով գույքի արգելադրման, երբ համապատասխան հիմքի առկայությունը փաստելու համար բավարար է ողջամիտ ենթադրության շեմը, նախորդ խումբ հիմքերի համար ապացուցման ավելի բարձր շեմ նախատեսելն իրավաչափորեն բխում է այն հանգամանքից, որ այդ հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույք՝ անկախ այդ անձի՝ որևէ, այդ թվում՝ մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակ ունենալու կամ չունենալու կամ առհասարակ քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու կամ չլինելու հանգամանքից։ Այս դեպքում, անձի կարգավիճակի տեսանկյունից, գույքի արգելադրման արգելք կարող է լինել վերջինիս՝ բարեխիղճ ձեռքբերող լինելու հանգամանքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին խումբ հիմքերով գույքի արգելադրումը ենթադրում է քրեադատավարական կարգավիճակ չունեցող լայն շրջանակի անձանց սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն` օրենսդիրը նշված դեպքերում իբրև սեփականության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիք նախատեսել է համապատասխան հիմքերի առկայության ապացուցման բարձր շեմ: Հակառակ դրան՝ գույքն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքի առկայության ապացուցման ավելի ցածր՝ ողջամիտ ենթադրության շեմ նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս հիմքով արգելադրման ենթակա է մեղադրյալի, այսինքն այն անձի գույքը, ում նկատմամբ, հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, արդեն իսկ հարուցված է քրեական հետապնդում, կամ նման կարգավիճակ ունեցող անձի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը։
12.2. Ինչ վերաբերում է հանցավոր ճանապարհով ստացված կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց ծառայած գույքի բացակայության դեպքում համարժեք գույք արգելադրելու վերաբերյալ իրավակարգավորմանը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այս մեխանիզմը կարող է գործադրվել բացառապես, եթե ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է գույքի արգելադրման համապատասխան հիմքերի առկայությունը, և միաժամանակ առկա է կոնկրետ գույքն արգելադրելու անհնարինություն՝ դրա բացակայության պատճառով:
11
12.3. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերով գույքն արգելադրելու պարագայում օրենսդիրը նախատեսել է հարկադրանքի այս միջոցն անհապաղ կիրառելու պահանջ։ Այլ կերպ՝ նշված հիմքերով գույքը կարող է արգելադրվել յուրաքանչյուր դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնին հաջողվել է ապացույցների գերակշռությամբ հիմնավորել, որ հայտնաբերված գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց է ծառայել։ Այսինքն՝ նշված հիմքերով գույքի արգելադրման պարագայում, քննիչը պետք է հիմնավորի արգելադրման ենթակա գույքի և ենթադրյալ հանցանքի միջև կապը՝ անկախ հանցանք կատարած անձի հայտնի լինելու կամ չլինելու կամ հայտնի լինելու պարագայում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բավարար փաստերի բացակայության հանգամանքից։ Քննարկվող հիմքերից որևէ մեկով գույքի արգելադրման անհրաժեշտությունը հիմնավորող փաստերը կարող են ի հայտ գալ ավելի վաղ, քան օբյեկտիվորեն հնարավոր կլինի հայտնաբերել ենթադրյալ հանցանք կատարած անձին կամ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Նման դեպքերում գույքի արգելադրումը ժամանակային առումով քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված լինելու հանգամանքով պայմանավորելն անհամատեղելի կլինի անհապաղության օրենսդրական պահանջի հետ:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն՝ «1.Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում: (...)
3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման (...) պատճեն[ը]»:
12
14. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման երկփուլ ընթացակարգ, որի նախնական փուլում, դատարանը, բովանդակային առումով չանդրադառնալով գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությանը, քննարկում է միայն սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու հարցը։ Այն ենթադրում է ներկայացված միջնորդության՝ քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին զուտ ձևական առումով
համապատասխանության ստուգում։ Դատարանը քննիչի միջնորդության հիման վրա համապատասխան վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են միջնորդության բովանդակության, դրան կցվող դատավարական նյութերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները։ Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե դատական երաշխիքների վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել:
15. Սույն որոշման 12-12.3-րդ կետերում առկա վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը կցելու պահանջը պետք է գնահատվի գույքի արգելադրման հիմքերի վերոնշյալ առանձնահատուկ կարգավորումների հետ համակցության մեջ, քանի որ այս պահանջը քննիչի կողմից պահպանված լինելու հարցի լուծումը կապված է գույքն արգելադրելու կոնկրետ հիմքի կամ հիմքերի հետ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու պարագայում, քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը պետք է կցվի քրեական հետապնդում հարուցելու որոշման պատճենը։ Այնուամենայնիվ, այն իրավիճակներում, երբ վարույթի տվյալ փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում դեռևս հարուցված 5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ԵԴ/0206/09/22 որոշումը, 2025 թվականի մայիսի 29-ի թիվ ՀԿԴ/0044/15/24 որոշումը։
13
չէ, սակայն ապացույցների գերակշռությամբ հիմնավորել է հայտնաբերված գույքի՝ հանցավոր ճանապարհով ստացված կամ հանցագործության գործիք կամ միջոց լինելը, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցման կամ հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար իրավասու է գույքն արգելադրելու մասին որոշում կայացնել և այդ որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։ Նշված իրավիճակում քննիչի` գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կցված չլինելը սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու հիմք չէ։ Նման իրավիճակում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դատարանները պետք է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթ հարուցելու որոշում կայացնեն և հարուցված վարույթի շրջանակներում գնահատեն գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը՝ համապատասխան հիմքերի առկայության տեսանկյունից։
15.1. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված որևէ հիմքով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելը զուտ այն հիմքով, որ համապատասխան միջնորդությանը կցված չէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենն այն պարագայում, երբ տվյալ վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ, իրավաչափ չէ, քանի որ նշված հիմքերով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության ստուգման և դատական երաշխիքների վարույթի առարկան ներառում է գույքի և ենթադրյալ հանցանքի, այլ ոչ թե այդ գույքի և մեղադրյալի միջև կապի հիմնավորվածության ստուգումը։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
14
սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության կողմից ենթադրաբար խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից գանձված ավելացված արժեքի հարկը Հայաստանի Հանրապետությունից հետ ստանալու նպատակով նշված ընկերության գործունեությունը փաստացի կառավարող (շահառու) անձի (անձանց) կողմից փաստացի միջնորդական ծառայություններ իրակացնացնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննիչը որոշում է կայացրել արգելադրել ՍՊ ընկերության շարժական գույքերը դրանց՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու, հանցանքի կատարման գործիք (միջոց) ծառայած լինելու հիմքով՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցման, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար,
- վերոնշյալ որոշման իրավաչափությունը հաստատելու քննիչի միջնորդության հիման վրա համապատասխան վարույթի հարուցումն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ ներկայացված միջնորդությանը կցված չէ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, ինչը, դատարանի գնահատմամբ, սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցման ընդհանուր պայման է՝ առանց որևէ բացառության,
- հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել համապատասխան վարույթ չհարուցելը՝ այն հիմնավորմամբ, որ թեև գույքը որոշակի ժամկետով արգելադրելու պահանջ օրենսդիրը չի նախատեսել, այնուամենայնիվ, դրա արգելադրման տևողությունը կապել է ժամկետային սահմանափակում ենթադրող մեկ այլ կարգավորման՝ վարույթով անցնող որևէ անձի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման հետ։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նույնիսկ եթե արգելադրվում է մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի գույքը, մինչդատական վարույթում գույքի արգելադրման ժամկետային սահմանափակումն օրենսդիրն ուղղակիորեն կապել է իրականացվող հանրային քրեական հետապնդման հետ։ Վերոգրյալ
15
նկատառումներից ելնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առանց համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշման առկայության, սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցվել չի կարող։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելու միջնորդությանը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելով, երբ տվյալ վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չի եղել, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, սեփականության իրավունքի սահամանափակման իրավաչափության դատական երաշխիքների վարույթի վերաբերելի կարգավորումները չեն դիտարկել գույքի արգելադրման հիմքերի ու արգելադրման ենթակա գույքի շրջանակի վերաբերյալ քրեադատավարական նորմերի հետ համակցության մեջ։ Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքը, որ կոնկրետ վարույթով [անընթեռնելի] շարժական գույքերն արգելադրվել են այն հիմքով, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ այդպիսիք ստացվել են հանցավոր ճանապարհով, հանցանքի կատարման գործիք կամ միջոց են ծառայել, ինչը թույլ է տալիս արգելադրել ցանկացած անձի գույք՝ հիմնավորելով այդ գույքի և ենթադրյալ հանցանքի միջև կապը։
18. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դիտարկմանը, որ օրենսդիրը համապատասխան միջնորդությանը, ի թիվս այլնի, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցելու պահանջից որևէ բացառություն չի նախատեսում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման պատճենը կցված չլինելու դեպքում դատական երաշխիքների վարույթ հարուցելու հարցի լուծումը սերտորեն փոխկապակցված է գույքի արգելադրման հիմքերի վերոնշյալ առանձնահատկությունների հետ։ Նշված որոշման պատճենը
16
կցելը պարտադիր է այն դեպքում, երբ գույքն արգելադրվում է այն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքով, քանի որ այս հիմքով կարող է արգելադրվել մեղադրյալի կամ վերջինիս համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը։ Մինչդեռ սույն վարույթով խնդրո առարկա հիմքերով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության հաստատման միջնորդությանը համապատասխան որոշման պատճենը կցելու պահանջը պարտադիր է միայն այն դեպքում, երբ կոնկրետ վարույթով առկա է անձ, ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
19. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությանը, որ համապատասխան միջնորդությանը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցելու պահանջի նպատակը մինչդատական վարույթում գույքի արգելադրման տևողությունը հանրային քրեական հետապնդման ժամկետներով որոշակիացնելն է, ապա այս առումով հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած այն դիրքորոշումը, որ գույքի տևական արգելադրման պարագայում պետությունը պետք է տրամադրի սեփականության իրավունքի վրա կամայական և չարդարացված ներգործության կանխումն ապահովող որոշակի վարութային երաշխիքներ, և որ ազգային իշխանությունները սեփականության իրավունքի երկարաժամկետ
սահմանափակման օրինականության և անհրաժեշտության վերանայման պարտականություն են կրում։
19.1. Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը նախատեսել է գույքի արգելադրման իրավաչափությունը վերանայելու հնարավորություն՝ սահմանելով, որ մինչդատական վարույթի ընթացքում շահագրգիռ անձն իրավունք ունի միջնորդություն ներկայացնել դատարան՝ գույքի արգելադրումը վերացնելու պահանջով, այն պայմանով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գույքի արգելադրումից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և դրանում պետք է շարադրվեն գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ։ Քրեադատավարական այս մեխանիզմը հնարավորություն է տալիս 6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04:
7 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածը։
17
շահագրգիռ անձանց առանց՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դիմելու, անմիջականորեն դատարան ներկայացնել այն փաստերը և փաստարկները, որոնք ի հայտ են եկել գույքի արգելադրումից հետո և ազդել են գույքի արգելադրման իրավաչափության վրա։ Օրենսդիրը նաև շահագրգիռ անձին հնարավորություն է տալիս նախքան եռամսյա ժամկետի լրանալը գույքն արգելանքից ազատելու միջնորդություն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Եվ ի վերջո, անկախ համապատասխան միջնորդություն ներկայացնելուց, հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը ևս կարող է հանվել արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին՚:
19.2. Գույքի արգելադրման օրինականության և անհրաժեշտության վերանայման վերոնշյալ օրենսդրական կառուցակարգերը՝ որպես մինչդատական վարույթում շահագրգիռ անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավական միջոցներ, երաշխիք են նաև, որ գույքի արգելադրումը չի կարող անժամկետ լինել կամ չարդարացված երկար տևել։
20. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությանն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն:
21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության 8 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածը։ 9 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը:
18
սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար10:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0342/15/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
