Բեժանյան — ԼԴ1/0188/02/16
Ամփոփում
քննելով ըստ Վարդանուշ Բեժանյանի (նան որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա ն Նոնա Պարանյանների հայցի ընդդեմ Վաչագան Հակոբյանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշման դեմ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Վարդանու. Բեժանյանը, Շալիկո, Նառա ն Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Լոռու մարզի Աթան համայնքի թիվ
Ամբողջ Տեքստ
2:Թ-Յ ԷՀ
շար Ադ (812115
ՀՐ ՏՑԱՒԹ ի
/// | ե ԻՐՑ6
ԱՏԵՆ
ՄՏ 24 Ւ:
ՊԱՊԱ 2» Է
ՀՅ ԱՔՂԻՆ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴԼ/0188/02/16 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴԼ/0188/02/16
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Դատավորներ՝ Հ. Ենոքյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդանուշ Բեժանյանի (նան որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա ն Նոնա Պարանյանների հայցի ընդդեմ Վաչագան Հակոբյանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշման դեմ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Վարդանու. Բեժանյանը, Շալիկո, Նառա ն Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Լոռու մարզի Աթան համայնքի թիվ 06-011-0005-0012 ծածկագրով հողամասի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2017 թվականի որոշմամբ Վաջագան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ն Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 05.05.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշումը բեկանվել է, Ա գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.10.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի (նան որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա ն Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդանուշ Բեժանյանը, Նառա ն Նոնա Պարանյանները (ներկայացուցիչ Ա. Ոսկանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273- րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ' Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածն ու 379-րդ հոդվածը:
Բողոք բերած անձիեք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին Ա հիմնավորումներին:
Յ
Վերաքննիչ դատարան անտեսել է, որ հայցվորների կողմից վիճարկվող հողամասը թիվ ԼԴ/0776/02/1 քաղաքացիական գործով կայացված վճռով չի ներառվել ժառանգական զանգվածի մեջ, ն նշված գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանով հաստատվել է միայն այն փաստը, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը, իսկ ժառանգական զանգվածի մեջ մտնող որնէ գույքի, այդ թվում՝ վիճելի 184քմ հողամասի վերաբերյալ որնէ հաստատված փաստական հանգամանք առկա չէ:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզի Աթան համայնքի 005-011 ծածկագրով անշարժ գույքը քարտեզագրման ժամանակ գծագրված է սխալներով: ՆՄասնավորապես՝ քարտեզագրման ժամանակ հայցվորների կողմից օգտագործվող ն ցանկապատված 184քմ հողատարածքը քարտեզագրողի կողմից սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս` 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ: Ընդ որում, հայցվորների կողմից օգտագործվող ն ցանկապատված 184քմ հողատարածքը թեն սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ,։ սակայն նշված 184քմ հողատարածքի նկատմամբ Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցում կատարված չէ: Նշված 184քմ հողատարածքը չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն, այն համարվում է քաղաքացու սեփականություն համարվող հողամաս, սակայն թե որ քաղաքացու՝ պետք է որոշվի դատական ակտով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հայցվորները ՀՀ հողային օրենսգրքի 64- րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է՝ օրենքի ուժով, Լոռու մարզի Աթան համայնքի 005- 012 ծածկագրով (ներկայումս` 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ սխալմամբ հաշվառված վիճելի 184 քմ հողամասի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Ընդ որում, մինչն հայցվորների իրավանախորդի կողմից վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պահը այն հանդիսացել է պետական սեփականություն, իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու պահին վիճելի հողամասը չի հանդիսացել պատասխանողի իրավանախորդի սեփականությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3 Լոռու մարզի Աթան համայնքի 2-րդ փողոցի թիվ 25 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի, այդ թվում՝ 165.9 քմ ընդհանուր մակերեսով գոմի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա ն Նոնա Պարանյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 13-15).
2) ի պատասխան փաստաբան Կարեն (Թումանյանի դիմումի՝ ՀՀ. կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 06.09.2011 թվականի թիվ ԴԹ-831 ելքային համարով
4
գրությամբ հայտնել է, որ Հերիքնազ Հակոբյանի անվամբ 0.187 հա մակերեսով հողամասը հաշվառված է եղել 005-012 ծածկագրի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 32-ի դարձերես).
3 թիվ ԼԴ/07/76/02/11 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2011 թվականի վճռով բավարարվել է Վաչագան Հակոբյանի դիմումը՝ հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վաջագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը. նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 36, 37).
4) ի պատասխան Շալիկո Պարանյանի դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու .՛։տարածքային ստորաբաժանման ղեկավարը 27.06.2011 թվականի թիվ ԴԹ-ՀԶ96 ելքային համարով գրությամբ հայտնել է նան, որ 1659 քմ գոմին կից առկա է մետաղյա ցանցով ցանկապատված 0.0288 հա հողամաս, որից 0.0184 հա հողամասը գտնվում է թիվ 005-012 ծածկագրում (հատոր 1-ին, գ.թ. 16-ի դարձերես):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնութ առկայությամբ, որը հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձի անվամբ գրանցված հողամասի մի մասի նկատմամբ այլ անձի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետում եշված հիմքով սեփականության իրավունք ձեռքբերելու իրավական հնարավորությանը:
«Պետութան ն համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելը» վերնագիրը կրող ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչն 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը, եթե՝
1) համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար.
2) հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը.
3) հողամաը չի ընդգրկված .ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում ն սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական,
5
պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:
Մինչն 11.02.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ կետում նշված չափից ավելի հողամաս օգտագործելու դեպքում ավելի հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարվում է փաստացի օգտագործողին՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով կամ տրվում է վարձակալության` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը կարգավորում է բացառապես պետության ն համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու, այդ թվում՝ այդ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հետ կապված իրավահարաբերությունները. նշված իրավակարգավորումը վերաբերելի չէ ֆիզիկական անձանց կողմից իրենց հատկացված հողամասի չափից մինչն 20 տոկոս ավելի մեկ այլ ֆիզիկական անձին պատկանող հողամասը փաստացի օգտագործելու դեպքերին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաձելու իր սեփականության իրավունքը:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ նման պահանջով դատարան դիմելու իրավունքն օրենսդիրը վերապահել է բացառապես գույքի սեփականատիրոջը՝ նպատակ ունենալով ապահովելու վերջինիս՝ որպես այդ գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Լոռու մարզի Աթան համայնքի 2-րդ փողոցի թիվ 25 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի, այդ թվում` 165.9 քմ ընդհանուր մակերեսով գոմի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա ն Նոնա Պարանյանների անվամբ:
Ի պատասխան փաստաբան Կարեն (Թումանյանի դիմումի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 06.09.2011 թվականի թիվ ԴԹ-1831 ելքային համարով գրությամբ հայտնել է, որ Հերիքնազ Հակոբյանի անվամբ 0.187 հա մակերեսով հողամասը հաշվառված է եղել 005-012 ծածկագրի ներքո:
Թիվ ԼԴ/0776/021 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2011 թվականի վճռով բավարարվել է Վաչագան Հակոբյանի դիմումը՝ հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը. նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ:
Ի պատասխան Շալիկո Պարանյանի դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 27.06.2011 թվականի թիվ ԴԹ-1296 ելքային համարով գրությամբ հայտնել է նան, որ 1659 քմ գոմին կից առկա է մետաղյա ցանցով ցանկապատված 0.0288 հա հողամաս, որից 0.0184 հա հողամասը գտնվում է թիվ 005-012 ծածկագրում:
6
Վերը նշված փաստերի համադրված վերլուծությունից բխում է, որ վեճի առարկա 184քմ մակերեսով հողամասը ներառված է Հերիքնազ Հակոբյանի անվամբ հաշվառված՝ 0.187 հա մակերեսով հողամասի մեջ՝ 005-012 ծածկագրի ներքո:
Դիմելով դատարան՝ Վարդանու. Բեժանյանը, Շալիկո, Նառա ն Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Լոռու մարզի Աթան համայնքի թիվ 06-011-0005-0012 ծածկագրով հողամասի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ հայցի իրավական հիմքում դնելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը:
Դատարանը 31.08.2018 թվականի վճռով հայցը մերժել է նան այն պատճառաբանությամբ, որ՝
- «անդրադառնալով հայցի իրավական հիմքերում դրված ՀՀ հողային օրենսգրքի 64- րդ հոդվածի 2-րդ մասին, ապա Դատարանի գնահատմամբ եշված իրավակարգավորումը սույն դեպքում կիրառելի չէ' հիմք ըեդունելով այն հանգամանքը, որ նշված հոդվածով կարգավորվում են պետության ն համայնքնեի սեփականությամբ պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ՛պրամադրելու վերաբերյալ իրավահարաբերությունները: Այլ կերպ ասած, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի կլիներ համայնքի կամ պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով անձին հողամաս օտարելու ն այդ օտարման գործարքի առկայության պայմաններում, ինչը սույն դեպքում բացակայում է»,
- «ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքերում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածին, ապա Դատարանն արձանագրում է, որ Հայցվորների' վիճելի հողատարածի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերի բացակայության պայմաններում եշված իրավակարգավորումը սույն դեպքում կիրառելի չէ»,
- «նախկինում քնեված ն սույն վճռում հիշատակված քաղաքացիական ն վարչական գործերով օրինական ուժի մեջ մտած վճիռներով հաստատված են հանգամանքներ, որից հետնում է, որ Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը, որը բաղակացած է Լոռու մարզի Աթան համայնքում գտեվող հանգուցյալին պատկանող 0.184 հա հողամասից, բնակելի տնից ն օժանդակ շինություններից, վերջինիս մահից հետո երա գույքի նկատմամբ ժառաեգ է հանդիսացել Վաչագան Հակոբյաեը: Այսիեքե' հայցվորների կողմից վիճարկվող հողամասը թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի ուժով ներառվել է ժառանգական զանգվածի մե. ն դրա հիման վրա լիազոր մարմեի' «(Թումանյան» նոտարական տարածքի եոտարի կողմից տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր»,
- «գործով այլ բան ապացուցված չլինելու պարագայում Դատարանն արձանագրում է, որ Լոռու մարզի Աթան համայնքում գտեվող թիվ 06-011-005-012 կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Վաչագան Հակոբյանին, իսկ գործի նյութերում բացակայում է եշված կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված անշարժ գույքից Վաչագան Հակոբյանի մեկուսանալու, հրաժարվելու կամ այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվորների սեփականության հիմքերի առաջացման մասին որնէ գրավոր ապացույց»:
Վերաքննիչ դատարանը 02.10.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի (նան որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա ն Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժել է նան այն պատճառաբանությամբ, որ՝
- «սույն գործով վեճի առարկա Հողատարածքը պատասխանողին ժառանգաբար անցած լինելու ն այդ հիմքով եոտարի կողմից վերջինիս ժառանգության իրավունքի վկայագիր տրված լինելու հարցի վերաբերյալ կայացված ն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պայմաններում անհիմն է Հողատարածքի նկատմամբ
7
Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցված չլինելու վերաբերյալ բողոքում բերված փաստարկը'՝ եկատի ունենալով, որ Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի եկատմամբ ժառաեգի իրավունքի պետական գրանցումից, եթե եման իրավունքը ենթակա է գրանցման:
Բացի վերոգրյալից թիվ ՎԴՇ/0277/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճռով բավարարվել է սույն գործով պատասխանող Վաչագան Հակոբյանի հայցադիմումը ն անվավեր է ճանաչվել Լոռու մարզի Աթան համայեքի ղեկավարի' 20.04.2012թ. թիվ 4 որոշման Լին ն 2րդ կետերը հողհատկացման հիմքերը վերականգնելու մասով, իսկ ամբողջ գործի քննության ժամանակ հայցվորների կողմից չի վիճարկվել վարչական ակտի իրավաչափությունը»,
- «բողոք բերած անձինք անտեսել են, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածն ամբողջությամբ, այդ թվում" դրա 2-րդ մասը, որը թեկուզն սահմանում է առանց որնէ օտարման գործարք կեքելու միջոցով սեփականության ճանաչում, վերաբերում է պետության ն համայնքեերի սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատուց փրամադրելու, իսկ սույն դեպքում Հողատարածքը չի հանդիսանում համայեքի սեփականություն, այն պատկանում է սուն գործով պատասխանող Վաչագան Հակոբյանին: Հետնաբար' հայցի իրավական հիմքերում դրված Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Հողատարածքի եկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ծագած լինելու վերաբերյալ բողոքաբերների պնդումն անհիմե է»:
Վերը նշված իրավական նորմերի, դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների վերը նշված հետնությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ դրանք հիմնավոր են ն բխում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի բովանդակությունից՝ նկատի ունենալով այն, որ սույն գործի փաստերի համաձայն՝ վեճի առարկա 184քմ մակերեսով հողամասը, ներառված լինելով Հերիքնազ Հակոբյանի անվամբ հաշվառված` 0.187 հա մակերեսով հողամասի մեջ՝ 005-012 ծածկագրի ներքո, չի հանդիսանում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ն ոչ էլ որնէ համայնքի սեփականությունը, ուստի հայցվորների պահանջի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չէ:
Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածին, ապա նշված իրավական հիմքով հայցվորների հայցը չի կարող բավարարվել այն պատճառաբանությամբ, որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, նման պահանջով դատարան դիմելու իրավունքն օրենսդիրը վերապահել է բացառապես գույքի սեփականատիրոջը, մինչդեռ հայցվորներն այդպիսին չեն հանդիսանում:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու ե ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
8
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն: Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջն բաշխվում են հավասարաչափ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի համար վճարվել է պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Վաչագան Հակոբյանը վճարել է 10.000 ՀՀ դրամ, ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2017 թվականի որոշմամբ Վաչագան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը նոր քննության ուղարկվելու կապակցությամբ դատական ծախսերի հարցը համարվել է լուծված, գտնում է, որ նման պայմաններում Վարդանուշ Բեժանյանից, Նառա ն Նոնա Պարանյաններից հօգուտ Վաչագան Հակոբյանի համապարտության կարգով ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Վաչագան Հակոբյանի կողմից վճարված պետական տուրքի գումար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
9
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Վարդանուշ Բեժանյանից, Նառա ն Նոնա Պարանյաններից հօգուտ Վաչագան Հակոբյանի համապարտության կարգով բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Վաչագան Հակոբյանի կողմից վճարված պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԼԴ1/0188/02/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
