Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դեմյանով — ԵԴ/8728/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դեմյանով — ԵԴ/8728/02/23

Վճռաբեկ դատարանԵԴ/8728/02/2323 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Դիանա Դեմյանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Մաքսիմ Դեմյանովի հայցի ընդդեմ Դիանա Դեմյանովայի, երրորդ անձ Կենտրոնական մարմին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Կենտրոնական մարմին երեխաներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Մաքսիմ Դեմյանովը պահանջել է Դիանա Դեմյանովային պարտավորեցնել Հայաստանի Հանրապետություն Ջ անօրինական տեղափոխված ն 2 Հայաստանի Հանրապետությունում անօրի

Ամբողջ Տեքստ

222 ԱԱ Աւ,

(ԹԵ`

ՍՄՏՈ2 Զ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8728/02/23 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8728/02/23

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի ապրիլի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Դիանա Դեմյանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Մաքսիմ Դեմյանովի հայցի ընդդեմ Դիանա Դեմյանովայի, երրորդ անձ Կենտրոնական մարմին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Կենտրոնական մարմին երեխաներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մաքսիմ Դեմյանովը պահանջել է Դիանա Դեմյանովային պարտավորեցնել Հայաստանի Հանրապետություն Ջ անօրինական տեղափոխված ն

2

Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող, 25.08.2020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային ու 20.05.2022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել երեխաների մշտական բնակության վայր` Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Վնուկովսկոյե բնակավայրի օդաչու Ուլյանինի 3-Ա շենքի թիվ 167 բնակարան:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2023 թվականի որոշմամբ Դիանա Դեմյանովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիանա Դեմյանովան (ներկայացուցիչներ Էդգար Հակոբյան ն Մանյա Մաթնոսյան):

Վճռաբեկ բողոք պատասխան է ներկայացրել Մաքսիմ Դեմյանովը

(ներկայացուցիչներ Աշխեն Դաշյան ն Արայիկ Ղազարյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել է «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 13-րդ, 29-րդ ն 30-րդ հոդվածները (այսուհետ' Հաագայի կոնվենցիա), ՀՀ ընտանեկան օրեեսգրքի 43-րդ ու 67-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 02.06.2016 թվականի «Խնամակալության ն հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 201 թվականի փետրվարի 24ի թիվ 164-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 60-րդ, 66-րդ, 169-րդ, 203-205-րդ ու 208-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնելու իրավասությամբ օժտել է կոնկրետ սուբյեկտի` Կենտրոնական մարմնին այդ կերպ բացառելով որնէ անձի կողմից այդ հայցատեսակով դատարան դիմելը: Մինչդեռ, սույն գործով Դատարանում հայցադիմում է ներկայացրել երեխաների մյուս ծնողը՝ Մաքսիմ Դեմյանովը, ով ներկայացված հայցի առումով չի կարող համարվել պատշաճ հայցվոր, ն ում հայցադիմումն այդ պատճառաբանություններով պետք է հետ վերադարձվեր, քանի որ հայցադիմումը չի ներկայացվել այն անձի կողմից, ով իրավասու է հատուկ հայցային վարույթի շրջանակներում այն ներկայացնել, իսկ վարույթ ընդունելուց հետո էլ պարտավոր էր հայցը մերժել՝ ոչ պատշաճ հայցվորի կողմից հայցը հարուցված լինելու հիմքով:

Յ

Վերաքննիչ դատարանը միայն հատուկ հայցային վարույթի քննության օրենսդրական սեղմ ժամկետների պատճառաբանությամբ օրինաչափ է համարել Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման որոշում չկայացնելը ն իրեն անորոշության մեջ թողնելը, այնինչ օրենսդիրը հատուկ հայցային վարույթների համար չի սահմանել որնէ բացառություն կամ իրավունք դատարանների համար՝ ապացուցման բեռը բաշխելու որոշում չկայացնելու կամ այդ պարտականությունից դատարանին ազատելու վերաբերյալ, ուստի Վերաքննիչ դատարանը չէր կարող ու չպետք է վերաքննիչ բողոքի այդ հիմքը հիմնավոր չհամարեր դատական ակտը բեկանելու համար:

Վերաքննիչ դատարանն անհիմն պատճառաբանություններով ընդունելի չի համարել վերաքննիչ բողոքին կցված լրացուցիչ ապացույցները՝ հաշվի չառնելով, որ Դատարանը, ունենալով կողմերի միջն ապացուցման բեռը բաշխելու պարտականություն, չի կատարել այն, ինչն էլ իրեն դրել է անորոշության մեջ՝ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ն իր կողմից ապացուցման ենթակա փաստերի մասով, որի պատճառով ինքը զրկվել է իր առարկությունները հիմնավորող ապացույցները, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանին ներկայացված ապացույցներն ավելի շուտ ձեռքբերելուց ու Դատարանին ներկայացնելուց: Եթե Դատարանը կատարեր ապացուցման պարտականությունը կողմերի միջն բաշխելու իր պարտականությունը ն կողմերի համար ժամկետ սահմաներ ապացույցները ներկայացնելու համար, ապա ինքը հնարավորություն կունենար Դատարանին ներկայացնելու ավելի լայն ծավալով ապացույցներ, քան ներկայացվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեն քրեական վարույթները նախաձեռնվել են երեխաների 6Հայաստանի 6Հանրապետություն գալոց հետո տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, սակայն այդ քրեական վարույթներով քննարկման առարկա են դարձվել նան մինչն Հայաստանի Հանրապետություն երեխաների գալու պահը տեղի ունեցած իրադարձությունները: Ընդ որում, թեն Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարել իր կողմից բողոքին կից ներկայացված լրացուցիչ ապացույցները, սակայն դրանցով Վերաքննիչ դատարանի համար առնվազն պետք է ներքին համոզմունք ձնավորվեր, որ այդ քրեական վարույթներով քննարկման առարկա են դարձել նան մինչն երեխաների` Հայաստանի Հանրապետություն գալու պահը Ռուսաստանի Դաշնությունում Մաքսիմ Դեմյանովի կողմից կատարված բոնարարքները, այդ թվում՝ երեխայի նկատմամբ ծնողական դաստիարակչական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ երեխային ծանր առողջական վնաս է պատճառել, որի առթիվ նս քրեական վարույթ է նախաձեռնվել:

Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն Մաքսիմ Դեմյանովի տրամադրած տեղեկատվությամբ ն ապացույցներով՝ անտեսելով իր պնդումներն ու ներկայացրած ապացույցները:

Ստորադաս դատարանները Մաքսիմ Դեմյանովի կողմից առերնույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաձեռնված լինելը, իր ն իր հոր տուժող ճանաչված լինելը չեն դիտարկել որպես գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր, դրանց վերաբերյալ ներկայացված ապացույցները չեն գնահատել ու հետազոտել:

4

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ թեկուզն նմանատիպ գործերով Հաագայի կոնվենցիայի իմաստով Դատարանը պետք է որոշի միայն երեխաներին հետ վերադարձնելու հարցը ն իրավասու չէ բնակության վայրի վերաբերյալ որոշումներ կայացնել, սակայն այս վարույթներով Կենտրոն վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության հանձնաժողովը՝ որպես իրավասու մարմին, պետք է մասնակից դառնար գործի քննությանը, որպեսզի Դատարանը կարողանար բացահայտել երեխայի լավագույն շահերին առնչվող հարցերը, Հաագայի կոնվենցիայով նախատեսված` երեխաների վերադարձը բացառող հիմքերի առկայությունը, երեխաների կամ նրանց մոր նկատմամբ հոր կողմից բռնությունների կիրառման դեպքերը, դրանց վերաբերյալ ձնավորեր իր ներքին համոզմունքը: Ւննամակալութան ն հոգաբարձության հանձնաժողովին պետք է հանձնարարվեր հոգեբանների միջոցով հանդիպումներ, զրույցներ ունենալ երկու ծնողների, անչափահաս երեխաներից առնվազն Դիլանա Դեմյանովայի հետ, որի արդյունքում խնամակալության ն հոգաբարձության հանձնաժողովը Դատարանին պետք է ներկայացներ իր կարծիքը՝ երեխաներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու դեպքում նրանց լավագույն շահերի, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սոցիալական նոր միջավայր ձնավորված լինելու կամ չլինելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն հաշվի չի առել նան, որ սույն գործում առկա են ապացույցներ այն մասին, որ Մաքսիմ Դեմյանովը բռնություն է կիրառել իր կամ երեխաների նկատմամբ, մասնավորապես՝ Մաքսիմ Դեմյանովի կողմից կատարված առերնույթ հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունները, Մաքսիմ Դեմյանովին տուժող ճանաչելու մասին որոշումը, ոստիկանության կողմից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ գործի նյութերում գտնվող անհետաձգելի միջոցառումներ կիրառելու մասին որոշումներն ինքնին հաստատում են, որ Մաքսիմ Դեմյանովի բռնարարքներն ունեն շարունակական բնույթ, դրանք կատարվել են երեխաների ներկայությամբ, անգամ այդ դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, ինքը ն իր հայրը ճանաչվել են տուժողներ, կողմերի փոխհարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված ու թշնամական վիճակում:

Վերաքննիչ դատարանը տեղեկացված է եղել, որ Մաքսիմ Դեմյանովը Ռուսաստանի Դաշնությունում նս ենթարկվում է քրեական հետապնդման, նրա վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ վարույթ է ընդունվել դատարանի կողմից, ն նրան սպառնում է ազատազրկման ձնով պատասխանատվություն: Քրեական հետապնդման ենթարկվելու, գործը մեղադրական եզրակացությամբ դատարանում գտնվելու հանգամանքները չեն հերքել նան Մաքսիմ Դեմյանովի ներկայացուցիչները՝ նիստի ժամանակ հայտարարելով, որ Դատարանը չի թույլատրել Մաքսիմ Դեմյանովին լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ Վերաքննիչ դատարանի նիստին մասնակցելու նպատակով: Ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնություն երեխաների վերադարձը

5

պահանջող ծնողը քրեական հետապնդման է ենթարկվում Ռուսաստանի Դաշնության տարածքում են կարղ է ադ քրեական գործով ենթարկվեր քրեական պատասխանատվության՝ ազատազրկման ձնով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ երեխաներին Հայաստանի Հանրապետություն բերելուց առաջ երեխաները գտնվել են մոր խնամքի ներքո, քանի որ Մաքսիմ Դեմյանովն իր կամքով է ժամանակավորապես երեխաներին հանձնել իր խնամքին՝ անորոշ ժամանակով մեկնելով գործուղման լիովին այլ տեղանք: Այս փաստը չեն հերքել նան Մաքսիմ Դեմյանովը ն նրա ներկայացուցիչները, շարադրել են իրենց հայցադիմումում, ու Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «ա» կետից է բխում, որ եթե խնամքն այդ պահին իրականացրել է այն ծնողը, ով երեխաներին տեղափոխել է այլ երկիր, այդ դեպքում արարքը Հաագայի կոնվենցիայի իմաստով չի կարող որակվել առնանգում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերացական մեկնաբանությամբ արձանագրել է, որ առկա չէ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «ա» կետով սահմանված դեպքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Մաքսիմ Դեմյանովի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման ն Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ ծնողն իրավունք ունի դիմել դատարան երեխայի վերադարձի պահանջով, որն ապահովում է դատարանի մատչելիության իրավունքն ու դրա հիմքում ընկած ընթացակարգի կանխատեսելիությունը ն իրավական որոշակիությունը: Ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով նախատեսված կարգավորման` երեխայի վերադարձի համար հայցվորը կարող է դիմել ն' դատարան, ն' Կենտրոնական մարմին՝ հատկապես, որ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշում: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը ն դրա հիման վրա ձնավորված դատական պրակտիկան Մաքսիմ Դեմյանովի համար ստեղծել են լեգիտիմ ակնկալիք, որ ինքն ունի դատարան դիմելու իրավունք:

Օրենսդիրը հստակ կարգավորում է, իսկ Դատարանն առաջնորդվել է այն ընթացակարգով, որ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը: Այսինքն, սույն գործը քննվել է հատուկ հայցային վարույթի կարգով, ինչպիսի առանձնահատկություն տալիս է օրենսդիրը նմանատիպ գործերով:

Դիանա Դեմյանովան նոր ապացույցներ է ներկայացրել Վերաքննիչ դատարանին, որոնք չի ներկայացրել Դատարանում գործի քննության ժամանակ, ն չի հիմնավորել իր կամքից անկախ հանգամանքներում դրանք չներկայացնելը: Բացի այդ, Դիանա

6

Դեմյանովան որպես խախտում Դատարանին վերագրել է այն, որ Դատարանը գործով ապացուցման բեռ չի բաշխել, չի սահմանել ապացույցներ ներկայացնելու ժամկետ, չի սահմանել գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր, սակայն, սույն վարույթի քննության առանձնահատկություններից ելնելով, օրենսդրի կողմից նման կարգավորումներ ն պարտականություններ չեն սահմանվել դատարանի համար, ինչը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխի կանոններից:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

11.01.2023 թվականին Մաքսիմ Դեմյանովը երեխաների վերադարձի դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական մարմնին ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության՝ խնդրելով Հայաստանի Հանրապետությու, անօրինական տեղափոխված ն Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող, 25.08.2020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային ն 20.05.2022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաք (հատոր 1-ին, գ.թ. 27-29).

2) 07.03.2023 թվականին Մաքսիմ Դեմյանովը, չսպասելով Կենտրոնական մարմնի դիրքորոշմանը, հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Դիանա Դեմյանովայի՝ պահանջելով Դիանա Դեմյանովային պարտավորեցնել Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված ն Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող, 25.08.2020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային ու 20.05.2022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել երեխաների մշտական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Վնուկովսկոյե բնակավայրի օդաջու Ուլյանինի 3-Ա շենքի թիվ 167 բնակարան (հատոր 1-ին, գ.թ. 6-16).

3) 24.03.2023 թվականին Դատարանում գործի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատություն նախարարությունը հայտնել է դիրքորոշում, որ սույն գործով բացակայում են Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխաների վերադարձը մերժելու հիմքերը, հետնաբար երեխաները ենթակա են վերադարձման իրենց սովորական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն (հատոր 4-րդ, գ. թ. 4159).

4) Դատարանը սուն քաղաքացիական գործը քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված հատուկ հայցային վարույթի կարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու: Գործով 31.03.2023 թվականին կայացած միակ դատական նիստը հրավիրվել է Դիանա Դեմյանովայի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման համար (հիմք՝ «Օոմոթ».ճո» դատական տեղեկատվական համակարգ, հատոր 4-րդ, գ.թ. 69-70 (դատական նիստի արձանագրություն).

5) 27.04.2023 թվականին Դիանա Դեմյանովան Դատարանի 14.04.2023 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացրել է նան միջնորդություն բողոքին կից ներկայացված լրացուցիչ, ապացույցներն ընդունելու .մասին՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ ապացույցների մի մասը ձեռք է բերվել Դատարանի

7

14.04.2023 թվականի վճռի կայացումից հետո, օբյեկտիվորեն զրկված է եղել դրանք ավելի շուտ ներկայացնելու հնարավորությունից, իսկ մյուս մասը եղել է իր հեռախոսի մեջ, որը Մաքսիմ Դեմյանովը կոտրել է բռնարարքներ կատարելու ժամանակ, իսկ դրա մեջ եղած տեղեկությունները, տեսանյութերը ն լուսանկարները հնարավոր են եղել վերականգնել հատուկ մասնագետի միջոցով վճռի կայացումից հետո (հատոր 6-րդ, գ.թ. 114-118):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-205-րդ, 208-րդ ն 378-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին'

արդյոք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 23-րդ գլխի ԼՀայասրտանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթը) առկայության պայմաններում անմիջականորեն ծնողի կողմից կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմում.

2) ինչպիսի՞ դատավարական կարգով պետք է քեեվեն Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.

3)արդյո՛ք Վերաքենիչ դատարանը կաշկանդված է երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությամբ Հայասրանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքենիչ բողոքները քենելիս:

1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին»

8

կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Հաագայի կոնվենցիայի 29-րդ հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիան չի խոչընդոտի որնէ անձի, հաստատության կամ մարմնի, որը հայտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ կամ 21-րդ հոդվածների իմաստով խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտում, անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին անկախ նրանից՝ նախատեսված է նուն կոնվենցիայի դրույթներով, թե ոչ:

Նուն կոնվենցիայի 30-րդ հոդվածի համաձայն ցանկացած դիմում, որը Կոնվենցիայի պայմանների համաձայն ներկայացվել է Կենտրոնական մարմնին կամ անմիջականորեն Պայմանավորվող պետությունների դատական կամ վարչական մարմիններին իրեն կցված կամ Կենտրոնական մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հետ միասին, պետք է ընդունելի լինի Պայմանավորվող պետությունների դատարաններում կամ վարչական մարմիններում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իր մշտական բնակության վայր վերադարձնելու ծնողի իրավունքը դատական պաշտպանության ենթակա լինելու հարցին՝ Սահմանադրության, Կոնվենցիայի, Հաագայի կոնվենցիայի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի ն 17.06.1998 թվականին ընդունված ու 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառելի դրույթների, ինչպես նան դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի Ա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) դիրքորոշումների համալիր վերլուծության հիման վրա արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա իրականացումը ՀՀ ընտանեկան օրենսգրքով վերապահված է համապատասխան պետական մարմիններին կամ խնամակալության ն հոգաբարձության մարմիններին: Տվյալ դեպքում ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսվել է, որ եթե երեխային առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման իր մոտ պահող անձը հրաժարվում է երեխային վերադարձնելու մասին ծնողի պահանջը կատարելուց, ապա իր ծնողական իրավունքները պաշտպանելու համար վերջինս կարող է դիմել դատարան: (..) Կոնվենցիայի 6-րդ հոդվածը տարածվում է նան ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ վեճերի վրա, ինչը նս նշանակում է, որ այդպիսի վեճերի առկայության դեպքում անձը պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: (..) Երեխաների անօրինական տեղափոխման ն պահման հետ կապված հարցերով զբաղվելու համար Հաագայի կոնվենցիան որպես իրավասու մարմիններ է նախատեսել Կենտրոնական մարմնին, դատարանին ն վարչական մարմնին` նրանցից յուրաքանչյուրին օժտելով համապատասխան իրավունքներով ու պարտականություններով: Այսպես՝ Հաագայի

9

կոնվենցիայի իմաստով ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու հարցում Կենտրոնական մարմնի դերը երեխային վերադարձնելու մասին որոշում կայացնելը չէ, այլ այդ որոշումը կայացնելու իրավասություն ունեցող մարմինների ուշադրությունը հրավիրելը Ա ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխայի անհապաղ վերադարձմանն օժանդակելը, որը, մասնավորապես, կարող է իրագործվել դատական կամ վարչական ընթացակարգեր նախաձեռնելու ու, ըստ անհրաժեշտության, դրանց օժանդակելու միջոցով: Ընդ որում, նման ընթացակարգերի նախաձեռնումը չի հանդիսանում միայն Կենտրոնական մարմնի իրավասությունը, քանի որ Հաագայի կոնվենցիան անձին նս իրավունք, է վերապահել համապատասխան հիմքերի առկայության պայմաններում անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին: Միաժամանակ Հաագայի կոնվենցիայի համակարգային վերլուծությունից բխում է, որ բացառապես դատական ն վարչական մարմիններին է վերապահված երեխայի վերադարձի մասին կարգադրություն անելու, վերադարձը բացառող հանգամանքները պարզելու, դրա վերաբերյալ դիմումը մերժելու իրավասությունը (րես Արսեն Բաբասյանե ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):

Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույցում(1) նշված է, որ Հաագայի կոնվենցիայով սահմանված ընթացակարգերն առավելապես նախատեսված են օժանդակելու այն անձանց, ում խնամակալության իրավունքները խախտվել են: Ուստի, այդ անձինք կարող են կա՛մ դիմել Կենտրոնական մարմիններին, կա՛մ իրականացնել անմիջական գործողություններ իրավասու մարմինների առջն:

Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական

դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իր արդիականությունը չի կորցրել նան ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների պայմաններում: Նման եզրակացությունը պայմանավորված է նախնառաջ նրանով, որ գործող օրենսդրությունը, չսահմանելով քննարկվող պահանջի բացառիկ ենթակայություն որնէ վարչական մարմնի, չի բացառել ծնողի՝ որպես շահագրգիռ անձի իրավունքն անմիջականորեն դիմելու դատարան՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ն երեխայի նկատմամբ խնամակալություն իրականացնելու իր խախտված իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով: Միննույն ժամանակ, 1 Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույց, 14-րդ նստաշրջանի ակտեր ն փաստաթղթեր (1980), հատոր 1, Երեխայի առնանգում: Հեղինակ՝ Էլիսա Պերեզ-Վերա՝ 1980-ի հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 25-ը տեղի ունեցած Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի առաջին հանձնաժողովի (առաջին հանձնաժողովին է վերապահվել Հաագայի կոնվենցիայի կազմումը) զեկուցող: Բացատրական զեկույցն անդրադառնում է Հաագայի կոնվենցիայի կնքման հանգամանքներին, ուստի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 32-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է Հաագայի կոնվենցիայի մեկնաբանման լրացուցիչ միջոց:

Բացատրական զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է հետնյալ հղումով. հէէքՏ://8ՏՏօէՏ.հՇՇհ.ՈՇէ/մօ6Տ/85ԷԵ1036-266Ե-4417-8763-87528504368-.քժ/իէէքՏ://5ՏՏ6էՏ.հօօհ.ոՇէ/մօօՏ/85ԷԵ1036- 2օ6Ե-4417-8763-87528804368-.քժք

10

օրենսդիրը խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության համակարգում ելակետային նշանակություն է տվել քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման սկզբունքին, որի ուժով քաղաքացիներն ու իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց ։պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ |ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետ|, ինչպես նան այդ քաղաքացիաիրավական սկզբունքից ածանցվող տնօրինչականության սկզբունքին, որի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա, իսկ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցներ ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասեր):

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու պայմաններում, իրավունքների անարգել իրականացման քաղաքացիաիրավական սկզբունքի լ տնօրինչականության դատավարական սկզբունքի ուժով երեխայի ծնողն ազատ է Հաագայի կոնվենցիայի իմաստով իր խնամակալության իրավունքների պաշտպանության պահանջով անմիջականորեն դատարան հայցադիմում ներկայացնելու կամ Կենտրոնական մարմնի աջակցությանը դիմելու հարցում: Ընդ որում, երեխային իր մշտական բնակության վայր վերադարձնելու վարույթ նախաձեռնելու .վերաբերյալ՝։ Կենտրոնական մարմնին համապատասխան դիմում ներկայացնելը չի բացառում կամ որնէ կերպ չի սահմանափակում ծնողի իր խախտված իրավունքների պաշտպանության պահանջով ընդհանուր հիմունքներով դատարան դիմելու իրավունքը:

2. Շարադրվածի լուսի ներքո Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխի ԼՀայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթը| կարգավորումները, հարկ է համարում անդրադառնալ նան քննարկման առարկա հանդիսացող գործերի հարուցման, նախապատրաստման ն քննության դատավարական կարգի առանձնահատկություններին՝ կախված նրանից, թե ում կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա է հարուցվում Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությանը վերապահված քաղաքացիական գործերի քննության ն լուծման ընդհանուր կանոններ, որոնք կիրառելի են բոլոր քաղաքացիական գործերով, սակայն այն բացառություններով, որոնք պայմանավորված են նյութաիրավական ու դատավարական բնույթի էական տարբերություններ ունեցող պահանջների քննության

11

համար անհրաժեշտ հատուկ դատավարական կանոնների ներդրմամբ: Այդ տարբերությունները ն առանձնահատկություններն ազդում են քաղաքացիական գործի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, գործի քննության ու լուծման, նույնիսկ՝ դրանցով կայացված դատական ակտերի տեսակների, բովանդակության, դրանց հրապարակման ն կատարման կարգի վրա, որի պատճառով օրենսդիրը դատավարական առումով ոչ միայն առանձնացրել է այս վարույթները, այլ նան դրանք սպասարկելու համար սահմանել է հատուկ կանոններ:

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրն առանձնացրել է ոչ միայն հայցային ն ոչ հայցային բնույթի վարույթները, այլ նան առանձին հայցային բնույթի վարույթների համար, հաշվի առնելով դրանց շրջանակներում պաշտպանության ենթակա իրավունքի բնույթը, վիճելի նյութական իրավահարաբերության առանձնահատկությունները, սուբյեկտային կազմը, այդ իրավահարաբերության թույլ մասնակցի շահերը պաշտպանելու ու դատավարական .հնարավորությունները հավասարակշռելու անհրաժեշտությունը ն այլ գործոններ, սահմանել է հատուկ կանոններ՝ դրանք ընդգրկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկրորդ բաժնի |«Վարույթն առաջին ատյանի դատարանում»| երկրորդ ենթաբաժնում |«Հատուկ հայցային վարույթներ»|՝ ի թիվս այլի, ընտանեկան գործերով վարույթի առանձնահատկություններին նվիրելով նույն օրենսգրքի 203-րդ, իսկ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված ն Հայաստանի Հանրապետություն ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթին 204-209-րդ հոդվածները միաժամանակ 201-րդ հոդվածում սահմանելով ընդհանուր կանոն առ այն, որ դատարանները հատուկ հայցային վարույթներն իրականացնում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի երկրորդ բաժնի երկրորդ ենթաբաժնի դրույթներով: Նշվածից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի առաջին ատյանի դատարանում գործերի քննության ընդհանուր կարգը (հայցային վարույթի ընդհանուր կանոնները) սահմանող դրույթները, որոնք ամփոփված են 120-ից 200-րդ հոդվածներում Ա սահմանում են հայցի հարուցման ընդհանուր կարգը, հայցի ապահովումը, հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցները, դատական նիստերի ընդհանուր կանոնները, գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության, առանց գործն ըստ էության լուծելու վարույթն ավարտելու կարգը, ինչպես նան առաջին ատյանի դատարանի դատական ակտերն ու դրանց ներկայացվող պահանջները, կիրառելի են բոլոր հատուկ հայցային՝ ներառյալ ընտանեկան գործերի ն Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված ու Հայաստանի Հանրապետություն ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթների նկատմամբ այնքանով, որքանով համապատասխան վարույթների մասին հատուկ կանոններով այլ բան սահմանված չէ:

Միննուն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է հատուկ հայցային վարույթների հստակ շրջանակ՝ համապատասխան հատուկ կանոնները կիրառելի համարելով բացառապես այն գործերով, որոնք ունեն

12

օրենքով կանխորոշված որոշակի -առանձնահատկություններ՝ պայմանավորված պաշտպանության ենթակա իրավունքով կամ վիճելի իրավահարաբերության բնույթով, սուբյեկտային կազմով ն այլ գործոններով: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ հայցային վարույթի տվյալ տեսակին բնորոշ առանձնահատկությունները չունեցող հայցային բնույթի գործերը պետք է քննվեն համապատասխան առանձնահատկություններն ունեցող գործերի համար սահմանված վարութի կանոններով, իսկ այդպիսի առանձնահատկությունների բացակայության պարագայում՝ հայցային վարույթի ընդհանուր կանոններով:

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի հարուցման, նախապատրաստման, քննության ն լուծման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով ն նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձնավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով ն գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքենություն, հարցաքննելու վկաների, պետական նե տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական ն իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն .անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվում է երեխայի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, իսկ երեխայի բնակության վայրը անհայտ լինելու դեպքում հայցադիմումը ներկայացվում է Կենտրոնական մարմնի գտնվելու վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվեն՝

13

1) Կենտրոնական մարմնի անվանումը ն հասցեն,

2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի անունը, բնակության վայրը (եթե հայտնի է),

3) Կենտրոնական մարմնի 66Հայաստանի Հանրապետություն . անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը հաստատելու պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ հայցադիմումում մի քանի պահանջ միացվել չի կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվում է միննուն անձի կողմից Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երկու կամ ավելի երեխայի վերադարձի մասին պահանջ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցադիմումին պետք է կցվեն՝

7 Կենտրոնական մարմնի 6Հայաստանի 6Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը,

2) երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը,

3) երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկը ն ծախսերի հաշվարկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու Ա վճիռ է կայացնում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ `վարույթի նյութերով, դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով,։ բացատրություններով ն առարկություներվ նե իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-ից 209-րդ հոդվածները կիրառելի են բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է Կենտրոնական մարմինը՝ դրան կցելով իր կողմից շահագրգիռ ծնողի դիմումի հիման վրա հարուցված ն իր կողմից իրականացված վարույթի արդյունքում կազմված եզրակացությունը՝

14

Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի կամ երեխայի վերադարձը մերժելու մասին, ինչպես նան նշված վարույթի բոլոր նյութերը ն երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկն ու ծախսերի հաշվարկը:

Այսպիսով, եթե Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի ծնողը, շրջանցելով Կենտրոնական մարմինը, երեխային իր մշտական բնակության վայր վերադարձնելու պահանջով անմիջականորեն հայցադիմում է ներկայացնում դատարան, թեկուզն որպես իրավական հիմք վկայակոչելով Հաագայի կոնվենցիան, ՀՀ լ քաղաքացիական դատավարության 204-ից 209-րդ հոդվածներով սահմանված գործերի քննության ն լուծման հատուկ կարգը կիրառելի չէ՝ ներառյալ ընդդատության հատուկ կանոնը, Կենտրոնական մարմնի կողմից ներկայացվող հայցադիմումին ներկայացվող պահանջները, գործն առանց դատական նիստ հրավիրելու, քննելու ու հայցադիմումի պատասխանն ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճիռ կայացնելու, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին ն այլ պահանջները:

Նկատի ունենալով այն, որ ծնողի կողմից անմիջականորեն դատարան ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ պահանջը բխում է ընտանեկան իրավահարաբերություններից, հաշվի առնելով օրենքով նշված գործերի քննության հատուկ կարգի բացակայությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողի կողմից անմիջականորեն դատարան ներկայացվող պահանջը ենթակա է քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր հայցային վարույթի կանոններով՝ ներառյալ գործը նախնական դատական նիստում դատաքննության նախապատրաստելու ընդհանուր պահանջի պահպանմամբ՝ այն

առանձնահատկություններով, որոնք նախատեսված են նույն օրենսգրքի 203-րդ հոդվածով ն Հաագայի կոնվենցիայի դրույթներով:

Միննույն ժամանակ Հաագայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխային վերադարձնելու համար ծնողի կողմից անմիջականորեն դատարան ներկայացված հայցադիմումով նախաձեռնված ընթացակարգերում դատարանները պետք է առաջնորդվեն անհապաղ գործելու սկզբունքով` հնարավորինս սեղմ ժամկետում: Ընդ որում, սեղմ ժամկետում գործի քն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/8728/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել