Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թորգոմյան — ՍնԴ/0049/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Թորգոմյան — ՍնԴ/0049/02/19

Վճռաբեկ դատարանՍնԴ/0049/02/1918 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2022 թվականի որոշման դեմ ըստ Հայրապետ, Արման ն Արթուր (Թորգոմյանների հայցի ընդդեմ Բանկի, «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի, Սերգեյ ՒԽնաչատրյանի, երրորդ անձինք «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի, Սամվել Խաչատրյանի ու Հրահատ Երիցյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու Ա անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Հայրապետ,

Ամբողջ Տեքստ

ԽՄ: Ա

2222Թ ՏՆԱ ն». ն

21 թթ»

Աթ»

ԿՈԾՔ 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0049/02/19 դատարանի որոշում 2023թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0049/02/19

Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ա. Կուրեխյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2023 թվականի սեպտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2022 թվականի որոշման դեմ ըստ Հայրապետ, Արման ն Արթուր (Թորգոմյանների հայցի ընդդեմ Բանկի, «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի, Սերգեյ ՒԽնաչատրյանի, երրորդ անձինք «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի, Սամվել Խաչատրյանի ու Հրահատ Երիցյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու Ա անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայրապետ, Արման ն Արթուր (Թորգոմյանները պահանջել են անվավեր ճանաչել Բանկի, վարկառու «(Թալգրիգ» ՍՊԸ-ի ն գրավատու «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի միջն 18.03.2014 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագիրը ն որպես անվավերության հետնանք՝ անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 24.03.2014 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:

2

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.11.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.08.2022 թվականի որոշմամբ Արման (Թորգոմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 26.11.2021 վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է «Բաժնետիրական ըեկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 60-62-րդ ն 167-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Դատարանը 11.12.2020 թվականին կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որի համաձայն, ի թիվս այլնի, հայցվորի վրա պարտականություն է դրվել ապացուցելու, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ՝ գործարքը հանդիսացել է խոշոր գործարք ն չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը:

Հայցվորների ներկայացուցիլը մասնակցել է բոլոր դատական նիստերին, օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը հայտնելու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշմանը նախորդած բոլոր գործողությունների, ինչպես նան արդեն կայացված որոշման վերաբերյալ, որը ն իրացրել է: Հայցվորների ներկայացուցչի միջնորդությամբ Դատարանը բազմիցս հետաձգել է դատական նիստերը՝ նրան հնարավորություն տալով ապացուցելու Դատարանի կողմից իր վրա դրված փաստերի առկայությունը ն (կամ) բացակայությունը: Ավելին` Դատարանը 10.03.2021 թվականի որոշմամբ բավարարել| է 0հայցվորներներիի ներկայացուցչի միջնորդությունը ն փոփոխել Դատարանի 11.12.2020 թվականի որոշմամբ սահմանված ապացույցների ներկայացման ժամկետը` սահմանելով ապացույցների ու դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման նոր ժամկետ: Չնայած դրան՝ հայցվորների ներկայացուցիչն արդյունքում չի կարողացել ապացուցել, որ վիճարկվող գործարքն ընկերության համար հանդիսացել է խոշոր գործարք ն չեն պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել, իսկ Հայրապետ (Թորգոմյանն ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք, որի արդյունքում էլ Դատարանը հանգել է հայցը մերժելու իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն բեկանել է Դատարանի վճիռը ն փաստացի առաջարկել է 0: տրամաբանությունից զուրկ ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ ն 62-րդ հոդվածներին հակասող լուծում, այն է՝ չնայած հայցվորները չեն ներկայացրել ապացույց այն մասին, որ գործարքը կարող էր տեսականորեն հանդիսանալ «խոշոր», այդուհանդերձ, ըստ Վերաքննիչ դատարանի՝ Դատարանը պետք է քններ ն որոշեր, թե Ընկերության որ մարմինն էր իրավասու տալ թույլտվություն խոշոր գործարքի դեպքում: Նման մոտեցումը չի բխում արդարադատության

Յ

պատշաճ իրականացման սկզբունքից, արդյունավետ դատավարության իրականացման անհրաժեշտությունից այն պարզ պատճառով, որ եթե հայցվորները չեն ներկայացրել ոչ մի ապացույց գործարքի «խոշոր» լինելու վերաբերյալ, ապա Դատարանը չպետք է անիմաստ ժամանակ ծախսեր Ա պարզեր, թե որ մարմինը պետք է որոշում կայացներ, եթե գործարքը լիներ խոշոր: Մինչդեռ հայցվորներն ի սկզբանե իրենց հայցադիմումում կամ գոնե դրանից հետո տրամադրված բավարար ժամանակահատվածում չեն ներկայացրել ն ոչ մի ապացույց գործարքի խոշոր հանդիսանալու վերաբերյալ:

Տվյալ դեպքում հայցվորները ոչ միայն անհիմն հայց են ներկայացրել ն հայցին չեն կցել իրենց փաստարկները հիմնավորող որնէ ապացույց, այլե Դատարանի կողմից բազմիցս տրամադրված ժամանակահատվածում ոչ մի ապացույց չեն ներկայացրել՝ ցանկանալով լոկ ձգձգել գույքի իրացման գործընթացը՝ դրանով իսկ թուլ տալով իրավունքների չարաշահում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 26.11.2021 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) 26.09.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1363548 վկայականի համաձայն՝ Երնանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվլ է «Երնանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 7-րդ, գ.թ. 157-170).

2) 24.02.2012 թվականին Բանկի ն «(Թալգրիգ» ՍՊԸ-ի միջն կնքված թիվ 009836 հիմնական պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկը Պայմանագրով սահմանված կարգով ն պայմաններով, Պայմանագրի գործողության ժամկետում Վարկառուին միանվագ կամ մաս առ մաս տրամադրում է վարկ (վարկեր), վարկային գծեր, երաշխիք (երաշխիքներ), օվերդրաֆտ (օվերդրաֆտներ), առավելագույնը 6.000.000.000 ՀՀ դրամ (կամ դրան համարժեք այլ արժույթ) գումարով: Պայմանագիրը գործում է մինչն 24.02.2022 թվականը ներառյալ (հատոր Էին, գ.թ. 42)

Յ) վերոնշյալ՝ պայմանագրով ստանձնած (ստանձնվող) ։պլարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 18.03.2014 թվականին «Երնանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» (իրավահաջորդ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ») ՓԲԸ-ի սեփականատերերի արտահերթ ընդհանուր ժողովը (ժողովին մասնակցել է միայն Սերգեյ Խաչատրյանը՝ 81,25 տոկոս բաժնետոմսով) որոշել է գրավադնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերը նշված գույքը (հատոր 2-րդ, գ.թ. 15).

4) 18.03.2014 թվականին Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի ն «Երնանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջն կնքված՝ Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Վարկառուի ն. Գրավառուի միջն 24.02.2012 թվականին Երնան քաղաքում կնքված թիվ 009836 հիմնական պայմանագրով, առկայության դեպքում նան դրա հիման վրա կնքված (կնքվելիք համաձայնագրերով Գրավառուի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ

4

պատշաճ կատարվելու դեպքում Գրավառուն իրավունք ունի Վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել Պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին:

Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Գրավի առարկա է հանդիսանում ՀՀ, ք. Երնան, Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը:

Նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագիրը կնքելու պահի դրությամբ գրավադրված գույքը սեփականության իրավունքով պատկանել է «Երնանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին (հատոր Էին, գ.թ. 44),

5) 24.03.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24032014-01-0051 վկայականի համաձայն՝ Երնանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրացվել է Բանկի իրավունքը (հատոր Լին, գ.թ. 48)

6) Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.08.2015 թվականի թիվ ԵԷԴ/0053/04/15 վճռով «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ (հիմք՝ «.ռլօօո» տեղեկատվական համակարգ)

Երնան քաղաքի Էրեբունի նե Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2015 թվականի որոշմամբ հաստատվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որով գրանցվել է նան Հայրապետ (Թորգոմյանի պահանջը՝ 290.315.000 ՀՀ դրամի չափով (հարոր 7-րդ, գ.թ. 122-125).

Դ) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն՝ առ 18.03.2014 թվականի դրությամբ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի սեփականատերերն են՝ Խաչատրյան Սերգեյ Սամվելի՝ 81.25 տոկոս, Համլետ Ռուբիկի Ասատրյան՝ 3.125 տոկոս, Հայրապետ (Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Արման (Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Արթուր Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Լնոն Վարդանյան՝ 2. 604 տոկոս, Արմեն Հավակիմյան՝ 2. 604 տոկոս, Գագիկ Խլղաթյան՝ 2. 604 տոկոս (հատոր 2-րդ, գ.թ. 16).

8) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 25.09.2021 թվականի թիվ 3- 2186 գրության համաձայն` «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի ն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջն ռեեստրի վարման պայմանագրի կնքման պահից՝ 02.11.2012 թվականից մինչե 23.09.2021 թվականն ընկած ժամակահատվածում կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման ն հաշվարկային միասնական համակարգում գրանցված են «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1 152 հատ, յուրաքանչյուրը՝ 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմաեր ն նշված ժամանակահատվածում՝ 2014 թվականից մինչն 21.06.2021 թվականին ներկայացված հարցման պատասխանն ընկած օրը, վերոնշյալ արժեթղթերի քանակի ն (կամ) անվանական արժեքի որնէ փոփոխություն համակարգում չի գրանցվել: Համակարգում վերոնշյալ ժամանակահատվածում «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության ձայնի իրավուք տվող հասարակ անվանական բաժնետոմսերի ձայնի իրավունքի սահմանափակման վերաբերյալ գրառումներ նույնպես առկա չեն.

9) թիվ ԵԷԴ/0405/02/13 քաղաքացիական գործով 12.03.2014 թվականին կայացված Ա հետագայում օրինական ուժի մեջ մտած վճռով, ի թիվս այլոց, անվավեր է ճանաչվել նան

5

Սերգեյ Խաչատրյանի սեփականության իրավունքն Ընկերությունում ունեցած բաժնեմասերի նկատմամբ, ն ընդհանուր 40 տոկոս բաժնեմասերի նկատմամբ ճանաչվել է Սամվել Խաչատրյանի սեփականության իրավունքը (հաւրոր 1-ին, գ.թ. 50-56)

10) սույն գործով դիմելով դատարան՝ համաայցվորները խնդրել են անվավեր ճանաչել Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի ն Ընկերության միջն 18.03.2014 թվականին կնքված թիվ 180314 գրավի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված՝ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը:

Հայցի իրավական հիմքերում համահայցվորները դրել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերը, 313-րդ հոդվածը:

Հայցի փաստական հիմքերում համահայցվորները նշել են, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, քանի որ՝

- պայմանագիրը եղել է խոշոր գործարք, դրա կնքման համար գրավատու Ընկերության խորհրդի որոշում չի կայացվել, բաժնետերերի ժողով չի հրավիրվել, բաժնետերերը՝ ներառյալ համահայցվորները, ծանուցում չեն ստացել, գոյություն չունի ժողովի արձանագրություն,

- հայցվոր Հայրապետ (Թորգոմյանը եղել է Ընկերության 40 տոկոս բաժնեմասի սեփականտերը ն նրա ձայնը վճռորոշ էր լինելու գործարք կնքելու վերաբերյալ խորհրդի որոշումը կայացնելու համար, սակայն վերջինս չի քվեարկել գործարք կնքելու օգտին, նան չի իմացել գործարքը կնքելու մտադրության մասին,

-` Ընկերության տնօրեն Սերգեյ ՒԽնԽաչատրյանը, չպահպանելով խոշոր գործարքի կնքման կանոնները, խաբեութամբ նե չարամիտ համաձայնության գալով Բանկի ներկայացուցչի հետ, կնքել է վիճարկվող գրավի պայմանագիրը (հարոր Էին, գ.թ. 7-13)

11) Դատարանը 11.12.2020 թվականին, կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ի թիվս այլնի, համահայցվորների վրա է դրել այն փաստի ապացուցման պարտականությունը, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, այն է՝

- գործարքը հանդիսացել է խոշոր գործարք ն չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, մասնավորապես` չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել: Հայրապետ (Թորգոմյանը, հանդիսանալով 40 տոկոսի բաժնետեր, ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք: Գործարքի կնքման պահին չի եղել Ընկերության ժողովի՝ նշված գործարքը կնքելու մասին համաձայնությունը,

- գործարքը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, մի կողմի ներկայացուցչի՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության արդյունքում (հատոր 5-րդ, գ.թ. 135-138):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է' առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

6

60-րդ, 62-րդ ն 167-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված խոշոր գործարքն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ վեճով ապացուցման պարտականության բեռի բաշխմանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խոշոր են համարվում՝

ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, ն որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 ն ավելի տոկոսը.

բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում Ընկերության հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի) լ տեղաբաշխումը, որը կազմում է Ընկերության կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 ն ավելի տոկոսը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի որոշմամբ (...):

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքն ու որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Այդ դեպքում խորհրդի դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել՝ հարցը ժողովում քննարկելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով սահմանված դեպքում, ինչպես նան եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից՝ դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից նան բխում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պահանջների

7

խախտմամբ կնքված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր, բացառությամբ, եթե ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չիմանալով կամ եթե չէր կարող իմանալ նշված պահանջներն ընկերության կողմից չպահպանելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն. առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նույն հովածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ն 8-րդ կետերի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի Ա ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջն բաշխելու հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:

Նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով քաղաքացիական գործերով ապացուցման առարկային՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան ձնավորվում է ոչ միայն հայցի կամ դրա դեմ բերվող առարկությունների հիմքում ընկած փաստերից, այլն վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմում մատնանշված փաստերից (տե'ս Սեյրան Քոչարյանն ընդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի թիվ ԵԱՔԴ/0232/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցման առարկան կազմում են այն նյութաիրավական ն դատավարական բնույթի փաստերը, որոնք գործի հարուցման, քննության ն լուծման համար ունեն նշանակություն: Դատավարական բնույթի փաստերը, որպես կանոն, գործի վարույթը կասեցնելու, կարճելու կամ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու հիմք են, որոնք ենթակա են ապացուցման: Ընդ որում, մրցակցային

8

դատավարության պայմաններում ապացուցման առարկայի մեջ մտնող ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական բնույթի փաստերը հիմնավորելու պարտականությունը դրված է գործին մասնակցող անձանց վրա (ե'ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ե ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈՒՑ45 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված հոդվածով ըստ էության նախատեսվում է ապացուցման առարկայի շրջանակներն ուրվագծելու դատարանի իրավասությունը Ապացուցման առարկան այն իրավաբանական (հիմնականում նյութաիրավական բնույթի) փաստերի համակցությունն է, որոնք էական նշանակություն ունեն գործն ըստ էության լուծելու համար, ն ենթակա են պարզելու դատական քննության ընթացքում: Յուրաքանչյուր գործով ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի կազմը տարբեր է, այն կախված է կողմերի ներկայացրած պահանջներից ու առարկություններից:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ապացուցման առարկայի մեջ մտնող նյութաիրավական փաստերը հանգամանքներ են, որոնց առկայության կամ բացակայության հետ նյութական իրավունքի նորմերը կապում են քաղաքացիական իրավունքների ն պարտականությունների ծագումը, փոփոխումը, դադարումը, կամ որոնք արգելակում են իրավունքների ն պարտականությունների առաջացմանը: Գործով այս փաստերը պարզելն անհրաժեշտ է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմի ճիշտ կիրառման ն գործն ըստ էության ճիշտ լուծելու համար: Դա էլ հաշվի առնելով որոշվում է ապացուցման առարկան, որն ապացուցողական գործունեության առաջին ն ամենակարնոր դատավարական գործողությունն է: Դատարանի վճիռը չի բխի գործի փաստական հանգամանքներից, հետնաբար՝ օրինական ու հիմնավորված լինել չի կարող, եթե գործին մասնակցող անձինք Ա դատարանը ճիշտ չորոշեն ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների շրջանակը ն լրիվ չպարզեն դրանք: Փաստական հանգամանքների այդ ամբողջությունը, որն անհրաժեշտ է նան այլ իրավական հարցեր լուծելու համար, յուրաքանչյուր գործով ենթակա է պարտադիր պարզաբանման: Գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքների այդ ամբողջությունը կազմում է ապացուցման առարկայի հիմնական բովանդակությունը: Բայց դա դեռ բավարար չէ ամեն մի գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար: Ապացուցման առարկան ավելի լայն հասկացություն է, դրա մեջ մտնում են նան այն փաստական հանգամանքները, որոնց պարզաբանումն անհրաժեշտ է գործին ճիշտ լուծում տալու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը հավելել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների ճիշտ սահմանումն անհրաժեշտ պայման է դատաքննության սահմանները որոշելու համար: Ապացուցման առարկայի շրջանակների անհիմն ընդարձակումը կարող է գործը ծանրաբեռնել ավելորդ նյութերով, որը պատճառ կհանդիսանա գործին չվերաբերող նյութերի կուտակմանը, դատավարության ձգձգմանը: Մյուս կողմից՝ ապացուցման առարկայի շրջանակների անհիմն սահմանափակումը կարող է պատճառ դառնալ գործի միակողմանի, ոչ լրիվ Ա ոչ օբյեկտիվ քննության համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում` ապացուցման կարիք չունեցող փաստերի ն ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելը գործը դատաքննության նախապատրաստելու փուլի կենտրոնական խնդիրներից մեկն է (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

9

167-րդ հոդվածի 1-ին մաս, 7-րդ կետ, 169-րդ հոդված), որի պատշաճ լուծումը առանցքային նշանակություն ունի գործի քննությունը ճիշտ կազմակերպելու, վարույթի ընթացքը, ուղղվածությունը Ա բովանդակությունն ուրվագծելու, ինչպես նան օրինական, հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը որոշելիս դատարանը ղեկավարվում է ոչ միայն կողմերի ներկայացրած պահանջներով Ա նրանց վկայակոչած հանգամանքներով, այլ նան նյութական իրավունքի նորմի (նորմերի) բովանդակությամբ ն անհրաժեշտության դեպքում կարող է ապացուցման առարկայի մեջ ներառել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կողմերը չեն վկայակոչել, բայց դրանք նյութական իրավունքի նորմի կիրառման տեսանկյունից գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետնյալ հիմնական խնդիրները՝

- վիճելի իրավահարաբերության բնութը ն կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը,

-` դատավարության մասնակիցների կազմը ճշտելը նե նրանց մասնակցությունն ապահովելը,

- գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը,

-` ապացույցների բավարար համակցության ձնավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը:

ՀՀ Նվճռաբեկ դատարանն արձանագրել|Սլթէ, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողություների զգալի մասի իրականացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նան ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու նե ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջն ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: Դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու Ա մինչն դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը (տես «Երնանի էլեկրրատրաեսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ ապացուցման առարկան որոշելիս դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես

10

նան, թույլատրելիության ն վերաբերելիության կանոններից ելնելով, կանխորոշում է դատաքննության սահմանները՝ բացառելով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ ն ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը: Այսինքն` գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջե ապացուցման պարտականությունը բաշխելը, միննույն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը պետք է դիտարկել դատարանի կարնորագույն խնդիրներից մեկը: Հետնաբար՝ դատարանը, նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելի, նե ապացուցման բեռը բաշխելիս, պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸի (իրավահաջորդ' «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), երրորդ անձինք Երնանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջն ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից ն առարկություններից: Ընդ որում, գործի լոծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը ն Զարուհի Գնորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման ն արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարնոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետնաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջե ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարնորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջն ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության Ա մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ Ա հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ Ա ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ընդ որում ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք

11

բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ն պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետնանքները:

Ըստ այդմ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջն ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել| է «Երնանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին: 24.02.2012 թվականին Բանկի ն «Թալգրիգ» ՍՊԸ-ի միջն կնքվել է թիվ 009836 հիմնական պայմանագիրը, որով Բանկը Վարկառուին միանվագ կամ մաս առ մաս տրամադրել է վարկ՝ առավելագույնը 6.000.000.000 ՀՀ դրամ գումարով: Նշված պայմանագրով ստանձնած (ստանձնվող) պարտավորությունների ապահովման համար՝ 18.03.2014 թվականին Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը (որին մասնակցել է միայն Սերգեյ Խաչատրյանը՝ 81,25 տոկոս բաժնետոմսով) որոշել է գրավադնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երնանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը:

Ի ապահովումն հիմնական պայմանագրի՝ 18.03.2014 թվականին Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի ն «Երնանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջն կնքվել է Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագիրը, ըստ որի՝ Գրավառուի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Գրավառուն իրավունք ունի Վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել գրավի առարկայի՝ Երնանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի իրացմամբ: Գրավի պայմանագրից ծագող իրավունքն ստացել է պետական գրանցում ն 24.03.2014 թվականին Երնանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բանկին տրվել է իրավունքների պետական գրանցման թիվ 24032014-01-0051 վկայականը: 11.04.2016 թվականին հայցվոր Հայրապետ (Թորգոմյանի կողմից ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացվել այն մասին, որ Պաւտասխանող՝ սնանկ ճանաչված ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, խախտելով ընկերության կանոնադրությունը, առանց համապատասխան ժողով հրավիրելու, հաշվի չառնելով բաժնետերերի կարծիքը, կնքել է Գրավի պայմանագիր, որից հետո քանդել անշարժ գույքի մեծ մասը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔ վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ.Շ.Աբդոյանի 25.09.2017 թվականի որոշմամբ թիվ 11130916 քրեական գործով վարույթը

12

կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ մեղադրյալ Սերգեյ Սամվելի Խաչատրյանի քննությունից թաքնվելու հիմքով:

Երնան քաղաքի Էրեբունի նե Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.08.2015 թվականի թիվ ԵԷԴ/0053/04/15 վճռով «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, ե ապարտատերերի պահանջների վերջնական ցուցակում գրանցվել է նան Հայրապետ (Թորգոմյանի պահանջը՝ 290.315.000 ՀՀ դրամ գումարի չափով: Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2016 թվականի որոշմամբ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն սնանկության գործով հաստատվել է Բանկի ապահովված պահանջը:

Սույն գործը հարուցվել է Հայրապետ, Արման ն Արթուր (Թորգոմյանների կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են անվավեր ճանաչել Բանկի, վարկառու «(Թալգրիգ» ՍՊԸ-ի ն գրավատու «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի միջն 18.03.2014 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գուքի թիվ 180314 գրավի պայմանագիրը, ն որպես անվավերության հետնանք՝ անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.03.2014 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:

Հայցի իրավական հիմքերում համահայցվորները դրել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 61-րդ հոդվածը (որոնք կարգավորում են ընկերությունների խոշոր գործարքների ն դրանց կնքման հետ կապված հարաբերությունները), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերը ն 313-րդ հոդվածը:

Հայցի փաստական հիմքերում համահայցվորները նշել են, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, քանի որ՝

- պայմանագիրը եղել է խոշոր գործարք, դրա կնքման համար գրավատու Ընկերության խորհրդի որոշում չի կայացվել, բաժնետերերի ժողով չի հրավիրվել, բաժնետերերը՝ ներառյալ համահայցվորները ծանուցում չեն ստացել, գոյություն չունի ժողովի արձանագրություն,

- հայցվոր Հայրապետ (Թորգոմյանը եղել է Ընկերության 40 տոկոս բաժնեմասի սեփականտերը ն նրա ձայնը վճռորոշ էր լինելու գործարք կնքելու վերաբերյալ խորհրդի որոշումը կայացնելու համար, սակայն վերջինս չի քվեարկել գործարք կնքելու օգտին, նան չի իմացել գործարքը կնքելու մտադրության մասին,

- Ընկերության տնօրեն Սերգեյ էնԽաչատրյանը, չպահպանելով խոշոր գործարքի կնքման կանոնները, խաբեութամբ նե չարամիտ համաձայնության գալով Բանկի ներկայացուցչի հետ, կնքել է վիճարկվող գրավի պայմանագիրը:

Դատարանը 11.12.2020 թվականին, կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ի թիվս այլնի, համահայցվորների վրա է դրել այն փաստի ապացուցման պարտականությունը, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, այն է՝.

- գործարքը հանդիսացել է խոշոր գործարք ն չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, մասնավորապես` չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել: Հայրապետ Թորգոմյանը, հանդիսանալով 40 տոկոսի բաժնետեր, ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք: Գործարքի կնքման պահին չի եղել Ընկերության ժողովի՝ նշված գործարքը կնքելու մասին համաձայնությունը,

13

- գործարքը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, մի կողմի ներկայացուցչի'՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության արդյունքում:

Դատարանը 26.11.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍնԴ/0049/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել