Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿառավարությունN 1312 հունվարի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ Հ Ր Ա Մ Ա Ն 12 հունվարի 2001 թ. ք. Երևան N 13 ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 315 որոշման, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 532 որոշման 5-րդ կետի իդ) ենթակետի պահանջներով և նկատի ունենալով իրավաբանական անձանց (ձեռնարկությունների) գրանցման (վերագրանցման) գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունը` Հրամայում եմ` Պարզաբանել, որ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձինք (ձեռնարկությունները) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ենթակա են լուծարման և նրանց հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի (ձեռնարկության) մարմինը իրավասու է որոշումներ կայացնել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջների համաձայն լուծարման ընթացակարգեր իրականացնելու համար:

2. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող այն իրավաբանական անձանց (ձեռնարկությունների), որոնք մինչև 2001թ. հունվարի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանեցրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի պահանջներին և չեն վերագրանցվել, և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն նրանց հիմնադիր փաստաթղթերը համարվել են անվավեր, հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի (ձեռնարկության) մարմինը իրավասու են որոշումներ կայացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-70 հոդվածների պահանջների համաձայն լուծարման ընթացակարգեր իրականացնելու կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերին իրավաբանական ուժ տալու նպատակով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխանեցնելու մասին:

3. Սույն հրամանի 2-րդ կետին համապատասխան հրավիրված ժողովներն իրավասու են որոշումներ ընդունելու միայն իրավաբանական անձի ֆիրմային անվանման, կանոնադրական կապիտալի (բաժնային ֆոնդի, բաժնեհավաք կապիտալի) և մասնակիցների կազմի պարտադրված փոփոխությունների մասին:

4. Սույն հրամանի 2-րդ կետին համապատասխան իրականացվող վերագրանցումների համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: Դ. Հարությունյան Գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 12 հունվարի 2001 թ. պ ետական գրանցման թիվ 10201020 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ Համար N 13 Տիպ Հրաման Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.02.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԳՏ 2001.01.29/2(65) Ընդունող մարմին Արդարադատության նախարար Ընդունման ամսաթիվ 12.01.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Արդարադատության նախարար Ստորագրման ամսաթիվ 12.01.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.02.2001 Հիմնական ակտ 12.01.2001, N 13 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունվարի, 2001 թ.
Գործի #:
N 13
Դատարան:
ՀՀ Կառավարություն

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել