Դատական — ԼԴ2/0043/02/20
Ամփոփում
քննելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի՝ (Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյան (այսուհետ՝ Հաշտարար) ն հաճախորդ Գարիկ Քոչինյան)՝ Հաշտարարի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշումը (այսուհետ՝ Որոշում): ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդ
Ամբողջ Տեքստ
(17-28
ՆԱՅՔ (5-
աա 272
ՀՏՏՔԱԿՈՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ. ԼԴ2/0043/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴԶ/0043/02/20
Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի՝ (Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյան (այսուհետ՝ Հաշտարար) ն հաճախորդ Գարիկ Քոչինյան)՝ Հաշտարարի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշումը (այսուհետ՝ Որոշում):
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.07.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 19.03.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Պավել Մարտիրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:
2
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել| լ է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել այն հարցը, թե արդյոք «քաղվածքը» նս հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն», մինչդեռ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17- րդ հոդվածի քննարկման Աե հստակ մեկնաբանման դեպքում կհանգեր այն եզրահանգման, որ քաղվածքը պարտադիր ներկայացման տեղեկատվություն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ չեղյալ ճանաչել Որոշումը:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանվում են տարբեր հասկացություններ, մասնավորապես` պարտադիր ներկայացման տեղեկատվություն է համարվում կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջն հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման կամ կրեդիտավորման պայմանագրի վրա որնէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորման ներքին ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ քաղվածքն իր մեջ ներառում է կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորություններ, չկատարելու կամ ոչ պատշաճ (կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված սպատասխանատվության միջոցների սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը:
Վերոգրյալից հետնում է, որ այս երկու հասկացություններն ունեն տարբեր բովանդակություն, ուստի օրենսդիրը, օգտագործելով տարբեր տերմիններ, չէր կարող միննույն հասկացությունը նկատի ունենալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) 12.02.2018 թվականին Գարիկ Քոչինյանի կողմից ներկայացված՝ Հաշվարկային քարտով վարկային գծի Ա/կամ գրավի խառը պայմանագիր կնքելու հաճախորդի առաջարկ-դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա Բանկը Գարիկ .ՔՔոչինյանին տրամադրել է 1.483.000 ՀՀ դրամի սահմանաչափով վարկային գիծ:
Դիմումի 13-րդ կետի համաձայն՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Գարիկ Քոչինյանը ցանկանում է ստանալ «էլեկտրոնային կապով (տոտ, էլեկտրոնային փոստ ն այլն)» (հատոր 1-ին, գ.թ. 70-72):
2) Գարիկ Քոչինյանը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով
Յ
նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված պարբերականությամբ հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 65-66):
3) Գարիկ Քոչինյանը Հաշտարարին ներկայացրած թիվ 07-192/19 դիմումով խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 62-64):
4) Հաշտարարի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշմամբ բավարարվել է Գարիկ Քոչինյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1192/19 պահանջը՝ 300.000 դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 27-36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումեերի վերաբերյալ գրավոր պեղեկատվությունը» (այսուհետ քաղվածք) համարվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով սահմանված «պարտադիր ներկայացման տեղեկատվություն»:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝
1. Կրեդիտավորողի ն սպառողի միջն ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջն հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որնէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սուն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:
2. Կրեդիտավորողր պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների նե դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ (կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:
4
3. Սպառողն իր գրավոր, այդ թվում" էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նուն հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում՝ սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:
4. Եթե պարտադիր ներկայացման տեղեկատվությունն սպառողին պետք է հանձնվի բանկի տարածքում, ապա բանկը պարտավոր է առնվազն 3 տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել սպառողի կողմից չպահանջված տեղեկատվությունը:
5. Սպառողների իրավունքնեի պաշտպանության նպատակից ելնելով՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել նույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձներ ն նվազագույն պահանջներ:
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ նե լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19.06.2019 թվականին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրվել է հետնյալ կերպ ` «2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի նե մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն»:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, կարնորելով սպառողների իրավունքների ն շահերի պաշտպանությունը, ամրագրել է այն տեղեկատվության շրջանակը, որը Կրեդիտավորողը որոշակի պարբերականությամբ պարտավորվում է փոխանցել իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող Սպառողին: Օրենսդրական կարգավորումների վերլուծությունից հետնում է, որ պարտադիր փոխանցման ենթակա է այն տեղեկատվությունը, որն այս կամ այն կերպ շոշափում է Սպառողի իրավունքները Ա (կամ) սպարտականությունները կամ անդրադառնում է դրանց իրականացման կամ դրանց չիրականացման հետնանքներին:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սուն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյոք
5
«քաղվածք» վերտառությամբ փաստաթղթում ներառված տեղեկատվությունը նս կարող է համարվել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն Այդ իսկ նկատառումով Վճռաբեկ դատարանը նախ ն առաջ անհրաժեշտ է համարում բացահայտել վերը նշված փաստաթղթի բովանդակությունը:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Բանկի եվ ավանդատուի, կրեդիտավորողի ն սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձները ն նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին թիվ 229-Ն որոշման 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղվածք»՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական կրեդիտավորման մասին, 6Հայաստանի Հանրապետության օրենքի 17րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:
Վերոգրյալ իրավանորմերի լույսի ներրքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղվածքը փաստաթուղթ է (նան էլեկտրոնային փաստաթուղթ), որը բովանդակում է նան կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների Ա դրանց առաջացման հիմքերի Ա մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղվածքի՝ սպառողին ուղարկելու անհրաժեշտությունը ն պարտադիրությունը կայանում է նրանում, որ այն էական դեր է խաղում սպառողի կողմից իր եկամուտների, պայմանագրից բխող
պարտականությունների, դրանք չկատարելու հետնանքով առաջացող պատասխանատվության միջոցների, պարտավորությունների հիմքերի Ա մարումների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում: Մասնավորապես, օրենքով սահմանված հաճախականությամբ քաղվածքների տրամադրումը սպառողի համար առավել արդյոււավտ ն դյուրին է դարձնում կրեդիտավորման պայմանագրի վերաբերյալ տվյալների նկատմամբ իր իսկ 0հաշվապահությունն իրականացնելու գործընթացը: Բացի այդ, այն նան Սպառողի կողմից Կրեդիտավորողի գործունեության նկատմամբ վերահսկողության կարնոր երաշխիք է:
Հետնաբար «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական կազմակերպության կողմից քաղվածքների տրամադրումը նախ ն առաջ բխում է սպառողի օրինական շահերից, որի չստանալու ն/կամ ուշ ստանալու դեպքում սպառողը զրկվում է կրեդիտավորման պայմանագրի նկատմամբ հսկողություն իրականացնելու իր իրավունքից:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քաղվածքում ներառվող տեղեկատվությունը, չնայած այն հանգամանքին, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին կարգավորմամբ ուղղակիորեն սահմանված չի եղել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այնուհանդերձ, հոդվածի բովանդակությունը ն նպատակը, ֆինանսական գործունեության ոլորտում առաջացող
իրավահարաբերությունների առաձնահատությունները վկայում են այն մասին, որ նախկին խմբագրությամբ կարգավորման պայմաններում նս քաղվածքում ներառված տեղեկատվություւը պետք է դիտարկել որպես պարտադիր ներկայացման
6
տեղեկատվություն: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաւն այն իրավական իրողությունը, որ քաղվածքում ներառված տեղեկատվության բովանդակությունը ն նախկին, ն ներկայիս կարգավորումներով նույնն է, իսկ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կատարելով օրենսդրական փոփոխութուն՝ օրենսդիրը ավելի հստակեցրել ն որոշակիացրել է քաղվածքի դերը՝ դրանում ներառված տեղեկատվությունն ուղղակիորեն համարելով պարտադիր ներկայացման տեղեկատվություն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.02.2018 թվականին Գարիկ Քոչինյանի կողմից ներկայացված Հաշվարկային քարտով վարկային գծի ն/կամ գրավի խառը պայմանագիր կնքելու հաճախորդի առաջարկ-դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա Բանկը Գարիկ -Քոչինյանին տրամադրել է 1.483.000 ՀՀ դրամի սահմանաչափով վարկային գիծ:
Դիմումի 13-րդ կետի համաձայն՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Գարիկ Քոչինյանը ցանկանում է ստանալ «էլեկտրոնային կապով (5ո՞Տ, էլեկտրոնային փոստ ն այլն)»:
Գարիկ Քոչինյանը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված պարբերականությամբ հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար:
Գարիկ Քոչինյանը Հաշտարարին ներկայացրած թիվ 07-1192/19 դիմումով խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ:
Հաշտարարի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշմամբ բավարարվել է Գարիկ Քոչինյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1192/19 պահանջը՝ 300.000 դրամ գումարի չափով:
Հաշտարարը 03.12.2019 թվականի Որոշմամբ բավարարել է Գարիկ Քոչինյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1192/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով, այն հիմնավորմամբ, որ «ն Օրենքով, ն" Կանոնակարգ 8/05-ով առանձնացվում են երկու տարբեր հասկացություն՝ «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» ն «քաղվածք»: Նշված հասկացությունեերի հեր կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Օրենքի առանձին հոդվածներով ն Կանոնակարգ 8/05-ի առանձին գլուխներով: (..) Այսինքն միան «Սպառողական կրեդիտավորման մասին Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություներ ն լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019թ. հունիսի 19-ին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքով, (..) օրենսդիրը սահմանել է, որ քաղվածքը նս պետք է համարվի պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվություն: Հետնաբար միեչն սույն փոփոխության ուժի մեջ մտնելը գործող Օրենքի խմբագրությամբ օրենսդիրը տարանջատել է քաղվածքն ու պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ն քաղվածքը, որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, չի սահմանել: (..) Նման պայմաններում Հաշտարարը գփնում է, որ քաղվածք ն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվություն
7
հասկացությունները միմյանց հետ նույնական չեն ն առանձնանում են միմյանցից իրենց բովանդակությամբ»:
Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Որոշումը:
Դատարանը մերժել է Բանկի դիմումը պատճառաբանելով, որ «Այն հանգամանքը, որ Օրենքում կատարված փոփոխությամբ քաղվածքը նս սահմանվել է որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, վկայում է այն մասին, որ մինչն այդ փոփոխությունները կատարվելը քաղվածքը չի կարող համարվել պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այլապես իմաստ չէր ունենա կատարել օրենսդրական փոփոխություն ն դրանով քաղվածքը բնորոշել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն: (..) քաղվածք ն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվություն հասկացությունները միմյանց հետ նույնական չեն ն առանձնանում են միմյանցից իրենց բովանդակությամբ»:
Վերաքննիչ դատարանը մերժել է Բանկի բողոքը՝ արձանագրելով հետնյալը. «Անդրադառեալով բողոքաբերի այն փաստարկին, ըստ որի' Օրենքի 17-րդ հոդվածի 2- րդ մասով սահմանված տեղեկատվությունը նս (համաձայն Կանոնակարգ 8/05-ի' քաղվածքը) տվյալ հոդվածի իմաստով ներառվում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության մեջ' Վերաքենիչ դատարանն այն գնահատում է չհիմեավորված, քանի որ նշված Կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված են ֆինաեսական կազմակերպության ն սպառողի' պայմանագրի գործողության ընթացքում հաղորդակցման համար պարտադիր պայմանները»:
Ստորադաս դատարանները գտել են, որ Բանկը խախտել է Գարիկ Քոչինյանի քաղվածք ստանալու իրավունքը այն պատճառաբանությամբ, որ քաղվածքը ն պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նույնական չեն ն տարբերվում են միմյանցից: Մինչդեռ վերնում ներկայացված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» բառակապակցությունը ոչ թե պետք է ընկալել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրա նորմատիվ իրավաբանական մեկնաբանման իմաստով, այլ դրանում պարունակվող բառերի քերականական իմաստով: Նկատի ունենալով, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա ն ՀՀ Կենտրոնական բանկի 6սահմանած նվազագուն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով պարտադիր ներկայացման տեղեկատվություն է, քանզի կրեդիտավորման պայմանագրով սահմանված, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, այն սպառողին ներկայացնելը կրեդիտավորողի պարտականությունն է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սխալ մեկնաբանելու հետնանքով ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել գործում առկա ապացույցները, մասնավորապես` 12.02.2018 թվականի Դիմումը, պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալու Գարիկ Քոչինյանի նախընտրած կարգն ու Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու կամ չլինելու հանգամանքը:
8
Հետնաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման մասին բողոքում բերված փաստարկը հիմնավորված է, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի 15.07.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանները թույլ են տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը եշված պատճառաբանությամբ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը խախտելու հետնանքով ստորադաս դատարանները Որոշման իրավաչափությունը սույն որոշմամբ բարձրացված հարցերի շրջանակում չեն գնահատել, ինչպես նան գործում առկա ապացույցներն այդ հարցերի կապակցությամբ պատշաճ չեն հետազոտվել ն գնահատվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի հոդվածին 1-Նին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է ամբողջ ծավալով նոր քննության Ա գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
9
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԼԴ2/0043/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
