ՎԴ/6160/05/19
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության 13.06.2019 թվականի թիվ 3001334 ակտը մասնակի՝ շահութահարկի մասով, անվավեր ճանաձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ շահութահարկի մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի ստուգումների կազմակերպման
Ամբողջ Տեքստ
Լ-Թ». Տ:
ԷԵ
(ԲՀԱ
/ 18 ՅԵ ԽԱՎ
(ոլ Հ
1/2
Ան: ՖԱ »)
ՀՀՏՉԱՂԻՆ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6160/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6160/05/19
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ա. Թովմասյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2023 թվականի մարտի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության 13.06.2019 թվականի թիվ 3001334 ակտը մասնակի՝ շահութահարկի մասով, անվավեր ճանաձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ շահութահարկի մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության 13.06.2019 թվականի թիվ 3001334 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 26.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.04.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 26.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ: Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Բաժնետիրական ըեկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 28-րդ հոդվածի 13-րդ մասը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը, 50-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 8-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի ին մասը, 87-րդ հոդվածի 5-րդ մասը, 88-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է կիրառել ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշման Հավելված Էով հասրատված կարգի 14-րդ կետի «բ» ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին ն «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու մասին համապատասխան դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու հաշվետու տարիներին (համապատասխանաբար՝ 22.12.2015 թվականին ն 29.03.2016 լ թովվականին) դեռնս առկա չոր Ընկերութան կողմից վերոնշյալ կազմակերպությունների՝ երրորդ կողմերին ունեցած պարտավորությունները մարելու փաստը, որոնք Ընկերության ն. կազմակերպությունների միջն ձնակերպվել են որպես Ընկերության կողմից տրամադրված փոխառություններ (այսինքն տրամադրված փոխառությունների գծով պարտավորությունները գոյացել են սնանկ ճանաչելու մասին կայացված վճիռներից հետո), հետնաբար՝ այդ փոխառությունների գծով առաջացած դեբիտորական պարտքերը մինչն այդ պարտավորությունները ծագելու պահը կայացված անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտերի հիմքով չէին կարող հարկային հաշվառման առումով համարվել անհուսալի ն նվազեցվել համախառն եկամտից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող ակտի շրջանակներում որպես խախտում չեն դիտարկվել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին ն «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու մասին համապատասխան դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու հաշվետու տարիներին անհուսալի ճանաչված Ա դուրս գրված այն դեբիտորական պարտքերը, որոնք գոյացել էին մինչն նշյալ՝ սնանկ ճանաչելու վերաբերյալ կայացված վճիռները, ըստ այդմ՝ այդ դեբիտորական պարտավորությունների դուրսգրումների մասով վիճարկվող ակտով հարկային պատասխանատվություն չի առաջադրվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ տրամադրված փոխառությունների գծով պարտավորությունները գոյացել են սնանկ ճանաչելու մասին կայացված վճիռներից
Յ
հետո, հետնաբար՝ օրենսդիրը տրամաբանորեն չէր կարող այդ փոխառությունների գծով առաջացած դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու իրավական հնարավորության ծագումը կապել մինչն այդ պարտավորությունների ծագման պահը կայացված անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտերի հետ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելըրփմենթ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման նպատակով Ընկերությունը Կարգի 14-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 2-րդ իրավական հնարավորությունը կարող է օգտագործել միայն նշված ընկերությունների սնանկության դատական գործերով («Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ թիվ ԵԿԴ/0078/04/15 գործ, «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ՝ թիվ ԵԿԴ/0035/04/16 գործ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած՝ լոծարման հետնանքով սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին վճռի առկայության ն «Գլենդել Հիլզ» ն «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ների լուծարման վերաբերյալ Հ. ԱՆ իրավաբանական անձանց` պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում գրանցում կատարելուն համընկնող հաշվետու ժամանակաշրջանում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի՝ դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման համար Ընկերությունը պետք է սպասի թիվ ԵԿԴ/0078/04/15 ն թիվ ԵԿԴ/0035/04/16 սնանկության գործերով վերջնական դատական ակտերի կայացմանը՝ հաշվի առնելով, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ն «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ-ն դեռնս լուծարված չեն, նրանց գոյությունը դադարած չէ, ինչպես նան բացառված չէ նրանց ֆինանսական առողջացման հնարավորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը ն հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է ն բխում է իրավական պետության սկզբունքներից ն գործող օրենսդրությունից:
Սնանկ ճանաչված ընկերությունների դեբիտորական պարտքերը ենթակա էին անհուսալի ճանաչման պարտքի գոյացման հաշվետու տարում՝ անկախ պարտքի մարման համար սահմանված ժամկետներից:
Տվյալ դեպքում սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի կառավարիչները չեն միջնորդել դատարանին լուծելու Ընկերության հետ կնքված գործակալության պայմանագրերը, ավելին, կառավարիչն ինքն է գրությամբ դիմել Ընկերությանը՝ խնդրելով, որ գործակալը շարունակի գործակալական պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, իսկ սնանկության գործերը քննող դատարանների կողմից չի կայացվել որնէ որոշում Ընկերության հետ կնքված գործակալության պայմանագրերը լուծելու վերաբերյալ, ուստի գործակալության երկու պայմանագրերն էլ շարունակել են գործել, ն Ընկերությունը պարտավորություն է ունեցել վերը նշված ընկերությունների անունից ն վերջիններիս հաշվին կատարելու իրացման պայմանագրերի կողմ հանդիսացող ֆիզիկական անձանց վճարումները, ինչի հետեանքով հայցվորի մոտ առաջացել են նոր դեբիտորական պարտքեր:
4
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ-ի նկատմամբ սնանկության վարույթը սկսվելուց հետո մինչն վերջիններիս նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը ն գործունեությունները կասեցնելը, հայցվորն ըստ էության կատարել է նրանց պարտավորությունները ն համապատասխանաբար գործող գործակալության պայմանագրերի հիման վրա՝ հաշվետու ժամանակահատվածներում, կուտակել է դեբիտորական պարտավորություններ:
ՀՀ կառավարությունը բացառություններ է սահմանել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի ունեցած հասարակության, պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի Ա (կամ) օգտագործողների նկատմամբ ձնավորված մեկ տարուց ավել կետանցված կրեդիտորական պարտքերի համար, որոնց հետագա սպասարկումն իրականացվել է հայցվորի միջոցով: Կառավարությունն ի սկզբանե գիտակցել է, որ այդ պայմանական արտոնությունը տրվում է, ոչ թե պարտապան ընկերություններին, այլ օտարման գոտու նախկին սեփականատերերին ն (կամ) օգտագործողներին, ն դա կարող է իրացվել բացառապես երրորդ անձի միջամտությամբ, որը տվյալ դեպքում հանդիսացել է հայցվոր ընկերությունը, ով ի սկզբանե գիտակցելով իր բոլոր ոիսկերը ն ստանալով որոշ երաշխիքներ, այդ թվում Կառավարության վերոնշյալ որոշման տեսքով, մտել է այս գործընթացի մեջ, ն հնարավորինս մեղմացրել է օտարման գոտու անձանց կարգավիճակը, կապված պարտապան ընկերությունների հետ ունեցած իրենց իրավահարաբերությունների հետ:
Այսինքն, թվարկված դեբիտորական պարտքերն ըստ էության առաջացել են ընկերությունների սնանկ ճանաչվելու հաշվետու տարուն հաջորդող ժամանակաշրջաններում, հետնաբար՝ դրանք որնէ կերպ չէին կարող անհուսալի ճանաչվել մինչն սնանկության մասին վճիռ կայացվելը, ն Կառավարությունն այս դեպքերի համար է սահմանել հատուկ բացառություն:
Վարչական մարմինը որոշել է ԼԸնկերութան նկատմամբ կիրառել
իրավահարաբերությունները կարգավորող մեկ այլ այնպիսի նորմ, որով սահմանափակվել են վերջինիս իրավունքները, ինչն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ:
Հայցվորը որնէ կերպ չի խուսափել իր հարկային պարտավորություններից, վարել է ճշգրիտ հաշվապահական ն հարկային հաշվառում՝ պատշաճ կատարելով իր հարկային պարտավորությունները նան այն դեպքերում, երբ բավարարում է ստացել անհուսալի դեբիտորներից:
Տվյալ դեպքում պարտապան ընկերությունների սնանկ ճանաչված լինելու, ինչպես նան սնանկ ճանաչվելուց հետո պարտավորական հարաբերությունների սուբյեկտ դառնալու դեպքն այն բավարար փաստակազմն է, որի դեպքում հայցվոր ընկերությունն իրավասու էր շահութահարկի հաշվարկման դեպքում համախառն եկամտից նվազեցնելու պարտապան սնանկ ընկերություններին որպես փոխառություն տրամադրված դեբիտորական պարտքի գումարները:
Ավելին, Վերաքննիչ դատարանը հատուկ ընդգծել է, որ հայցվոր ընկերության կողմից դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումն ինքնին չի հանգեցրել հետագայում՝ անկախ ժամկետային սահմանափակումից, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում, դրանք շահութահարկի հաշվարկում ներառելու համար:
5
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ 05.05.2015 թվականին սկսվել է սնանկության վարույթ, որի արդյունքում Երեան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2015 թվականի վճռով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 45-46):
2) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2015 թվականի «Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին» որոշման համաձայն՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տնօրենի միջնորդությունը բավարարվել է ն որոշվել է. «(Թույլատրել մորատորիումի ընթացքում «Պետության կարիքների համար բնակարանների ն սպասարկման օբյեկտների ձեռքբերման» թիվ ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրերի ն երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների համար անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ հողատարածքներ տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի եռակողմ պայմանագրերի շրջանակներում կառուցված՝ Հավելված 1-ում ներկայացված հասցեների անհատական բնակելի տները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գրանցելուց հետո նշված բնակելի տները Ա հողատարածքները վաճառել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամաններով շահառու ճանաչված անձանց` կնքելով անշարժ գույքի առուվաճառքի ն նվիրատվության եռակողմ պայմանագրեր» (հատոր 2-րդ, գ.թ. 54-56):
3) 15.01.2016 թվականին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊ Ընկերության միջն կնքվել լ3է գործակալության պայմանագիր, համաձայն որի՝ «Պայմանագրի առարկան. Սուն պայմանագրով Գործակալը պարտավորվում է վարձատրությամբ՝ Պրինցիպալի հանձնարարությամբ, Պրինցիպալի անունից ն Պրինցիպալի հաշվին կատարել իրավաբանական ն այլ գործողություններ, որոնք կապված են Օ Իրացման պայմանագրերով սահմանված ամսական գումարները Իրացման պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց բանկային հաշիվներին փոխանցելու կամ կանխիկ վճարելու հետ» (հատոր 2-րդ, գ.թ. 65-66):
4) «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կառավարիչ Կ. Ասատրյանը 13.07.2016 թվականի գրությամբ հայտնել է, որ ««Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման գոտում գտնվող գույքային միավորների նկատմամբ գույքային իրավունք ունեցողների հետ կնքել է հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման, ինչպես նան ֆինանսական աջակցություն ստանալու ն տարածքի ազատման պայմանագրեր (այսուհետ` Օտարման պայմանագրեր):
Կնքված վերոնշալ Օտարման պայմանագրերի իրավատերերի նկատմամբ Ընկերության ստանձնած պարտավորությունները «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի փոխարեն համապատասխան պարտավորությանը համարժեք պայմաններով «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊ ընկերության կողմից կատարվելու դեպքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն կհամարի, որ «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊ ընկերությունը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ ձեռք է բերել
6
կատարված պարտավորության չափով դրամական պահանջի իրավունք» (հատոր 2-րդ, գ.թ. 50):
5) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.01.2017 թվականին կայացվել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում (հատոր 2-րդ, գ-թ. 45-46):
6) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2017 թվականի որոշմամբ կասեցվել է պարտապան «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի գործունեությունը, գույքը կառավարելու Ա տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները (հատոր 2-րդ, գ.թ. 44):
75.01.2016 թվականին «ԷՅ ՋԻ Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի ն «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊ Ընկերության միջն կնքվել է գործակալության ։պայմանագիր, համաձայն որի՝ «Պայմանագրի առարկան. Սույն ։պլայմանագրով Գործակալը պարտավորվում է վարձատրությամբ՝ Պրինցիպալի հանձնարարությամբ, Պրինցիպալի անունից ն Պրինցիպալի հաշվին կատարել իրավաբանական ն այլ գործողություններ, որոնք կապված են Իրացման պայմանագրերով սահմանված ամսական գումարները Իրացման պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց բանկային հաշիվներին փոխանցելու կամ կանխիկ վճարելու հետ» (հատոր 2-րդ, գ.թ. 37-38):
8) «ԷՅ ՋԻ Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի նկատմամբ 16.02.2016 թվականին սկսվել է սնանկության վարույթ, որի արդյունքում Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2016 թվականի վճռով «ԷՅ ՋԻ Դիվելըրփմենթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 47-48):
9) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.12.2016 թվականին կայացվել է «ԷՅ ՋԻ Դիվելըրփմենթ» ՓԲԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում (հատոր 2-րդ, գ.թ. 47-48):
10) «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ-ի նկատմամբ սնանկության վարույթը սկսվելուց հետո մինչն վերջիններիս նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը Ա գործունեությունները կասեցնելը, հայցվորն ըստ էության կատարել է նրանց պարտավորությունները նեն (համապատասխանաբար գործող Գործակալության պայմանագրերի հիման վրա հաշվետու ժամանակահատվածներում կուտակել է դեբիտորական պարտավորություններ:
1) Կոմիտեի նախագահի 23.10.2018 թվականի թիվ 3001334 հանձնարարագրի համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր ն միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 6 բաժնի գլխավոր հարկային տեսուչներ Միքայել Օհանյանին, Արսեն Զուրաբյանին, Ալբերտ Անանյանին հանձնարարվել է «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ում իրականացնել համալիր հարկային ստուգում: Ստուգման ժամկետ սահմանվել է մինչն 15 անընդմեջ աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 105-106):
12) Կոմիտեի նախագահի 20.12.2018 թվականի թիվ Ս-2397-Ա հրամանով «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ում Կոմիտեի նախագահի 23.10.2018 թվականի թիվ 3001334 հանձնարարագրով իրականացվող համալիր հարկային ստուգման ժամկետը երկարաձգվել է մինչն 10 անընդմեջ աշխատանքային օրով, ստուգումը 12.12.2018 թվականից կասեցվել է 30 աշխատանքային օրով (հատոր 1-ին, գ.թ. 120):
7
13) Կոմիտեի նախագահի 08.02.2019 թվականի թիվ Ս-226-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի նախագահի 23.10.2018 թվականի թիվ 13001334 հանձնարարագրով իրականացվող համալիր հարկային ստուգման՝ Կոմիտեի նախագահի 20.12.2018 թվականի թիվ Ս-2397-Ա հրամանով կասեցման ժամկետը երկարաձգվել է 30 աշխատանքային օրով (հատոր 1-ին, գ.թ. 117):
14) Կոմիտեի նախագահի 22.03.2019 թվականի թիվ Ս-612-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի նախագահի 23.10.2018 թվականի թիվ 13001334 հանձնարարագրով իրականացվող համալիր հարկային ստուգման՝ Կոմիտեի նախագահի 20.12.2018 թվականի թիվ Ս-2397-Ա հրամանով կասեցման ժամկետը երկարաձգվել է 30 աշխատանքային օրով (հատոր 1-ին, գ.թ. 114):
15) Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության 31.05.2019 թվականի թիվ 3001334 ակտի 1-ին կետի համաձայն՝ «1. 2016 թվականի համար հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում հարկային վնասն ավել է հաշվարկել 104.243.100 դրամի չափով, որը ենթակա է պակասեցման: ՀՀ Սահմանադրական դատարանի 28.04.2015 թվականի թիվ ՍԴՈ-1203 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (մինչն 01.01.2018 թվականը գործող խմբագրությամբ) 69-րդ հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում: 2017 թվականի համար հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում հարկային վնասն ավել է հաշվարկել 78.541.500 դրամի չափով, ինչպես նան ավել է ցույց տվել նախորդ տարվանից (2016 թվականից) փոխանցվող հարկային վնասը 104.243.100 դրամի չափով: ՀՀ հարկային օրենսգրքի 404-րդ հոդվածի համաձայն 2017 թվականի շահութահարկի հաշվարկում ավել ցույց տրված հարկային վնասը գումարով՝ 182.784.600 դրամ, ենթակա է պակասեցման:
2016 ն 2017 թվականների Աղյուսակ 6-ում ներդրումներ (այդ թվում՝ տրված վարկեր, փոխառություններ) տողում արտացոլված հարկային բազաները ենթակա են ավելացման համապատասխանաբար՝ 104.243.100 դրամի ն 182.784.600 դրամի չափով» (հատոր 1-ին, գ.թ. 107-113):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից մինչն 01.01.2018 թվականը գործող ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշման Հավելված 1ով հաստատված կարգի 14-րդ կետի «բ» ենթակետի սխալ կիրառման արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հանգամանքով, ինչը սակայն հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՛ք սնանկ ճանաչված ընկերությունների դեբիտորական պարտքը, որպես անհուսալի, ենթակա է շահութահարկի հաշվարկում դուրսգրման ն համախառն եկամտից նվազեցման այն պայմանեերում, երբ ընկերությունները սնանկ են ճանաչվել ավելի վաղ, իսկ
8
պարտավորական հարաբերությունները ծագել են ընկերությունների սնանկ ճանաչվելուց հերո ն նշված հանգամանքով պայմանավորված ի՞նչ ժամանակահատվածում են հարկատուի դեբիտորական պարտքերը ենթակա անհուսալի ճանաչման:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի համաձայն՝ շահութահարկը հարկ վճարողների կողմից նույն օրենքով սահմանված կարգով ն չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ն նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:
Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի ն նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է (....):
Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ ն այլ նվազեցումներ):
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետութան 0կառավարությաան, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ն արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի Ա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով՝ պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումների գերազանցող գումարի չափով:
ՀՀ կառավարությունը 19.12.2002 թվականի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի ն ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների 60պահուստի (պահուստաֆոնդի) ձեավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման ն դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 2052-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 31.12.2002 թվականին ն ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «Ժե» ն «Ժզ» ենթակետերին ու 18-րդ հոդվածին համապատասխան՝ որոշել է հաստատել կազմակերպությունների (բացառությամբ բանկերի ն ապահովագրական ընկերությունների, ինչպես նան ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձնավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման Ա դուրսգրման կարգը (այսուհետ Կարգ)՝ համաձայն ԽԵ 1 հավելվածի (...):
Այսպես՝ Կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետով սահմանվել է, որ նույն կարգը տարածվում է շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ (բացառությամբ բանկերի ն ապահովագրական ընկերությունների, ինչպես նան ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի)` այլ անձանց հետ
9
պայմանագրերից, աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից, վնաս պատճառելու հետնանքով կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների (այսուհետ` դեբիտորական կամ կրեդիրորական պարտքեր) վրա:
Կարգի 3-րդ կետով ամրագրվել է, որ նույն կարգի կիրառման առումով՝
ա) դեբիտորական պարտքը՝ կազմակերպությանն այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձնով հատուցման) ենթակա պարտքի գումարն է.
բ) կրեդիտորական պարտքը (այդ թվում աշխատանքի վարձատրության ն դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով)՝ կազմակերպության կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձնով հատուցման) ենթակա պարտքի գումարն է:
Կարգի 4-րդ կետի 1-ին նախադասությամբ նշվել է, որ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն նույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով սահմանված ժամկետում չի մարվել:
Կարգի «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների 6պահուստի (պահուստաֆոնդի) ձնավորում, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչում» վերտառությամբ 2-րդ բաժնի 14-րդ կետի «բ» ենթակետով ամրագրվել է, որ նույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի՝ պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ պարտապան կազմակերպության լուծարվելու (պարտապան ֆիզիկական անձի մահվան) դեպքերում` անկախ պարտքի մարման ժամկետից:
Կարգի 17-րդ կետի համաձայն՝ մինչն դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը նույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու տարում ն չպահուստավորված դեբիտորական պարտքը որպես այլ նվազեցում հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
Կարգի 18-րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձնավորում, նույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու տարում ն դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում՝ կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
Այսպես, ՀՀ հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ն մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝ Կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝
ա. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները,
10
բ. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները,
գ. նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.
Նույն կետի կիրառության իմաստով՝ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որնէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
Միաժամանակ, ՀՀ կառավարությունը 05.10.2017 թվականի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային 6 կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների Ա արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձնավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման ն դուրսգրման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1373-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականից) հաստատված թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանել է, որ նույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի՝ պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ պարտապան կազմակերպության լուծարվելու կամ պետական հաշվառումից հանված պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, կամ գործունեությունը կասեցված պարտապան նոտարի, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում՝ անկախ պարտքի մարման ժամկետից:
Նույն հավելվածի 18-րդ կետի համաձայն՝ մինչն դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը նույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու, կամ պարտապան նոտարի գործունեության կասեցման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու (հարկային) տարում ն չպահուստավորված դեբիտորական պարտքը, որպես այլ նվազեցում, հաշվի է առնվում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ շահութահարկը պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որի հարկվող օբյեկտը ռեզիդենտների համար Հայաստանի Հանրապետության տարածքում ն նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթն է: Ընդ որում, հարկվող շահույթ է հարկատուի համախառն եկամտի, այսինքն՝ հաշվետու տարում անկախ դրանց ստացման աղբյուրներից
11
հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի, Ա օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտի հարկվող շահույթը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել օրենքով սահմանված հետնյալ երկու տարրերը. տնտեսվարող սուբյեկտի համախառն եկամուտը ն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված թույլատրելի նվազեցումները, որտեղ համախառն եկամուտը տնտեսվարող սուբյեկտի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից, իսկ թույլատրելի նվազեցումներն օրենքով սահմանված ծախսերն են, կորուստները ն այլ նվազեցումները: Նշված երկու տարրերի՝ համախառն եկամտի ն թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ առաջացնում է հարկվող շահույթ, որից հնարավոր է հաշվարկել օրենքով սահմանված վճարման ենթակա շահութահարկի գումարը (տե'ս, «Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ5/0519/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից հետնում է, որ շահութահարկը պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է, իսկ որպես տվյալ հարկատեսակի հարկվող օբյեկտ՝ համարվում է ռեզիդենտ ընկերության հարկվող շահույթը, որն էլ ընկերության համախառն եկամտի ն օրենքով սահմանված նվազեցումների տարբերությունն է: Հարկվող շահույթը որոշելիս օրենսդրի կողմից սահմանվել է նան, թե ինչպիսի նվազեցումներ է թույլատրվում կատարել համախառն եկամտից՝ որպես այդպիսին դիտարկելով նան անհուսալի դեբիտորական պարտքերը: Օրենսդիրը որպես դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչման հիմք, նախատեսել է նան պարտապան ընկերության` սնանկ ճանաչվելը, այսինքն, պարտապան ընկերության սնանկության կարգավիճակն օրենսդիրը դիտարկել է որպես դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչման հիմք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված Ա կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչ, պարտապանի գործունեության կասեցումը:
Ներկայումս գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված ն կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, ներառյալ՝ պարտապանի գույքի ն ակտիվների վրա էականորեն ազդող այն պայմանագրերը, որոնք պարտապանը ստիպված կնքել է ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչն պարտապանի գործունեության կասեցումը:
12
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սնանկ ճանաչված ընկերության կողմից նոր պարտավորական հարաբերությունների մեջ մտնելու վերաբերյա թեն սահմանված են որոշակի առանձնահատկություններ, սակայն նման պարտավորությունների առաջացումը բացառված չէ, ավելին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որնէ կերպ արգելված չէ սնանկ ճանաչված ընկերության սնանկ ճանաչվելուց հետո նոր պարտավորական հարաբերությունների մեջ մտնելը:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը՝ որպես դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչման հիմք, նախատեսել է պարտապան ընկերության որոշակի կարգավիճակ, տվյալ դեպքում՝ «ընկերության սնանկ ճանածվելը», միաժամանակ՝ չնախատեսելով որնէ օրենսդրական արգելք սնանկ ճանաչված ընկերության նոր պարտավորական իրավահարաբերությունների սուբյեկտ դառնալու վերաբերյալ:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Կարգի 17-րդ կետով սահմանվել է դեբիտորական պարտքերի դուրսգրումը դեբիտոր ընկերության սնանկ ճանաչվելու հաշվետու տարում, սակայն սնանկ ճանաչված ընկերության կողմից նոր պարտավորական հարաբերությունների մեջ մտնելու օրենսդրական հնարավորությունն իրավունք է վերապահում նոր պարտավորական հարաբերության մյուս կողմ հանդիսացող ընկերությանը շահութահարկի հաշվարկման դեպքում համախառն եկամտից նվազեցնելու պարտապան՝ արդեն իսկ սնանկ ճանաչված ընկերության դեբիտորական պարտքի գումարները: Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապան ընկերության սնանկ ճանաչված լինելու, ինչպես նան սնանկ ճանաչվելուց հետո պարտավորական հարաբերությունների սուբյեկտ դառնալու դեպքում առկա է այն բավարար փաստակազմը, որի հիմքով ռեզիդենտ ընկերությունն իրավասու է շահութահարկի հաշվարկման դեպքում համախառն եկամտից նվազեցնելու պարտապան՝ արդեն իսկ սնանկ ճանաչված ընկերության դեբիտորական պարտքի գումարները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ ռեզիդենտ ընկերության կողմից դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումն ինքնին չի հանգեցնում հետագայում, անկախ ժամկետային սահմանափակումից, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում դրանք շահութահարկի հաշվարկում ներառելու համար՝ նկատի ունենալով, որ ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նան՝ Կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ նույն մասի 12-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝ նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով Ընկերությունը պահանջել է մասնակի՝ շահութահարկի մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության 13.06.2019 թվականի թիվ 3001334 ակտը:
13
Դատարանը 26.02.2020 թվականի վճռով բավարարելով Ընկերության հայցը՝ արձանագրել է հետնյալը. «(..)) քանի որ համապատասխան դեբիտորական պարտքերն առաջացել են մինչն ընկերությունների լուծարման մասին դատարանի որոշում կայացնելը, ուստի հայցվորն իրավունք ուներ դրանց համարելու անհուսալի: (...) Դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները, ուստի վիճարկվող ակտը մասնակի՝ շահութահարկի մասով, ենթակա է անվավեր ճանաչման»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը է ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ՝ արձանագրել է, որ «(..) սուն դեպքում պարտապան ընկերությունների սնանկ ճանաչված լինելու, ինչպես նան սնանկ ճանաչվելուց հետո պարտավորական հարաբերությունների սուբյեկտ դառնալու դեպքում այն բավարար փաստակազմն է, որի դեպքում հայցվոր ընկերությունն իրավասու էր շահութահարկի հաշվարկման դեպքում համախառն եկամտից նվազեցնելու պարտապան՝ սնանկ ընկերություններին որպես փոխառություն ՕՋՕ-տրամադրված դեբիտորական պարտքի գումարները»:
Վերը նշված վերլուծություննեի նե իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքենիչ դատարանի եզրահանգումեերի հիմեավորվածությունը' Վճռաբեկ դատարանե արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2015 թվականի վճռով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ճանաջծվել է սնանկ:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊ Ընկերության միջն 15.01.2016 թվականին կնքվել է գործակալության պայմանագիր, համաձայն որի՝ «Պայմանագրի առարկան. Սույն ։պլայմանագրով Գործակալը պարտավորվում է վարձատրությամբ՝ Պրինցիպալի հանձնարարությամբ, Պրինցիպալի անունից ն Պրինցիպալի հաշվին կատարել իրավաբանական Ա այլ գործողություններ, որոնք կապված են Իրացման պայմանագրերով սահմանված ամսական գումարները Իրացման պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց բանկային հաշիվներին փոխանցելու կամ կանխիկ վճարելու հետ»:
«ԷՅ ՋԻ Դիվելրըփմենթ» ՓԲԸ-ի ն «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊ Ընկերության միջն 15.01.2016 թվականին կնքվել է գործակալության պայմանագիր, համաձայն որի՝ «Պայմանագրի առարկան. Սուն պայմանագրով Գործակալը պարտավորվում է վարձատրությամբ՝ Պրինցիպալի հանձնարարությամբ Պրինցիպալի անունից ն Պրինցիպալի հաշվին կատարել իրավաբանական ն այլ գործողություններ, որոնք կապված են Օ Իրացման պայմանագրերով սահմանված ամսական գումարները Իրացման պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց բանկային հաշիվներին փոխանցելու կամ կանխիկ վճարելու հետ»:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2016 թվականի վճռով «ԷՅ ՋԻ Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ:
Հայցվոր Ընկերության պարտապան հանդիսացող սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ-ի կառավարիչները չեն միջնորդել դատարանին լուծելու
14
Ընկերության հետ կնքված գործակալության պայմանագրերը, ավելին՝ սույն գործի փաստերի համաձայն՝ կառավարիչն ինքն է գրությամբ դիմել Ընկերությանը՝ խնդրելով, որ գործակալը շարունակի գործակալական պայմանագրով ստանձնած ..,պարտավորությունների կատարումը, իսկ սնանկության գործերը քննող դատարանների կողմից չի կայացվել որնէ որոշում Ընկերության հետ կնքված գործակալության պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ն «Էյ Ջի Դիվելրփմենթ» ՓԲԸ-ի նկատմամբ սնանկության վարույթը սկսվելո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/6160/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
