Դալլաքյան — ԵԴ/29235/02/18
Ամփոփում
քննելով Դարիկո Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Դարիկո Դալլաքյանի հայցի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձինք «ԸՆԴՏԱՆԻՔ» շինարարական սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Ընկերություն) Ա Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի (այսուհետ՝ Կառավարիչ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Դարիկո Դալլաքյանը պահանջել է 11.07.2013 թվական
Ամբողջ Տեքստ
.ՍԱՏՆ 242-՞թ
Թ Հայի ԱՆՎ Ֆ,
///"11|:Բ- | ՅԵՒ
ՄԱՀՆ
վ ՐՋ «Վ Տ
ՀՀՑՀղթՆ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29235/02/18 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29235/02/18
Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Լ. Հովհաննիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դարիկո Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Դարիկո Դալլաքյանի հայցի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձինք «ԸՆԴՏԱՆԻՔ» շինարարական սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Ընկերություն) Ա Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի (այսուհետ՝ Կառավարիչ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Դարիկո Դալլաքյանը պահանջել է 11.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի թիվ ԵՃ2Ի108ա պայմանագրի (այսուհետ՝ Հիփոթեքի պայմանագիր) նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանք, այն է՝ դադարած համարել գրավը:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ Դարիկո Դալլաքյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
2
Դատավոր Ս. (Թորոսյանը հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դարիկո Դալլաքյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության Լին, 3րդ ն 1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ կետը, 234րդ ու 305-րդ հոդվածները, 306-րդ հոդվածի 2-րդ կետը, 436-րդ հոդվածի Լին կետը, 437-րդ հոդվածի 4-րդ կետը ն 438-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածներն ու 381-րդ հոդվածի Լին մասը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հիփոթեքի պայմանագիրն առոչինչ գործարք է, քանի որ կնքվել է դրա համար օրենքով սահմանված պահանջի խախտմամբ, մասնավորապես` Հիփոթեքի պայմանագրով սահմանված չեն հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը ն կատարման ժամկետը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հիփոթեքի պայմանագիրը ն 17.05.2013 թվականի թիվ 357Ա երաշխավորության պայմանագիրը (այսուհետ՝ Երաշխավորության պայմանագիր) վերաբերում են տարբեր գործարքների: Մասնավորապես՝ երաշխավորության պայմանագրով Ընկերություն ստանձնել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա Բանկի կողմից գնորդին տրամադրված վարկերը վերադարձնելու պարտավորություն, մինչդեռ Հիփոթեքի պայմանագրով ստանձնել է Բանկի ն անշարժ գույքի գնորդների միջն կնքված կամ կնքվող հիփոթեքային վարկի պայմանագրերի ու նուն պայմանագրի կողմերի միջն կնքված Երաշխավորութան պայմանագրի կատարումը Ընդ որում, Երաշխավորության պայմանագրով նախատեսված չէ ինչպես Հիփոթեքի պայմանագրի՝ երաշխավորի ստանձնած պարտավորությունների ապահովման միջոց լինելը, այնպես էլ նման պայմանագրի՝ հետագայում կնքելու հնարավորությունը: Հիփոթեքի պայմանագրի կնքումից նշված կետը չի լրացվել, ինչը վկայում է Հիփոթեքի ն Երաշխավորության պայմանագրերի միջն կապի բացակայության մասին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ ինքը չի մասնակցել 17.05.2013 թվականի թիվ 357 համագործակցության պայմանագրի ն Երաշխավորության պայմանագրի կնքմանը, նշված պայմանագրերն ունեն տարբեր սուբյեկտային կազմ ու վերաբերում են տարբեր առարկաների, ուստի չեն կարող միմյանց անբաժանելի մաս կազմել, ընդունվել որպես մեկ ամբողջական փաստաթուղթ կամ լրացնել միմյանց, իսկ այդ մասին Հիփոթեքի պայմանագրում առկա դրույթը չի կարող պայմանագրի կողմերի համար որնէ հետնանք առաջացնել:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հիփոթեքի պայմանագրում ապահովված պարտավորության չափի կապակցությամբ առկա է անորոշ դրույթ, ն նշված չէ ապահովված պարտավորության չափը, որը սերտորեն կապված է դրա էության հետ, այսինքն` բացակայում է նան. պարտավորության էությունը: Հիփոթեքի պայմանագրի 1.1 կետից բխում է, որ դրանով ապահովվում են այնպիսի պարտավորություններ, որոնք դեռնս առկա չեն տվյալ պահին, այսինքն՝ բացակայում է պարտավորությունը, որի համար կնքվում է պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Հիփոթեքի պայմանագրում բացակայում է նան պարտավորութան (կատարման ժամկետը՝ որոշակի ամսաթիվ կամ
Յ
անխուսափելիորեն Օ վրա հասնող որնէ իրադարձություն, Օ իսկ Երաշխավորության պայմանագիրը հղում է կատարում մի շարք այլ վարկային պայմանագրերի, բայց պարզ չէ, թե նշված պայմանագրերը, երբ կկնքվեն կամ ինչ ժամկետով:
Բացի այդ, առկա չեն հետագայում կնքվելիք վարկային պայմանագրերի գները, ուստի պարզ չէ նան պարտավորության չափը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դատարանն իրավունք չուներ դուրս գալու իր կողմից ընտրված իրավական հիմքերի շրջանակից, մինչդեռ վկայակոչել է շինծու գործարքի հետ կապված իրավակարգավորումներ:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա չէ Դատարանի վճիռն անվերապահ բեկանելու հիմք, մինչդեռ անտեսել է, որ Դատարանը թվարկել է որոշակի նորմեր ն գործի փաստերը, սակայն վերլուծություն ու գործի փաստերի՝ կիրառելի իրավական նորմերի հետ համադրում չի իրականացրել: Այսինքն՝ Դատարանի վճիռը չի համապատասխանում օրինականության, հիմնավորվածության ն պատճառաբանվածության պահանջներին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը լրացուցիչ պատճառաբանել է այն:
Վերաքննիչ դատարանի որոշումը նս օրինական, հիմնավորված ւ պատճառաբանված չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ թե՛ Դատարանի վճիռն ու թե՛' Վերաքննիչ դատարանի որոշումը համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին, կայացվել են գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման հիման վրա:
Տվյալ դեպքում Հիփոթեքի պայմանագրով չեն նախատեսվել օրենքին հակասող պայմաններ, իսկ գումարի չափը, պարտավորության կատարման ն գործողության ժամկետները նշված են, ուստի անհիմն է այդ պայմանագրի առոչինչ լինելու մասին բողոք բերած անձի փաստարկը:
Բացի այդ, օրինական է նան Հիփոթեքի պայմանագրով նախատեսված այն դրույթը, որ այն գործում է մինչն վարկային պարտավորության ամբողջական կատարումը, քանի որ գրավի պայմանագիրը չի կարող դադարել առանց պարտավորության կատարման:
Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների շրջանակներում կարող է մերժել վերաքննիչ բողոքը՝ լրացուցիչ պատճառաբանելով դատարանի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Բանկի ն Ընկերության միջն 17.05.2013 թվականին կնքված համագործակցության թիվ 357 պայմանագրի (այսուհետ՝ Համագործակցության պայմանագիր)՝
11 կետի համաձայն Բանկը հայտնել է «իր պատրաստակամությունը սույն պայմանագրով սահմանված կարգով ն իր ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին Ա սակագներին համապատասխան 500.000 ԱՄՆ դոլար սահմանաչափով հիփոթեքային վարկեր (այսուհետ՝ Վարկ) տրամադրել Ընկերության կողմից ք. Երնան, Ջրվեժ, Մայակ, թաղ. 77/3-77/40, ք. Երնան, Վիլնյուսի 13/6, ք. Երնան, Քոչինյան 19/8, Կոտայքի մարզ, Ջրվեժ, 2-րդ հատված, 1/111/35 հասցեներում կառուցված բնակարանների (այսուհետ՝ Անշարժ գույք) գնորդներին (այսուհետ` Գնորդ)՝ Ընկերության ն Գնորդի միջն կնքված ն կնքվելիք Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերով Գնորդի ստանձնած անշարժ գույքի վաճառքի գնի վճարման պարտավորությունները կատարելու համար»,
4
2.8 կետի համաձայն՝ Բանկը (...) Վարկ է տրամադրում Ընկերության ն Գնորդի միջն կնքված առուվաճառքի նախնական պայմանագրի հիման վրա,
29 կետի համաձայն` նուն Պայմանագրի 2.8. կետով նախատեսված Վարկը տրամադրելիս, որպես Գնորդի կողմից ստանձնած վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց՝ ընդունել է երաշխավորությունը, ն «ք.Երնան, Շենգավիթ, Բայդուկովի փողոց, բնակելի տուն Խ31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, տաղավարներ թիվ 3 ն ք. Ծաղկաձոր, Կեչառեցու փող., 68 շենք, բն. 23 հասցեներում գտնվող անշարժ գույքերի գրավը, իսկ վկայականն ստանալուց հետո՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավը»,
210 կետի համաձայն` «Ընկերության կողմից երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովվել է ք. Երնան, Շենգավիթ, Բայդուկովի փող., բնակելի տուն ԱԿ31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փող., տաղավար թիվ 3 նք. Ծաղկաձոր, Կեչարեցու փող., 68 շենք, բն. 23 հասցեներում գտնվող անշարժ գույքերի գրավով» (հատոր 1-ին, գ.թ. 12-18).
2) Բանկի ն. Ընկերության միջն 11.07..2013 թվականին կնքված համագործակցության պայմանագրում լրացումներ կատարելու մասին թիվ 357 լրացուցիչ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 1-ին կետով կողմերը որոշել են լրացնել Համագործակցության պայմանագրի 2.9 ն 2.10 կետերն ու դրանք շարադրել հետնյալ բառերով՝
«2.9 սույն պայմանագրի 2.8 կետով նախատեսված վարկը տրամադրելիս, որպես գնորդի կողմից ստանձնած վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց ընդունվում է Ընկերության երաշխավորությունը ն ք. Երնան, Շենգավիթ, Բայդուկովի փողոց, բնակելի տուն Ա31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, տաղավարներ թիվ 3 ն ք. Ծաղկաձոր Կեչարիս փող., 68 շենք, բն. 23, ք. Երնան, «Ավան» համայնքի 4 փող., 3 նրբ. թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքերի գրավը, իսկ Վկայականը ստանալուց հետո՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավը»,
«210 Ընկերության կողմից երաշխավորության `պյաայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովում է ք. Երնան, Շենգավիթ, Բայդուկովի փողոց, բնակելի տուն Ի/31, Արմավիրի մարզ, գ. Մերձավան, 1-ին փող., բնակելի տուն թիվ 14, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, տաղավարներ թիվ 3 ն ք. Ծաղկաձոր, Կեչարիս փող., 68 շենք, բն. 23, ք. Երնան, «Ավան» համայնքի 4 փող., 3-րդ նրբ., թիվ հասցեում գտնվող անշարժ գույքերի գրավը, իսկ Վկայականը ստանալուց հետո՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավը»:
Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ այն հանդիսանում է Համագործակցության պայմանագրի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 19, 20).
3) Բանկի՝ որպես պարտատիրոջ, ն Ընկերության՝ որպես երաշխավորի, միջն 17.05.2013 թվականին կնքված Երաշխավորության պայմանագրի՝
11 կետով երաշխավորը երաշխավորել է Համագործակցության պայմանագրի շրջանակներում անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա Բանկի կողմից գնորդին տրամադրված վարկերի վերադարձն ամբողջ ծավալով,
12 կետի համաձայն 6Համագործակցության պայմանագրի շրջանակներում կնքված/կնքվելիք հիփոթեքային վարկի պայմանագրերի անբաժանելի մաս հանդիսացող երաշխավորության .պայմանագիրը/եր՝ հանդիսացել են նոյն պայմանագրի շրջանակներում տրամադրված (հատոր 1-ին, գ.թ. 21-24).
4) Բանկի՝ որպես գրավառուի, Դարիկո Դալլաքյանի ն Ռաֆիկ Պետրոսյանի՝ երկուսը միասին՝ որպես գրավատուի, Ընկերության՝ որպես պարտապանի միջն կնքված Հիփոթեքի պայմանագրի՝
5
1.1 կետի համաձայն՝ նույն պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջն 17.05.2013 թվականին կնքված թիվ 357 Համագործակցության պայմանագրի ն Համաձայնագրի, դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 17.05.2013 թվականին կնքված թիվ 357Ա Երաշխավորության պայմանագրի անբաժանելի մասը, որոնց համաձայն Ընկերությունը 6պարտավորվել|Սլթէ Համագործակցության պայմանագրի շրջանակներում Բանկի ն անշարժ գույքի գնորդների միջն կնքված կամ կնքվող հիփոթեքային վարկի պայմանագրերի ու Երաշխավորության պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարել գնորդներին տրամադրված վարկերի վերադարձը ամբողջ ծավալով,
1.2 կետի համաձայն՝ նույն պայմանագրի 1.1 կետով նշված վարկային պայմանագրով գրավառու հանդեպ պարտապանի ունեցած ։պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավատուն գրավ է դնում սեփականության իրավունքով իրեն պատկանող Երնան քաղաքի Ավան համայնքի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 30 հասցեում գտնվող 635,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 427,6 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման Ա սպասարկման համար նախատեսված հողամասը,
13 կետի համաձայն՝ պայմանագրով ապահովվում է հիմնական պարտավորության պահանջն այն ծավալով, որն առկա է փաստացի բավարարման պահին, (...),
5.1 կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման, նոտարական կարգով վավերացման ն լիազոր մարմնի կողմից նույն պայմանագրի ուժով ծագած իրավունքը գրանցելու պահից ու գործում է մինչն նույն պայմանագրի 1.1 կետում նշված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների ամբողջական կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 25-28).
5) ի պատասխան Դարիկո Դալլաքյանի դիմումի՝ Ընկերության նախագահը 28.11.2018 թվականի գրությամբ նրան տրամադրել է Համագործակցության ն Երաշխավորության պայմանագրերի օրինակները (հատոր 1-ին, գթ. 29-32).
6) 18.09.2020 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ Դատարանը հայցվոր Դարիկո Դալլաքյանի վրա է դրել Հիփոթեքի պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված պահանջներ պահպանված չլինելո։ իր վկայակոչած փաստն ապացուցելու պարտականությունը (հատոր 2-րդ, գ.թ. 1-5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնութ առկայությամբ, որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սոււն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել գործին մասեակցող անձանց կողմից իրենց պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերե ապացուցելու ընդհանուր կանոնի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի ն դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
6
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Անդրադառնալով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքից ու իր տրամաբանությամբ հանգում է հետնյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը ն հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը (տե՛ս Շուշանիկ Գեղամյանն ընդդեմ Երնան համայնքի թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը Ա հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետնում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է ն դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, ն որ շահագրգոված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե'ս 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով պահանջներ կամ առարկություններ ներկայացնող անձը կրում է ոչ միայն դրանց հիմքում որոշակի փաստեր դնելու (վկայակոչելու), այլե այդ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, ինչը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նրա համար
7
առաջացնում է անբարենպաստ հետնանքներ: Այսինքն՝ ապացուցելու պարտականությունը դիտարկվում է որպես պահանջների ն առարկությունների հիմքում ընկած ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն, ինչն ապահովված է որոշակի անբարենպաստ հետնանքների առաջացման սպառնալիքով:
Այս տեսանկյունից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվել է այն ընդհանուր սկզբունքը, որ փաստ վկայակոչող կողմն ինքը պետք է ապացուցի դրա գոյությունը, որը բխում է մրցակցային բնութ ունեցող մասնավոր-իրավական հարաբերությունների էությունից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ենթադրում է հայցի հիմքի ն առարկությունների հիմքի փաստերի բացակայության մասին ենթադրություն, որի ուժով փաստը համարվում է գոյություն չունեցող, քանի դեռ այն ապացուցված չէ օրենքով սահմանված միջոցներով ու կանոններով (տե՛ս «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ըեկերությունն ըեդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2024 թվականի որոշումը):
Անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացություն, պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, .թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից (րե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատման միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող Ա ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նան վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ն իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջն հակասությունների վեր հանման ու ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (տե՛ս Աննա Պողոսյանե ըեդդեմ Գնորգ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Ալվարդ Սաֆարյանի թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետնանքները, ըստ էության, հանգում են նրան, որ բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես «Արսուգրիգ» ՍՊԸ-ե ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալիեյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ ն
8
հիմնավորված եզրահանգում կատարելու համար կամ այդպիսիք, բացառությամբ կողմերի ցուցմունքների, ընդհանրապես բացակայում են, այսինքն երբ բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, գործով վերջնական որոշում կայացնելու ուղենիշը դրա բացասական հետնանքներն այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմի վրա դնելու կանոնն է, ինչը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտներին, ովքեր պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետնանքները (տես Մոնիկա Մարտիրոսյաեն ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին վերագրել է նան Դատարանի 11.03.2022 թվականի վճիռն անվերապահ բեկանելու հիմքի առկայության պայմաններում այդ լիազորությունը չկիրառելու ն դրա փոխարեն վճիռը պատճառաբանելու, ինչպես նան օրինական, հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ չկայացնելու խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում գնահատել դատավարական այդ խախտումների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները:
Անդրադառնալով Դատարանի 11.03.2022 թվականի վճռի պատճառաբանված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործի լուծման համար էական եշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ՝ օրենքների ն այլ իրավական ակտերի այն նորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել, Դատարանի եզրակացությունը ապացուցման ենթակա փաստերի չապացուցված լինելու վերաբերյալ, ընդ որում ապացուցման ենթակա փաստերը ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, ն նշմամբ այն մասին, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը նե որ իրավական եորմի հիման վրա, սահմանվել են Դատարանի 18.09.2020 թվականին կայացված' «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ: Վճռի պատճառաբանական մասը պարունակում է Դատարանի եզրահանգումը Դարիկո Դալլաքյանի պահանջի հիմեավորվածության վերաբերյալ ն գործին մասնակցող անձանց միջն դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը, որի պայմաններում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վճիռը չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված' պատճառաբանական մաս չունեցող»:
Բողոքի նշված փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցուց տալու ինչպե նան արդարադատութան իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ մանրամասնորեն
9
պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե արդյո՞ք դատարանը պատշաճորեն կատարել է դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուժ կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովե ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզե ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21011999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածութան նե սապատճառաբանվածության հարցին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է,որ դատարանի վճիռը պետք է պարտադիր կազմված լինի նան պատճառաբանական մասից: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը: Այսինքն՝ միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երնալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքն ու դրանից բխող եզրահանգումները:
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե որնէ վճիռ ամբողջությամբ չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նան՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված (րե'ս Նելլի Միքայելյանն ըեդդեմ «Կենտրոն» նեոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ՎԴ//7104/05/15. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2021 թվականի որոշումը):
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատճառաբանական մաս չունենալու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հիմքով դատական ակտն անվերապահ ենթակա է բեկանման այն դեպքերում, եթե վճռի պատճառաբանական մասն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացվող պայմաններին, այսինքն դատարանն ընդհանրապես չի (կատարել վճռի պատճառաբանական մասը (կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները: Մինչդեռ նշված պարտականությունը մասամբ կատարելու, այսինքն՝ վճիռը թերի պատճառաբանելու, կամ գործն ըստ էության ճիշտ լուծելու, բայց վճիռը սխալ հիմնավորելու կամ պատճառաբանելու դեպքերում վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարող է հիմնավորել կամ պատճառաբանել անփոփոխ թողնված վճիռը:
Տվյալ դեպքում Դատարանը 11.03.2022 թվականի վճռի պատճառաբանական մասը կազմելիս կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասով իր վրա դրված պարտականությունները, որպիսի հետնության հանգել է Վերաքննիչ դատարանը, ուստի բացակայել է դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված հիմքը: Եթե անգամ Վերաքննիչ դատարանը հիմնավորել կամ պատճառաբանել է Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը, ապա իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված իր լիազորությունը Դատարանի վճիռը անփոփոխ թողնելու արդյունքում
10
կայացնելով գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված փաստարկը հիմնավորված չի կարող համարվել:
Շինծու գործարքի վերաբերյալ կարգավորումներ վկայակոչելու, այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները մեջբերելու պայմաններում Դատարանի կողմից հայցի հիմքերի շրջանակից դուրս գալու կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(.) թեն Դատարանի կողմից կայացված վճռի պատճառաբանական մասում վկայակոչվել են հայցի առարկային ոչ վերաբերելի իրավանորմեր ն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, Դատարանի կողմից ըստ էության ճիշտ է լուծվել կողմերի միջն ծագած վեճը, որպիսի հանգամանքը հիմեավորվում է Դատարանի կողմից ապացուցման ենթակա փաստերի շրջանակը ն ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելով, ինչպես նան վճռում, ի թիվս ոչ վերաբերելի իրավանորմերի ն իրավական դիրքորոշումների, նան սույն գործի նկատմամբ կիրառելի իրավանորմերի վկայակոչմամբ, ուսփի (...) բողոք բերող անձի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի 11.03.2022 թվականի վճռի բեկանման համար, քանի որ բեկանելով բողոքարկվող դատական ակտը, Վերաքննիչ դատարանը կխախտեր գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի' ձնական նկատառումներով բեկանման արգելքը»:
Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Դատարանի կողմից գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը ձնական նկատառումներով բեկանման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրակացությունը` նկատի ունենալով, որ շինծու գործարքի վերաբերյալ իրավանորմեր վկայակոչելուն ն այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները մեջբերելուն զուգահեռ Դատարանը վկայակոչել է նան կիրառելի իրավանորմերն ու դրանց համատեքստում վերլուծել սույն գործի փաստերը՝ հանգելով հայցվորի պահանջի հիմնավոր չլինելու մասին հետնության:
Եթե անգամ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի՝ վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործով ոչ կիրառելի իրավունքի վերաբերյալ վերլուծություն, ապա դատավարական այդ նորմի խախտումը նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարող է դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ, եթե հանգեցրել կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, որը տվյալ դեպքում առկա չէ: Ուստի բողոք բերած անձի այս փաստարկը նս հիմնավորված չի համարվում:
Շարադրվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվող որոշմանը ներկայացվող պահանջներին, իսկ բողոք բերած անձը չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նշված հոդվածով սահմանված ո՞ր պահանջի խախտում է թույլ տվել, որը հիմք է դատական ակտի օրինականության, հիմնավորվածությաան կամ պատճառաբանվածության տեսանկյունից խախտում արձանագրելու համար:
Անդրադառնալով Հիփոթեքի պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով նախատեսված՝ ապահովված պարտավորության էությունը, չափը Ա կատարման ժամկետը նշված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով կարգավորվում է գրավի իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային
11
իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Գրավի պայմանագիրը ն դրա ձնը» վերտառությամբ 234-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) Ա բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը: (...)
Նույն հոդվածի 4-րդ կետում օրենսդիրը սահմանել է, որ նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 4-րդ կետի վկայակոչմամբ պնդելով, որ Հիփոթեքի պայմանագիրն առոչինչ է. որպես հայցի փաստական հիմք հայցվորը նշել է, որ դրանով չեն սահմանվել ապահովված պարտավորության էությունը, չափը ն կատարման ժամկետը:
Հայցադիմումին կցվել են Համագործակցության պայմանագիրը, Համաձայնագիրը, Երաշխավորության ն Հիփոթեքի պայմանագրերը:
18.09.2020 թվականի որոշմամբ Դատարանը հայցվոր Դարիկո Դալլաքյանի վրա է դրել Հիփոթեքի պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանված չլինելու փաստն ապացուցելու պարտականությունը, իսկ 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ պատճառաբանելով, որ «(...) Հայցվորը չի ապացուցել իր կողմից ներկայացված պահանջի հիմքում ընկած հանգամանքը, որի բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը»:
Վերոշարադրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) վիճարկվող պայմանագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ (մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով) գրավի պայմանագրի ձնին ն բովանդակությանը առաջադրվող իմպերատիվ պահանջներին, իսկ սույն գործի քենությամբ Դատարանի կողմից ապացուցման պարտականության ճիշտ բաշխման պայմանեերում, Հայցվորի կողմից չի ներկայացվել հակառակը հաստատող որնէ ապացույց ն/կամ հիմնավոր փաստարկ, որպիսի պայմաններում Հայցվորի կողմից չի ապացուցվել իր իսկ կողմից վկայակոչված վիճարկվող պայմանագրի առոչնչության հատկանիշների առկայությունը, (...)»:
Հիփոթեքի պայմանագիրը հետազոտելու, այն Համագործակցության պայմանագրի, Համաձայնագրի ն Երաշխավորության պայմանագրի հետ իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հանգել են իրավաչափ հետնության՝ հետնյալ պատճառաբանությամբ:
Անշարժ գույքի գրավով ապահովված պարտավորության էությունը, այսինքն՝ դրա առարկան, բովանդակությունը ն ծավալը, սահմանվել են Հիփոթեքի պայմանագրի 1.1 կետով, որը, հղում կատարելով նուն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Համագործակցության ու Երաշխավորության պայմանագրերին, 1.2 կետի հետ միասին հանգում է հետնյալին.Դարիկո Դալլաքյանը ն Ռաֆիկ Պետրոսյանը՝ որպես գրավատու, իրենց սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ավան համայնքի 4-րդ
12
փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 30 հասցեում գտնվող 635,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան ն 4276 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման ն սպասարկման համար նախատեսված հողամաս գրավով ապահովել|Ս են Համագործակցության պայմանագրի շրջանակում Բանկի ու անշարժ գույքի գնորդների միջն կնքված կամ կնքվելիք վարկային պայմանագրերի հիման վրա Բանկի կողմից գնորդներին տրամադրված վարկերի վերադարձն ամբողջ ծավալով: Ավելին` Հիփոթեքի պայմանագրի 1.3 կետով սահմանվել է գրավով ապահովված պարտավորության չափի, այսինքն` պահանջի ծավալի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածին համապատասխան կարգավորում, որի համաձայն՝ հիմնական պարտավորության պահանջն անշարժ գույքի գրավով ապահովվում է այն ծավալով, որն առկա է փաստացի բավարարման պահին:
Ինչ վերաբերում է ապահովված պարտավորության կատարման ժամկետին, ապա Վերաքննիչ դատարանը Հիփոթեքի պայմանագրի 5.1 կետի վկայակոչմամբ իրավացիորեն արձանագրել է, որ «պայմանագիրը գործում է միեչե վարկային պայմանագրով նախատեսված պարպտավորությունների ամբողջական կատարումը», քանի որ «գրավի պայմանագրի գործողության ժամկետը ն դրա դադարումն անմիջականորեն կապված է վարկային պարտավորության կատարման հետ»: Հիփոթեքի պայմանագրով ապահովվել է վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումը, հետնաբար կատարման հիմքով հիմնական այդ պարտավորության դադարման դեպքում դադարում է նան գրավը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն:
Նշվածի լուսի ներք իրավաչափ է ստորադաս դատարանների այն
եզրակացությունը, որ հայցվոր Դարիկո Դալլաքյանը պատշաճ չի կատարել Հիփոթեքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կնքված լինելու իր պահանջի հիմքում դրված փաստն ապացուցելու պարտականությունը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործում առկա՝ հայցվորի ներկայացրած ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնացել դրա առկայությունը, որից բխող անբարենպաստ հետնանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով պետք է կրեր հայցվորը:
Համագործակցության ն. Երաշխավոր
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/29235/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
