Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սուքիասյան — ԵԿԴ/0216/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սուքիասյան — ԵԿԴ/0216/01/17

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0216/01/1712 հունիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2017 թվականի հունվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13101317 քրեական գործը: Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի հունվարի 23-ի որոշմամբ Հայկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ Հ.Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0216/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0216/01/17

Նախագահող դատավոր` Մ.Պապոյան

Դատավորներ` Մ.Պետրոսյան

Ռ.Բարսեղյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

մասնակցությամբ` դատավորներ

քարտուղարությամբ`

մասնակցությամբ՝ դատախազ`

տուժողի իրավահաջորդ`

տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ`

2019 թվականի հունիսի 12-ին

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

Գ.ՍՈՒՐՄԵՆԵԼՅԱՆԻ

Լ.ԱՍԼԱՆՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հայկ Վաղարշակի Սուքիասյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 21ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի, ամբաստանյալ Հայկ

2

Սուքիասյանի

պաշտպան

Գ.Հովհաննիսյանի

և

տուժողի

իրավահաջորդ

Գայանե

Սուրմենելյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2017 թվականի հունվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13101317 քրեական գործը:

Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի հունվարի 23-ի որոշմամբ Հայկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ Հ.Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի օգոստոսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև

Առաջին

ատյանի

դատարան)`

2018

թվականի

փետրվարի

13-ի

դատավճռով

ամբաստանյալ Հ.Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների

դատախազության

ավագ

դատախազի,

տուժողի

իրավահաջորդի

և

ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի

փետրվարի

13-ի

դատավճիռն

ամբաստանյալ

Հ.Սուքիասյանի

նկատմամբ

նշանակված պատժի մասով փոփոխել է, Հ.Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի

3

112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով պատիժ է նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լ.Ասլանյանը և ամբաստանյալ Հ.Սուքիասյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ներկայացված բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության

մասնակիցների

կողմից

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չի

ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հ.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ((…) [Ն]ա 2017 թվականի հունվարի 20-ին` ժամը 20:30-ի

սահմաններում, իրեն պատկանող` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 37-րդ շենքի 8-րդ բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմեն Սուրմենելյանի հետ, որի ընթացքում վերջինին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երկու հարված է հասցրել նրա կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին, ինչի հետևանքով Արմեն Սուրմենելյանին պատճառել է սրտապարկի, սրտի ձախ փորոքի առաջային պատի վիրավորումներ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից (…)ե1:

5.1.

Ա.Սուրմենելյանի

դիակի

դատաբժշակական

փորձաքննության

թիվ

0135

եզրակացության համաձայն՝ (Ա.Սուրմենելյանի մահը վրա է հասել արյան սուր կորուստից,

որը հետևանք է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորմանը։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են սրտապարկի, սրտի ձախ փորոքի առաջային պատի վիրավորմներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք` սուր ծակողկտրող գործիքով, սովորաբար կենդանի անձանց մոտ ունեն առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, կյանքին վտանգ սպառնացող, իսկ տվյալ դեպքում` գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ նրա մահվան հետ։ Դիակի դատաբժշկական

1

Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 293-294:

4

փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած չթափանցող, ձախ այտային շրջանի կտրած վնասվածքներ, քերծվածքներ աջ ստորկզակային շրջանում, ստորին ծնոտի աջ կեսի մարմնի պրոյեկցիայով, որոնք նույնպես պատճառվել են կենդանության օրոք, ծակած-կտրած վնասվածքը սուր ծակող-կտրող գործիքով(ներով), կտրած վերքը սուր ծակող-կտրող, կամ կտրող գործիքով(ներով), իսկ քերծվածքները` բութ առարկաներով, սովորաբար կենդանի անձանց մոտ` ծակած-կտրած չթափանցող վնասվածքը ունի առողջության թեթև վնասի պատճառման հատկանիշներ, առողջության կարճատև քայքայումով, իսկ կտրած վերքը և քերծվածքները առողջության թեթև վնասի պատճառման հատկանիշներ չեն պարունակում, իսկ տվյալ դեպքում` մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում։ Ելնելով ծակած-կտրած վերքերի բնույթից` վերջիններս պատճառվել են միակողմանի սայր ունեցող ծակող-կտրող գործիքով, այդ թվում՝ դանակով։ Կրծքավանդակի առաջային մակերեսի թիվ 1 թափանցող վնասվածքային խողովակը ունի` առաջից-հետ, ձախից քիչ աջ, վերից քիչ վար ուղղություն, որը իր հերթին վնասել է ձախից 4-րդ կողաճառի ստորին և 5-րդ կողաճառի վերին եզրերը, սրտապարկի, սրտի ձախ փորոքի առաջային պատի վնասումներով։ Կրծքավանդակի առաջային մակերեսի թիվ 2 վնասվածքը ունի առաջից հետ, ձախից քիչ աջ, վերից քիչ վար ուղղություն, որը վնասել է ձախից 8-րդ կողաճառի արտաքին թերթիկը և չի թափանցել դեպի կրծքավանդակի խոռոչ։ Թիվ 3 վնասվածքը վնասել է մաշկըե2։

5.2. Դատաբժշկական փորձաքննության թիվ 0143 եզրակացության համաձայն՝ ((…) քաղ.

Հ.Սուքիասյանի մարմնական վնասվածքները՝ ձախ ակնակապճային, քթի, դեմքի ձախ կեսի, աջ դաստակային շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ վերքերի, քթի ոսկրերի կոտրվածքի ձեւով, պատճառվել են բութ առարկաներով, աջ դաստակի շրջանի արյունազեղումներից բացի մնացած մարմնական վնասվածքների առաջացումը հնարավոր է նաև՝ ներկայացված բանալիներով, հնարավոր է նշված ժամկետում և հանգամանքներում, և պատճառվել է առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (…)ե3: 5.3. Գործով վկա Հակոբ Հովհսեփյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ 2017 թվականի հունվարի 20-ին` ժամը 20:30-ի սահմաններում, եղբոր՝ Ա.Հովսեփյանի հետ այցելել

2

3

Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 189-196:

Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 139-140:

5

են Հայկ Սուքիասյանին։ Վերջինս իրենց այցելությունից շուրջ 10 րոպե անց իր բնակարանում գտնվող Արմեն Սուրմենելյանին ճանապարհել է տուն։ Մի քանի րոպե անց Արմենը զանգահարել է Հայկի բջջային հեռախոսին, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել։ Դրանից հետո մոտ 15 րոպե անց, Հ.Սուքիասյանի բնակարանի մուտքի դռանը ոտքերով հարվածել են և հայհոյանքներ տվել։ Հայկն ասել է, որ դա Արմենն է, ինքը դուրս կգա միջանցք և կճանապարհի նրան: Այնուհետև, միջանցքից աղմուկի ու վիճաբանության ձայներ լսելով` միայնակ դուրս է եկել և նկատել, որ Արմենն ու Հայկը ծեծի են ենթարկել միմյանց, և մեկ անձ միջամտել ու բաժանել է նրանց։ Դրանից 2-3 րոպե անց կրկին բնակարանի շքամուտքից վիճաբանության ձայներ է լսել, մոտեցել է մուտքի դռանը և բացելով այն` տեսել է, որ Հայկը աջ ձեռքով կտրուկ շարժում է կատարել Արմենի ուղղությամբ և իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին4։

Վկա Հ.Հովսեփյանը դատաքննության ընթացքում ՝ըստ էության ցուցմունք է տվել, որ Արմեն Սուրմենելյանը Հայկ Սուքիասյանին բարձրաձայն սպառնացել է` ասելով (կսպանեմե, (կմորթեմե քեզ: Արմենի ձեռքին եղել է պտուտակահանի նմանվող իր, որով էլ վերջինս հարվածել է Հ.Սուքիասյանին, ինչից Հայկի դեմքին վնասվածքներ են առաջացել։ Հայկն էլ ձեռքին եղած դանակով, իր հիշելով մեկ անգամ, հարվածել է Ա.Սուրմենելյանին5։ 5.4. Վկա Ստեփան Կարախանյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ 2017 թվականի հունվարի 20-ին` ժամը 20.00-ի սահմաններում, վերադարձել է աշխատանքից և բարձրացել է շքամուտքի աստիճաններով, երբ առաջին հարկից լսել է աղմուկի ձայներ։ Բարձրանալով երկրորդ հարկ` տեսել է, որ Հայկը և Արմենը գտնվել են խմած վիճակում և վիճաբանել են։ Նրանք փոխադարձ քաշքշել են իրար և հայհոյել։ Միջամտել է և փորձել նրանց բաժանել ու հանգստացնել։ Այդ ընթացքում, Հայկի բնակարանի մուտքի դռան մոտ կանգնած երիտասարդը ևս միջամտել է և Հայկի թևից քաշելով` նրան տարել է ներս, ապա փակել դուռը։ Նշել է, որ վիճաբանության ժամանակ երկուսն էլ եղել են ակտիվ դերում, նրանցից որևէ մեկը չի ցանկացել նահանջել և զիջել6։

Վկա Ս.Կարախանյանը դատաքննության ընթացքում ըստ էության պնդել է իր նախաքննական ցուցմունքները` հավելելով, որ վիճաբանության ժամանակ ոչ Հայկի, ոչ էլ

4

Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 46:

Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 50:

6 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 46-47:

5

6

Արմենի ձեռքին որևէ առարկա չի նկատել, սակայն տեսել է, որ Արմենը բռունցքը փակ է պահում։ Իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրա բռունցքում ինչ-որ իր կա։ Հնարավոր է, որ նա ձեռքում բանալի պահած լիներ, և ինքը դա չնկատեր7։

5.5. Վկա Էդուարդ Գամազյանը նախաքննության ընթացքում՝ ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի հունվարի 20-ի երեկոյան իրեն է զանգահարել Արմենի հայրը և ասել, որ Արմենը գնացել է Հայկի տուն և դեռևս չի վերադարձել։ Միաժամանակ Արմենի հայրը խնդրել է տուն բերել Արմենին։ Իր կողմից կատարված հեռախոսազանգին Հայկը պատասխանել է, որ Արմենն իր տանն է և իր հարցերը լուծած են8։ Վկա Է.Գամազյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 2017 թվականի ձմռանն իրեն է զանգահարել Արմենի հայրը և ասել, որ Արմենը, վրդովված վիճակում վերցնելով

պտուտակահանը, Հայկի հասցեին սպառնալիքներ տալով, գնացել է վերջինիս տուն՝ նրան վնասելու նպատակով։ Միաժամանակ Արմենի հայրը խնդրել է շուտ տուն բերել Արմենին9: 5.6. Ամբաստանյալ Հ.Սուքիասյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը Արմեն Սուրմենելյանը եկել է իր տուն, էժանագին և ցածրորակ մեկ շիշ օղի է բերել և խմել։ Այդ ընթացքում, իր տուն են այցելել հարևանի երեխաները՝ եղբայրներ Հ.Հովսեփյանը և Ա.Հովսեփյանը, ովքեր իրենից գումար են խնդրել։ Այդ պահին, լոգասենյակից դուրս է եկել Ա.Սուրմենելյանը և ագրեսիվ տոնով բացականչել է, թե ինչու է այդ բոմժերինե այդտեղ բերել։ Ինքը փորձել է հանդարտեցնել Արմենին և պարզաբանել, որ հանգիստ խոսի, նրանք իր հարևաններն են, սակայն Արմենը չի հանդարտվել և թարսե հայացքներ է գցել երեխաների վրա։ Վիճաբանություն չառաջանալու համար Արմենին տանից դուրս է հրավիրել։ Վերջինս իրենից վիրավորված հեռացել է։ Շուրջ երեսուն րոպե անց Արմենը զանգահարել է և հայհոյանքներ հնչեցրել Հ.Հովսեփյանի և Ա.Հովսեփյանի հասցեին։ Ինքը հեռախոսն անջատել է, սակայն դրանից հետո Արմենը նորից է զանգահարել՝ այդ անգամ նաև իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելով։ Ինքն էլ ի պատասխան՝ նրան է հայհոյել։ Մոտ տասը րոպե անց Ա.Սուրմենելյանը կրկին վերադարձել է իր տան մուտքի դռան մոտ և սկսել է բարձրաձայն գոռալ ու հայհոյել։ Ինքը փորձել է հետ հրել Արմենին, որպեսզի հեռանա։ Արմենը

պտուտակահանի նմանվող գործիքով սկսել է հարվածներ հասցնել իրեն, որից վնասվածքներ է

7

Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 50-51:

Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 47:

9 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 51-52:

8

7

ստացել, մեկ անգամ էլ ձեռքով ինքն է հարվածել Արմենին։ Այդ վիճաբանությանը միջամտել է շքամուտքի աստիճաններով անցնող իրենց հարևանը, ով փորձել է հանդարտեցնել Ա.Սուրմենելյանին։ Ինքը փակել է տան մուտքի դուռը և մտել տուն։ Շուրջ տասնհինգ րոպե անցնելուց հետո Արմեն Սուրմենելյանը կրկին վերադարձել է և սկսել է ջարդել տան մուտքի

դուռը և բարձրաձայն հայհոյել։ Սկզբում ինքը չի ցանկացել բացել դուռը, բայց քանի որ դռան հարվածները չեն դադարել, բացել է։ Արմենը միանգամից հարձակվել է իր վրա, գցել գետնին և

ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել, ինչից տեսողությունը վատացել է։ Գետնին ընկած ժամանակ նկատել է, որ գրպանից ընկել է դանակը։ Ինքն այն վերցրել է և դանակը ձեռքին փորձել է Արմենին հետ հրել, որպեսզի նա հեռանա։ Տուն մտնելուց հետո նկատել է, որ դանակի ծայրն արյունոտված է և մտածելով, որ դա առաջացել է իր վնասվածքներից, դանակը տվել է Հ.Հովսեփյանին10:

6. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Հ.Սուքիասյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. ((...)

Վերլուծելով հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին,

նրանց

փոխհարաբերությունները,

հանցավորի

կողմից

հանցավոր

գործողությունների դադարեցման պատճառները՝ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Հայկ Սուքիասյանը հանցագործությանը նախորդող պահերին տուժողի հետ գտնվել է ընկերական, մտերմական հարաբերությունների մեջ, իսկ երբ նա սկսել է հանդիմանել իրեն և վիճաբանել իր հետ՝ փորձել է խուսափել լարվածությունից և տուժողին հեռացրել է իր բնակարանից։

Երբ տուժողը հետ վերադառնալով՝ շարունակել է վիճաբանությունն ու կռիվը, Հայկ Սուքիասյանն արգելել է այլ անձանց միջամտել իրենց վեճին և փորձել է անձամբ հարթել այն։ Այդ վիճաբանությունը վերաճել է կռվի, ամբաստանյալն ու տուժողը միմյանց հարվածներ են հասցրել, սակայն կողմնակի անձանց միջամտության արդյունքում կռիվը դադարել է և ամբաստանյալ Հայկ Սուքիասյանը կրկին վերադարձել է բնակարան։ Դրանից հետո, երբ տուժողը կրկին վերադարձել, կռվի է բռնվել ամբաստանյալ Հայկ Սուքիասյանի հետ, վիճաբանությունների այս դրվագների ընթացքում մարմնական վնասվածքներ է պատճառել

10

Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 49-50:

8

ամբաստանյալին՝ այդ թվում՝ կոտրել է քթոսկրը, Հայկ Սուքիասյանը դանակով երկու հարված է հասցրել տուժողին, որոնցից մեկը՝ թափանցող, կրծքավանդակի շրջանում։ Երբ Հայկ Սուքիասյանը զգացել է, որ տուժողը դադարեցրել է հարվածելը և թուլացել է՝ չի շարունակել նրան դանակով հարվածելը, չնայած դրա հնարավորությունն ունեցել է, տուժողին միջանցքից բերելով իր բնակարան՝ փորձել է օգնություն ցույց տալ, բժիշկներ հրավիրել, այսինքն տուժողի մահը կանխելու նպատակով՝ ակտիվ գործողություններ է ձեռնարկել։ Դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքները վկայում են ամբաստանյալի մոտ տուժողին սպանելու դիտավորության բացակայության մասին, քանի որ Հ.Սուքիասյանը տուժողի թուլանալու և չդիմադրելու պահից սկսած` իրատեսական հնարավորություն ունենալով շարունակել է հարվածներ հասցնել և կյանքից զրկել տուժողին, տեսնելով և գիտակցելով, որ իր կատարածը դեռևս անհրաժեշտ և բավարար չէ տուժողին կյանքից զրկելու համար` քանի որ նա ողջ է, առանց կատարելու անհրաժեշտ բոլոր գործողությունները` սպանությունն ավարտին հասցնելու համար, դադարեցրել է տուժողին դանակով հարվածներ հասցնելը և սկսել է օգնություն ցուցաբերել։

Հաշվի

առնելով

վերոգրյալը

և

հիմնվելով

դատաքննությամբ

հետազոտված

ապացույցների վրա` դատարանը հանգում է հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, այն դատաքննությամբ չապացուցվեց, այդ մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ վերաբերելի բավարար ապացույցներ դատարանին չներկայացվեցին։

Դատարանը գտնում է, որ հիմնավորված է ամբաստանյալի կողմից դիտավորությամբ տուժողին մարմնական ծանր` կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ

առաջացրել

է

տուժողի

մահը,

ուստի,

ամբաստանյալի

արարքը

համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված

հանցագործության

հատկանիշներին,

նա

պետք

է

քրեական

պատասխանատվության և պատժի ենթարկվի այդ արարքի համար (…)ե11։

7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալին մեղսագրվող արարքի որակման մասով թողնելով անփոփոփ, իր դատական ակտը պատճառաբանել

11

է

հետևյալ

կերպ.

Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 68-69:

((...) Վերաքննիչ դատարանը, քրեական գործի

9

ուսումնասիրությամբ, եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, եկել է ճիշտ հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հայկ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ սույն քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ տվյալներով հաստատվում է, որ ամբաստանյալ Հայկ Սուքիասյանը, իրական հնարավորություն ունենալով շարունակել հարվածներ հասցնել և կյանքից զրկել տուժող Արմեն Սուրմենելյանին, տեսնելով և գիտակցելով, որ իր կատարածը դեռևս անհրաժեշտ և բավարար չէ տուժողին կյանքից զրկելու համար, քանի որ նա ողջ է, դադարեցրել է տուժողին դանակով հարվածներ հասցնելը և սկսել է օգնություն ցուցաբերել, ինչը տվյալ դեպքում վկայում է ամբաստանյալի մոտ տուժողին սպանելու դիտավորության բացակայության մասին:

Բացի այդ, վերոգրյալ եզրահանգման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ երբ Հայկ Սուքիասյանը զգացել է, որ տուժողը դադարեցրել է հարվածելը և թուլացել է, չի շարունակել նրան դանակով հարվածելը, չնայած դրա իրական հնարավորությունն ունեցել է, այլ տուժողին միջանցքից բերելով իր բնակարան` փորձել է օգնություն ցույց տալ, այսինքն` տուժողի մահը կանխելու նպատակով ակտիվ գործողություններ է ձեռնարկել: Ինչ վերաբերում է ներկայացված վերաքննիչ բողոքներում նշված այն հանգամանքին, որ ոչ թե Հայկ Սուքիասյանն է զանգահարել շտապօգնություն կամ նրա հանձնարարությամբ որևէ այլ անձ, այլ վկա Հակոբ Հովսեփյանն է միջոցներ ձեռնարկել շտապօգնություն ահազանգելու ուղղությամբ, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ եթե ամբաստանյալը չցանկանար տուժողի համար բժիշկներ հրավիրել և ցանկանար թաքցնել տեղի ունեցած դեպքը, ապա գոնե կփորձեր հանդիմանել Հակոբ

10

Հովսեփյանին` բժիշկներ հրավիրելու առումով, որպիսի փաստական տվյալ սույն քրեական գործով ձեռք չի բերվել (...):

(...) [Ա]մբաստանյալ Հայկ Սուքիասյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին

ատյանի

դատարանը

չի

ղեկավարվել

պատիժ

նշանակելու

ընդհանուր

սկզբունքներով, թեև բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող,

պատասխանատվությունն

ու

պատիժը

մեղմացնող

և

ծանրացնող

հանգամանքները, այնուամենայնիվ, պատշաճ գնահատման չի արժանացրել նրա կողմից կատարված

հանցագործության

բնույթն

ու

վտանգավորության

աստիճանը,

որպիսի

պայմաններում վերջինի նկատմամբ նշանակել է անարդարացի պատիժ (...): (...) Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, մասնավորապես` կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն

ու

բնույթը,

պատասխանատվությունն

ամբաստանյալ

Հայկ

ու

մեղմացնող

պատիժը

Սուքիասյանի

և

անձը

բնութագրող

ծանրացնող

վերը

և

նշված

հանգամանքները, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 13-ի դատավճիռն ամբաստանյալ Հայկ Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել (...)ե12:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական: Մասնավորապես, բողոքաբերը մատնանշելով գործի փաստական հանգամանքները,

վկաների

ցուցմունքները,

դատաբժշկական

փորձաքննության

եզրակացությունները, ընդգծել է, որ ակնհայտ անհիմն է ստորադաս դատարանների դիրքորոշումն այն մասին, թե ամբաստանյալը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել։

Ակնհայտ

Հ.Սուքիասյանը

12

անհիմն

տուժողի

է

մահը

նաև

դատարանների

կանխելու

Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 72-75:

դիրքորոշումն

նպատակով

ակտիվ

այն

մասին,

թե

գործողություններ

է

11

ձեռնարկել, փորձել է փրկել նրա կյանքը։ Ըստ բողոքաբերի` տուժողին կյանքից զրկելուն ուղղված հետագա գործողություններից ձեռնպահ մնալը չի կարող գնահատվել որպես համապատասխան

հետևանքների

առաջացման

ցանկության

բացակայություն:

Հ.Սուքիասյանի կողմից հարվածներ հասցնելը դադարեցնելը վկայում է ոչ թե այն մասին, որ ամբաստանյալը դրանք բավարար է համարել տուժողի դիմադրությունը հաղթահարելու կամ թուլացնելու համար, այլ սրտի հատվածում դանակով երկու անգամ հարված հասցնելը բավարար է եղել անձին կյանքից զրկելու համար, ինչով էլ պայմանավորված՝ չի շարունակել հետագա ոտնձգությունը։

8.1. Բացի այդ, ակնհայտ անհիմն է դատարանների դիրքորոշումն այն մասին, թե Հ.Սուքիասյանը

տուժողի

մահը

կանխելու

նպատակով

ակտիվ

գործողություններ

է

ձեռնարկել, փորձել է փրկել նրա կյանքը։ Գործի փաստական հանգամանքներից երևում է, որ տուժողին սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելուց հետո, Հ.Սուքիասյանը վերջինիս ընդամենը տեղափոխել է հյուրասենյակ, և դրանով տուժողի կյանքը փրկելուն ուղղված նրա գործողություններն ավարտվել են։

Ավելին, տուժողին հյուրասենյակ տեղափոխելուց հետո ամբաստանյալին ավելի շատ մտահոգել է հանցագործության գործիքն ինչ-որ ձևով թաքցնելու հանգամանքը, քան նրա կյանքը փրկելը, քանզի միակ գործողությունը, որն ամբաստանյալը կատարել է տուժողին հյուրասենյակ

բերելուց

հետո,

եղել

է

արյունոտված

դանակը

որևէ

տեղ

պահելու՝

Հ.Հովսեփյանին ուղղված խնդրանքը, այլ ոչ թե տուժողին օգնություն ցուցաբերելը։ Գործի քննությամբ հիմնավորվել է, որ ոչ թե Հ.Սուքիասյանն է զանգահարել շտապօգնություն, կամ նրա հանձնարարությամբ որևէ այլ անձ, այլ վկա Հ.Հովսեփյանն է միջոցներ ձեռնարկել շտապօգնություն ահազանգելու ուղղությամբ, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ: Հետևաբար, անհասկանալի է Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, թե ինչպես կարող է տուժողին ընդամենը միջանցքից հյուրասենյակ տեղափոխելը դիտարկվել որպես նրա կյանքը փրկելուն ուղղված ակտիվ գործողություն, երբ ամբաստանյալի կողմից որևէ ջանք կամ իրական միջոցներ չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ: Ստորադաս դատարաններն այն աստիճան

են

չափազանցրել

տուժողին

միջանցքից

հյուրասենյակ

տեղափոխելու

հանգամանքը, որ նշել են, թե իբր ամբաստանյալը փորձել է օգնություն ցույց տալ տուժողին,

12

բժիշկներ

հրավիրել,

այսինքն`

տուժողի

մահը

կանխելու

նպատակով

ակտիվ

գործողություններ կատարել։

Բողոքաբերի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ եթե ամբաստանյալը չցանկանար տուժողի համար բժիշկներ հրավիրել և ցանկանար թաքցնել տեղի ունեցած դեպքը, ապա գոնե կփորձեր հանդիմանել Հ.Հովսեփյանին` բժիշկներ հրավիրելու առումով, բացարձակ զուրկ է տրամաբանությունից, վերոնշյալ հանգամանքը չի կարող վկայել ամբաստանյալի մոտ սպանության դիտավորության բացակայության մասին և որևէ նշանակություն չի կարող ունենալ արարքի քրեաիրավական որակման համար։ 8.2. Ամփոփելով՝ բողոքի հեղինակը նշել է, որ Հ.Սուքիասյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ա.Սուրմենելյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով երկու հարված է հասցրել տուժողի կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին՝ սրտի հատվածում, հարվածներից մեկը չի թափանցել դեպի կրծքավանդակի խոռոչ` վնասելով ձախից 8-րդ կողաճառի արտաքին թերթիկը, իսկ մյուս հարվածով տուժողին պատճառել է սրտապարկի, սրտի ձախ փորոքի առաջնային պատի վիրավորումներ, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Ըստ բողոք բերած անձի, հասցված հարվածների քանակը, դրանց տեղակայումը կենսական կարևոր օրգանի՝ սրտի շրջանում, օգտագործված գործիքը՝ դանակը, ինչպես նաև հանցանքի կատարման իրադրությունը՝ հանցանքին անմիջապես նախորդած և այդ պահին ամբաստանյալի

և

տուժողի

միջև

առաջացած

խիստ

լարվածությունը,

վկայում

են

ամբաստանյալի մոտ տուժողին կյանքից զրկելու դիտավորության մասին։ Հանցանքի կատարումից

հետո

ամբաստանյալը

ցուցաբերելու

համար,

իսկ

նրանց

միջոցներ

միջև

չի

նախկին

ձեռնարկել

տուժողին

օգնություն

հարաբերությունները

քննարկվող

իրավիճակում որևէ կերպ չեն ազդում արարքի քրեաիրավական որակման վրա։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն մասնակիորեն բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

9. Տուժողի իրավահաջորդ Գ.Սուրմենելյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է պատճառաբանել և հիմնավորել իր դատական ակտը:

13

Անդրադառնալով

գործի

փաստական

դատաբժշկական

փորձաքննության

հանգամանքներին,

եզրակացություններին`

վկաների

ցուցմունքներին,

բողոքաբերը

նշել

է,

որ

Հ.Սուքիասյանի կատարած արարքը սխալ է որակված, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ըստ

բողոքի

հեղինակի`

դատարանի

այն

եզրահանգումը,

որ

Հ.Սուքիասյանը սպանելու մտադրություն չի ունեցել, անհիմն է և չպատճառաբանված: Ամբաստանյալ Հ.Սուքիասյանը տուժողին հարվածել է ոչ թե երկու, այլ երեք անգամ, բացի այդ, տուժողին հարվածել է դանակով և հարվածել է կենսական կարևոր օրգանին՝ սրտին: Ամփոփելով` բողոքաբերը հանգել է հետևության, որ պատշաճ գնահատականի չեն արժանացել վկաների ցուցմունքները, չեն համադրվել դրանք քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներին, չեն գնահատվել դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Դատարանն արժանահավատ է համարել վկաների դատաքննական ցուցմունքները, և դա այն դեպքում, երբ նախաքննական ցուցմունքները տրվել են հենց դեպքի և դրան հաջորդող մոտ օրերի ընթացքում, իսկ դատաքննական ցուցմունքները՝ շուրջ ութ ամիս հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշումը՝ Հ.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նշանակելով օրենքով նախատեսված խիստ պատիժ:

10.

Ամբաստանյալ

Հ.Սուքիասյանի

պաշտպան

Գ.Հովհաննիսյանը

նշել

է,

որ

Հ.Սուքիասյանի կողմից կատարված արարքին չի տրվել ճիշտ իրավական գնահատական, նա ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք չի կատարել: Բացի

այդ,

ըստ

բողոքի

հեղինակի`

դատական

ակտն

արդարացի

չէ,

այն

չի

համապատասխանում հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, ինչպես նաև Հ.Սուքիասյանի անձին:

Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, Վճռաբեկ դատարանի նախադեպային

14

որոշումները,

հանգել

պաշտպանության

է

հետևության,

վիճակում.

որ

Հ.Սուքիասյանը

Ա.Սուրմենելյանի

կողմից

գործել

է

իրականացվել

անհրաժեշտ

է

հանրորեն

վտանգավոր ոտնձգություն, որի արդյունքում Հ.Սուքիասյանին պատճառվել են առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածքներ, Հ.Սուքիասյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական, իսկ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը: Ուստի, բողոքի հեղինակը նշել է, որ Հ.Սուքիասյանի գործողությունները պետք է գնահատվեն որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված: Միևնույն ժամանակ, բողոքաբերը փաստել է, որ եթե Դատարանը գտնի, որ Ա.Սուրմենելյանի կողմից պտուտակահանով Հ.Սուքիասյանին հարվածներ հասցնելու պարագայում վերջինիս կողմից դանակով տուժողին

կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին հարվածելը և

սպանելը չի համապատասխանում տուժողի ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, ապա այդ դեպքում ևս Հ.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված

հանցակազմի

հատկանիշները

բացակայում

են:

Նման

պարագայում,

ամբաստանյալը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ, այն է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Հ.Սուքիասյանի անմեղությունը կամ նրան մեղավոր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ կամ 109-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ` բավարարվելով

փաստացի

կրածով,

կամ

Հ.Սուքիասյանի

նկատմամբ

նշանակել

ազատազրկման ձևով ամենանվազ պատիժը կամ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի

70-րդ

հոդվածի

հիման

վրա

պայմանականորեն

չկիրառել՝

սահմանելով

փորձաշրջան:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի

15

112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (1. Սպանությունը`

ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել[ն է] (…)ե։ Սուբյեկտիվ կողմից սպանության հանցակազմը բնութագրվում է միայն դիտավորյալ մեղքի ձևով, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Ուղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը

և

ցանկանում

տուժողին

մահ

պատճառել:

Անուղղակի

դիտավորության դեպքում անձը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը, չի ցանկանում, բայց գիտակցաբար թույլ է տալիս տուժողի մահվան առաջացումը կամ անտարբերություն է դրսևորում այդ հետևանքի նկատմամբ13:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` (1. Դիտավորությամբ մեկ

ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը

կամ

առաջացրել

է

դրա

քայքայում`՝

զուգորդված

ընդհանուր

աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում,

հոգեկան

հիվանդություն,

թմրամոլությամբ

կամ

թունամոլությամբ

հիվանդացում`

(…)

2. Նույն արարքը, որը կատարվել է`

(…)

Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գ.Թոսունյանի և այլոց վերաբերյալ գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0319/01/10, Ա.Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշումները:

13

16

14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ`

(…)ե:

Անդրադառնալով

մեղքի

երկու

առանձնահատկություններին` Վճռաբեկ

ձևով

կատարվող

դատարանն

հանցագործությունների

արձանագրել է, որ հանցավորի

դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հետևանքի նկատմամբ դրսևորվում է դիտավորություն (ուղղակի կամ անուղղակի), մինչդեռ, դրա արդյունքում առաջացող ոչ անմիջական,

առավել

ծանր

հետևանքի

նկատմամբ`

անզգուշություն`

հանցավոր

ինքնավստահության կամ անփութության տեսքով, որն էլ հիմնական հանցակազմը վեր է ածում ծանրացնող հանգամանքով հանցակազմի: Հետևաբար, հետևանքի նկատմամբ անձի սուբյեկտիվ վերաբերմունքի բացահայտումն էական նշանակություն ունի մեղքի երկու ձևով կատարվող հանցանքները բացառապես դիտավորությամբ կամ բացառապես անզգուշությամբ կատարվող հանցագործություններից սահմանազատելու և արարքը ճիշտ որակելու հարցում14: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ հանրորեն վտանգավոր հետևանքի (մահվան) նկատմամբ անձի դրսևորած սուբյեկտիվ վերաբերմունքը պարզելու և արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում կարևոր է գործի փաստական հանգամանքների համակողմանի վերլուծությունը` հատկապես ուշադրություն դարձնելով արարքի կատարման եղանակին և օգտագործվող գործիքներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին և տեղակայմանը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագծին՝ հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերություններին, հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր գործողությունների դադարեցման պատճառներին և այլն15:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

(1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (…)

14

Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործությունների որակման հիմնախնդրի, դիտավորյալ և անզգույշ մեղքի ձևերի տարանջատման չափանիշների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գ.Թոսունյանի և այլոց վերաբերյալ գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0319/01/10 որոշման 14-19-րդ կետերը: 15Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ս.Հունիկյանի վերաբերյալ գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Ա.Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10, Գ.Մանուկյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները։

17

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումներըե:

Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված

(կամ

ոչ

պատշաճ

պատճառաբանված)

որոշումների

կայացումն

անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի

և

համոզիչ

պատճառաբանությունների

հետևությունների

հիմքում

վրա,

վերացական,

ուստիև

ընդհանրական

դատական

ակտի

դատողությունների

առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին16:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ իր բնակարանում վիճաբանել է Ա.Սուրմենելյանի հետ, որի ընթացքում վերջինին ապօրինաբար

ՏեԲս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆ.Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գ.Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Ա.Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Ա.Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մ.Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշումները:

16

18

կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երկու հարված է հասցրել կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին և ապօրինաբար զրկել կյանքից17: Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Հ.Սուքիասյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ընդգծել է, որ ամբաստանյալը տուժողի հետ գտնվել է ընկերական, մտերմական հարաբերությունների մեջ, իսկ երբ նա սկսել է հանդիմանել իրեն և վիճաբանել իր հետ՝ փորձել է խուսափել լարվածությունից և տուժողին հեռացրել է իր բնակարանից։ Երբ տուժողը կրկին վերադարձել է և կռվի բռնվել Հ.Սուքիասյանի հետ, մարմնական վնասվածքներ է պատճառել վերջինիս, այդ թվում` կոտրել է քթոսկրը, ինչից հետո նա դանակով երկու հարված է հասցրել տուժողին։

Զգալով, որ տուժողը դադարեցրել է հարվածելը և թուլացել է՝ Հ.Սուքիասյանը չի շարունակել նրան դանակով հարվածելը` չնայած դրա հնարավորությունն ունեցել է, տուժողին միջանցքից բերել է բնակարան, փորձել է օգնություն ցույց տալ, բժիշկներ հրավիրել, այսինքն` տուժողի մահը կանխելու նպատակով ակտիվ գործողություններ է ձեռնարկել։ Արդյունքում՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վերոնշյալ հանգամանքները վկայում են ամբաստանյալի մոտ տուժողին սպանելու դիտավորության բացակայության մասին18: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետևության առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ: Մասնավորապես, քրե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2019 թ.
Գործի #:
ԵԿԴ/0216/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել