Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0026/11/17 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0026/11/17 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԼԴ/0026/11/1720 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0026/11/17 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ Հ ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԼԴ /0026/11/17 ԼԴ /0026/11/17 Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ս. Ա ՎԵՏԻՍ յանի մասնակցությամբ դատավորներ Հ. Ա սատրյանի ե. դ ԱՆԻԵԼ յանի Լ. Թ ադևոսյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի մասնակցությամբ` դիմողի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանի 2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում , քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 10- ի որոշման դեմ դիմող Էդիկ Անատոլիի Թումանյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը . ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Պ . Գրիգորյանը 2017 թվականի հունիսի 29- ին որոշում է կայացրել թիվ 19200217 քրեական գործով վարույթը կարճելու մասին ։ Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշման դեմ Էդիկ Թումանյանի ներկայացրած բողոքը Լոռու մարզի դատախազի ` 2017 թվականի հուլիսի 19- ի որոշմամբ մերժվել է ։ Նախաքննության մարմնի և դատախազի վերոնշյալ որոշումների դեմ դիմող Էդիկ Թումանյանի բողոքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ( այսուհետ նաև ` Առաջին ատյանի դատարան )` 2017 թվականի հոկտեմբերի 12- ի որոշմամբ մերժվել է ։ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Էդիկ Թումանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ( այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան ) ՝ 2017 թվականի նոյեմբերի 10- ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ ։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Է . Թումանյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը բերել է վճռաբեկ բողոք , որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 5- ի որոշմամբ ընդունվել է վարույթ ։ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը . Դիմող Էդիկ Թումանյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 12- ին , այդ որոշմամբ պարզաբանվել է , որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ` հրապարակման պահից տասնօրյա ժամկետում ( տե՛ս նյութեր , թերթեր 79-81, 90 ) ։ Էդիկ Թումանյանը Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը ստացել է 2017 թվականի հոկտեմբերի 27- ին ( տե՛ս նյութեր , թերթեր 95-96, 118 ) ։ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 12- ի որոշման դեմ դիմող Էդիկ Թումանյանը վերաքննիչ բողոք է բերել ( բողոքը փոստին է հանձնել ) 2017 թվականի հոկտեմբերի 31- ին ( տե՛ս նյութեր , թերթեր 109-116, 119 ) ։ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը . « (...) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԼԴ /0026/11/17 որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է , որը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 12- ին , իսկ դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերի 23- ին ` ժամը 24 ։ 00- ին ( տե ՛ ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173- րդ հոդվածը ) ։ Սույն դատական գործի նյութերից երևում է , որ դիմող Էդիկ Անատոլիի Թումանյանը հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 31- ին , այսինքն ՝ վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379- րդ հոդվածի 1- ին մասի 3- րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ ։ Բողոքի հեղինակը թեև բողոքին կից ներկայացրել է դատական ակտը 2017 թվականի հոկտեմբերի 27- ին ստանալու հանգամանքը հավաստող ծրարը , սակայն համապատասխան միջնորդություն չի ներկայացրել և որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել ինչպես այդ դատական ակտը կայացրած դատարանի , այնպես էլ Վերաքննիչ դատարանի առջև ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն ` « Այն դեպքում , երբ (...) բողոքը ժամկետանց է (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության » ։ Վերը նշվածի հիման վրա , նաև ՀՀ սահմանադրական դատարանի ` 2015 թվականի դեկտեմբերի 22- ի թիվ ՍԴՈ -1249 և 2016 թվականի փետրվարի 9- ի թիվ ՍԴՈ -1254 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների , ինչպես նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 16- ի թիվ 150 որոշմամբ արձանագրված պարզաբանման տրամաբանության հաշվառմամբ ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության , որ Առաջին ատյանի դատարանի ` 2017 թվականի հոկտեմբերի 12- ի թիվ ԼԴ /0026/11/17 որոշման դեմ բերված սույն վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության ` ժամկետանց լինելու հիմքով ։ (...)» ( տե՛ս նյութեր , թերթեր 122-125 ) ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է , որ Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով թույլ է տվել դատական սխալ , որը հիմք է այդ դատական ակտը բեկանելու համար ։ Բողոքաբերը փաստարկել <SPAN style="FONT-FAMILY: 'GHEA Grapalat'; mso-ansi-language

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2018 թ.
Գործի #:
ԼԴ/0026/11/17
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել