Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13423 հունիսի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 23 հունիսի 1997 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հարկերի, պետական և համայնքների բյուջեներ և արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու վերաբերյալ գործերը»: Հոդված 2. Օրենսգրքի 25 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գ Լ ՈՒ Խ 25. Հարկերի, պետական ԵՎ համայնքների բյուջեներ ԵՎ արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու վերաբերյալ գործեր Հոդված 239. Դիմում տալը Հարկային պարտքը (հարկային պարտավորությունը) բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու վերաբերյալ դիմումը տրվում է հարկային տեսչության մարմնի կողմից: Պետական և համայնքների բյուջեներ և արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ տեսակի վճարման հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից: Դիմումը տրվում է ապառքատիրոջ գտնվելու (բնակության) վայրի դատարանին կամ ապառքատիրոջ գույքի գտնվելու վայրի դատարանին: Հոդված 240. Դիմումի բովանդակությունը Դիմումը տրվում է գրավոր և պետք է բովանդակի` 1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը. 2) դիմումը տվող մարմնի անվանումը, հասցեն. 3) ապառքատիրոջ անվանումը (ազգանունը, անունը), հասցեն. 4) հղում այն օրենքին, որի հիման վրա ապառքատերը ենթարկվել է համապատասխան հարկման, վճարման. հարկերի, վճարումների գումարը և դրանց վճարման ժամկետները, ապառքի` հարկի, այլ պարտադիր վճարման չվճարված գումարի չափը. 5) հղում այն օրենքին, որի հիման վրա հաշվարկվել են տուժանքներ և այն ժամկետը, որի համար հաշվարկվել են տույժերը, տույժի և տուգանքի չափերը. 6) բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը և բռնագանձման պահանջը: Դիմումին կից ներկայացվում են` 1) սեփականության (լրիվ տնտեսավարման) իրավունքով ապառքատիրոջը պատկանող գույքի կազմի մասին տեղեկանքը. 2) ապառքատիրոջ նկատմամբ այլ անձանց գույքային պարտավորությունները հաստատող փաստաթուղթը, եթե ապառքատերը չունի բավարար քանակության գույք, որի վրա ըստ օրենքի կարող է բռնագանձում տարածվել: Հոդված 240 1 . Գույքի արգելադրումը որպես բռնագանձման պահանջի ապահովման միջոց Դիմումն ընդունելուց հետո դատարանը կամ դատավորը, սույն օրենսգրքի 239 հոդվածում նշված մարմինների դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է որոշում կայացնել բռնագանձման պահանջի ապահովման վերաբերյալ, եթե այդպիսի միջոց ձեռք չառնելը կարող է դժվարացնել կամ անհնար դարձնել բռնագանձման մասին դատարանի վճռի կատարումը: Հոդված 241. Դիմումի քննարկումը Գործը քննելիս դատարանը պետք է ստուգի, թե հարկի, այլ վճարման տվյալ տեսակն արդյոք նախատեսված է օրենքով. օրինական հիմքեր կան արդյոք համապատասխան մարմինների կողմից պատասխանողին ենթարկելու տվյալ հարկմանը, վճարմանը պահպանված է արդյոք հարկմանը, վճարմանը ենթարկելու օրենսդրությամբ սահմանված կարգը, նկատի առնվել են արդյոք պատասխանողի սահմանված արտոնությունները, տուժանքների կիրառման օրինականությունը: Եթե գործի քննության ժամանակ դատարանը կասկածներ է ունենում վճարման չափի հաշվարկման ճշտության վերաբերյալ, ապա նա իր որոշմամբ կասեցնում է գործի վարույթը և նյութն ուղարկում է դիմումը ներկայացրած մարմին` ստուգման համար: Գործի վարույթը վերսկսվում է դիմումը ներկայացրած մարմնի կողմից վճարման չափի վերահաշվարկում կատարելուց կամ նրա վերադաս մարմնի կողմից դիմումը հաստատվելուց հետո: Հոդված 242. Դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ Դատարանը, պարզելով, որ ապառքը, հաշվարկված տուժանքը բռնագանձելու վերաբերյալ պահանջն օրինական է, վճիռ է կայացնում հարկային պարտքը բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու մասին: Հարկային պարտքը բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու մասին վճռում նշվում է նաև մինչև պարտքի մարումը բռնագանձվող ապառքի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի բռնագանձման մասին: Եթե դատարանը պարզում է, որ ապառքը, հաշվարկված տուժանքը բռնագանձելու վերաբերյալ պահանջն օրինական չէ` մերժում է պահանջը: Հոդված 243. Վճռի կատարումը Ապառքի, հաշվարկված տուժանքի բռնագանձումը գույքի վրա տարածելու վերաբերյալ դատարանի վճիռը կատարվում է դատարանի կողմից` դիմումը ներկայացրած մարմնի մասնակցությամբ: Բռնագանձումն առաջին հերթին տարածվում է ապառքատիրոջ բանկային հաշիվների կամ դրամարկղի դրամական միջոցների վրա: Դրամական միջոցների բացակայության (անբավարարության) դեպքում վճիռը կատարող մարմնի կողմից արգելանք է դրվում բանկային հաշիվների և դրամարկղի վրա` արգելք է հայտարարվում հետագայում մուտքագրվող դրամական միջոցների ինքնուրույն տնօրինման նկատմամբ, և բռնագանձումը տարածվում է այլ գույքի վրա: Բռնագանձումն այլ գույքի վրա տարածելն ներառում է այդ գույքի վրա արգելանք դնելը, այն վաճառելը և վաճառքից ստացված դրամական միջոցները պարտքի մարմանն ուղղելը: Գրավադրված գույքի վրա բռնագանձում չի տարածվում: Արգելադրվող գույքի (բացի դրամական միջոցներից) ընտրությունը կատարվում է ապառքատիրոջ առաջարկությամբ: Այդպիսի առաջարկության կամ առաջարկված գույքի պահանջարկի բացակայության դեպքում արգելադրվող գույքի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հերթականությամբ: Գույքն արգելադրվում է այն քանակությամբ, որ դրա վաճառքից ստացված դրամական միջոցները բավարարեն պարտքը մարելուն, բռնագանձման ընթացքում կատարվող ծախսերը հատուցելուն, վաճառքի վարձատրությունը վճարելուն, իսկ հարկային պարտքի բռնագանձման դեպքում` նաև գույքի վաճառքից առաջացող հարկերը վճարելուն: Բռնագանձման ընթացքում կատարվող ծախսերը և վաճառքի վարձատրությունը չեն կարող գերազանցել բռնագանձման ենթակա գումարի 20 տոկոսը: Արգելադրված գույքի վաճառքը կատարվում է աճուրդով կամ կոմիսիոն հիմունքներով: Գույքի վերագնահատման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրա վաճառքից ստացված դրամական միջոցները բավարար չեն սույն հոդվածի վեցերորդ մասում նշված պարտավորությունները կատարելու համար, կատարվում է լրացուցիչ գույքի արգելադրում: Գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներով առաջին հերթին վճարվում է վաճառքի վարձատրությունը և հատուցվում են բռնագանձման ընթացքում կատարված ծախսերը, այնուհետև մարվում են դատարանի վճռում նշված պարտքերը: Վճարումները կատարելուց և պարտքերը մարելուց հետո բռնագանձումը համարվում է ավարտված, ավելացված գումարները վերադարձվում են սեփականատիրոջը: Արգելադրված գույքի գնահատումը, վաճառքի իրականացումը, չվաճառվող գույքի վերագնահատումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 19 հուլիսի 1997 թ. ՀՕ-134 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-134 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.08.1997-01.01.1999) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.08.11/18 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.06.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.07.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.08.1997 Ուժը կորցրել է 01.01.1999 Հիմնական ակտ 23.06.1997, ՀՕ-134 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.06.1964, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունիսի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-134
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել