Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1525 մարտի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է», «ը» և «թ» կետերով. «զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ. է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին. ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ. թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:»: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մասով. «Փախստականի կարգավիճակը տրվում է 3 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:»: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի ութերորդ մասը «ընտրական իրավունք,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից),» բառերով: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով. «է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս. ը) լրացել է սույն օրենքի 12-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:»: Հ ՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 26 մարտի 2001 թ. ՀՕ-152 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-152 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.04.2001-24.01.2009) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.239 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.03.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.03.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.04.2001 Ուժը կորցրել է 24.01.2009 Հիմնական ակտ 05.03.2001, ՀՕ-152 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.03.1999, ՀՕ-288 03.03.1999, ՀՕ-288 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մարտի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-152
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել