ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով»:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասում՝ ա. 1-ին կետի «ա» ենթակետի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, բ. 2-րդ կետը «տեղակալներ» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.
3) 4-րդ մասի «հանրապետական գործադիր» բառերը հանել, իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով: Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «սպայական կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «զինվորական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ» բառերով: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով. « Հոդված 4.1. Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը 1. Վարչապետը բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաև միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին բարձրագույն զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:»: Հոդված 6 . Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում, 13-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում» բառերով: Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
2) 3-րդ մասի «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով: Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով: Հոդված 9 . Օրենքի 31-րդ և 48-րդ հոդվածներում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով: Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով: Հոդված 11 . Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:»: Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «ոչ լրիվ համապատասխանության» բառերը փոխարինել «անհամապատասխանության» բառով: Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև նրա լիազորությունները» բառերը: Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 54. Ա զգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը 1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Կառավարության սահմանած կարգով և չափով:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգևատրվել պետական պարգևներով` օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-269-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-269-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.462 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-269-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.04.2003, ՀՕ-532-Ն 11.04.2003, ՀՕ-532-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-269-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
