Պատասխանող — ԿԴ3/0225/02/14
Ամփոփում
քննելով Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երնանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի, Նարինե Առաքելյանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասի առուվաճառքի պայմանագիը ն պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ն ըստ հայցի ինքնուրույն պահանջ
Ամբողջ Տեքստ
Հր. 22225
ՆԻԱ
ԱԽՆ
ՄՅՇ 27 ՛ :
Հրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0225/02/14 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴՅ/0225/02/14
Նախագահող դատավոր Ս. Թորոսյան
Դատավորներ Լ. Գրիգորյան
Ս. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երնանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի, Նարինե Առաքելյանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասի առուվաճառքի պայմանագիը ն պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ն ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարինե Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Կոտայքի մարզի Քասախ համայնքի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով
2
պատկանող գույքի տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սամվել Առաքելյանը պահանջել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ իր լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի միջն 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետնանք՝ անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ն ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Ինքնուրույն պահանջով դիմելով դատարան` Նարինե Առաքելյանը պահանջել է առոչինչ ճանաչե ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 22.01.1991 թվականի թիվ որոշման քաղվածքը, պետական գրանցումը, այդ գործարքի նկատմամբ կիրառել քողարկված առուվաճառքի պայմանագրի կանոնները, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի միջն 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետնանք՝ անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ն ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ. Հեբոյան) 22.06.2016 թվականին վճռել է' «Սամվել Առաքելյանի հայցապահանջը բավարարել մասնակի: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի միջն 12.01.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետնանք՝ անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող թիվ 131-3 կադաստրային համարի 0.12 հա մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Սամվել Վլադիմիրի Առաքելյանի սեփականության իրավունքը: Հայցապահանջը մնացած մասով մերժել:
Նարինե Առաքելյանի հայցապահանջը բավարարել մասնակի: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի միջն 12.01.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետնանք՝ անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող թիվ 131-3 կադաստրային համարի 0.12 հա մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Նարինե Արշավիրի Առաքելյանի սեփականության իրավունքը: Հայցապահանջը մնացած մասով մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Տ.Նազարյան, դատավորներ` Ա.Պետրոսյան, Կ.Չիլինգարյան) 26.12.2016 թվականի որոշմամբ Ռուբեն
Յ
Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի վճիռը, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Արզումանյան) (այսուհետ` Դատարան) 31.05.2021 թվականի վճռով Սամվել Առաքելյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է՝ անվավեր ճանաչել Սամվել Առաքելյանի, ի դեմս լիազորված անձ՝ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի միջն ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող հողամասի վերաբերյալ 12.01.2005 թվականին կնքված, Երնանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Անվավեր է ճանաչվել 12.01.2005 թվականին կնքված Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում թիվ 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 17.01.2005 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-065-4-10 մատյանի 177 համարի տակ Արմինե Հակոբյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Սամվել Առաքելյանի հայցը՝ մնացած մասով, մերժվել է: Ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարինե Առաքելյանի հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2021 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 31.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 16.03.2022 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի ն Արմինե Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ն սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու ն վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Ռուբեն Հայրապետյանը ն Արմինե Հակոբյանը (Արմինե Հակոբյանի ներկայացուցիչ՝ Հայկ Եգանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ս) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերը, 305-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասը, 201-րդ հոդվածը, 32-րդ հոդվածի Լիե մասի Լին կետը, որոնք պետք է կիրառեր, միաժամանակ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձինք եշված պեդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքը չի քննել դրանում նշված հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, մասնավորապես բողոքի հիմքերին ն հիմնավորումներին անդրադարձել է՝ «հակառակի մասին բողոքաբերի փաստարկները' անհիմե է» ձնակերպմամբ:
4
Այսպես, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ ՀՀ. օրենսդրությունը չի արգելում ամուսիններին կնքել գործարքներ, այդ թվում` մյուս ամուսնու օգտին տնօրինել մինչն ամուսնությունը ձեռք բերված գույքը: Այլ կերպ ասած, ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ ամուսիններին միմյանց վաճառել մինչն ամուսնությունը իրենց պատկանող գույքը: Ուստի, Սամվել Առաքելյանի անունից գործող Ռուբեն Հայրապետյանի կողմից դիտարկվող հողամասի օտարումն իր կնոջը՝ Արմինե Հակոբյանին, չի հակասում օրենսդրական որնէ նորմի պահանջի, հետնաբար չի կարող հանգեցնել ոչ գործարքի առոչնչության ն ոչ էլ անվավերության:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը ն 337-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ որոշում, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձինք եշված պնդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ վիճելի գործարքը կնքվել է 12.01.2005 թվականին, իսկ այն կնքվել է Սամվել Առաքելյանի կողմից 24.01.2002 թվականին տրված լիազորագրի հիման վրա, որի գործողության վերջնաժամկետը լրացել է 24.01.2005 թվականին: Այսպես, ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծություններից լիազորագրով հանձնարարված պարտավորությունը գործել է երեք տարի ժամկետով, ապա այդ ժամկետի ավարտի պահից՝ 24.01.2005 թվականից Սամվել Առաքելյանը պետք է իմացած լիներ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, իսկ այդ օրվանից համապատասխանաբար մեկ ն երեք տարվա ընթացքում կարող էր դիմել դատական պաշտպանության ընդդեմ հայցվորի, մինչդեռ հայցը ներկայացվել է 19.04.2014 (23.04.2014) թվականին:
Ավելին, սույն գործով 19.04.2021 թվականին հրավիրված դատական նիստում Նարինե Առաքելյանը ժխտել է գործարքը կնքելու գաղտնիության հանգամանքը ն հայտնել է, որ տեղյակ է եղել լիազորագրի մասին պարզաբանելով, որ այդ մասին իմացել է 2002 թվականին, երբ եկել է Ռուբենի մոտ, իսկ նախագահող դատավորի այն հարցին, թե երբ է իմացել, որ գործարքը կնքվել է առանց իր իմացության, Նարինե Առաքելյանը պատասխանել է, որ դրա մասին իմացել է 2006 թվականին, երբ դիմել են ՀՀ կադաստրի կոմիտե ն ստացել Սամվել Առաքելյանի անունով փաստաթղթերը: Նան նշել է, որ մյուս տարիների համար փաստաթղթերը չեն տրամադրվել այն պատճառաբանությամբ, որ հողամասը իրենց չի պատկանում:
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հայցվորն առնվազն լիազորագրով հանձնարարված պարտավորության եռամյա ժամկետը լրանալու պահից՝ 24.01.2005 թվականից, իսկ երրորդ անձը՝ 2002 թվականից ն/կամ 2006 թվականից իմացել Ա/կամ պետք է իմացած լինեին իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին Ա այդ օրվանից համապատասխանաբար մեկ կամ երեք տարվա ընթացքում կարող էին դիմել դատական պաշտպանության, մինչդեռ հայցը ներկայացվել է 23.04.2014 թվականին:
Յ) Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը ն 38-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձինք եշված պնդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը չի կարող հանդիսանալ շահագրգիռ անձ, քանի որ հայցի հարուցումը պետք է ուղղված լինի անձի
5
խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը, մինչդեռ սույն գործով հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի 03.12.2021 թվականի որոշումը՝ մերժելով հայցը, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2021 թվականի որոշումը Ա կարճել քաղաքացիական գործի վարույթը, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3 Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.08.2003 թվականի թիվ 1537727 վկայականի համաձայն` Կոտայքի մարզ, գ-Քասախ, 0.12 հա մակերեսով 131-3 կադաստրային համարով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (գ՛խ սեփականաշնորհման հանձնաժողովի 22.01.1991 թվականի թիվ 10 որոշման քաղվածքի հիման վրա 04.08.2003 թվականին գրանցվել է Սամվել Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 54-57):
2) Սամվել Առաքելյանն ու Նարինե Հակոբյանն ամուսնացել են 03.09.1983 թվականին, հիմք՝ 14.04.2012 թվականին տրված ամուսնության թիվ ԱԲՕ56473 վկայականի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 59):
3)24.012002 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Սամվել Առաքելյանը լիազորել է Ռուբեն Հայրապետյանին ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 010 հա մակերեսով, անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող (հողատարածքի)|Ւլ8անշարժ գուքի տնօրինման, տիրապետման, առուվաճառքի, փոխանակության, գրավ դնելու, վարձակալության տալու, կոմունալ մուծումները կատարելու կապակցությամբ իր փոխարեն հանդես գալու բոլոր պետական հիմնարկ ձեռնարկություններում, անշարժ գույքի կադաստրում, գյուղխորհրդում, նոտարական գրասենյակում, բանկում իր անունից անելու ցանկացած բովանդակության հայտարարություններ, ստանալու ն ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, կատարելու մուծումներ, կնքելու առուվաճառքի, փոխանակության, գրավի, վարձակալության պայմանագրերը, ստանալու առուվաճառքից ստացված գումարը, վարկը, վարձավճարը, ստորագրելու ն կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով, հիմք՝ լիազորագիրը՝ վավերացված Շենգավիթի տարածքի պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Ա.Լ.Մինասյանի կողմից, գրանցված սեղանամատյանում թիվ 273 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 53):
4) Սամվել Առաքելյանի՝ որպես վաճառողի, որի փոխարեն 24.01.2002 թվականին վավերացված թիվ 273 լիազորագրով հանդես է գալիս Ռուբեն Հայրապետյանը, ն Արմինե Հակոբյանի` որպես գնորդի միջն 12.01.2005 թվականին կնքվել է հողամասի առ ու վաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել ՀՀ, Քասախ գյուղում գտնվող 0.12 հա սեփ. հողամասը, այնուհետն՝ անշարժ գույք, 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքը պատկանում է վաճառողին՝ համաձայն 04.08.2003թ. սեփականության իրավունքի վկայականի, 3-րդ կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը գնում է անշարժ գույքը 700000 ՀՀ դրամով, հիմք՝ հողամասի առ ու վաճառքի 12.01.2005 թվականի պայմանագիրը՝ վավերացված Երնանի Էրեբունու նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից, գրանցված սեղանամատյանում թիվ 106 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 47):
6
5) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.01.2005 թվականի թիվ 1136038 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, գ-Քասախ, 0.12 հա մակերեսով 131-3 կադաստրային համարով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ հողամասի առ ու վաճառքի 12.01.2005 թվականի պայմանագրի հիման վրա 17.01.2005 թվականին գրանցվել է Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 25-28):
6) Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 18.03.2014 թյվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 17/03/2014-2-00078 դիմումի հիման վրա Սամվել Առաքելյանին է տրամադրվել Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին (հատոր 1-ին, գ.թ. 107):
7) Գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 2103.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 19/03/2014-1-0336 դիմումի հիման վրա Սամվել Առաքելյանին տրամադրվել են Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող 0.12 հա հողամասի կադաստրային գործից փաստաթղթերի լուսապատճենները (հատոր 1-ին, գ.թ. 105):
8) Դատարանում գործի քննության ընթացքում՝ 19.04.2021 թվականի դատական նիստին, ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Նարինե Առաքելյանը ի թիվս այլնի հայտնել է, որ «Ռուբեն Հայրապետյանի հետ վերջին խոսակցությունը եղել է 2006 թվականին, պատասխանը եղել է' երբ կբերեք 500 դոլարը, կստանաք ձեր հողը: (...) Երբ որ ստորագրել է 2002 թվականին, ես չեմ իմացել, որ դա լիազորագիր է, ամուսինս ինձ ասել է, որ ստորագրել է ինչ-որ բան, բայց չգիտի' ինչ փաստաթուղթ է: (.-) 2005 թվականին, երբ կեքվել է գործարք, մենք տեղյակ չենք եղել, 2006 թվականին դիմել ենք կադաստր, տրվել է փաթեթ Սամվել Առաքելյանի վերաբերյալ, վերջին գրառումն իր անունով եղել է 2003 թվականիե, 2003 թվականից հետո եղած փաստաթղթերը մեզ չեն տրամադրվել, մերժել են, քանի որ գույքը Ձեզ չի պատկանում: (..) Կադաստր դիմել ենք, որ ունենանք փաթեթը, Ռուբեն Հայրապետյանի մայրը եկել է, պահանջել է սեփականության իրավունքի վկայականը, դա եղել է 2005 թվականին, 2006 թվականին դիմել ենք Կադաստր, սեփականության իրավունքի բեօրինակ ստանալու, պատասխանել են, որ վկայական եղել է միեչն 2003 թվականը: Մեզ ներկայացրել են, որ հողը Ձերը չի, առքուվաճառքի մասին իմացել ենք 2014 թվականին: (..)», հիմք՝ 19.042021 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը (հատոր 8-րդ, գ.թ. 27-31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածների կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարան արտահայտած իրավական դիրքորոշումներ կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար,
7
» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 335-րդ հոդվածի 2-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճահարույց գործարքի անվավերության հեւտնանքներ կիրառելու մասին գործերով հայցային վաղեմության գժամկերի կիրառման առանձեահատկություններին, մասնավորապես' հաշվարկման կարգին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ) հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետնանքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների: Նա չի կարող գործարք կնքել նան մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առնտրային ներկայացուցչության դեպքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304րդ հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կամ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից
8
անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Գործարքն անվավեր ճանաչելը ն դրա անվավերության հետնանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս, Վահագե Կապլանյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման Ա դրա անվավերության հետնանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչն դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների 6պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարնոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը
9
որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը Ա դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը ն սուբյեկտային կազմը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության ն վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ըեդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/2 քաղաքացիականգործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն Ա բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից ն դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն՝ պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների լ պարտականությունների ծավալը:
Այսպիսով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժնորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի `փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս- Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴՅ/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները` ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ նս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ
10
խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո- Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե՝ ոչ: Միննույն ժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը նախ ն առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման մասին պահանջի քննության դեպքում, եթե գործին մասնակցող անձը դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պետք է պարզի, թե ինչ տեսակի պայմանագրի անվավերության հետնանքներ են տվյալ գործով քննարկվում, ինչ բնույթի հարաբերություններ են կարգավորվում դրանով, ն արդյոք տվյալ տեսակի պայմանագրին ներկայացված են այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Միայն այդ հանգամանքները պարզելուց հետո կարող է դատարանը հետնություն անել այն մասին, թե տվյալ գործարքի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի՝ ընդհանուր, թե հատուկ, ն հայցային վաղեմության համապատասխան ժամկետի խախտում տեղի ունեցել է, թե ոչ (տես, Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը):
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դաւտտաարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Օրենսդիրը վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու համար սահմանել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ ժամկետ՝ մեկ տարի, ո պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ հիմքով է ներկայացվել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է՝
. բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ կնքված գործարքի համար՝ դրա դադարման օրվանից մեկ տարվա ընթացքում: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման ն դրա անվավերության հետնանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը բռնության կամ սպառնալիքի դադարման օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ բռնության կամ սպառնալիքի դադարման՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը,
11
.. վիճահարույց մյուս գործարքների համար՝ այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման ն դրա անվավերության հետնանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը գործարքն անվավեր ճանաձելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին հայցվորի տեղեկանալու կամ նման տեղեկատվություն ստանալու օբյեկտիվ հնարավորության օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը:
Այսինքն՝ օրենսդիրը հայցային վաղեմության Ժամկետի ընթացքի սկիզբը կապել է մի դեպքում բռնության կամ սպառնալիքի դադարման, մյուս դեպքերում՝ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի ն 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետնյալը. «Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասինե: Ակեհայտ է, որ օրենսդրի կողմից եշված հասկացությունների ն իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, ն այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության ն. իրավահարաբերությունների որոշակիության ն կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմեարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:
Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն եշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով եպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամրորե ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության ն կայունության ու վերջինիս մասնակիցների հիմեարար իրավունքների խախպտմանն ուղղված' իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հեր, ինչը որնէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի ն դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց եշված հանգամանքի բացառմանն ու քենարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավիորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հասրատապես իմացել է, այլ նան այն օրվանից, երբ եա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Այդ առումով ակեհայտ է, որ «իմացել է» ն «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացություններիի բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ
12
հասկացությունները մեկեաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը' ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություներ կատարելու ն «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարնորություն ունեն քենարկվող իրավադրույթների' Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության ն կիրառման առումով:
Ամփոփելով վերը շարադրվածը" Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետնյալը. «իմացել է» ձնակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձնակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հասրատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ" զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» 6արտահայտություննեըը կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիր ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:
Այսպիսով ՀՀ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը ն 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փասփել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը' հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տե'ս, Ռուզաննա Թորոսյանն ըեդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցային վաղեմության ժամկետ. Օ այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով, հետնաբար յուրաքանչյուր դեպքում գործարքի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների ն դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվս սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է բացահայտման դատական պաշտպանություն հայցող անձի վարքագիծը, 0շրջահայացության դրսնորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի ։պլայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի միանշանակ արձանագրել, որ թեն
13
գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԿԴ3/0225/02/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
