ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 18-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ ենթակետում «միջնորդ դատարանին» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալին» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետում` ա) 3-րդ ենթակետի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով. բ) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:»: Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Դատարանը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:»: Հոդված 7. Օրենսգրքի 103-րդ հոդվածում` ա) 2-րդ ենթակետի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով. բ) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.»։ Հոդված 8. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.»: Հոդված 9. Օրենսգրքի 215-րդ հոդվածում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով: Հոդված 10. Օրենսգրքի 247 6 -րդ հոդվածում` ա) 1-ին կետի առաջին պարբերությունում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով. բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունից հանել «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այսուհետ` միջազգային արբիտրաժի)» բառերը. գ) 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հունվարի 22 Երևան ՀՕ-61-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-61-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.02.2007-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.01.31/8(532) Հոդ.162 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.12.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.01.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.02.2007 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 25.12.2006, ՀՕ-61-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-247 17.06.1998, ՀՕ-247 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-61-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
