Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-344-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը «տրամադրումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Կառավարության հաստատած կարգով սահմանված դեպքերում դադարեցնել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 293.1-ին հոդվածում` 1) 2-րդ մասը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի)» բառերով․ 2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:»․ 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․ «3.1. Անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինն իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ եռամսյակային պարբերականությամբ: Մշտադիտարկման արդյունքով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից կարող է դադարեցվել Կառավարության հաստատած կարգով սահմանված դեպքերում:»․ 4) 4-րդ մասը «սահմանվել» բառից հետո լրացնել «սպասարկման և» բառերով, իսկ նույն մասի «հարկ վճարողների ցանկը հրապարակվում է» բառերը փոխարինել «և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են» բառերով․ 5) 5-րդ մասի «կարգը սահմանում է» բառերը փոխարինել «և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգերը հաստատում է» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․ «4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաև անհատական սպասարկման մասնագետ: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»: Հոդված 4. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասում «գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր» բառերը փոխարինել «օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «Ըստ ռիսկայնության աստիճանը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում համալիր հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառվում է լրացուցիչ 0,8 գործակից:»: Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-344-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-344-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-344-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-344-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել