Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28AI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 28. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն ) 1. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն ուժը կորցրած է ճանաչում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը, եթե՝ ա) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշ

Ամբողջ Տեքստ

Հոդված 28. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն ) 1. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն ուժը կորցրած է ճանաչում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը, եթե՝ ա) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր. բ) օտարերկրացու ներկայացրած դիմումի հիման վրա. գ) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցում է օտարերկրացուն և վերջինիս գործատուին որոշման կայացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: (28-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ.

22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ.

27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ., լրաց.

14.06.23 ՀՕ-213-Ն ) ( 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
—
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել