Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ՇԴ/0003/09/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ՇԴ/0003/09/19

Վճռաբեկ դատարանՇԴ/0003/09/191 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի ապրիլի 25-ին հարուցվել է թիվ 22100419 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 131-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով: 11. Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Հ.Պողոսյանը 2019 թվականի ապրիլի 30-ին միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան՝ 2019 թվականի մայիսի3-ից մինչն նույն թվական

Ամբողջ Տեքստ

ՇԴ/0003/09/19

225 ՀՏՆ 22»

1 ՏԱՆԵՆ

(ԱՋՆ

ն 25 բ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան

1 սեպտեմբերի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ ատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4ի որոշման դեմ Հայկ Մարսելի Կարապետյանի պաշտպան Է.(Թումասյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի ապրիլի 25-ին հարուցվել է թիվ 22100419 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 131-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով:

11. Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Հ.Պողոսյանը 2019 թվականի ապրիլի 30-ին միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան՝ 2019 թվականի մայիսի3-ից մինչն նույն թվականի մայիսի 25-ը ներառյալ 077-75-4375 բջջային հեռախոսահամարով (կատարվող հեռախոսային խոսակցությունները լսելու ն ձայնագրառելու թույլտվություն ստանալու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի օգոստոսի 4ի որոշմամբ մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշված որոշման դեմ պաշտպան Է.(Թումասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023 մարտի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3

5. Ըստ բողոքի հեղինակի ՝Վերաքննիչ դատարանը թուլ է տվել

դատավարական իրավունքի խախտումներ, ինչպես նան բողոքարկվող որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

6. Մասնավորապես, բողոքաբեր՝ փաստե է, որ հեռախոսային

խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ներկայացրել է ոչ պատշաճ սուբյեկտ: Ըստ բողոքաբերի՝ 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5- րդ կետի ն նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի միջն առկա է հակասություն՝ իրավական նորմերի կոլիզիա, որը պետք է լուծվեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է:

6.1. Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ` հեռախոսային խոսակցությունները լնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը դատարան անձամբ ներկայացնելու դատախազի լիազորության բացակայության մասին է վկայում նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283րդ հոդվածի ձնակերպումը, որում հստակ տարանջատվում են` «միջնորդությունը ներկայացրած անձ» ն «դատախազ» սուբյեկտները: Բողոքաբերը փաստել է, որ քննարկվող քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությամբ դատարան դիմելը դուրս է դատախազի սահմանադրական գործառույթներից:

7. Բողոքաբերն անդրադարձել է նան խնդրո առարկա քննչական գործողության կատարման հիմքում դրված փաստական հանգամանքներին՝ նշելով, որ այդպիսիք բավարար չեն եղել: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ դատախազի միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Հ.Կարապետյանն ու նրա ընտանիքի անդամները, լինելով տուժող Ն.Հակոբյանի համագյուղացիներ, դեպքից հետո ներգործություն են ունեցել նրա վրա, որից հետո վերջինս նախաքննության ընթացքում փոխել է իր ցուցմունքները: Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ հանգամանքը բավարար չէ տուժողի

4

անձնական կյանքի ն հաղորդակցության գաղտնիության իրավունքին միջամտությունը թույլատրելու համար:

Ավելին, բողոքաբերի պնդմամբ՝ տուժող Ն.Շակոբյանը չի փոխել իր ցուցմունքները, այլ երրորդ անգամ փաստաբանի ներկայությամբ հարցաքննվելիս, լրացրել ն մանրամասնել է նախկինում իր հայտնած տվյալները: Անդրադառնալով ստացված օպերատիվ տեղեկություններին՝ բողոքաբերը փաստել է, որ դրանք ինքնին բավարար չեն հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն տալու համար:

7.1 Վերոգրյալից բացի, բողոքաբերն ընդգծել է նան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների

համատեքստում, հեռախոսային խոսակցություննեը լսելու քննչական գործողությունը պետք է կիրառվի որպես վերջին ն ծայրահեղ միջոց, երբ որնէ այլ եղանակով հնարավոր չէ ստանալ ակնկալվող ապացույցը: Բողոք բերած անձի պնդմամբ՝ ի հակադրություն տվյալ մոտեցման, ո՛չ դատախազը, ո'չ ստորադաս դատարանները չեն անդրադարձել այդ հարցին ն չեն պատճառաբանել անձնական կյանքի ն հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող խիստ միջոցի կիրառման անհրաժեշտությունը Իր այս դիրքորոշումը բողոքաբերը հիմնավորել է նան այն հանգամանքով, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը հեռախոսային խոսակցությունները վերահսկելու օպերատիվ միջոցառման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ դրանք պետք է անցկացվեն, կասկածվում է ծանըր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, ն եթե անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելը ողջամտորեն անհնարին է այլ եղանակներով: Բողոքաբերը նան նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտեր՝։ բավարար չափով

պատճառաբանված չեն:

8. Բողոքի հեղինակը նան փաստել է, որ դատախազը, չունենալով օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու լիազորություն, 6դատարանին միջնորդել է թույլատրել դրա կատարումը: Իր այս փաստարկը բողոք բերած անձը հիմնավորել է նրանով, որ դատախազն իր միջնորդության նկարագրական-

5

պատճառաբանական մասում հղում է կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին, ինչպես նան եզրափակիչ մասում նշել է, որ քրեական գործի ապացուցողական զամբյուղն անհրաժեշտ է լրացնել, որը հնարավոր է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշումը՝ մերժելով դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքերը.

10. Դատախազ Հ.Պողոսյանի միջնորդության համաձայն. «(...) Սույն քրեական գործով պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությաւմը գործի լուծման համար բավարարության վփեսանկյունից գնահատելու արդյունքում կարելի է փաստել, որ առկա է քրեական գործի ապացուցողական զամբյուղում ապացույցներ ավելացնելու անհրաժեշտություն, որր հնարավոր կլինի լրացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով:

Վերոգրյալից ելնելով ն նկատի ունենալով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու որ տուժող Նաիրա Հակոբյանի ըջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցություններում կարող են պարունակվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ, մասնավորապեւ՝ Հայկ Կարապերյանի կամ վերջինի հարազատների կողմից վուժող Նաիրա Հակոբյանի վրա ապօրինի ազդեցություն զործադրելու, միջադեպի հանգամանքները իրականում փեղի ունեցածից տարբերվող կերպով ներկայացնելու, ինչպես նան Հայկ Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի ն դրա կատարման հանգամանքների վերաբերյալ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ձեռք րերել

6

ապացույցներ ու այդ կերպ ապահովե քրեական գործի նախաքննության լրիվությունը»:

1. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ բավարարելով դատախազի վերոգրյալ միջնորդությունը, նշել է. «(...) /(ՀՀ քրեական դափավարության) օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն`

«-.) 3. Նախաքննության ն հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նան՝

(-)

5) դիմել դատարան մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ն նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնկու, նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու բնակարանի խուզարկության միջնորդություններով. (...)»:

Դատարանը հաշվի առնելով միջնորդությամը վկայակոչված

պատճառարաւնությունները, զտնում է, որ 077-75-43-7»5 բջջաւլյին հեռախոսեւհամարով կատարվող հեռախոսային խոսակցությունների վերահսկումը կարող է պարունակել քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ (...)»:

12. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն՝ «(-.) (Վ/երաքենիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14րդ հոդվածով երաշխավորված իրավունքները սահմանափակելու պայմանները ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24Լ րդ հոդվածով նախատեսված հիմքերը, մասնավորապես, 2019 թվականի մայիսի 5- ից մինչն մայիսի 25-ր ներաոյալ գործով տուժող Նաիրա Հակոբյանի` 077-75-43-75 բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ըբավարարում է «ժողովրդավարական .հասարակությունում անհրաժեշտության» ն հերապնդվող նպատակի համաչափության պահանջներին, 2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 25-28:

5Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 33335:

7

իսկ պաշտպան Է.Թումասյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառարաւնությունները հերքվում են նան հետեյալով:

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53իդ հոդվածի 3րդ մասի համաձայն` դատախազն իրավասու է հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ դիմելու դատարան, իսկ ինչ վերաբերում է նույն 24Էրդ հոդվածին, ապա այն րար էության չի հակասում օրենսգրքի 53րդ հոդվածի

իրավակարգավորումներին, Օ առավել նւ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 283-րդ հոդվածի համաձայե՝ դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկման դատական նիատին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշվպանել միջնորդությունը, ով նան իրավունք ունի հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմավիվ իրավական ակտի նորմի մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպապտակը՝ ելնելով դրանում պարունակվող գրառերի ն ` արտահայտություննեի տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման հաւմավտեքատից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտի, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված այզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ

հիրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի այզբունքներից:

Նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր ն հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը:

Կոնկրետ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը՝ ընդհանուր, իսկ նույն օրենսգրքի 24Լրդ հոդվածը հավտուկ մասի նորմ է:

- մԹեն դատախազ Հ.Պողոսյանն իր որոշումը վերնագրել է «Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն սվւանալու միջնորդություն հարուցելու մասին», սակայն որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «Միջնորդություն հարուցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դափարան՝ 2019թ-ի մայիսի 03-ից մինչն մայիսի 25-ր ներաոյալ թույլատրել լսել ն ձայնագրառել

8

077-75-4375 րջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունները» ն ներկայացված միջնորդությունը բովանդակային առումով համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24Լրդ հոդվածի պահանջներին:

- Ինչպես դատախազ Հ.Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այնպես էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված է, պայմանավորված գործի լուծման համար բավարարության տեսանկյունից անհրաժետ ապացույցներ, .արանալու անհրաժեշտությամբ ն գործի փաատական տվյալներով առ այն, որ դեպքից հետո մեղադրյալ Հայկ Կարապետյանի ընտանիքի անդամները փորձում են ապօրինի ներգործություն ունենալ տուժող Նախրա Հակոբյանի վրա:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ հեռախոսային խոսակցությունների գաղվտնիությաւն իրավունքի սահմանափակման վերաբերյալ դատախազի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը իրավաչափ ու հիմնավորված է, ուարի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքը՝ մերժել»":

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

3. Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ թեն պաշտպան Է.Թումասյանը սույն գործով բողոք բերելու իրավունք ունեցող անձ չէ, քանի որ թե' վերաքննիչ, թե՛ վճռաբեկ բողոքներում չի հիմնավորել, որ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, ինչը Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է, սակայն, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Հ.Կարապետյանի պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքն ըստ էության 4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 106-118:

5 Տե՛ս, ուամոնտ ուամոոմճ, ՀՀ Վճռաբեկ դատարանի` Արա Շահնազարյանի զործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը:

9

քննության է առել ն իր որոշման մեջ շարադրել ըստ այդմ հիմնավորումներ, ինչպես նան ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթից՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու է հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ դիմել դատարան:

թ. ՀՀ Սահմանադրության 176րդ հոդվածի 2-րդ մասի համաճայն՝ «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով՝

(-.)

2) հակողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկաւվմեւմի.

(-)

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամի իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Շախաքննության ն հետաքննության նկատմամբ դափավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նան՝

(-)

5) դիմել դատարան մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ն նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնկու, նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու բնակարանի խուզարկության միջնորդություններով. (...)»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաճձայն՝ «/...)

3 Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հերո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ ն օրյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն վալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի

10

դրույթներին համապատասխան իրականացնել քննչական ն այլ դատեաւվարական գործողություններ, բրացառությաւմը այն դեպքերի, երը քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից արանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական ն այլ|է դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու հսւմար:

4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է՝

(-.)

24) դիմել դավարան մեղադրյալի նկապտմեւմի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ն մեղադրյալին կալանքի վաւկ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու բնակարանի խուզարկության միջնորդություններով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Խոսակցությունների լսման ն ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառարանված որոշում, որում նշվում են՝ քրնական գործը ն հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապապտասխաւն քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման ն ձայնագրառման փեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դափարաւե: (..):

16. ՀԸ Սահմանադրական դատարանն (այսուհետ` նան Սահմանադրական դատարան) իր թիվ ՍԴՈՑՅ44 որոշմամբ նշել է, որ. «(...) (Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով հսկողություն է իրականացնում: հետաքննության ն նախաքննության օրինականության նկատմամբ: Քրեական գործերով մինչդատական վարույթում դատախազի լիազորությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածում, ինչպես նան «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածում, որոնցում պարունակվող դրույթների վերլուծությունը վկայում է, որ, ի ապահովումն սահմանադրական վերոհիշյալ պարտականության կատարման, մինչդատական վարույթում

1

հսկողություն իրականացնելիս դատախազը պատասխանավու է հետաքննության ն նախաքննության լրիվության, օրյեկտիվության, ըազմակողմանիութան ն արդյունավետության համար («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի րդ մաս), օժվված է այնպիսի լիազորություններով, որոնք կոչված են ղեկավարելու (ուղղորդելու) հետաքննության մարմնի, քննիչի դատավարական

գործունեությունը, ինչպե նան լուծելու վերջիններիս որոշումների ն գործողությունների դեմ բերված բողոքները, «րացառությաւմը այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դապտալրեւնին» (օրենսգիքի 53 հոդվածի 9-րդ կետ): Վերոթվարկյալ գործառույթները դատախազն իրականացնում է հիշյալ հոդվածում նախատեսված իր լիազորությունների շրջանակներում` բողոքում: հիմնավորված օրինախախտումների վերացնելու նպատակով ղեկավար ցուցումնեն ն այլ հանձնարարություննենՂ ալով հետաքննության մարմնին, քննիչին կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմեին՝ անհրաժեշտությաւն դեպքում վերացնելով նան վերջիններիս որոշումները (...)»5: Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ ՍԴՈ-1236 որոշմամբ արտահայտվել է հետնյալ իրավական դիրքորոշումը` «/...) /Ե/թե հեւրաքննության, նախաքննության իրականացումը պետական իրավասու մարմինների՝ օրենքով

նախատեսված բացառիկ լիազորությունն է, ապա այդ գործունեության նկատմամը հսկողության (դատավարական հսկողության) իրականացումը դափախազության սահմանադրական գործառույթն ու պարտականությունն է: Վերջինիս դեպքում օրենադիրը նկատի է ունեցել, որ հետաքննության ն նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթը ոչ թնե գերավմաչական հսկողության բովանդակություն ունի, այլ կոչված է օրենքով նախատեսված միջոցներով ապահովելու քրեական գործերով վարայթի օրինականությունը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում: Նկատի է առնվում նան, որ քրեական գործով դատաքննության փուլում պետական մեղադրանքի պաշվապանության սահմանադրակաւն գործառույթի իրականացման բացառիկ իրավունքը նույնպեե Օ Օ0վերապաված է դավախազին, ով ` Տես Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ844 որոշման 8-րդ տը:

12

պատասխանավու է հետաքննության նե նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության ն արդյունավերության համար, ինչն էլ իրավական կարնոր նախադրյալ է այդ մեղադրանքը դատարանում արդյունավետ պաշտպանելու ն քրեական գործով արդար դատաքննություն իրականացնելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործառութային այդպիսի տարանջատումը համահունչ է ՀՀ Սահմանադրությաւն |2005թ. փոփոխություններով/ 5-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի 7-րդ կետի ն 103-րդ հոդվածի պահանջներին ն կարնոր երաշխիք է հանցավոր ովնձգություններից մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավեվտ պաշվապանությունն ապահովելու տեսունկյունից»՛:

17. Դատախազի լիազորություննեն ամրագրող ՃՇ քրեական

դատավարության օրենսգրքի 53րդ հոդվածի վերոշարադրյալ նորմի վերլուծությունից բխում է, որ հետաքննության ն նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազի լիազորությունների ներք քրեադատավարական օրենք նախատեսում է նան ապացույցների ձեռքբերմանն ուղղված քննչական գործողություննե, կատարելու, այն է՝ նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանում խուզարկություն կատարելու համար դատարանին միջնորդությամբ դիմելու իրավասություն: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սախքան «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-129-Ն ՀՀ օրենքի ընդունումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի Լին մասի 12-րդ կետերի, 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված էր իր վարույթ ընդունել քննիչի ն հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը, անձամբ քննել գործը լրիվ ծավալով՝ նախաքննության ընթացքում ընդունելով անհրաժեշտ որոշումներ ն իրականացնելով քննչական ու այլ դատավարական գործողություններ: Սակայն «Դատախազության / Տեն Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1236 որոշման 6-րդ

տը:

3

մասին» 2007 թվականի ՀՀ օրենքի ընդունմամբ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2007 թվականի փետրվարի 22-ի վերոնշյալ օրենքով կատարված փոփոխությունների ն լրացումների արդյունքում, դատախազության կողմից նախաքննություն իրականացնելու իրավասություն, վերացվեց: Այսինքն, օրենսդրորեն ամրագրվեց այն գաղափարը, որ քննություն, մասնավորապես՝ քննչական գործողություններ կատարելու ն դրանց արդյունքում ապացույցներ ձեռքբերելու իրավասություն ունեցող միակ դատավարական սուբյեկտը՝ քննիչն է, իսկ դատախազը կարող է հսկել քննիչի կողմից կատարվող քննչական գործողությունների օրինականությունը, այլ ոչ թե անձամբ կատարել դրանք: Շետնաբար քննչական գործողությունների կատարումը դուրս է դատախազի՝ հետաքննության ն նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում, ուստին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական գործառույթի սահմաններից:

17.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազին ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություննե ։»անմիջականորեն կատարելու իրավասություն վերապահելու պարագայում, կստացվի մի իրավիճակ, երբ այդ գործողությունների օրինականության համար պատասխանատու սուբյեկտն ինքս է անձամբ կատարելու դրանք, ինչը համատեղելի չէ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի հետ ն կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետ իրացումը: Դատախազի կողմից քննչական գործողություններ կատարման թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան անձամբ դիմելը վտանգում է նան քննիչի՝ որպես նախաքննության իրականացման համար պատասխանատու սուբյեկտի «ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 55րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված դատավարական ինքնուրույնությունը՝ հակասելով քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքին: Ընդ որում, հարկ է փաստել, որ ի տարբերությոն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53րդ հոդվածի՝ վերոհիշյալ գաղափարն արտացոլված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածում, որն իբրն հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդություն հարուցելու մասին որոշում կայացնելու միակ սուբյեկտ նախատեսել է քննիչին:

14

Մյուս կողմից` միչնդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը ենթադրում է, որ դատախազն օժտված է քննիչի կողմից կատարվող գործողությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ն այդ գործառույթի ապահովման անհրաժեշտությունից բխող ցուցումներ ն հանձնարարություններ տալու իրավասությամբ:

17.2. Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ բացառապես գործառույթից բխող գործողություննե, կատարելու իրավասություն ունենալու գաղափարն օրենսդիրն առավել հստակ ամրագրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որը հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական ն գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու իրավասությունը վերապահել է քննիչին, իսկ դատախազին լիազորել է հետ վերցնել համապատասխան միջնորդությունը կամ մասնակցել դրա քննության դատական վարույթին՝ հետնողականորեն իրացնելով «գործառույթ-սուբյեկտ-լիազորություն» եռամիասնական շղթան: Այս մոտեցումը բխում է քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքից ն արտացոլում է դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը:

18. Վերոշարադրյալիի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ ն 241-րդ հոդվածներում տեղ գտած տարբերվող իրավակարգավորումներին ն կիրառելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1Լին մասում ամրագրված իրավական նորմի մեկնաբանման կանոնը, համաձայն որի` նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանվում Ի հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննչական գործողությունների իրականացման նպատակով, անմիջականորեն դատախազի կողմից դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավասություն նախատեսող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը չի արտահայտում օրենսդրի կամքը՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին՝ 2007 թվականի փետրվարի 22-ի վերոնշյալ օրենքով, օրենսդիրը վերացրել է

15

անմիջականորեն դատախազի կողմից նախաքննություն կատարելու

իրավասությունը այդպիսով քրեական դատավարությունում դատախազի կարգավիճակը համապատասխանեցնելով նրա սահմանադրական

գործառույթներին:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ բավարարել է 2019 թվականի մայիսի 3-ից մինչն նույն թվականի մայիսի 25-ը ներառյալ տուժող Ն.Շակոբյանին պատկանող բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունները լսելու ն ճձայնագրառելու մասին դատախազ Հ.Պողոսյանի միջնորդությունը:,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է, որ ինչպես դատախազ Հ.Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այնպես էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված են՝ պայմանավորված գործի լուծման համար բավարարության տեսանկյունից անհրաժեշտ ապացույցներ ստանալու հանգամանքով ն գործի փաստական տվյալներով առ այն, որ դեպքից հետո մեղադրյալ Հ.Կարապետյանի ընտանիքի անդամները փորձում են ապօրինի ներգործություն ունենալ տուժող Ն.Հակոբյանի վրա՞:

20. ` Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1518րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ իր որոշմամբ դատախազ Հ.Պողոսյանի միջնորդությունը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով դատախազին դիտարկել են համապատասխան քննչական գործողություն կատարելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյնկտ անտեսելով այն Ց Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

16

հանգամանքը, որ դա չի բխում վերջինիս որպես մինչդատական վարույթի օրինականութան նկատմամբ հսկողություն Օ Օ- իրականացնող սուբյեկտի սահմանադրական գործառույթից:

21. Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու է հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ դիմելու դատարան, հիմնավոր չէ:

22. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ դատախազ Հ.Պողոսյանի միջնորդությունը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ այն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միննույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը, խուզարկություն, Օ։-թույլատրող դատական ակտի ոչ իրավաչափությունն արձանագրելիս, Հովհռհաննես Չամսարյանի գործով արդեն իսկ ձնավորել է համապատասխան իրավակիրառ պրակտիկա, երբ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին դատական ակտը՝ կատարված լինելու փաստի ուժով չի բեկանվելօ: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի՝ սույն որոշման 7-8-րդ կետերում նշված փաստարկներին անդրադառնալը:

. Տես Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Չամեարյաւնի գործով 2023 թվականի մարտի 2-ի թիվ ԵԴ/2848/07/19 որոշման 15-րդ կետը:

17

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րրդ, 415.1րդ, 418.-րդ, 419-րդ, 422-423րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշումները թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՇԴ/0003/09/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել