ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի մարտի 1 - ին «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝ 1) «ժե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժե) դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.».
2) «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժզ) հ ակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն և տեղեկատվություն, մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման կանխարգելում և հակադոպինգային կանոնակարգերի մշակում և այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով.». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետով. «ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար:»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ժ.7» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը և նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին և միջազգային չափորոշիչներին.»: Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «ՀԱՕԿ-ը, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը սպորտում դոպինգի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանատու է սպորտում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցության համար` օլիմպիական խարտիայի և միջազգային չափորոշիչներին համապատասխան:»: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը՝ իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները:»: Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում՝ հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապևտիկ օգտագործման թույլտվություն ստանալու՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից.».
2) 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ե) տեղեկացված լինել և հետևել արգելված նյութերի և մեթոդների օգտագործման պահանջներին և հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»: Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»: Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Հավաքական թիմի բժիշկները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»։ Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. մարտի 23 Երևան ՀՕ-44-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-44-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.04.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.03.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.03.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.04.2023 Հիմնական ակտ 01.03.2023, ՀՕ-44-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.06.2001, ՀՕ-196 26.06.2001, ՀՕ-196 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-44-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
