Թովմասյան — ՎԴ/3400/05/22
Ամփոփում
քննելով Դավիթ (Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դավիթ (Թովմասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 23.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը Ա 29.03.2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Դավիթ (Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.02.2022 թվականի «Վարչական տույժ նշ
Ամբողջ Տեքստ
:- ՀՏՆ 22:
թաթի
ԱՅՑՆ
Կրե»
Ա ԵԱՐԻՆ
ՀՅ ԲՐ՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3400/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3400/05/22
Նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան
Դատավորներ՝ Ռ. Խանդանյան
Հ. Այվազյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի մարտի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ (Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դավիթ (Թովմասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 23.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը Ա 29.03.2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Դավիթ (Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը ն 29.03.2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 16.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.12.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքն ամողջությամբ բավարարվել է՝
2
Դատարանի 16.05.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ (Թովմասյանը (ներկայացուցիչ՝ Կարեն Առաքելյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ։ դատարաեը խախտել է «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվեեցիա) 6-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 66-րդ, 75-րդ ն 8-րդ հոդվածները, «Վարչարարության հիմքունքնեերի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սույն գործով վիճելի է հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստը, ինչը նան արտացոլվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում կատարված հետնյալ գրառմամբ՝ «Ես տ/մ վարորդը չեմ»:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցը հայցվորի կողմից միջամտող վարչական ակտում նշված ժամանակահատվածում վարած լինելու միակ ծանրակշիռ ապացույցը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է, քանի որ մյուս ապացույցը սթափության վիճակի զննության արձանագրությունը, որնէ կերպ չի կարող հանդիսանալ նշված փաստի ապացուցման համար թույլատրելի Ա վերաբերելի ապացույց, քանի որ դրանով օբեկտիվորեն անհնար է պարզել, թե արդյոք սթափության վիճակի զննության ենթարկված անձը վարել է տրանսպորտային միջոցը, թե՝ ոչ:
Վերաքննիչ դատարանը, հայցվորի վրա դնելով իր անմեղությունն ապացուցելու պարտականությունը, թույլ է տվել դատական սխալ: Այն է՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ անձը չի ներկայացրել որնէ փաստ, որով կհիմնավորվեր իր կողմից մեքենան վարած չլինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ տրանսպորտային միջոցի վարորդ չլինելու հանգամանքը ենթակա է ապացուցման հայցվորի կողմից, խախտում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը:
Բողոքարկվող դատական ակտով չի պահպանվել նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշմամբ սահմանված պրակտիկան առ այն, որ խախտման փաստը պետք է հիմնավորվի նան համապատախսան տեխնիկական միջոցներով ձեռք բերված ապացույցներով, որոնցից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից զատ կարող էր, ի թիվս այլնի, լինել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կատարված տեսաձայնագրությունը կամ լուսանկարը, որով կապացուցվեր սույն գործով վիճարկվող փաստը՝ հայցվորի կողմից միջամտող վարչական ակտում նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը վարելու փաստը, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հանդիսանում է վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստ, ն որի ապացուցման պարտականությունը դրված է վարչական մարմնի վրա:
Յ
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 16.05.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Ծառայության պարեկը 23.02.2022 թվականին ժամը 01:25-ին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որում նշվել է. «Տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, վարորդի մեկ լիրր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը: Վկա' Հարություն Տիգրանի Պողոսյան 06155»: Որպես խախտված իրավանորմ արձանագրության մեջ նշված է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը:
Արձանագրութան մեջ վարչական իրավախախտում կատարած անձի
բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում առկա է նշում՝ «Ես մեքենայի վարորդը չեմ» (հատոր 2-րդ, գ. թ. 5).
2) Ծառայության կողմից 23.02.2022 թվականին կայացվել է թիվ 8180112625 որոշումը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Դավիթ (Թովմասյանը զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով (հատոր 2-րդ, գ. թ. 5).
3) Տեխնիկական միջոցով կազմված (տպագրված) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն՝ թիվ 91100564 համարի սարքով, թիվ 02705 զննման համարով 23.02.2022 թվականին ժամը 01:16:18-ին կատարվել է սթափության ստուգում, որով Դավիթ (Թովմասյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.586 մգ/լ (հատոր 2-րդ, գ. թ. 6).
4) Ծառայության պետի 29.03.2022 թվականի որոշմամբ Ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 23.02.2022 թվականին կայացված թիվ 8180112625 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (հատոր 1-ին, գ. թ. 34-37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույնն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ ն 43-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչ ապացույցների համակցությամբ կարող է հաստատվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստը:
4
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն Ա իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով վերոգրյալ 6իրավանորմին՝ արձանագրել է, որ ներկայացված 0 տվյալների, տեղեկությունների հավաստիության վերաբերյալ սկզբունքից ելնելով քանի դեռ նշված տվյալներն ու տեղեկությունները դրանք հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցները, չեն հերքվել ծանրակշիռ, յուրաքանչյուր ։ամպացույցին համարժեք հակառակ ապացույցով՝ չեն կարող դիտարկվել ոչ արժանահավատ: Հետնաբար վարչական մարմինը պետք է հստակ հիմնավորի, թե ինչու դրանք արժանահավատ չեն, ն ինչու է առավելությունը տրվում մեկ այլ ապացույցի (տե՛ս, «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ն մաքսային մարմիեեերի գանգատարկման հանձեաժողովի թիվ ՎԴ/10261/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2022 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն անձի ն վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է: վարչական մարմինը՝ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորման վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է վարչական վարույթում ապացուցման պարտականության կանոնները՝ սահմանելով, որ անձի ն վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է տվյալ անձը, իսկ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը:
Միննույն ժամանակ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը ն վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը: Ընդ որում, վարչական վարույթի ընթացքում հետազոտվել ն գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ն օրենքին համապատասխանող ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ անձի կողմից ապացուցման իր պարտականությունը չկատարելու որնէ բացասական հետնանք «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը չի սահմանել: Նշված օրենքով բացասական հետնանք չի սահմանվել նան վարչական մարմնի կողմից իր պարտականությունը չկատարելու համար, այդուհանդերձ, վարչական մարմնի վրա
5
օրենսդիրը դրել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ապահովելու այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականություն, քանի որ հենց վարչական մարմինն է կրում հիմնավորված ն իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականությունը: Այսինքն՝ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի եզրափակման ն վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ իր գործողությունները որնէ կերպ չպայմանավորելով անձի կողմից ապացուցման պարտականությունը չկատարելու հանգամանքով: Ավելին՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում (հոդված 10-րդ), որպես վարչական մարմինների հետ հարաբերություններում վարչական վարույթի մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք, ամրագրվել է հավաստիության կանխավարկածի սկզբունքը, համաձայն որի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն ն իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար (տե'ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Վարչական մարմինների հետ հարաբերություններւմ ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վերոգրյալ երաշխիքներից բացի, համանման երաշխիք է ամրագրվել նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 43-րդ հոդվածների Ա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումներով օրենսդիրը երաշխավորել է, որ
- վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել,
6
- անի ն վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
- անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում անձի հակաիրավական, մեղավոր վարքագիծ ցուցաբերած լինելու ապացուցման բեռը դրված է վարչական մարմնի վրա,
-` վիճարկման հայցով ապացուցման բեռը դրված է վարչական մարմնի վրա, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով, ն եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ
իրավակարգավորումների ուժով տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստի ապացուցման պարտականությունը (բեռը) ինչպես վարչական վարույթի, այնպես էլ ՀՀ վարչական դատարանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում կրում է վարչական մարմինը, հետնաբար վերջինս պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ փաստը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ընդ որում, երբ ենթադրյալ իրավախախտում կատարած անձը վիճարկում է իրավախախտումն իր կողմից կատարված լինելու հանգամանքը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ գրառում կատարելով այն մասին, որ տրանսպորտային միջոցն ինքը չի վարել, ապա անձի ներկայացրած այդ տեղեկությունը համարվում է հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետնանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ամպացույցցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետնանքները, ըստ էության, հանգում են հետնյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):
Միաժամանակ ՀՀ հվճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական
դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման ն արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարնոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Գործին մասնակցող անձանց միջե ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նան գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (4 օքոօօ) սկզբունքի իրագործման պայմաներում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական
7
հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ ն հիմնավորված եզրահանգում կատարելու համար: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ն պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետնանքները:
Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետնաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես, Սիրանուշ Վարդանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքրոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Դավիթ Թովմասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 23.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8180112625 որոշումը ն 29.03.2022 թվականի «Վարչական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ» որոշումն այն հիմքով, որ ինքը չի վարել տրանսպորտային միջոցը:
Դատարանը հայցը բավարարել է'3 պատճառաբանելով, որ վարչական վարույթում առկա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բավարար չէր տրանսպորտային միջոց վարելու հանգամանքը հաստատված համարելու համար, մինչդեռ նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստի առկայությունը պարտադիր պայման էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար: Արդյունքում Դատարանը գտել է, որ վիճելի է մնում հայցվորի կողմից իրավախախտում կատարելու, մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու փաստը, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դրա բացասական հետնանքները պետք է կրի Ծառայությունը:
Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանը մասնավորապես արձանագրել է հետնյալը. «սույն դեպքում հայցվորը չի վիճարկել, որ եղել է ոչ սթափ, այլ պնդել է, որ տրանսպորտային միջոցի վարորդը ինքը չէ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ եշված փաստարկը
8
հիմնավորելու համար հայցվորի կողմից չի ներկայացվել որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացահայտված չէ, թե հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը չվարելու պայմաններում ինչ կերպ Ոստիկանության պարեկային ծառայությունը կարող էր եույլնականացնեեր հայցվորին, արձանագրությունում նշեր անձնական տվյալներ նե կազմեր համապատասխան արձանագրություն, այնուհետն' որոշում: Հարց է ծագում, եթե հայցվորը չէր վարում տրանսպորտային միջոցը, ինչու պետք է ներկայանար ն ներկայացներ համապատասխան փաստաթղթեր, որոնց միջոցով պարեկը նույնացրել է անձիե, անցներ համապատասխան զենության: Նշված հանգամանքը համակցության մեջ գնահատելով պատասխանողի կողմից ներկայացված վարչական վարույթի այլ նյութերով, Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում ՀՀ վարչական դատարանհի եզրահանգումն առ այե, որ վիճելի է մնում հայցվորի կողմից իրավախախտում կատարելու մասեավորապես' տրանսպորտային 2 աման փաստը:
Տվյալ դեպքում հայցվորը չի ներկայացրել որնէ ապացույց, որով կհիմնավորեր վարչական իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, վերջիես միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունում եշել է, որ ինքը չի եղել վարորդը: Մինչդեռ, հայցվորի կողմից չի ներկայացվել տեղեկություններ, թե ով է վարել իրավախախտման կատարման պահիե: Ուստի հայցվորի վկայակոչած փաստարկը բավարար չէ փաստելու, որ նշված իրավախախտումը կատարվել է այլ անձի կողմից: Հետնաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փաստը հաստատվում է գործում առկա փաստաթղթերով մասնավորապես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ վարորդի սթափության վիճակի զենութան վերաբերյալ արձանագրությամբ»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետի համաձայն վարորդին արգելվում է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (..)) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, որպես վարչական իրավախախտում, նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասում, որն առաջ է բերում նուն հոդվածի սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման հիմքով անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկելու վերաբերյալ վարչական ակտ կայացնելու համար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհրաժեշտ է ապացուցել հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
9
- վարչական պատասխանատվության ենթարկվող անձը վարել է տրասպորտային միջոցը,
- վարչական պատասխանատվության ենթարկվող անձը տրասպորտային միջոցը վարելիս եղել է ոչ սթափ վիճակում (արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը):
Թվարկված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է իրավախախտման փաստը հաստատված համարելու համար, ուստի նշված երկու հանգամանքները հիմնավորող բավարար ապացույցների առկայության դեպքում է միայն հնարավոր անձի նկատմամբ կիրառել պատժիչ սանկցիա՝ նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու համար Ծառայությունը պարտավոր էր անհերքելի ապացույցներով հիմնավորել, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում: Նման ապացույց կարող էր հանդիսանալ հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի պարունակությունը թույլ կտար ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք հայցվորն է վարել մեքենան: Ընդ որում՝ մեքենան հայցվորի կողմից վարելու փաստը չհաստատվելու պարագայում հայցվորի ոչ սթափ վիճակում գտնվելու հանգամանքն ինքնին դառնում է ոչ էական, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը վարչական իրավախախտում որակելու համար պարտադիր է վերը նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության պարեկը 23.02.2022 թվականին ժամը 01:25-ին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որում նշվել է. «ջրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, վարորդի մեկ լիտր արտաշեչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը: Վկա" Հարություն Տիգրանի Պողոսյան 06155»: Որպես խախտված իրավանորմ արձանագրության մեջ նշված է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը:
Արձանագրության մեջ վարչական իրավախախտում կատարած անձի
բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում առկա է նշում՝ «Ես մեքենայի վարորդը չեմ»:
Ծառայության կողմից 23.02.2022 թվականին կայացվել է թիվ 8180112625 որոշումը, որով Դավիթ (Թովմասյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով:
Տեխնիկական միջոցով կազմված (տպագրված) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն՝ թիվ 91100564 համարի սարքով, թիվ 02705 զննման համարով 23.02.2022 թվականին ժամը 01:16:18-ին կատարվել է սթափության ստուգում, որով Դավիթ (Թովմասյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.586 մգ/լ:
Ծառայության պետի 29.03.2022 թվականի որոշմամբ պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 23.02.2022 թվականին կայացված թիվ 8180112625 որոշումը թողնվե՝ է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման:
10
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետնյալ միջոցներով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետնյալ հարցերը՝ (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը ն մյուս նյութերը (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նան գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նան. ապացույցների բացահայտումը, հավաքագրումը ն դրանց պատշաճ ձնակերպումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած
11
փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին՝ բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նան գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, ն երկրորդ այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման ն ձնակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները ն բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, ն արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ն ղեկավարվելով օրենքով՝ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձնով լուծի նան հետնյալ հարցը՝ արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը ն մյուս նյութերը (տես, Սուրեն Սիմոնյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների ն տուժողների ազգանունները ն հասցեները, եթե այդպիսիք կան. լխախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը ն վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների ն տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նան այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ ն դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նան շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նուն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (...):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ թեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հանդիսանում է ապացույցի ինքնուրույն տեսակ, այդուհանդերձ այն
12
ենթակա է գնահատման վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ ապացույցների համակցության ն բավարարության համատեքստում (տես, Արծրուն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6527/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝
իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, ն զանցանքը չի պարունակում նույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը (...):
«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (...) (ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով. (...):
«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն ճանապարհային երթնեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է նույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երնում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթնեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղնորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթնեկության անվտանգության համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայող պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը ն օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը՝ թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթնեկությունը, բացառությամբ նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «Ժ», «ժգ», «Ժդ» ն «ժզ» կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: Նույն հավելվածով սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի 12-րդ կետի համաձայն պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները պետք է կահավորված լինեն հատուկ լուսային ն ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով,
13
բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման ն ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ ն այե), կապի միջոցներով, լուսարձակով, մահակով, կրակմարիչով, մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պայուսակով, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթնեկության անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոց
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/3400/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
