ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ/2085/02/17 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ/2085/02/17 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2085/02/17 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2085/02/17 2018թ. Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ( այսուհետ` Վճռաբեկ դատարան ) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Մ. Դ րմեյանի Ս. Ա ՆՏՈՆՅԱՆԻ Վ. Ավանեսյանի Ա. Բ արսեղ յանի Գ. Հ ակոբյանի Ս. Մ իքայելյանի Ն. Տավարացյանի 2018 թվականի հուլիսի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սմբատ Բադալյանի ընդդեմ Սիսակ Սարգսյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշման դեմ Սմբատ Բադալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Սմբատ Բադալյանը պահանջել է Սիսակ Սարգսյանից բռնագանձել 982.919 ՀՀ դրամ, որից 940.000 ՀՀ դրամը՝ որպես երկու անգամ վիրահատության համար ծախս, 10.000 ՀՀ դրամը՝ որպես վնասվածքաբանի խորհրդատվության ծախս, 6.000 ՀՀ դրամը՝ որպես R գրաֆիայի համար կատարված ծախս, 4.000 ՀՀ դրամը՝ որպես կոնքազդրային հոդի R գրաֆիայի համար կատարված ծախս, 22.919 ՀՀ դրամը՝ որպես դեղամիջոց ձեռք բերելու համար կատարված ծախս: ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է : ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դատարան ) 18.08.2017 թվականի որոշմամբ Սմբատ Բադալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2017 թվականի « Հայցադիմումը վերադարձնելու մասին » որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ : Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Բադալյան ը : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է « Պ ետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « ե » կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարան ը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « ե » կետը բացառություններ չի նախատեսում, մասնավորապես, թե որ հանցագործությունների հետևանքով նյութական վնաս կրած հայցվորներն են ազատվում պետական տուրքի վճարումից, հետևաբար ցանկացած հանցագործության հետևանքով նյութական վնասի հատուցում պահանջող անձն ազատվում է հայցադիմումների համար պետական տուրքի վճարումից : Վերաքննիչ դատարանն անտեսել է , որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ թե պետք է հիմնավորվի վնաս կրելու հանգամանքը , այլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պետք է հաստատվի պատասխանողի մեղավորությունը : Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18 .0 8 .2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 06.07.2017 թվականի « Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « ե » կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնության կիրառման ընթացակարգին: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին » եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետ ի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի ն ույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան ` Հ Հ Սահմանադրությամբ , օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների , ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար : Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...) : Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1- ին և 7-րդ ենթակետ եր ի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների , դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « ե » կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները՝ հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով : Նույն հոդվածի 2- րդ մաս ի համաձայն ` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար : «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները ` նույն օրենքի 9 - րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից: ՀՀ սահմանադրական դատարանը , 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ -890 որոշման շրջանակներում արձանագրելով , որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի ` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ , ընդգծել է , որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ : Օրենսդիրը , կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները , կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ : Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1- ին պարբերության « գ » կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, փաստել է, որ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության « գ » կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18- րդ հոդվածի 1- ին մասով և Կոնվենցիայի 6- րդ հոդվածի 1- ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին , նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել , սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան , որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը : Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6- րդ հոդվածի 1- ին կետի հետ , եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե ´ ս, օրինակ, « Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը ): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը ): Սույն գործի փաստերի համաձայն՝ Սմբատ Բադալյանը 04.07.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով Սիսակ Սարգսյանից բռնագանձել 982.919 ՀՀ դրամ, որից 940.000 ՀՀ դրամը՝ որպես երկու անգամ վիրահատության համար ծախս, 10.000 ՀՀ դրամը՝ որպես վնասվածքաբանի խորհրդատվության ծախս, 6.000 ՀՀ դրամը՝ որպես R գրաֆիայի համար կատարված ծախս, 4.000 ՀՀ դրամը՝ որպես կոնքազդրային հոդի R գրաֆիայի համար կատարված ծախս, 22.919 ՀՀ դրամը՝ որպես դեղամիջոց ձեռք բերելու համար կատարված ծախս: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացրել է 23.10.2015 թվականի թիվ 29157615 քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը, ինչպես նաև միջնորդել է հայցադիմումն ընդունել վարույթ և գործի վարույթը կասեցնել մինչև թիվ ԱՐԱԴ1/0044/01/15 քրեական գործով դատական ակտ կայացնելը (գ.թ. 2-22): Դատարանը 06.07.2017 թվականին Սմբատ Բադալյանի հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը, չի ներկայացրել որևէ ապացույց, որ համապատասխան միջոցներ չունի պետական տուրքը վճարելու համար: Միաժամանակ Դատարանը նշել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել հայցագնի հաշվարկը (գ.թ. 23): Սմբատ Բադալյանը , 21 .07.2017 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « ե » կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ հայցադիմումի եզրափակիչ մասում էլ հստակ նշվել է հայցագնի հաշվարկը ( գ . թ . 30- 31 ) ։ Վերաքննիչ դատարանը 18 . 08 .201 7 թվականի որոշմամբ մերժել է Սմբատ Բադալյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով , որ « բողոք բերած անձի պնդումը, որ հայցադիմումը պարունակել է բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը , հիմնավորված է ... » ։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է , որ « հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել չի կարող , քանի որ դրա հիմքում դրվել է նաև այն փաստը , որ հայցվորի կողմից չի ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ , իսկ հայցադիմումը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն։ Հայցադիմումը վերը նշված երկրորդ հիմքով վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը միանգամայն իրավաչափ է և բխում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատ ավարության օրենսգրքի 92- րդ հոդվածի 1- ին կետ ի 5- րդ ենթա կետից։ Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը , թե ինքը « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 22- րդ հոդվածի 1-ին մասի « ե » կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարման պարտավորությունից , ապա այդ նորմը կիրառելի է բացառապես որոշակի անձի կողմից հանցագործություն կատարված և դրա արդյունքում հայցվորին որոշակի նյութական վնաս պատճառված լինելու փաստերը հաստատող ՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պարագայում , որպիսին բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել , ավելին , առնվազն հայցադիմումը դ ատարան ներկայացվելու պահի դրությամբ այդպիսի դատավճիռ կայացված չի եղել , որպիսի փաստն ընդունել է նաև հայցվորը ` միջնորդելով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո կասեցնել քաղաքացիական գործի վարույթը մինչև կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված թիվ ԱՐԱԴ 1/0044/01/15 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացվելը » ( գ . թ . 49-51 ) ։ Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով արտոնություն կիրառելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքի ուժով ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ հայցվորները հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով օրենքի ուժով դատարաններում ազատված են այդ հայցերի համար պետական տուրք վճարելու պարտականությունից : Ընդ որում, նշված հիմքի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձանց կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ներկայացվել է հայցադիմում, որի հիմքը հանցագործությամբ պատճառված վնասն է, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու պահին պարտավոր է ստուգել միայն հայցադիմումի՝ օրենքով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխանելը՝ առանց արձանագրելու, թե արդյոք առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, թե՝ ոչ, նկատի ունենալով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու պահին հայցի ըստ էության քննություն դատարանը չի կա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/2085/02/17
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
