Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ՎԴ/8816/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ՎԴ/8816/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/8816/05/2118 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արթուր Սարգսյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արթուր Սարգսյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատա

Ամբողջ Տեքստ

Աա 27

2717Թ:

Ն

Բի:

ԼԱ ԵԱՐԴԻՆՄ

ՊԱ)

ՉՅՈ Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8816/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8816/05/21

Նախագահող դատավոր՝ Ռ. Խանդանյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Է. Նահապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի հունվարի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արթուր Սարգսյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արթուր Սարգսյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 08.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2023 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 08.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սուն գործի քննարկմանն Արթուր Սարգսյանի մասնակցությունն ապահովելու նպատակով վերջինիս պատշաճ ծանուցման, այն է՝ ք. Երեան, Մ. Խորենացի փողոց, թիվ 42 հասցեով, բազմիցս ուղարկվել են ծանուցումներ, որոնք վերադարձվել են ուղարկողին՝ «Չպահանջված» նշումով: Հարկ է նկատել, որ որպես պատշաճ ծանուցման հասցե հայցվորի կողմից նույնպես նշվել է նույն հասցեն, ինչը նս մեկ անգամ վկայում է վարչական վարույթի ծանուցագրերը ստանալուց խուսափելու մասին:

Այնուհետն հայցվորի ներկայությունը վարչական վարույթի նիստին ապահովելու նպատակով վարչական մարմինը գրություն է ուղղել ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետին՝ ծանուցագրի հանձնման գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով, իսկ վերջինս 14.12.2020 թվականի թիվ 13/5-14367 գրությամբ հայտնել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց: Հիշյալ գրությանը կից ներկայացվել է նան վերոնշյալ հասցե այցելելու վերաբերյալ արձանագրություն՝ կազմված ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից:

Վերաքննի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցներն այցելել են հայցվորի պատշաճ ծանուցման հասցե ն փորձ են կատարել ծանուցագիրը հանձնել վերջինիս, սակայն Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ ինքը տեղակ է նշանակված վարույթի մասին, անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Քաղաքապետարանի աշխատակիցներին ն հրաժարվել է ստանալ ծանուցագիրը:

Վերոգրյալից հետնում է, որ Արթուր Սարգսյանը պատշաճ ծանուցված է եղել վարչական իրավախախտման գործի քննության անցկացման տեղի ն ժամանակի մասին, սակայն չի ներկայացել քննությանը, որպիսի պայմաններում վարչական մարմինն իրավաչափորեն գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է նման պայմաններում առկա իրավական խնդիրը, ըստ որի անձը կարող է պարզապես հրաժարվել ծանուցագիրը ստանալուց, այդպիսով խուսափելով նան հակաիրավական վարքագծի դրնորման արդյունքում բացասական հետնանքներ կրելուց:

Յ

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

7 Քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետ Ավետիս Հովհաննիսյանի կողմից 18.02.2019 թվականին կազմվել է թիվ 029518 արձանագրությունը, որում արձանագրվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են գոյություն ունեցող շվաքարանի ն շինությունների վերակառուցման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը հայտնաբերվել է 18.02.2019 թվականին: Իրավախախտումը կատարվել է Արթուր Վանիկի Սարգսյանի կողմից: Արձանագրությունում առկա է Արթուր Վանիկի Սարգսյանի ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 89-90).

2`։՞-Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական 0իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետի 29.10.2020 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու մասին» թիվ Վ-43/65 որոշման համաձայն՝ կասեցվել է 18.02.2019 թվականին քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 029518 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 36-37).

Յ3)| Քաղաքապետարանի աշխատակազմի 0վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետին ուղղված 07.12.2020 թվականի թիվ 44/13051 գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի կողմից Երնան քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում կատարված իրավախախտման փաստով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործի փաստական հանգամանքների ուսումնասիրմանը քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի մասնակցությունը ապահովելու նպատակով Քաղաքապետարանի կողմից բազմիցս միջոցներ են ձեռնարկվել ծանուցումները քաղաքացուն պատշաճ հանձնելու համար: Ծանուցագրերն առաքվել են նան «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով՝ պատվիրված նամակներով, սակայն նամակները չեն հանձնվել հասցեատիրոջը Ա վերադարձվել են Քաղաքապետարան՝ «Չպահանջված» ն «Տեղափոխված» նշումներով:

Արդյունքում` քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է՝ մինչն վերջինիս ի հայտ բերելը:

Տեղեկացվել է նան, որ իրավախախտում կատարած անձին գործի քննության լսումներին մասնակցությունն ապահովելու համար աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների միջոցով փորձեր են կատարվել տվյալ լսումների անցկացման օրվա, ժամի ն վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու համար, ինչը չի հաջողվել կամ հրաժարվել է առձեռն ստանալ ծանուցագիրը:

4

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործի փաստական հանգամանքների ուսումնասիրմանը քաղաքացու մասնակցությունն ապահովելու համար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, կրկին խնդրվել է աջակցությունը՝ Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում հաշվառված՝ քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանին հայտնաբերելու ն -Քաղաքապետարանում 24.12.2020 թվականին, ժամը 14:00-ին կայանալիք նիստին մասնակցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 126).

4) ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի կողմից Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետին ուղղված 14.12.2020 թվականի թիվ 13/5-14367 գրությամբ հայտնվել է, որ Երնան քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տան բնակիչ Արթուր Սարգսյանը հրաժարվել է ծանուցագիրը ստանալ (հատոր 1-ին, գ.թ. 127).

5) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Վանիկի Սարգսյանի մասնակցությամբ կազմված հասցե այցելելու մասին արձանագրությամբ արձանագրվել է, որ «Քաղաքապետարանից ստացված գրության հիման վրա այցելել է

ք. Երնան, Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տուն՝ վարչական վարույթին մասնակցելու ծանուցագիրը հանձնելու նպատակով: Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ է նշանակված վարույթի մասին, անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Քաղաքապետարանի աշխատակիցնեին ն հրաժարվել լթէ ստանալ ծանուցագիրը: Արձանագրությունը ստորագրվել է Արթուր Սարգսյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 128).

6)` -Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից 24.12.2020 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը, որի համաձայն՝

1. Քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի նկատմամբ 29.10.2020 թվականի թիվ Վ-43/65 որոշմամբ կասեցված վարչական վարույթը վերսկսվել է,

2. Քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

5

Տվյալ դեպքում օրենքի ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելեելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ եշված իրավանորմի բովանդակությանը ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները, մասնավորապես" Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ վարչական իրավախախտման գործի քնենութթան տեղի ն ժամանակի մասին ծանուցագիրը ստանալուց վարչական վարույթի մասեակցի հրաժարվելու իրավական հետնանքներիե:

ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝

1) ապահովում է օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ ՀՀ Սահմանադրություն) պատշաճ վարչարարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝

- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),

- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս):

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչն անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված սահմանադրական նորմի բովանդակությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ անձի համար միջամտող ակտ ընդունելիս վարույթն իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք կրում են տվյալ անձի լսված լինելու

6

իրավունքի իրացումն ապահովելու պարտականություն: Այս ընդհանուր կանոնից բացառությունները կարող են սահմանվել միայն օրենքով:

Նշված սահմանադրական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է.

«) անձի լսված լինելու իրավունքը մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու ն քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք ն իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետնյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավեր պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ նե պարզել դրանց օբյեկտիվությունը ն լիարժեքությունը' վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր ն վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ն օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(.... բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետնում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (...)»:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի .մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ ն երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու ն իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը:

Վարչական վարութի ընթացքում վարութի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարնոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն վերապահված իրավունքներն իրացնելու ն պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ

7

իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նան նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տես, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ մինչն 15.06.2022 թվականը գործող 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձնով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու միջն ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին ն նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Ամրագրելով վարչական մարմնի նշված պարտականությունը՝ օրենսդիրը ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր նորմերում, այնպես էլ վարչական պատասխանատվության վարույթի առանձնահատկությունները սահմանող .օրենքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, չի սահմանել վարույթի մասնակիցներին վարչական լսումների վերաբերյալ ծանուցելու կարգ՝ վարչական մարմնի հայեցողությանը թողնելով ծանուցման միջոցի ընտրությունը (լսումեերի վերաբերյալ ծանուցելու կարգ սահմանվել է միայն 10.07.2022 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում ն փոփոխություն կատարելու մասին» թիվ 259-Ն ՀՀ օրենքով):

Նման հայեցողությունը, սակայն, սահմանափակված է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հայեցողության շրջանակներով: Ուստի, վարչական մարմինը, ընտրելով ծանուցման այս կամ այն միջոցը, պարտավոր է առաջնորդվել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ելակետ ունենալ մարդու ռն քաղաքացու իրավունքնեի ու ազատությունների 8 պաշտպանության անհրաժեշտությունը, հիմք ընդունե՝"ղ նրանց իրավահավասարության, ինչպես նան

8

վարչարարության իրականացման համաչափութան ն կամայականության արգելքի սկզբունքները, այսինքն՝ հետապնդել օրենքով կանխորոշված նպատակ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական մարմնի պարտականությունը կարող է պատշաճորեն կատարված համարվել, եթե վարչական մարմինը մինչն միջամտող վարչական ակտի կայացումը իր տրամադրության տակ ունեցել է բավարար ապացույցներ առ այն, որ վարչական վարույթի մասնակիցն իրազեկված է լսումների օրվա, ժամի ու վայրի մասին ն իրազեկումից հետո իր տրամադրության տակ ունեցել է բավարար ժամանակ վարչական մարմնի առջե իր պաշտպանությունը կազմակերպելու համար: Հակառակ դեպքում, վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը, ինչպես նան վարչական մարմնի առջե արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքները կդառնան անիրական ն երնութական՝ զուրկ լինելով արդյունավետ իրացման հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ գործը քննելու վարքագիծն իրավաչափ է, եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձը, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի ն տեղի մասին, կամք չի դրսնորել իրացնելու գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը Գործի քննությանը մասնակցելու վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կամքը բացակայում է, եթե վերջինս, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի ու տեղի մասին, չի ներկայանում գործի քննությանը ն միաժամանակ չի ներկայացնում գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (տե'ս, անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1889/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վարչական վարույթի ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական իրավախախտման գործի քննության տեղի Ա ժամանակի մասին պատշաճ ծանուցելու հարցին, արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով (տես, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տեօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տեօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով 26.12.2008 թվականի որոշումը):

Այսպես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով ն օգտվելու թարգմանի

9

ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի Ա ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ ն եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությունների լուսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ՝ անձի բացակայությամբ .Հետնաբար վարչական մարմնի ուղղակի պարտականություն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի ն ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նան եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման կապակցությամբ հարկ է համարում արձանագրել, որ իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, օրենսդիրը կանխորոշել է նան այդ իրավունքների իրացման սահմանները: Եթե իրավունքի սուբյեկտն անտեսում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-ՀՏ576 որոշմամբ բացահայտել է այն չափորոշիչները որոնց առկայությամբ արարքը կարող է գնահատվել որպես իրավունքի չարաշահում: Մասնավորապես, նշված որոշմամբ հիմք ընդունելով իրավունքի տեսության մեջ առկա մոտեցումները, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել| է հետնյալը. իրավունքի տեսության մեջ իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետնյալ պայմանների համակցությունը՝

1. անձը պետք է ունենա համապատասխան իրավունքը,

2. իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում, անձն առերնույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան,

3. անձի՝ առերնութ իրավաչափ գործողությունները հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձը ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին,

4. իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետնաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին:

10

ՀՀ սահմանադրական դատարանի գնահատմամբ իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, որ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն լխեղաթյուրում է իրավունքի նշանակությունը` գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը հակառակ, ինչի արդյունքում վնաս է հասցվում այլ անձին, պետությանը, հասարակությանը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման պայմաններում օրենքում «իրավունքի չարաշահում» հասկացության ն հատկանիշների բացահայտված չլինելն ինքնին չի կարող գնահատվել իբրն խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «չարաշահել» եզրույթն իր մեջ ընդգրկում է ոչ միայն դիտավորություն, այլն որոշակի ուղղվածություն՝ հստակ նպատակի, ինչ-որ արդյունքի հասնելու համար: Այսինքն` իրավունքի չարաշահման դեպքում սուբյեկտիվ իրավունքի կրողը դիտավորությամբ միտում ունի իր գործողություններով հասնել ինչ-որ նպատակի, ինչն իր համար կարող է ունենալ որոշակի դրական հետնանքներ (ձգձգել վարչական վարույթը, դիտավորությամբ չծանուցվել վարչական վարույթի նիստի վայրի ն ժամանակի մասին' այդպիսով լսված լինելու իրավունքի խախտումը դարձնելով պաշտպանության միջոց): Հետնաբար վարույթի մասնակցի իրավունքի չարաշահումը, այն էլ պարբերաբար, չի կարող լինել անզգուշության կամ չիմացության հետնանք:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես իրավունքի չարաշահման իրավական հետնանք պետք է գործի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության մերժման հնարավորությունը: Այլ կերպ ասած, իրավունքի չարաշահման պարագայում այդ իրավունքը ենթակա չէ պաշտպանության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը ն ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ ամրագրել են այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարող է անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի ն ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ ն եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Զարգացնելով ինչպես վերոգրյալ իրավանորմը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին վարույթի մասնակցին «պատշաճ ծանուցված համարելու» եզրույթի ողջ ծավալը:

Այսպես այն դեպքում, երբ վարչական մարմինն ընտրել է վարչական իրավախախտման գործով անցկացվող նիստի վերաբերյալ վարչական վարույթի մասնակցին որոշակի միջոցներով ծանուցումն անձամբ հանձնելու եղանակը, վարչական վարույթի մասնակցի ծանուցված լինելու իրավունքի իրականացման սահմաններն ընդգրկում է բարեխղճորեն գործելը այն է ծանուցագիրն առձեռն ստանալն ու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին տեղեկացված լինելը Նման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկի իրավաչափ գործողություններ իր ծանուցված լինելու իրավունքն իրացնելու ն «անբարեխիղճ

11

պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու համար: Այն դեպքում, երբ վարույթի մասնակիցը հրաժարվում է ստանալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին ծանուցումը, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում հստակ գիտակցելով, որ դիտավորությամբ չծանուցվելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին՝ խոչընդոտ է ստեղծում վարչական մարմնի համար անձի լսված լինելու իրավունքի ապահովման օրենսդրական պահանջը պահպանելու ն վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ ընդունելու համար:

Ամփոփելով վերոգրյալը, ելնելով նան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետնյալ ուղղությամբ. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցված պետք է համարվի նան բոլոր այն դեպքերում, երբ վարչական մարմինը ձեռարկել է պիտանի ն անհրաժեշտ միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին ծանուցագիրը վարչական վարույթի մասնակցին հանձնելու ուղղությամբ, սակայն վերջինս հրաժարվել է ստանալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին ծանուցագիրը՝ այդպիսով վարույթի մասնակցի վրա թողնելով ծանուցված լինելու իրավունքի չարաշահման արդյունքում առաջացող բոլոր հնարավոր բացասական հետնանքները: Իրավունքի նման չարաշահման արդյունքում՝ լսված լինելու իրավունքի խախտման պատրանք ստեղծող իրավիճակը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել հօգուտ իրավունքը չարաշահած վարչական վարույթի մասնակցի, քանի որ իրավունքի չարաշահման պարագայում այդ իրավունքը ենթակա չէ պաշտպանության: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ վարչադատավարական կարգով քննվող գործով ձեռք են բերվում անհերքելի ապացույցներ այն մասին, որ վարչական մարմինը գործնականում ձեռարկել է պիտանի ն անհրաժեշտ միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ն ժամանակի մասին ծանուցագիրը վարչական վարույթի մասնակցին հանձնելու ուղղությամբ, սակայն վերջինս հրաժարվել է այն ստանալուց: Նման ապացույցների բացակայության պարագայում խոսք չի կարող լինել իրավունքի չարաշահման մասին, ուստի վաչական իրավախախտման գործը չի կարող քննվել վարչական վարույթի մասնակցի բացակայությամբ, քանի որ այդ դեպքում չի ապահովվի վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը:

12

Դատարանը 08.04.2022 թվականի վճռով Արթուր Սարգսյանի հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) տվյալ դեպքում հայցվորը պատշաճ ձնով չի ծանուցվել վարչական վարույթի լսումեերի վայրի ն ժամանակի մասին, ինչի արդյունքում վերջինս զրկվել է վարչական վարույթի ընթացքում լսված լինելու, վարչական գործի քննարկման ն լուծման համար էական եշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու ն այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով վարչական մարմեի վերջնական որոշման վրա ազդելու իրավունքից:

Ինչ վերաբերում է Ոստիկանության էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Սարգսյանի մասնակցությամբ 13.12.2020 թվականին կազմված արձանագրությանը, դատարանը հարկ է համարում եշել հետնյալը.

Նախ կազմված արձանագրությունից պարզ չէ, թե արդյոք հայցվորը տեղեկացված է եղել հենց 14.12.2020թ. նշանակված վարչական վարույթի լսումեերի մասիե: Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին լսումների իրականացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին ծանուցման ժամկետե ու միջոցները պետք Է ընտրի այն հաշվառմամբ, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն լսումեերի անցկացման տեղի, օրվա, ժամի վերաբերյալ ն ունենան ողջամիտ ժամկետ' լսումեերին պատշաճ կերպով ներկայանալու ն դիրքորոշում հայտնելու համար: Այլ կերպ ասած' վարչական մարմեի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթի մասնակցին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին: Դատարանը փաստում է, որ եթե նույնիսկ ծանուցագիրը Ոստիկանության էրեբունու բաժեի ՀՈԲ տեսուչի կողմից 13.12.2023թ. վարչական վարույթի մասնակցին հանձեվեր, վարչական վարույթի լսումները 14.12.2021թ. ժամը 14:00-ին տեղի ունենալու պայմաններում, չէր կարող ապահովվել ողջամիտ ժամկետ վարչական վարույթի լսումեերին ներկայանալու, դիրքորոշում հայտնելու համար»:

Վերաքննիչ դատարանը 07.07.2023 թվականի որոշմամբ -ՔՔաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(..) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, արձանագրում է, որ դրանցում առկա չէ հայցվորին վարչական վարույթի լսումեերի վայրի ն ժամանակի մասին ծանուցելու վերաբերյալ պատշաճ ապացույց, որպիսի պայմաններում գործը չէր կարող քննվել վերջինիս բացակայությամբ: Մինչդեռ, սույն դեպքում գործը հայցվորի բացակայությամբ քենելով' վարչական մարմինը խախտել է վերջինիս լսված լինելու իրավունքը (...):

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Սարգսյանի մասնակցությամբ կազմված արձանագրությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող հանդիսանալ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույց, քանզի դրանում" նախ, առկա չեն եշումեեր, արդյո՛ք, վերջիվերջո, ծանուցումը հանձեվել է Արթուր Սարգսյանին, թե՝ ոչ, երկրորդ' որնէ կերպ տեսանելի չէ, թե որ օրվա լսումների ծանուցագրի մասին է գեում խոսքը տվյալ արձանագրությունում»:

13

Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սուն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետի կողմից 18.02.2019 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Արթուր Սարգսյանի կողմից իրականացվել են գոյություն ունեցող շվաքարանի ն շինությունների վերակառուցման շինարարական աշխատանքներ: Արձանագրությունում նշված է Արթուր Սարգսյանի հաշվառման հասցեն, որից հետո առկա է վերջինիս ստորագրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի նյութերում առկա ապացույցները վկայում են այն մասին, որ Քաղաքապետարանի կողմից Արթուր Սարգսյանին Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տուն հասցեով պատվիրված նամակով ուղարկված ծանուցումները վերադարձվել են ուղարկողին «Տեղափոխված» ն «Չպահանջված» նշումներով (հատոր 1-ին, գ.թ. 138-152):

Քաղաքապետարանը քաղաքացի Արթուր Սարգսյանին չհայտնաբերելու պատճառով բազմիցս կասեցրել ն վերսկսել է 18.02.2019 թվականի թիվ 029518 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթը Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքը պահպանելու ն վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին ապահովելու համար (հատոր 1-ին, գ.թ. 36-77):

Քաղաքապետարանն այդ ողջ ընթացքում տարբեր օրերի նշանակել է նիստեր ն յուրաքանչյուր նշանակված նիստի վերաբերյալ Արթուր Սարգսյանին ծանուցելու համար իրականացրել է մի շարք գործողություններ:

Այսպես. սույն վարչական գործի նյութերում առկա են մի շարք ապացույցներ այն մասին, որ «Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը 12.03.2019 թվականի, 04.04.2019 թվականի ն 29.08.2019 թվականի գրություններով, իսկ «Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանը 30.04.2020 թվականի Ա 19.10.2020 թվականի գրություններով դիմել են Քաղաքապետարանի 0աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ա. Գյուլզադյանին, իսկ 19.11.2020 թվականի գրությամբ Ա. Աբովյանը դիմել է Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանին ն բոլոր գրությունները, ըստ էության, ուղղված են եղել աջակցություն խնդրելուն Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տուն հասցեում հաշվառված Արթուր Սարգսյանին վարչական վարույթի նիստի ծանուցագիրն առձեռն հանձնելու ն վերջինիս մասնակցությունը կայանալիք համապատասխան նիստին ապահովելու համար (հատոր 1-ին, գ.թ. 108, 106, 98, 115, 120, 124):

Ի պատասխան նշված գրությունների Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ա. Գյուլզադյանը հայտնել է, որ Արթուր Սարգսյանին հնարավոր չի եղել առձեռն հանձնել կայանալիք նիստի

14

մասնակցությունն ապահովելու մասին ծանուցագրերը (հատոր 1-ին, գ.թ. 99, 107, 109, 116, 12), իսկ Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ազիզյանը հայտնել է, որ քաղաքացի Արթուր Սարգսյանը Քաղաքապետարանում կայանալիք նիստին մասնակցություն ապահովելու համար ծանուցումը հրաժարվել է վերցնել (հատոր 1-ին, գ.թ. 125):

Բացի այդ, Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը 05.08.2019 թվականի ն 20.11.2019 թվականի գրություններով, ինչպես նան Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն 20.02.2020 թվականի, 11.09.2020 թվականի ն 07.12.2020 թվականի գրություններով դիմել են ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետին՝ խնդրելով աջակցություն քաղաքացի Արթուր Սարգսյանի մասնակցությունը կայանալիք համապատասխան նիստերին ապահովելու համար (հատոր 1-ին, գ.թ. 95, 104, 112, 117, 126):

Ի պատասխան նշված գրությունների՝ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետն ուղարկել է պատասխաններ՝ կցելով հասցե այցելելու մասին արձանագրություններ, հիմնականում այն բովանդակությամբ, որ ծանուցագիրը չի հանձնվել քաղաքացուն, քանի որ տան դուռը փակ է եղել, կամ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/8816/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել