Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-96-Ն3 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 3 - ին «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով. «17) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը:»: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում՝ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում:»: Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով սահմանված խնդիրներն» բառերը փոխարինել «իրենց խնդիրները, այդ թվում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության համակարգման կանխումը կամ բացահայտումը,» բառերով: Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկությունն անմիջականորեն ձեռք բերելու անհնարինության դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ իրականացնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և դրանց արդյունքները, այդ թվում՝ տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը տրամադրելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:»: Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը «այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-96-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-96-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.05.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.03.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.05.2021 Հիմնական ակտ 03.03.2021, ՀՕ-96-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.10.2007, ՀՕ-223-Ն 22.10.2007, ՀՕ-223-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-96-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել